Օրվա լրահոսը
Մրցավարը կտրել է երակները
Երեկ «Մայնց» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկատվություն է տարածել, որ Գերմանիայի առաջնության հերթական տուրի «Քյոլնի» հետ նշանակված խաղը հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ մրցավար Բաբակ Ռաֆատին խաղադաշտ չի ներկայացել: Իսկ ահա «Բիլդ» հանդեսի փոխանցմամբ, առավոտյան մրցավարին հյուրանոցի իր սենյակում հայտնաբերել են երակները կտրած ու շտապ տեղափոխել հիվանդանոց: Մրցավարի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի ասվում:
Դավիթ Անհաղթի փողոցից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդներ
Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, երկու երիտասարդներ տեղափոխվեցին Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3-րդ հիվանդանոց: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Դավիթ Անհաղթի փողոցից: Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ նշված երիտասարդների վնասվածքները որովայնի շրջանում ծակող-կտրող գործիքի արդյունքում ստացված վերքերն էին: Երիտասարդներն են` Դավիթ Անհաղթ փողոցի 16
Ծափահարություններ՝ հայրենակցին
Երբ ես դպրոցական էի, իմ տարիքի բոլոր երեխաների նման սիրում էի կինո գնալ: Աջափնյակում գտնվող մեր բնակարանից ամենամոտն էին «Արագած» եւ «Հրազդան» կինոթատրոնները, որոնք այսօր որպես կինոթատրոններ գոյություն չունեն: Այն ժամանակ հանդիսատեսները հետաքրքիր սովորություն ունեին. երբ տիտրերում երեւում էր «յան»-ով որեւէ ազգանուն, նրանք սկսում էին ծափահարել: Այդպես էին ընդունում նույնիսկ ազգությամբ ոչ հայ Եֆիմ Կոպելյանին:
Իսպանական հակամարտությունը հայկական դրսևորումներով
Աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող իսպանական «Բարսելոնան» Հայաստանում ևս ունեցավ իր ֆան ակումբը: «Մենք նպատակ ունենք մեր Ֆան ակումբը պաշտոնապես գրանցել հենց Բարսելոնայում: «Բարսելոնայի» ֆան ակումբի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է տարեկան վճարել 35.000 դրամ: 6 ամիսը մեկ անգամ մեր մասնակիցների միջև խաղարկում ենք «Բարսելոնայի» խաղի 1 տոմս, ճանապարհածախսն ու բնակության համար անհրաժեշտ գումարը մենք ենք
Վստահել երիտասարդներին. կոչ է անում ռեժիսորը
«Գիսանե» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 19-ին ներկայացվեց Կառլո Գլոդնիի «Երկու տիրոջ ծառան» պիեսի հիման վրա կառուցված բեմադրությունը: Այն, լինելով դասական ներկայացում, այլ լուծում էր ստացել կատարողների կողմից: Նրանք 18-րդ դարի պիեսը դարձրել էին ժամանակակից` հաղորդելով հայկական շունչ: «Դերասանական խաղն ինձ դուր եկավ, ի տարբերություն նախկին տարիների, աճը զգալիորեն երեւում է»,- ասաց հանձնաժողովի անդամ Էրիկ Բարսեղյանը`
Գավաթի համար պայքարն սկսվեց
Այսօր քառորդ եզրափակիչ հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ գավաթի 2011-12 թթ. խաղարկությունը: Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» 3:1 հաշվով հաղթեց «Արարատին»,` ըստ էության վճռելով այս թիմերի դիմակայության խնդիրը: Իսկ «Իմպուլսը» մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Գանձասարի» դարպասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Արոնյանը ոչ-ոքի արեց աշխարհի չեմպիոնի հետ
Այսօր Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ Միխայիլ Տալի հիշատակին նվիրված գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը 60-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները բաց են և անցանելի
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Ինչպես կընտրվեն Հայաստանի 2011 թվականի 10 լավագույն մարզիկները
Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կոնֆերանսը, որի օրակարգում երկու հարց էր դրված. ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն եւ Հայաստանի լավագույն մարզիկների ընտրության սկզբունքները: Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը, գլխավոր քարտուղար, «Առավոտ» օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը, ֆեդերացիայի նախագահի տեղակալներ, «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը եւ գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը
