Օրվա լրահոսը
Հարսնացուն Ջերմուկից
Պատմության սկիզբը դրվել էր իրենց հանդիպումից դեռ 5 տարի առաջ՝ առանց նրանց իմացության: Վահեի` արտասահմանից հյուր եկած հորաքույրը շրջագայության էր գնացել Ջերմուկ: Լինելով խիստ հայրենասեր եւ ավանդապաշտ՝ Մարգարիտան, որպես հայուհի, նրա դուրը շատ է գալիս, եւ Ջերմուկում տեղի ունեցող արարողություններից մեկի ժամանակ նրան նվիրում մարգարտե մի մանյակ: Այդ օրվանից մանյակը դառնում է աղջկա թալիսմանը: Այդ
«Ամնեսթի ինթերնեյշնըլ». Ադրբեջանը կրկին տապալեց արդարադատության կայացումը Ջաբար Սավալանի գործով
«Ամնեսթի ինթերնեյշնըլ» կազմակերպությունը կրկին վերահնչեցնում է իր կոչը` անհապաղ ազատ արձակել Ջաբար Սավալանին: Հերթական անգամ այս հարցին իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձավ այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով ուժի մեջ մնաց քսանամյա քաղաքական ակտիվիստի հարցով ընդհանուր իրավասության ատյանի ընդունած որոշումը` երկուսուկես տարվա կալանքը: «Ադրբեջանական դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն այն
Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի
Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները նշանակվել են 2012 թվականի մարտի 25-ին: Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Հանրապետության խորհրդարանի նախագահությունը՝ վկայակոչելով երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածները: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ վկայակոչելով հայտնաբերած ընտրախախտումները: Այդ ընտրությունների առաջին փուլը տեղի էր
Տյումենում ոստիկանները ծեծի են ենթարկել սրճարանների հարյուրավոր հաճախորդների
ՌԴ Տյումենի մարզի տասնյակ քաղաքացիներ են տուժել Զավոդոուկովսկ քաղաքում նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը անցկացված ոստիկանական շուրջկալի արդյունքում: Life News-ի փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել են մի քանի սրճարաններ եւ ծեծի են ենթարկել ավելի քան 150 մարդու, ընդ որում՝ տուժողների թվում են նաեւ սրճարանների այցելուները, այդ թվում՝ մի հղի կին: Հատուկ գործողության արդյունքում , սակայն,
«Երիտասարդ դասախոսները շատ բան ունեն սովորելու ավելի տարիքով դասախոսներից»
Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի իստիտուտն այսօր արդեն վերանորոգված է: Ուսանողներն ուրախ են. դասերն անցկացնում են նորմալ պայմաններում: Մի շարք ուսանողներ էլ բողոքելու բան ունեն. Մարզաառողջարարական ֆակուլտետի ուսանողուհիները բողոքում են ճաշարանից: Ասում են՝ այնտեղ հիմնականում տղաներն են նախաճաշում: «Կուզենայինք, որ մենք էլ օգտվեինք բուֆետից: Մեր համար պայմաններ ստեղծեին, որ հանգիստ գնայինք այնտեղ ու մեզ անհարմար չզգայինք»,-
ԵՄ քաղաքացիները չեն հավատում, թե եվրագոտում ծայր առած ճգնաժամը առաջիկայում կհաղթահարվի
Եվրամիության քաղաքացիների 71 տոկոսը չի հավատում առաջիկայում ճգնաժամը հաղթահարելու ԵՄ իշխանությունների ունակությանը: РИА -Новости-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը՝ վկայակոչելով եվրոպական երկրների բնակիչների շրջանում անցկացված հարցախույզը: ԵՄ աշխատանք ունեցող քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը՝ 35 տոկոսը, վախենում է կորցնել իր աշխատանքը, 87 տոկոսը կարծում է, որ վերջին տարիներին աղքատության մակարդակն աճել է: Ընդսմին, շուրջ
Պլանկինգ կամ տախտակացում
20- ամյա մի երիտասարդ զոհվել է պատշգամբում պլանկինգի անհաջող փորձ կատարելիս: Երիտասարդները կարծում են, որ մեր առօրյան շատ պարզ ու անշուք է, իսկ սպորտաձը թույլ է տալիս օրը ավելի հետաքրքիր և ուրախ դարձնել, նրանց ասելով՝ նպատակը մարդկանց ժպտալ սովորեցնելն է: Այսօր էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մեկ այլ սպորտաձևում, որը
«Հին Էրիվան հոլդինգի» աշխատակիցները ցույց արեցին ընդդեմ «Յունիբանկի»
