Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի

Նոյեմբեր 29,2011 20:11

Հարավային Օսիայում նախագահի կրկնակի ընտրությունները նշանակվել են 2012 թվականի մարտի 25-ին: Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Հանրապետության խորհրդարանի նախագահությունը՝ վկայակոչելով երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածները: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ  Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ վկայակոչելով հայտնաբերած ընտրախախտումները: Այդ ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Երկրորդ փուլի արդյունքում իր հաղթանակի մասին հայտարարած Ալլա  Ջիոեւան, Գերագույն դատարանի որոշմամբ,  զրկվել է նախագահի կրկնակի ընտրություններին մասնակցելու իրավունքից, քանի որ ընտրախախտումները հենց նրա համակիրներն են իրականացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930