Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե ընդամենը պատասխան կրակ է բացել

«Մենք հավատարիմ ենք հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ երբեք այն առաջինը չենք խախտում: Ուղղակի մենք պատասխան կրակով չեզոքացնում ենք հակառակորդի գնդակոծությունը»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը՝ մեկնաբանելով երկու հայ զինվորների մահն ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից: «Այդպես եղել է, այդպես էլ լինելու է միշտ: Թող կրակ չբացեն եւ մենք էլ չենք

Երևանում բացվել է ինտերնետային կենտրոն՝ նախատեսված թույլ տեսողություն ունեցողների համար

Երևանում` Սարյան 22 հասցեում, բացվել է կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն: «Այս կենտրոնի ստեղծումը տեսողական խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն կընձեռի օգտվելու տեղեկատվական ռեսուրսներից: Կենտրոնում կսովորեն եւ կվերապատրաստվեն  տեսողական խնդիրներ ունեցող անձանց կրթությամբ և վերականգնումով զբաղվող մասնագետները»,-կենտրոնի բացման առիթով նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել

Նոյեմբերի 25-ին կփակվի «ամոթի պատը»

Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպում է բացօթյա ակցիա «Ամոթի պատ» խորագրով: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի մի նկար, որի վրա պատկերված կլինի ամուսնու եւ կնոջ վիճաբանություն, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան, իսկ անցորդներին հնարավորություն կընձեռվի փակել նկարը իրենց մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ եւս նմանատիպ

Լեւոն Արոնյանն Twitter-ում կպայքարի իր «նմանակի» դեմ

Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ըստ «Մեդիամաքսի», բացել է իր անձնական էջը Twitter միկրոբլոգում: Facebook-ի իր էջում Լեւոն Արոնյանը գրել է, որ իր հանգստյան օրվա համար ուներ երեք տարբերակ. 1) այցելել Մոսկվայի տեսարժան վայրեր; 2)  գնալ Մեծ Թատրոն; 3) էջ բացել Twitter-ում, եւ նախապատվությունը տվեց վերջին տարբերակին: Twitter-ի իր էջի` https://twitter.com/#!/LevAronian առաջին գրառման մեջ Լեւոն

Մեր աղջիկները բաց են թողել 21 գոլ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակում է խայտառակ հաշիվներով պարտություններ կրել: Հերթականը չեխերից էր` 0:5: Խմբային մրցաշարում մեր աղջիկները բաց են թողել 21 գոլ` մրցակիցների դարպասը չգրավելով ոչ մի անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ոստիկանի հետ տարվել էր հոգեբուժարան, բայց մոտը դանակ կար

Թիվ 17122411 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա Հովհաննես Հայրապետյանին: Նա հարկադրական բուժման նպատակով ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ տեղափոխվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկա: Այնտեղ տեղեկանալով հարկադրական բուժման ենթարկվելու մասին` իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով հարվածել է հոգեբուժարանի բուժակ Գուրգեն Սարգսյանին, նրան պատճառել միջին աստիճանի վնաս՝ առողջության տեւական քայքայումով, իսկ հիվանդապահ Արսեն

«Խաչիկյանները միայն ֆիլմում չէ, որ խայտառակում են ռեսպուբլիկան»

Հարություն Առաքելյանի բացահայտումները՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատախազ Գագիկ Խաչիկյանի եւ «Նաիրիտի» մասին: Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ներկայացրեց այն բոլոր բացահայտումները, որոնք խոստացել էր անել կառավարությանն ուղարկված ֆաքսերում: Ըստ նրա, անհայտ սեփականատերերով «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով մեր ԿԲ-ից նվեր ստացած «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետոմսերը, ստացել է 70 մլն դոլարի վարկ,

Ինքնասպանություն Երեւանում. 75-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել

Երեկ` նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Մոլդովական փողոցի բնակիչ, 75-ամյա Յուրիկ Միրզոյանը տանը ինքնասպան է եղել: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Մահացածի կինը` 77-ամյա Մարլենա Սահակյանը, ոստիկաններին պատմել է, որ ամուսինը ինքնասպանություն է գործել լոգարանի վաննայում ինքն իրեն ջրահեղձ անելու

