Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են գործարարի բնակարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 19,2011 18:32

Գողության հերթական խոշոր դեպքն է գրանցվել Երևանում: Slaq.am-ի փոխանցմամբ, նոյեմբերի  19-ի լույս գիշերը ժամը 05:30 սահմաններում դիմակավորված անձիք ներխուժել են գործարար Հայկ Աբրահամյանի բնակարան:Վերջինիս են պատկանում «Մանկան մոլորակ» մանկական խանութը և երկու տաքսի-սերվիս ծառայություններ:

Գործարարի խոսքով` հանցագործները ներս են խուժել տան խոհանոցի պատուհանից: Նրանք գործել են արագ տեմպով ու այնքան զգուշորեն, որ մի խազ անգամ չեն քաշել նոր վերանորոգված տան պատին, կահույքին ու դռներին: Տանտիրոջ խոսքով նրանք միայն ներս խուժելիս հատակին են գցել-կոտրել պատուհանի գոգին դրված ափսեն, բայց տանտերը երկրորդ հարկում քնած` այդ ձայնը չի էլ լսել:

Հանցագործները գործարարի աշխատասենյակից տան մուտքով խնամքով դուրս են հանել գրասենյակային սեղանը, որի դարակում ամրացված է եղել չհրկիզվող պահարանը:

Պահարանում եղել է շուրջ 15. 000 դոլարին հասնող գումար և գործարարի` վերջերս Դուբայում կնքած նոր խոշոր պայմանագրերը, ինչպես նաև էլիտար բնակարանների ձեռքբերման պայմանագրերն ու կարևոր նշանակության շատ այլ փաստաթղթեր:

Ընդամենը րոպեներ տևած հանցագործության ընթացքում հանցագործը հասցրել է մյուս գրասեղանի դարակից թրցնել մի քանի տասնյակ հազար դրամ գումար: Տանտերերը միայն վերջին պահին են դռան շրխկոցից  արթնացել ու դուրս են եկել նրանց հետևից, բայց հայտնաբերել են տնից ոչ հեռու գողացված գրասեղանը` կոտրած վիճակում:

Դոպքի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930