Թալանել են գործարարի բնակարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գողության հերթական խոշոր դեպքն է գրանցվել Երևանում: Slaq.am-ի փոխանցմամբ, նոյեմբերի 19-ի լույս գիշերը ժամը 05:30 սահմաններում դիմակավորված անձիք ներխուժել են գործարար Հայկ Աբրահամյանի բնակարան:Վերջինիս են պատկանում «Մանկան մոլորակ» մանկական խանութը և երկու տաքսի-սերվիս ծառայություններ: Գործարարի խոսքով` հանցագործները ներս են խուժել տան խոհանոցի պատուհանից: Նրանք գործել են արագ տեմպով ու այնքան զգուշորեն, որ մի խազ անգամ
Բակո Սահակյանը պարգեւատրել է սպանված զինվորին
Տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի նոյեմբերի 19-ի հրամանագրով` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար 19-ամյա զինածառայողը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել է:
Հայաստանցիները Բաթումի կհասնեն ավելի կարճ ժամանակում
Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի և Վրաստանի միջև միասնական տնտեսական
Հարուցվել է քրեական գործ` զգալի չափերի գումար հափշտակելու եւ դրանք օրինականացնելու դեպքի առթիվ
Գվինեայի Հանրապետության եւ Թանզանիայի Միացյալ Հանրապետության քաղաքացիների կողմից զգալի չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերը` մասնավորապես պարզվել է, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 15.15-ին տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Սարգսյանը, վարելով «ԳԱԶ-31105» մակնիշի 23 ԼՏ 608 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է «Իզոռուֆ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Տիտան Թադևոսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի 29 ՏՍ 696 համարանիշի
Կառավարությունը պարտվել է Եվրադատարանում. Բուզանդի 17 հասցեի բնակիչները հանգստացան
ՀՀ կառավարությունը պետք է 18 500 եվրո փոխհատուցում պետք է վճարի Երեւանի կենտրոնում վիճահարույց կառուցապատման արդյունքում սեփական տնից վտարված եւս մեկ ընտանիքի: Այդ մասին նշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ: Եվրադատարանի վճռում նշվում է, որ Երեւանի Բուզանդի-17 հասցեի իրենց տնից Հովհաննես Հովհաննիսյանի ընտանիքի բռնի վտարմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան, որը պաշտպանում
Նորակառույց է, բայց ունի խնդիրներ
Շիրակի մարզի Մուսայելյան համայնքի միջնակարգ դպրոցը խնդիրներ շատ ունի: Դպրոցը նորակառույց է: «Չունենք մարզադահլիճ, առանձին շախմատի համար նախատեսված դասարան, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, դասասենյակների քանակը քիչ է, 12-րդ դասարանի աշակերտները դասն անցկացնում ենք միջոցառումների դահլիճում »,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Չնայած դրան` 12-րդ դասարանի աշակերտուհի Հայկանուշ Ստեփանյանը հաճույքով է դասերին մասնակցում, ինքն է
Նոր հոսքագիծը նոր հնարավորություններ է բացում
«Միկա ցեմենտ» գործարանում երեկ շահագործման հանձնվեց ցեմենտի փաթեթավորման նոր հոսքագիծ: Հոսքագիծը հնարավորություն է տալիս ցեմենտը լցոնել 50 կգ-անոց պարկերի մեջ, ինչպես նաեւ պալլետացնել 1տոննայանոց փաթեթները եւ բեռնել տրանսպորտային միջոցների մեջ: Տեղադրվել է «Հավեր-Բեքեր» գերմանական ֆիրմայի 10 դիրքանի հաստոց՝ 150տոննա/ժամ կամ 3000 պարկ/ժամ արտադրողականությամբ: Հոսքագիծը հագեցած է համապատասխան մատակարարման միջոցներով՝ ցեմենտը սիլոսներից մինչեւ հաստոցի բունկեր տեղափոխելու,
Աղվան Հովսեփյանը հանգստի է գնում
«Հայկական ժամանակը», վկայակոչելով սեփական աղբյուրները, այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Թերթն ընդգծել էր, որ, ըստ որոշ տեղեկությունների, Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որի անունն այդ պաշտոնի համար դեռ վաղուց էր հոլովվում: Դատախազության մամուլի ծառայությունից այս առնչությամբ Aravot.am-ին տեղեկացրին, որ
Սուտը սուտ է
Հոգեբանները առանձնացրել են ամենահայտնի ստերի լավագույն տասնյակը: Դրանք են` «Ոչ՛, բոլորովին նեղացած չեմ», «Սրանից համով բան դեռ չէի կերել», «Քո գաղտնիքը ինձ հետ կմեռնի», «Ես երբեք սուտ չեմ խոսում» և այլն: «Սուտ խոսելու ժամանակ մարդիկ ավելի հաճախ են աչքերը թարթում, աշխատում են ձեռքերը չշարժել, փոխարենը` սովորականից շատ շարժում են ոտքերը, նաև` ժպտում են միայն շուրթերով»,-նշում
Հրդեհի մասին ահազանգը կեղծ է եղել
Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 12.17-ին ԱԻՆ-ը մի քաղաքացու կողմից ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 46 շենքի 77-րդ բնակարանից ծուխ է ելնում: Ժամը 12:26-ին կանչի վայր են հասել ԱԻՆ-ի աշխատակիցները, սակայն հրդեհի նշաններ չեն հայտնաբերել: Կեղծ ահազանգի մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը:
