Օրվա լրահոսը

21-րդ դարում ի՞նչ գաղութ-բնակավայր

Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ – Օրերս հրապարակ նետվեց ՀՀ-ում գաղութ-բնակավայրերի ինստիտուտի ներդրման առաջարկը, որի հեղինակների կարծիքով՝ նման ինստիտուտի գոյությունն անհրաժեշտություն է: Համամի՞տ եք: – Կարծում եմ, որ գաղութ-բնակավայրերի հիմնումը չի բխում ժամանակի պահանջներից եւ չի կարող արդյունավետ կիրառվել Հայաստանում: Նմանատիպ գաղութ-բնակավայրեր մեծամասամբ գործել են ԽՍՀՄ-ի օրոք, երբ ողջ տնտեսությունը գտնվել է

Թիկունքի վետերաններին հաշվի չեն առնում

85-ամյա վետերան Արտաշես Նահապետյանը 20 տարի առաջ որպես ավանդ 5000 ռուբլի է ի պահ տվել «Հայխնայբանկին», որը հիմա գործող ավանդների վերադարձման ծրագրով չի կարողանում հետ ստանալ: Պատճառն այն է, որ նա Հայրենական մեծ պատերազմին անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ իր գործն արել է թիկունքում՝ կոլխոզում աշխատելով, ռազմամթերքներ ապահովելով ու այլ տարբեր աշխատանքներ կատարելով, ուստի չի

Ինչպե՞ս եք 12 հազար դոլարով կուսակցություն պահելու

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր խորհուրդ տվեց իշխող մեծամասնությանը հիշել Նյուտոնի հակազդեցությունների մասին օրենքը եւ հորդորեց առավել ուշադիր լինել «Կուսակցությունների մասին» օրենքի որոշ դրույթների նկատմամբ, քանի որ, ըստ պատգամավորի, ցանկացած ազդեցություն ծնում է համարժեք հակազդեցություն: Եվ եթե մի օր այսօրվա մեծամասնությունը դառնա փոքրամասնություն եւ փոքրամասնությունը դառնա մեծամասնություն, այ, այն ժամանակ Անահիտ Բախշյանը նրանց կհարցնի`

«Թուրքիային օգնում են, իսկ իրենց քաղաքացիներին՝ անտեսում»

Մեկ տարի է՝ հրդեհից տուժած կորյունցիների հարցը չի լուծվում Պոնչիկանոցի հետնամասում գտնվող Կորյունի 23 հասցեում տեղի ունեցած հրդեհից անցել է արդեն 1 տարի, սակայն տուժած բնակիչների խնդիրն այդպես էլ չի լուծվում: Անցյալ տարի հրդեհից հետո որոշ ընտանիքներ մոտ մեկ ամիս բնակվեցին վրաններում: Եվ միայն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ տարածք այցելելուց հետո քաղաքապետարանը նրանց գումար տրամադրեց

Խոսնակի դերում իրեն դեռ երկար է պատկերացնում

«ՀՀԿ խոսնակի դերում ինձ դեռ երկար եմ պատկերացնում»,- երեկ պատասխանելով մեր հարցին՝ եթե ինքը դառնա ԱԺ փոխնախագահ, ո՞վ է լինելու ՀՀԿ խոսնակը, ասաց ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ հայտնելով, որ ԱԺ նախագահի եւ փոխխոսնակի հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել, եւ, հավանաբար, նման քննարկում կլինի առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ: «Առավոտ» օրաթերթ

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ ՀՀ ոստիկանությունում

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Աթանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Պողոս Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետ` ազատվելով ՃՈ Աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության

«Սեքսոտներին»՝ այո

«Այսօր չկա Սովետական Միությունը, չկա այդ հասարակարգը, բայց արտաքին հետախուզության համար աշխատող մարդկանց, գործակալներին չպետք է խառնել, ասենք, մոռդովական ճամբարներում աշխատող գործակալների հետ, որոնց ռուսական գողական բարբառով անվանում են «սեքսոտ»: Այ, նման ճիվաղների բացահայտմանը ես երկու ձեռքով կողմ եմ: Որովհետեւ այդ լագերային առնետները պատրաստ էին ամեն ստորության գնալ՝ իրենց համար ձկան մսով կամ խտացրած կաթով

Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին

Գուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին «Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա,

Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ

Ասում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, հաստատապես գոնե մինչեւ տարեվերջ քննարկման առարկա կմնա: Տեր-Պետրոսյանի առաջարկը, որը ՀԱԿ-ին մաս կազմող որոշ ուժերի համար ընկալվեց որպես հերթական հանճարեղ միտք ու ընդունվեց «ադաբրյամսի» մթնոլորտում, տարակուսանք

ԱԺ մեծամասնությունը ինքն իրե՞ն է բոյկոտում

ԱԺ արտահերթ նիստում այսօր բավականին դժվարությամբ հաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն իզուր էր խնդրում պատգամավորներին մտնել դահլիճ եւ ներկա ստանալ: Ի վերջո, առաջին անհաջող փորձից հետո, երբ պարզ դարձավ, որ քվորում չկա՝ Նիկոյանը խնդրեց նորից «հանել-մտցնել» քվեարկության քարտերը, եւ ինքն էլ օրինակը ցույց տվեց սեփական քարտով: Այդ գործողությունից հետո հանկարծ պարզվեց, որ դահլիճում

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցները

Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետեւյալ նկատառումները: Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը եւ ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլեւ՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը: Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական

