Օրվա լրահոսը
Այն, ինչ չէր կարելի Գագիկ Բեգլարյանին, կարելի՞ է Սուրիկ Խաչատրյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատելով այն արձագանքներից, որ ՀՀԿ անդամներն անում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական «սխրագործության» մասին, այդ մարզպետը դժվար թե արժանանա Երեւանի նախկին քաղաքապետի ճակատագրին: Այսօր հերթական ՀՀԿ-ականն անդրադառնալով միջադեպին, սկսեց խոսել գործի քննությունից, հերքումներից, ճիշտն ու սխալը տարբերակելուց եւ այլն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Տեսակետ» ակումբում այդ մասին ասաց. «Առաջին հերթին պետք է
«Անմեղ աչքերով աղջիկը կարծում եմ՝ դուք եք»
18- ամյա Լուսինե Մինասյանը հավատացնում է, որ սեր առաջին հայացքից իսկապես հնարավոր է` բերելով հենց իր օրինակը: «Գոռին ես սիրել եմ մեր հանդիպման առաջին իսկ պահից», – «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասում է Լուսինեն: «Երկուսս էլ սովորում ենք Տնտեսագիտական համալսարանում, բայց այդ մասին իմացանք մեր ընդհանուր ընկերոջ` Վարդանի ծննդյան օրը, երբ ծանոթացանք»: Լուսինեն կորցրել էր
Կարեն Կարապետյանը, Ալիկ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը խանգարո՞ւմ էին շատ քվեներ ստանալուն
Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, խոսելով վերջին շրջանում կայացած պաշտոնանկությունների մասին, ասաց. «Չէի ասի պաշտոնանկությունների ցանկ կամ շարան, ուղղակի ավելի ճիշտ է խոսենք վերադասավորումների մասին: Դա բնական է, որ բոլոր քաղաքական ուժերը հերթական ընտրություններից առաջ ուզում են իրենց ուժերի վերադասավորումներն անեն, որ ընտրությունների ժամանակ ավելի շատ քվեներ ստանան եւ ավելի արդյունավետ լինի
ՖԻԴԵ-ն սահմանում է վարկանիշային նոր ցուցակներ
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կրակովում կայացած գործկոմի նիստում ՖԻԴԵ-ն որոշել է 2012 թվականից կազմել նաեւ արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային ցուցակներ: Այդ նպատակով ՖԻԴԵ-ն ազգային ֆեդերացիաներին կոչ է անում եկող տարվա հունվարի 1-ից գրանցել այդ կարգի բոլոր մրցաշարերը: Մանրամասները՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե ուսանողները ռեկտոր լինեին
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Նովոստի- Արմենիա» մամուլի կենտրոնում կայացավ ԵՊՀ, Երեւանի պետական տնտեսագիտական , Երեւանի պետական բժշկական համալսարանների ուսանողական խորհուրդների նախագահների ասուլիսը: Բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը հիշեցրեց, որ 1939թ. Չեխիայում սպանված ուսանող Յանի հիշատակին նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների միջազգային օր: Առաջարկ եղավ բացի միջազգային տոնից, ունենալ նաեւ ուսանողների ազգային տոն, օրինակ՝
Ցվետանա Պասկալեւա. «Հայաստանն իմ տունն է, ես Հայաստանի զավակ եմ»
Այսօր «Հենարան» ակումբում կայացավ լրագրող, ռեժիսոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւայի մամուլի ասուլիսը: Պասկալեւան Հայաստանում է ապրում արդեն 20 տարի, երբեք չի հեռացել Հայաստանից ու մտադիր էլ չէ։ Սպասում է, որ տեսնի Արցախի հաղթանակը, վերջնական հաղթանակը։ «Երբ մեկ ամսով մեկնում եմ Հայաստանից, կարծես որբացած լինեմ, արագ ետ եմ վերադառնում, սա իմ տունն է, ես այստեղի
Նոյեմբերի 17-ին մեկնարկում է համաեվրոպական հեռախոսամարաթոնը
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը: 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից ամեն օր 12 ժամ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարեն ընդհանուր առմամբ 60 000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի
Վանաձորի մայթերն ու բակերը սառցակալած են