«Յունիբանկ, հետ քաշե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը Հին Էրիվան հոլդինգից», «Պահանջում ենք Վարդան Աթայանի հրաժարականը» պաստառներով, այսօր «Հին Էրիվան հոլդինգ»ընկերության աշխատակիցները հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գլխավորությամբ, «Յունիբանկի» շենքի առջեւ ցույց էին կազմակերպել: Պարոն Տեր-Առաքելյանի խոսքերով, 7 ամիս է, ինչ Յունիբանկի տնօրինության հետ չեն կարողանում ոչ մի կերպ բանակցել. «Յունիբանկն իր գործողություններով ցույց տվեց, որ ուզում են
Կիեւում ցրել են բողոքի ցույցը
Ուկրաինայում շարունակվում են դեռեւս սեպտեմբերից սկսված հակակառավարական բողոքի ակցիները, որոնք ուղղված են երկրի կառավարության կողմից քաղաքացիների որոշակի խմբի արտոնությունները չեղյալ համարելու որոշման դեմ: Կիեւում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորներն ու Աֆղանսատանի պատերազմի վետերանները ստիպված են եղել ձեռնամարտի բռնվել ոստիկանության «Բերկուտ» հատուկ ջոկատի զինծառայողների հետ: Newsru.ua-ի մատուցմամբ, քաղաքական գործիչներից ոմանք դժգոհ քաղաքացիներին կոչ են արել դադարեցնել բողոքի
«20 տարի հետո մենք կունենանք «ռոբոտացված»,ագրեսիվ ու նյարդային սերունդ »
«Երբ փոքր էի, երազում էի հայտնվել պանրով պատված մի տնակում, ինչպես Հենզելն ու Գրետելը: Վերջերս այդ հեքիաթը կարդում էի երեխաներիս համար, հիմա ուզում եմ, որ նրանք լավ մարդիկ դառնան »,-ասում է Լիլիթը: Հեքիաթը գրական սեռ է, որը հասանելի ու հետաքրքիր է թե՛ փոքրիկներին, և թե մեծահասակներին: Դրանք կրթում են երեխաներին, տալիս են մշակութային գիտելիք: «Երեխաների
«Լրագրողները մեր լավագույն դաշնակիցներն են»
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած «Լրագրողների եւ փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը» թեմայով սեմինար-քննարկմանը կարծիք հայտնեցին ներկա փաստաբանները Քննարկմանը ներկա էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր հիմնականում լուսաբանում են մարդու իրավունքներին առնչվող դատական գործերը: Երկուստեք արտահայտվեցին համագործակցությունը դրական եւ արդյունավետ գնահատող կարծիքներ: Փաստաբան Վահե Գրիգորյանը կարեւորեց այն դերակատարումը, որով լրագրողները հասարակական լայն
Նոր Երզնկայում` նոր ջրատար
Նոր Երզնկա գյուղի նորաստեղծ թաղամասի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով «Կանթեղ» ՍՊԸ-ն «Շոր-Շոր – Երևան» մայրուղային ջրատարից դեպի Նոր Երզնկա կառուցել է 1700 մետր երկարությամբ և 100-150մմ տրամագծով ջրատար: Նոյեմբերի 29-ին նշված ջրատարների հատման վայրում կառուցված դիտահորում կատարվում էին միացման աշխատանքներ և տեղադրվում էր փական: Այսուհետ գյուղի բնակիչները «Տեխնիկական պայմանների» առկայության
Երիտասարդները չեն բողոքել. պասիվ կյանքի պատճառներից մեկը
20-ամյա Լյուդմիլայի զբաղմունքը տանը լինելը, հեռուստացույց դիտելը եւ « ինտերնետով զբաղվելն է»: Նա Ստեփանավան քաղաքից է, ասում է՝ դպրոցն ավարտել է եւ « նստել տանը»: Նույն քաղաքի բնակիչԿարեն Պետրոսյանն էլ պատմում է՝ աշխատանքից հետո հիմնականում փողոցներն է«չափչփում», իսկ «ամռանը գնում ենք սադում կամ հրապարակում նստում »,- ասում է նա: Ստեփանավանցիները բողոքում են՝ զբաղմունք չունեն: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության,
«Հասնել զրոյի» քարոզարշավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «World Wision»-ի Հայաստանի գրասենյակը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, սկսել է «Հասնել Զրոյի» քարոզարշավը, որը 2008-2014 թվականների համար ընդունված եւ Հայաստանում իրականացվող «ՁԻԱՀ-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակում» ծրագրի բաղկացուցիչ է: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա
Տիգրան Մանսուրյան. «Ռեքվիեմում» միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը
Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում նոյեմբերի 19-ին ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, Քրիստինա Քայզերի (սոպրանո), Էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն) մեկնաբանմամբ կայացել է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն
Պրոֆեսորի մահվան հանգամանքները դեռ պաշտոնապես հայտնի չեն
Այսօր առողջապահության նախարարությանն են դիմել Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի հարազատները: Կրկնակի վիրահատության հետեւանքով մահացել է ճանաչված լեզվաբանը: 71-ամյա պրոֆեսորի հարազատները ցնցված են: Ոչ իրավական, ոչ էլ մասնագիտական եզրակացություն կամ գնահատական չի տրված կատարվածին: Նախարությունից պաշտոնապես ընդունել են գրավոր դիմումը, ապա խոստացել, որ արդյունքների մասին կտեղեկացվի 15 օր հետո: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Անվանի մարզչի կնոջ դեմքին լցրել են ծծմբաթթու
Մոտոցիկլետավոր երկու անհայտ անձինք փողոցում ծծմբաթթու են լցրել ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի մարզիչ Օսկար Տաբարեսի կնոջ վրա, ինչի հետեւանքով այրվել են 61-ամյա Սիլվիա Մարտինեսի դեմքն ու ուսերը: Ոստիկանությունն առայժմ չի պարզել հանցագործության պատճառները: Ուրուգվայի ԶԼՄ-ները միայն նշում են, որ օրերս իշխանություններն ազատ են արձակել Տաբարեսի նախկին սպասուհուն, որը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին՝ $ 500 հազար
Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովը կքննարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը
Դեկտեմբերի սկզբին Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, “Մերեց” կուսակցության պատգամավոր Զահավա Գալոն խոստացել է դեկտեմբերի առաջիկա օրերին կրկին քննարկման ներկայացնել հարցը Քնեսեթի Կրթության հարցերով հանձնաժողովում: «Մենք ակնկալում ենք, որ հարցը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում»,- նկատել է Երուսաղեմի “Հայ Դատի”
ՀՀ նախագահ. «Ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում»
Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն
Դեղերը կտրում են՝ հատ-հատ վաճառում, որ ժամկետները թաքցնեն (տեսանյութ)
Հայաստանում դեղերի գներն անվերահսկելի են: Դեղերի գներն ավելացվում են մոտ 200% -ով: Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա առաջարկեց հաստատել դեղերի հստակ գնային քաղաքականություն: Անդրադառնալով շուկայի խնդիրներին, պարոն Ավագյանն առանձնացրեց ժամկետանց դեղերի առկայությունը: Նրա խոսքերով, դեղատների աշխատակիցները սովորաբար հենց միտումնավոր են դեղերի վրայից հանում ժամկետները. «Մկրատով կտրում են՝ առանձնացնում
Ինչպես տեսա Լեւոն Տեր-Պետրոսյանին
Առաջին նախագահի մտերիմ լրագրողների եւ նրանով հիացածների շարքերում ես չկամ: Չեմ էլ եղել: Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ եւ մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում եւ սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները: Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց:Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում
Զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» վկայի ցուցմունքից. «Ասի, նայի՝ ջեբը գրած բան կա՞»
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ շարունակվեց Շենգավիթի դատարանի շենքում նշանակված դատական արտագնա նիստը: Դատարանում էին կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը: Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» գործով դատարանում իր ցուցմունքը պետք է շարունակեր նրա մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սակայն նա այսօր էլ ի վիճակի
Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, թե իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ: Լոռու մարզի քննչական բաժինը, քննելով Վլադիմիր