Սյունիքում էլ՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի

Սյունիքի մարզի Աշոտավան, Վաղատուր, Ալվանք, Չափնի եւ Նժդեհ գյուղերում ավարտվել են դեկտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետները: 3 գյուղերում` Աշոտավանում, Վաղատուրում եւ Չափնիում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրում՝ առաջադրվել են գործող գյուղապետերը: Բայց եթե Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղում գործող հանրապետական գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը մրցելու է անկուսակցականներ Էդիկ Մաշուրյանի ու Ալբերտ

Հարություն Առաքելյանը՝ կառավարությանը. «Չեմ ուզում ինձ Սասունցի Դավթի հետ համեմատեմ, բայց իրենք լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում են» (տեսանյութ)

Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեկնաբանեց կառավարությանն իր ուղարկած սպառնալիքներով ֆաքսերը. «Ես շանտաժ չեմ արել, պահանջել եմ օրենք կիրառել, վերջ դնել անօրինականություններին: Եթե մարդն օրենք է պահանջում, դա շանտա՞ժ է: Շատ թույլիկ քայլ էր իրենց կողմից մամուլին ներկայացնել, թե մամուլ, փրկե՜ք, օգնե՜ք, կառավարությանը ֆաքս է եկել: Եթե շանտաժ է, շանտաժի մասին հոդված կա,

Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին 30 մլն դրամով

«Բիո–Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել–Աննա», «Ֆելիքս–Սարգ»  եւ «Արդիս» ընկերությունները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախաձեռնությամբ՝ Երեւան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում եւս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում եւ մոլորեցնում

Ջրափոսի մեջ լուսին որոնողը

Ռուբեն Հախվերդյանը հայ հեղինակային երգի ամենակարևոր ներկայացուցիչն է: Վստահ եմ, որ անկախ հայ երգարվեստում այս ժանրի հետագա ընթացքից, Հախվերդյանի այս գնահատականն անփոփոխ է լինելու: Արվեստագետներ կան, որոնք պարզապես հրաշալի ստեղծագործում կամ կատարում են: Կան արվեստագետներ, որոնք իրենց գեղարվեստից բացի նաև նոր տեսություն են բերում: Ռուբեն Հախվերդյանը դրանցից է: Նրա երգը մեծ ազդեցություն ունի ունկնդրի ոչ

Շիկացած կրակխառնիչով ծեծել են թոշակառու ամուսիններին. նոր մանրամասներ (տեսանյութ ու ֆոտոշարք)

Արդեն հաղորդել ենք, որ այսօր Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 74-ամյա Արամայիս Պապիկյանի եւ 71-ամյա Սեդա Պապիկյանի տանը (երկուսն էլ` թոշակառու) տեղի է ունեցել ավազակային հարձակում : Արամայիս Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Պապիկյանները դաժան ծեծի եւ խոշտանգումների են ենթարկվել. այդ պահին նրանք

Աչաջուրցիներին ճնշո՞ւմ են

Նոյեմբերի 16-ին «Աչաջուրը ահազանգում է. վտանգված է գյուղի խմելու ջրի աղբյուրը» հրապարակմամբ, հենվելով նաեւ «Էկոլուրի» տեղեկությունների վրա, տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները բնապահպանական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառների լայնածավալ հատումների արդյունքում կարող են մնալ առանց խմելու ջրի: Աչաջուրցիները առաջարկում են, որ ստեղծվի որեւէ ձեռնարկություն, որը գյուղին կապահովի

Հրաչ Պողոսյան. «Պարսկական աշտարակ» կառուցելու հարցը քաղաքաշինական խորհրդից թաքուն են պահել»

«Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ 50 հարկանի «Պարսկական աշտարակ» կառուցելու թույլտվությունն ու ճարտարապետական առաջադրանքը տրվել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից՝ առանց քաղաքաշինական խորհրդի քննարկման: Այսօր «Հենարան» ակումբում այդ մասին ասաց Երեւանի ավագանու անդամ եւ քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը: Պարոն Պողոսյանը զարմացած է, թե նախկին ճարտարապետն ինչպե՞ս է համարձակվել համաձայնություն տալ.