Նախագահը մինի ֆուտբոլ է դիտել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է եղել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին: Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաև գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին: Aravot.am-ին
Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող Արեն Սիմոնյանը
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը
Համքարություններ եւ հստակ խոսք
Ըստ եգիպտահայ Նաիրի Համբիկյանի՝ սա է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարգավորելու ելքը Նոյեմբերի 16-18-ը Երեւանում անցկացվել է «Երեւանյան բիենալե 2011» համահայկական ճարտարապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսը: Մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Քաթարի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայ ճարտարապետներ: Այս օրերին Երեւանում էր նաեւ եգիպտահայ ճարտարապետ Նաիրի Համբիկյանը, ում հետ մեր զրույցը միայն ճարտարապետության մասին չէ: «Եկել
ԵՐԳ ԵՐԳՈՑ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ ութերորդ ԵՐԳ ԵՐԳՈՑ Եվ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «որ խնդրենք, մի հատ չես երգի՞, Էնրիկո», եւ Վերժինեն ասաց՝ «Հենրիկի տրամադրությունը որ տեղն ա լինում, առանց խնդրելու էլ ա երգում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «դե թող առանց խնդրելու երգի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին նայելով ասաց՝ «որ առանց խնդրելու
Գումար՝ «Facebook»-ի միջոցով
«Facebook» սոցցանցի 800 մլն օգտագործողներն այսուհետեւ կկարողանան իրար օգնել գումարով «PayPal»-ի նոր հավելվածի՝ «Send Money»-ի միջոցով, հաղորդում է https://pcnews.am կայքը: Գումարային փոխանցում անելու համար պետք է ընտրել բացիկ, որին կարելի է կցել նաեւ հաղորդագրություն, նկար կամ տեսահոլովակ, ընտրել ստացողին, մուտքագրել գումարն ու մուտք գործել «PayPal» համակարգ: Այնուհետեւ բացիկը կհայտնվի ընկերոջ պատին, սակայն փոխանցման մասին տվյալները
Դեպի 7 միլիարդանոց աշխարհ
Օրերս Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում Փոփոխությունների թատրոնը դոկտոր Կաղամբի եւ պարոն Մահի կողմից պատրաստել էր ինքնատիպ ներկայացում՝ նվիրված աշխարհի բնակչության կարեւորագույն հիմնահարցերին: «Մեր թատրոնը երիտասարդ եռանդուն արտիստներից բաղկացած մշակութային հասարակական կազմակերպություն է: Լինելով զվարճալի եւ ժամանցային՝ մեր ներկայացումները միեւնույն ժամանակ հորդորում են մտորել, խորհել եւ կշռադատել: Մեր թատրոնն անտեսում ու վերացնում է հանդիսասրահ-բեմ անջրպետը՝
Թուրքական վիրուս՝ Facebook-ում
«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը վտանգված են: Բավական անմեղ «hahaha!» գրություններով եւ «www.facebook.com.image301.tk/****» հղումով (անվտանգության նկատառումներից ելնելով շարունակությունը չենք ցուցադրում) տարածվող վիրուսը նրանք ստանում են իրենց «ընկերներից»: Վիրուսն էլ «բնակվում» է հենց «ընկերների» համակարգիչների մեջ՝ առանց վերջինների իմացության: Առաջին հայացքից թվում է, թե «www. facebook.com.image301.tk/****» հղումը «Facebook» կայքից է, որը հիմնված է «com» տիրույթի (դոմենի) վրա,
Բարձրակարգ կատարումը ազգության հետ կապ չունի
Մեկնաբանում են ճանաչված երիտասարդ երաժիշտները Օրերս հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի տիկնոջ՝ Սաթի Սպիվակովայի մոսկովյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում խոսակցություն ծավալվեց այն մասին, թե ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները ովքե՞ր են առավել խորը զգում ու մեկնաբանում՝ ռուսնե՞րը, թե՞ այլազգիները: Առաջին հայացքից հարցը փոքր-ինչ անսովոր է, քանի որ երաժշտությունը համամարդկային է, թեեւ բնույթով՝ ազգային: Երբ ստեղծագործությունը
Կոմունիստները մտահոգություն են հայտնում
Բաց նամակ՝ ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին: Մեծարգո պարոնայք: Միանգամայն հասկանալի է, որ իշխանությունները որոշել են առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների աշխատանքներում ներգրավել բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր ցանկություն կհայտնեն համագործակցել հանրապետականների հետ: Մենք՝ հանրապետության կոմունիստ քաղաքացիներ Նորիկ Պետրոսյանս եւ Գեղամ


















