«Վանաձորում փակ ճանապարհներ ու անանցանելի մայթեր չկան»,-վստահեցնում են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից: Անանցանելի ճանապարհներ չկան, փոխարենը մայթերն ու բակերն են սառցակալած: Այս տարի համայնքի բյուջեից փողոցների մաքրման աշխատանքների համար առանձնացվել է 5 միլիոն դրամ, որով 110 տոննա աղ է գնվել, մնացածը կօգտագործվի մեքենամեխանիզմների սպասարկման եւ աշխատավարձի համար: «Այս տարի ավագանին որոշեց 20
Շուշան Դոյդոյան. «Հիմա տեսնենք՝ Սահմանադրական դատարանի որոշումը բանի տեղ կդնե՞ն, թե՞ ոչ»
Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական չճանաչելու Սահմանադրական դատարանի որոշումը դրական գնահատեց. «Ինձ համար այդ որոշումը կանխատեսելի էր, բայց լավ կլիներ, որ դատարանի որոշումը ոչ այնքան ուղղված լիներ դատավորներին, որքան Ազգային ժողովին: Այսինքն՝ ավելի շատ լիներ առաջարկ ուղղված ԱԺ-ին՝ որոշակիություն մտցնելու հոդվածում, որպեսզի
Չինաստանի գյուղերից մեկում գտել են Պուտինի «եղբորը»
«Չինական լրատվամիջոցները կենտրոնական Չինաստանի խուլ գյուղերից մեկում գտել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «երկվորյակին», – հաղորդում է «Ռիա Նովոստին»: Lo Յուանպինը, որը 48 տարեկան է, ապրում է Չինաստանի Լունցզյուի գյուղում: Նա մի պարզ ու հասարակ գյուղացի է: Նրա նմանությունը Ռուսաստանի վարչապետին հայտնաբերել է տեղական թերթի թղթակիցը: Լուսանկարը թերթում հրապարակվելուց հետո այդ լուրն անմիջապես տարածվել է
Զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները հակասահմանադրական չեն, բայց պետք է բարեփոխվեն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն Aravot.am-ին մեկնաբանեց Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումի վերաբերյալ. «Ես, ճիշտն ասած, այլ որոշում էի ակնկալում: Սահմանադրական դատարանը կարող էր ժամանակավորապես կասեցնել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների գործողությունը, մինչեւ խորհրդարանը համապատասխան փոփոխություններ կմտցներ, դատավորների, դատարանների հետ աշխատանք կտարվեր, որպեսզի նրանք պատրաստ լինեին դրա կիրառմանը: 34 հոդվածը դրա
Փոլը Հայաստան կվերադառնա, բայց չի ապրի
«Առավոտ երիտասարդականն» այս անգամ ցանկացավ ժամադրվել «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի հաղթող 20-ամյա Փոլ Կարմիրյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Մենք նրա հետ զրուցեցինք հեռախոսով, երբ Փոլը դասավորում էր ճամպրուկները ԱՄՆ մեկնելու համար: Հայաստանում ամենաշատը Ձեզ ի՞նչը դուր եկավ: Շատ սիրեցի տեսարժան վայրերը` հատկապես Գեղարդը: Դրանք մերն են ու ինձ համար շատ
Պաշտպանը ընդունելու է քաղաքացիներին մարզերում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը եւ իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջեւանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։ Պաշտպանը նախատեսում է նաեւ 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաեւ որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում
Ծնոտը կոտրել է. Հրամանատարը շարքայինին անվանել էր «ուղտ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի՝ 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Ստեփան Տեր-Նիկողոսյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս տարվա հունիսի 30-ին հրամանատարը դիտողություն էր արել շարքային Գրիգորի Բիլոգային՝ մարզահրապարակում վարժությունը սխալ կատարելու համար, նրան հրապարակային անվանել էր «ուղտ»: Չբավարարվելով հրապարակային վիրավորանք հասցնելուց, հրամանատարը բռունցքով հարվածել էր զինվորի ծնոտին,
Սպառողների միության նախագահ. «Քրիստոսի 2-րդ գալստյան ժամանակ նոր կունենանք նորմալ տրանսպորտաշրջանառություն»
Առաջին ձյունը եկավ, իսկ մեր տրանսպորտը դեռ անմարդկային պայմաններում է կատարում ուղեւորափոխադրումներ: Մի շարք երթուղագծերի միկրոավտոբուսներ, մեղմ ասած, տեխնիկապես վատթարագույն վիճակում են: Այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը կրկին անդրադարձավ հասարակական տրանսպորտի խնդիրներին: Ոլորտի խնդիրները թեթեւացնելու համար նա առաջարկում էր էլեկտրատրանսպորտի շահագործմանը զարկ տալ. «Ժամանակին մեր երկիրը ծախսել է