Պատանի հայ գրոսմայստերը Բրազիլիայում փայլում է

Կալդաս-Նովասում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը գերազանց մրցելույթ է ունենում: Շարունակելով հաղթարշավը` նա չորրորդ տուրում սեւերով պարտության մատնեց գերմանացի Ֆելիքս Գրաֆին եւ 100%-անոց արդյունքով ՄԱԷ-ի ներկայացուցիչ Սալեմ Սալեհի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բրազիլիայում Հայաստանի պատանի շախմատիստների մրցելույթների մասին ավելի մանրամասն` «Առավոտի» վաղվա տպագիր համարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՌԱԿ գույքը օտարելու ընթացքում չարաշահումներ են արձանագրվել. Հարուցվել է քրգործ

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) գույքը օտարելու ընթացքում արձանագրված չարաշահումների և խախտումների կապակցությամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քր. Օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Յուրացնելը կամ վատնելը»: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին Հայաստանի գլխավոր դատախազությունը ստացել էր ՀՌԱԿ

Ջորջ Քլունին հնարավոր է՝ խաղա Սթիվ Ջոբսի դերը

Հոլիվուդյան հայտնի դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին կարող է դառնալ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարը: Այս դերի համար դերասանի հետ մրցակցում է «Շտապ օգնություն» հեռուստասերիալի աստղ Նոա Ուայլին, ով 1999-ին կերպավորել է Ջոբսին «Սիլիկոնային հովտի ծովահենները» ֆիլմում: Հաղորդում է Now Magazine-ը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 56 տարեկանում կյանքից հեռացած Ջոբսի մասին կենսագրական

Անցնող տարվա ամենավատ 25 գաղտնաբառերը

Mashable-ը ըստ IT trend-ի՝ հրապարակել է առավել ոչ ապահով համացանցային գաղտնաբառերի ցուցակը, որոնք դասակարգված են ըստ օգտագործման հաճախականության: Ցուցակը ստեղծվել է ցանցահենների կողմից գողացված միլիոնավոր գաղտնաբառերի հիման վրա: 1. password 2. 123456 3.12345678 4. qwerty 5. abc123 6. monkey 7. 1234567 8. letmein 9. trustno1 10. dragon 11. baseball 12. 111111 13. iloveyou 14. master

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնն ապահովեց ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի նվիրատվություն

Նոյեմբերի 17-ից 20-ը Ֆրանսիայում  տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվեց  ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում: Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարեցին ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի

Բեռնատարը՝ քանդելով արգելափակոցը, դուրս է եկել ճանապարհից

Հոկտեմբերի 2-ին Այրումի սողանքի հետեւանքով խոշոր բեռնատարների համար փակվեց Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ճանապարհը:  Հանրապետություն բեռներ  ներկրող բեռնատարները հիմա երթեւեկում են շրջանցիկ Նոյեմբերյան-Իջեւան-Երեւան ճանապարհով: Այդ պատճառով մեծացել է այս ճանապարհի երթեւեկը:  Ծանր բեռնատարներն այդ ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածում 5 տեղ քանդել են ասֆալտի շերտը: Այդ ճանապարհին ավելացել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Նոյեմբերի 19-ի առավոտյան, 9.30-ի սահմաններում, վրացական համարանիշներով

Ֆանտաստիկ բիլիարդ (Տեսանյութ)

Բիլիարդը միլիոնների խաղ է, որի գեղեցկությունը մեծապես կախված է խաղացողի տեսողական ընկալունակությունից, մաթեմատիկական գիտելիքներից, ճիշտ հաշվարկից եւ այս ամենի ճշգրիտ համադրումից: Դրա ֆանտաստիկ օրինակներ են ցույց տալիս պրոֆեսիոնալ բիլիարդիստները, որոնց` խաղասեղանների վրա ցուցադրած հնարքները հաճախ ասես մարդկային երեւակայության սահմաններից դուրս են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անտառտնտեսության դաշնակցական փոխտնօրենը՝ ԸԸՀ նախագահ