Վերահսկիչ պալատը միլիոնների չարաշահումներ է գտել, բայց դատախազությանը գործ չի տա
Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը տեղի ունեցավ Արարատի մարզպետարանում՝ չնայած ՎՊ-ի օրակարգում ընդգրկված հարցերից միայն 2-ն էին առնչվում Արարատի մարզին: ՎՊ-ի ստուգած մյուս 2 կառույցները՝ Երեւանի մետրոպոլիտենն ու Սոցներդրումների հիմնադրամն էին: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի՝ Արարատի մարզպետարանում կատարած ստուգումների արդյունքները: Չնայած այս մարզում էլ մի շարք ոլորտներում միլիոնների հասնող չարաշահումներ էին
Սիրանուշ Անդրիասյանը, ի վերջո, գրավեց 3-րդ տեղը
Քիչ առաջ Խարկովում ավարտվեց շախմատի նահանգապետի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Հայաստանի գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը եւ Սանկտ Պետերբուրգից ժամանած Ալինա Բալայանը: Ինը տուրից վաստակելով 7,5 միավոր` գավաթին տիրացավ ուկրաինուհի Իրինա Անդրենկոն, Ալինա Բալայանը 7,0 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ Սիրանուշը եզրափակեց առաջատարների եռյակը` 6,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կույր շախմատի աշխարհի 67 տարվա ռեկորդը գահընկեց արվեց
Գերմանիայի Բրենցի Զոտհայմ քաղաքում ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Լանգը ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում սահմանել է կույր շախմատի աշխարհի ռեկորդ: Խաղալով 1700-1000 վարկանիշ ունեցող 46 շախմատիստների հետ` գերմանացին տարել է 25 հաղթանակ, 19 պարտիա ավարտել ոչ-ոքի, 2-ում պարտվել է: Սեանսը տեւել է 21 ժամ 9 րոպե: Նախկին պաշտոնական ռեկորդը գրանցված է եղել 1947 թվականին, երբ Նայդորֆը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ կպայքարեն զվարճանքներով
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այդ առիթով նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ «Էրոտիկան ժամանակակից արվեստներում», մրցանակաբաշխություններ ու ժամանցային դիսկոտեկներ եւ այլն: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով, միջոցառումները սկսվելու են ժամը 13-ից. «Հիմնական միջոցառումը կսկսվի ժամը 18.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Այնտեղ
Ջրամատակարարման դադար ս.թ. դեկտեմբերի 1-ին Կենտրոն վարչական շրջանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 9.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Մայիսյան, Աղայան, Ամիրյան, Բյուզանդ, Զաքյան, Լեոյի, Դեղատան, Վ.Սարգսյան, Ա.Պետրոսյան փողոցների, Մաշտոցի 1-20,37,40,40/1, Թումանյան 25,27,30-40, Տերյան 19-71 և 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան 11-19 և 20-34, Սարյան 27,29,30,31, Լալայանց 47/1, Մ.Խորենացի 1-30,Պարոնյան 1-15,
Հայաստանում ամենից շատ կեղծում են «վիագրաները»
2001-2011 թվականներին Հայաստանում գրանցվել է դեղերի կեղծման 43 դեպք: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա՝ տարածված են հատկապես սեռական պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոցների կեղծումները: Հակոբ Թոփչյանի խոսքերով, շուկայում վաճառվող «վիագրաներին» սովորաբար խառնում են «ալիքապս» հավելումներն ու վաճառում: Նա վստահեցրեց,
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս խախտումը (Տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է ճանապարհատրանսպորտային հերթական խախտումը: Տիգրան Մեծ փողոցում «Ինֆինիտի» մակնիշի 090 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնում է, որ մեքենան այդպես մնացել է մոտ կես ժամ, իսկ նշված մեքենայի կողքով անցնող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս այն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