Գեներալ Փայտյանը` մարզպետի թեկնածո՞ւ
Իջեւանում, Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են,որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն նշանակվելու է գեներալ Արշալույս Փայտյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնավարում է 1999 թվականի փետրվարի 26-ից, Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետն է, Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահը: Ըստ մեր աղբյուրի, Տավուշի
«Մամ, ինձ արագիլն ա՞ բերել, թե ՞ ես էլ եմ քյալամից դուրս եկել»
«Լավ հիշում եմ, որ փոքրուց մամայիս հարցնում էի, թե որտեղից եմ առաջացել, ամեն անգամ մի բան էր ասում. մի անգամ արագիլն էր բերել, մի անգամ ջուրը, մի անգամ էլ քյալամից էի դուրս եկել»,- ասում է 19-ամյա Արսեն Գալստյանը: Նա հասկանում էր, որ մոր ասածների մեջ ճշմարտոււթյուն չկա, քանի որ ամեն անգամ մայրը տղայի
ՀՅԴ բյուրոն կոչ է անում մասնակցել «Հայաստան» հիմնադրամի հանգանակությանը
Արդեն սկսվել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի տարեկան դրամահավաքը՝ Հայաստանում եւ Սփյուռքում։ Այն պետք է եզրափակվի Նոյեմբեր 24-ին Միացյալ Նահանգների տարածքում կազմակերպվող հեռուստամարաթոնով։ Այս տարվա հասույթը, նախորդի նման, պետք է հատկացվի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ծրագրերին։ Հայաստան Հիմնադրամի նման համահայկական կառույցները, անկախ իրենց հետապնդած անմիջական ու մասնագիտական նպատակից, ունեն խորհրդանշական խոր նշանակություն։ Նրանց
Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում
Հեռուստատեսային աստղ Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում. այս մասին հաղորդում է Emirates247.com կայքը՝ վկայակոչելով նոյեմբերին «HauteMuse» ամսագրին Կարդաշյանի տված հարցազրույցը: Ամսագրի առաջին էջին Կիմ Կարդաշյանի լուսանկարն է, որն արվել է Դուբայ նրա վերջին այցի ընթացքում՝ իր 31-ամյակից առաջ: «HauteMuse»-ը մեջբերում է նրա խոսքերը. «Այո, գնելու եմ տուն Դուբայում: Ես դեռ պետք է գամ
ԲՀԿ երիտասարդները ոչնչով չեն տարբերվում մյուս երիտասարդներից. Վահե Էնֆիաջյան
«Առավոտ երիտասարդականի» հետ զրուցելիս ԱԺ պատգամավոր ԲՀԿ երիտասարդության միության անդամ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց կազմակերպությունում անդամագրված երիտասարդներն ոչնչով չեն տարբերվում մյուսներից: «Մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք եւ միայն կարող ենք մեր քաղաքական հայացքներով տարբերվել»,- ասաց նա: Պատգամավորի խոսքերով՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ակտիվ մասնակցի եւ կարծիք հայտնի մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Մենք
Հայ լրագրողները 3-րդ տեղն են գրավել Լուցկում
Հայ լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Լուցկ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլի միջազգային 14-րդ մրցաշարում հինգ երկրների թիմերի պայքարում գրավել է 3-րդ տեղը: Հանգամանալից՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ Կարինե Նալչաջյանի՝ միմյանց հանդուրժելու դեֆիցիտ կա
Հանդուրժող լինել՝ նշանակում է ընդունել ուրիշի տեսակետը, այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալչաջյանը, որն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոյեմբերի 16-ին նշվող Հանդուրժողականության միջազգային օրվա մասին: Հոգեբանի ձեւակերպմամբ, հայ հասարակությունը հանդուրժող է հատկապես օտարների ու թշնամիների նկատմամբ, բայց ինչ վերաբերում է միմյանց հանդուրժելուն, ապա հանդուրժողականության դեֆիցիտ կա, ինչն էլ պայմանավորված է սոցիալական