Մոտ մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ( նստավայրը` Նոյեմբերյան) նախագահ Սանասար Վարդանյանը: Վարդանյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այդ պաշտոնից հրաժարվել է, որովհետեւ չի կարողանում այն համատեղել իր հիմնական աշխատանքի` Դովեղի դպրոցը տնօրինելու հետ ու նաեւ առողջական խնդիրներ ունի: Հանձնաժողովը նոյեմբերի 19-ին նիստ ունեցավ, որի սկզբում

Հարություն Առաքելյանի հայտարարությունը

ՀՀ  Գլխավոր   դատախազ   Աղվան   Հովսեփյանին,  Պատճեն` ՀՀ  Ազգային   անվտանգության  ծառայության տնօրեն  Գորիկ  Հակոբյանին, Զանգվածային լրատվական միջոցներին Հաղորդագրություն   պետական   միջոցների   խոշոր   չափերի` 31  միլիոն  ԱՄՆ   դոլարի  հափշտակության  ուսումնասիրության վերաբերյալ Ես` Հարություն Առաքելյանս սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները և վերլուծական նյութերը, հանգել եմ այնեզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի

Վոլքան Բոզքր. Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Հայաստանի հետ կնքած արձանագրությունները

Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեն վավերացվի. այս մասին, ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը վկայակոչելով հաղորդում է «Ռեգնումը», այսօր Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքրը. «Ես մեկն եմ նրանցից, ով պատասխանատու է այս փաստաթղթերի վավերացման համար, եւ կարող եմ ասել, որ նրանք չեն վավերացվի»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի

«Երեւան ջուր». «Մենք մեր առջեւ դրած պարտականությունները գերակատարել ենք»

Անցյալ շաբաթվանից մայրաքաղաքի բնակիչները 8-ժամյա ջրամատակարարման փոխարեն 12-ժամ ջուր ունեն: Համենայնդեպս, այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրած ասուլիսում այդպես հավաստիացրեց «Երեւան ջուր» ընկերության հաղորդակցության եւ հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նա նշեց, որ որոշ խնդիրներ կան Սարի թաղում եւ Նորք Մարաշում, բայց առաջիկայում այդ թաղամասի բնակիչներն էլ կունենան 12 ժամյա ջրամատակարարում. «Մենք մեր առջեւ դրված

Մեր Անկախության 20 տարին եւ այսօրվա մարտահրավերները

  «Աշխարհի ամեն անկյունում ապրող ¨ իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով ` իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձ¨ավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կողմն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջ¨ում` տարածություն»:  Վազգեն Սարգսյան Այս տարի համայն հայությամբ

Մեջ-մեջ երկիր Հայաստանս

Էդ միայն ՀՀ Սահմանադրությամբ է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Իրականում Հայաստանը մեջ-մեջ երկիր է: Շատ քիչ մարդիկ կայֆերի մեջ են, բնակչության մեծամասնությունը՝ պարտքերի մեջ: Շատ քիչ մարդիկ անսխալականության բարդույթի մեջ են, բնակչության մեծամասնությունը՝ հուսահատության մեջ: Շատ քիչ մարդիկ անուրջների մեջ են, թե իրենց աթոռին հավերժ են նստելու, Քիչ մարդիկ անուրջների մեջ են,

Հայաստանի ճանապարհները բաց են, կա միայն երկու վտանգավոր հատված

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարաության տվյալներով, այս պահին Հայաստանում փակ ճանապարհներ չկան: Եթե անցած շաբաթավերջին արեւային եղանակ էր հանրապետության հարավում եւ ամպամած՝ հյուսիսում, այսօր հակառակ պատկերն է. Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Ալավերդիում, Նոյեմբերյանում ու Բերդում արեւ է, իսկ  Երեւանից մինչեւ Մեղրի՝ ամպամած, Գորիսում՝ նաեւ ձյուն: Վտանգավոր են Սելիմի լեռնանցքը եւ Իջեւան-Սեւան ճանապարհները. Այս հատվածներում մերկասառույց է:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031