Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կհարստանա 2012-ին

Դեկտեմբեր 09,2011 18:45

Ջրհոսի համաստեղության տակ ծնված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին հաջողակ մարդ է երեւում. համենայնդեպս վիշապի տարին, առնետի տարում ծնված վարչապետի համար բարեհաջող է լինելու: Դժվարություններ կլինեն, բայց հաղթահարելի, առողջական կայուն վիճակը կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում:

Նոր գործեր ձեռնարկելը, պայմանագրեր կնքելն ու ճամփորդությունները լավ արդյունքներ կտան վարչապետին:

Տարվա առաջին կեսն անսպասելի թեթեւ ու հաճելի  անակնկալներով կանցնի. աստղերը ղեկավար պաշտոններ զբաղեցնող առնետների համար չեն  բացառում պաշտոնի փոփոխությունը, բնականաբար՝ լավ առումով:

Տարվա երկրորդ կեսին վարչապետին լարվածության մեջ կպահեն նոր ծանոթությունները, բայց իզուր:

Առնետի տարին նպաստավոր է նաեւ խոշոր գնումներ կատարելու համար, բնակելի շենքերի, հյուրանոցների եւ այլ տարածքների տեսքով: Հեշտությամբ կլուծվեն ֆինանսական բոլոր հարցերն ու կմեծանա հարստանալու ռիսկը:

Վարչապետին մնում է խուսափել, զգուշանալ կեղծ բարեպաշտներից, քանի որ վերջինների ներկայությունը ստիպված կլինի հանդուրժել ամբողջ տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031