Արտակ Նազարյանի սպանության գործով նախաքննությունից դժգոհ են եւ տուժողի, եւ ամբաստանյալների ներկայացուցիչները
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը , որտեղ արտագնա դատական նիստ է հրավիրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, այսօր քննեց Արտակ Նազարյանին ինքնասպանության դրդելու /2010թ. հուլիսի 27/համար մեղադրվողներ՝ գումարտակի ԱՍՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական
ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել են «Գոլդ Բադաչն» ու «Ծերունի Խոտաբիչը»
ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ վերցվել կադրերի տրամադրության տակ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադաչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա շարքային վարորդների մոտ հայտնի է որպես «համարի գործ անող»,
Պարզիր երեխայիդ հասակը
Միլանոյի բժշկական եւ վիրաբուժության համալսարանի մանկաբույժները երեխայի ապագայում ունենալիք հասակը պարզելու համար մշակել են շատ հետաքրքիր մեթոդ, որն իրականացնելու համար պարզապես պետք է երեխայի հոր հասակին գումարել մոր հասակը, այնուհետեւ ստացած գումարը բաժանել երկուսի: Եթե երեխան տղա է՝ ստացած գումարին պետք է ավելացնել 6,5 սմ, իսկ եթե աղջիկ՝ նվազեցնել 6,5: Այսպես, օրինակ՝ եթե երեխայի հոր
«Վոյցեկ» մյուզիքլը՝ երիտասարդների ուժերով
Երեկ Համազգային թատրոնում ներկայացվեց երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանի բեմադրած «Վոյցեկ» մյուզիքլը: Հաջորդ ներկայացումը կկայանա այսօր: Ինչպես պրեմիերայից առաջ մեզ հետ զրույցում նշեց Ա. Մակարյանը, մյուզիքլն արդիական է, քանի որ մեր հասարակությունում դասակարգային բեւեռվածությունը հասել է գագաթնակետին: «Լինելով միջին դասի ներկայացուցիչներ՝ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել ցածր դասի մարդկանց: Այս մասին բեմից պատրաստվում
Աչաջուրը ահազանգում է. վտանգված է գյուղի խմելու ջրի աղբյուրը
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները բնապահպանական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառների լայնածավալ հատումների արդյունքում կարող են մնալ առանց խմելու ջրի: «Էկոլուր» կազմակերպության հետ զրույցում Աչաջրի բնակիչ Յուրի Միրզոյանն ասել է. «Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ
ՀՖՖ-ն որոշեց հայկական ֆուտբոլի ապագան
Ռուսական հոկեյի՝ վերջին տարիների քննարկման թիվ մեկ խնդիրն արտասահմանցի դարպասապահների բացարձակ լիմիտն էր: Մինչ օրս էլ այդ հարցը բուռն քննարկումների կենտրոնում է: Հայաստանում հոկեյն առհասարակ խնդիր է՝ անկախ խաղացողի դիրքից: Փոխարենը՝ վերելք է ապրում ֆուտբոլը: Սակայն այստեղ էլ Իռլանդիայի հետ վերջին հանդիպումը ջրի երես հանեց այն, ինչի մասին մարդիկ խուսափում էին խոսել. հայկական ֆուտբոլն ունի
Սեքսով զբաղվում են նաեւ ցերեկը
Ով է ասել, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, ու միայն սեփական տանը եւ միայն այն դեպքում, երբ երեխաները քնած են: Ամերիկացի սեքսոլոգները մերժում են այս կարծրատիպերն ու առաջարկում հագուրդ տալ կրքին, որովհետեւ այն մարդու առողջության գրավականն է: Սեքսոլոգները պնդում են՝ չզսպել կիրքը, որն արթնանում է անսպասելի ձեւով: «Մարդիկ հաճախ գրգռվում են գեղեցիկ կին,
«Տնօրենները գռեհիկ ձեւով արգելում են»
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը բարձրաձայնում է սովորողի՝ օրենքով տրված իրավունքի ոտնահարման մասին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ապօրինի է համարում դպրոցներում կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններն արգելելը: Վկայակոչելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, նա ասում է. «Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական եւ (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ՝ համաձայն իր


















































