Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` զգալի չափերի գումար հափշտակելու եւ դրանք օրինականացնելու դեպքի առթիվ

Նոյեմբեր 19,2011 17:26

Գվինեայի Հանրապետության եւ Թանզանիայի Միացյալ Հանրապետության քաղաքացիների կողմից զգալի չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:

Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերը` մասնավորապես պարզվել է, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի Ա. Ք.-ն Թանզանիայի Միացյալ Հանրապետությունում բնակվող ոմն Ռ.-ի հետ նախնական համաձայնության է եկել` ինքնաթիռի տոմսերի ապօրինի վաճառքի, շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացողներից կանխիկ գումար ստանալու, դրանք հափշտակելու, ավիատոմսի գումարը կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ այլ անձանց բանկային հաշիվներից վճարումներ կատարելու շուրջ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թանզանիայում նմանատիպ մի քանի գործարքներ հաջողությամբ իրականացնելուց հետո 2011թ. օգոստոսին Ա. Ք.-ն եկել է Հայաստան` նպատակ ունենալով Հայաստանում եւս շարունակել իր գործունեությունը: Այս նպատակով փնտրել եւ գտել է ավիատոմսերի գնորդներ: Մասնավորապես` 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ թվով երեք քաղաքացիների անվամբ Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Մոսկվա-Սոչի չվերթերի ավիատոմսեր ձեռք բերելու համար ստացել է գումարն եւ խաբեությամբ հափշտակել:
Գնորդների վստահությունը չարաշահելու արդյունքում խարդախությամբ ստացված գումարների հափշտակությունը քողարկելու համար Ա. Ք.-ն ոմն Ռ.-ին համացանցով տեղեկություն է հաղորդել` նրան տրամադրելով ավիատոմսերի պատվիրատուների անձնագրային տվյալները: Այնուհետեւ քննությամբ դեռեւս չպարզված անձանց հաշվեհամարներից հափշտակված գումարների հաշվին, կեղծ բանկային պլաստիկ քարտի օգտագործմամբ էլեկտրոնային ավիատոմսերի դիմաց վերոհիշյալ երեք քաղաքացիների անվամբ կատարել է վճարումներ: Արդյունքում` Ա. Ք.-ն եւ Ռ.-ն հափշտակել եւ օրինականացրել են խոշոր չափերի գումար:
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն:

Եթե կան քաղաքացիներ, ովքեր տուժել են նկարում պատկերված կնոջ գործողություններից՝ խնդրում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայություն կամ ՀՀ գլխավոր դատախազություն: Հեռ.511-582

Genproc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930