Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուսանողները ռեկտոր լինեին

Նոյեմբեր 16,2011 16:03

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Նովոստի- Արմենիա» մամուլի կենտրոնում կայացավ ԵՊՀ, Երեւանի պետական տնտեսագիտական , Երեւանի պետական բժշկական համալսարանների ուսանողական խորհուրդների նախագահների ասուլիսը:

Բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը հիշեցրեց, որ 1939թ. Չեխիայում սպանված ուսանող Յանի հիշատակին նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների միջազգային օր: Առաջարկ եղավ բացի միջազգային տոնից, ունենալ նաեւ ուսանողների ազգային տոն, օրինակ՝ ընտրել թեկուզ մայիսի 16-ը, որպես ԵՊՀ-ի հիմնադրման օր կամ էլ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը նշեց, որ վաղը համալսարանում իրենք՝ ուսանողներն են ղեկավարելու բուհը: Օրեր առաջ անցկացվել է շարադրությունների մրցույթ՝ «Եթե լինեի ռեկտոր» վերնագրով, որի հաղթողն էլ տոնի առիթով մեկօրյա ռեկտոր կլինի: Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում կանցկացվի ուսանողների պատրաստած ֆիլմի դիտում՝ Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ:

Ասուլիսում հնչած այն հարցին, թե կրթության որակն ու կոռուպցիան ի՞նչ մակարդակի վրա են բուհերում, եւ ուսխորհուրդների նախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ ամենը կասեցնելու նպատակով՝ տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը պատասխանեց, որ կոռուպցիան դեռ չի վերացել, սակայն նվազել է որոշ չափով:

 

Մարի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930