30.11.2011

Տեսանյութեր «Մանկական Եվրատեսիլի» փորձերից

Escdaily կայքն անդրադարձել է »Մանկական Եվրատեսիլին» ու ներկայացրել մի քանի կատարումներ: Առաջինը Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան է, իր «Լուսնային շունը» կատարմամբ:  Երկրորդը Մոլդովայից Լերիկան է՝ «Ոչ, ոչ» երգով» Ներկայացնենք նաեւ Բուլղարիայից Իվան Իվանովի կատարումը Ուկրաինայից Կրիստալը ներկայացրել է պարային երգ:  Շատ նրբագեղ է Բելառուսից Լիդիա Զաբլոտսկայի կատարումը:  Փորձին ներկա լրագրողները բարձր են գնահատել Ռուսաստանի ներկայացուցիչ

Թբիլիսիում դադարեցվել է ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը

Թբիլիսիում չորեքշաբթի առավոտից դադարեցվել է ընդդիմադիր «Մաեստրո» հեռուսաալիքի հեռարձակումը: Trend-ի մատուցմամբ, սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե Վրաստանի իշխանությունների «պատժիչ գործողությունների» շրջանակում, այլ` հեռուստաալիքի սեփականատիրոջ եւ ընկերության կառավարչի միջեւ առկա դիմակայության պատճառով: Այսօր առավոտյան հեռուստաալիք է այցելել ընկերության կառավարիչը` ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից Էրոսի Կինցմարիշվիլին, եւ հայտարարել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից Իլյա Կիկաբիձեի հեռացման

Ստեղծվել է ծրագիր, որը նկարների վրա գտնում է Ֆոտոշոփի հետքերը

Ամերիկացի ծրագրավորողները մշակել են հատուկ ալգորիթմ, որը գտնում ու նշում է նկարների այն հատվածները, որոնք «ուղղվել են» Photoshop ծրագրի միջոցով: Հանի Ֆարիդի և Էրիկ Կիի ստեղծած ալգորիթմը ցույց է տալիս՝ քանի տոկոսով է մշակած նկարը: Նրանց խոսքով՝ գովազդային լուսանկարների թվային մշակումը շատ հաճախ առաջացնում է ոչ միայն սպառողների, այլ նաև պետական մարմինների դժգոհությունը: Այսպես, 2009-ին

Իր քաղաքացիների սպանությամբ մտահոգված Դուշանբեն ՌԴ դեսպանին ԱԳՆ է հրավիրել

Տաջիկստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի տարածքում իր քաղաքացիների սպանության հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ,  չորեքշաբթի օրը Տաջիկստանում ՌԴ դեսպան Յուրի Պոպովը հրավիրվել է ԱԳՆ` քննարկելու համար «ՌԴ տարածքում աշխատանքի մեկնած տաջիկ ներգաղթյալների նկատմամբ անմարդկային բռնության ակտերը»: «Նախարարությունը լուրջ մտահգություն է հայտնել նման դեպքերի աճի միտումի կապակցությամբ եւ հայտարարել, որ Տաջիկստանի քաղաքացիներ Բախտիյոր

«Բարսելոնան» 112 տարեկան է. Երեւանում նշեցին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի տարեդարձը

Ուղիղ 112 տարի առաջ` 1899 թվականի նոյեմբերի 29-ին շվեյցարացի, բրիտանացի, կատալոնացի եւ իսպանացի մի խումբ ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ Կատալոնիայում հիմնադրեցին «Բարսելոնա» ակումբը: Դժվար թե այն ժամանակ որուէ մեկը պատկերացներ, որ մեկ դար եւ 12 տարի անց Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հենց կենտրոնում մի խումբ հայեր` Դավիթ Խոջասարյանի գլխավորությամբ կստեղծեն իրենց «Բարսելոնան» ու կտոնեն կապտանռնագույնների երազանքի

Սյունիքի մարզպետը չեկավ

Սյունիքի մարզի երկու քաղաքներում իրականացվել է կառավարման ապակենտրոնացմանն ուղղված «Ես գնահատում եմ» քաղաքացիական նախաձեռնություն, որի արդյունքները և փորձագիտական եզրահանգումները ներկայացվեցին այսօր՝ Եվրամիության գրասենյակում կազմակերպված շնորհանդեսում: Նախապես տարածված հաղորդագրության մեջ նշված էր, հրավիրված է նաև Սյունիքի մարզպետը: Սակայն նրա փոխարեն ներկա էր Սյունիքի փոխմարզպետը, որն «Առավոտի» թղթակցի հարցին, թե ինչու չկա Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանեց, որ նա

Չինաստանը աղքատության ցուցանիշի նոր շեմ է հաստատել

Չինաստանի իշխանությունները երկրում աղքատության նոր շեմ են սահմանել. այլեւս աղքատ ապրողներ կհամարվեն նրանք, ում եկամուտը կազմում է օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս(6,5 յուան): Մինչ այս նվազագույն շեմը համարվում էր օրական 55 ցենտը: Նախորդ տարվա տվյալներով, Չինաստանի տարածաշրջաններում աղքատ էր համարվում 27 միլիոն մարդ: Այս նորամուծությունը միլիոնավոր մարդկանց հնարավորություն կտա օգտվել պետական նպաստների համակարգից, մասնագիտական անվճար

Վերին Լարսում մնացած հայ վարորդներին օգնում են միայն ռուսները

Ռուս–վրացական սահմանում արդեն երրորդ շաբաթը բեռնատարների խցիկներում լուսացնող հայ վարորդները մեր խմբագրությանը դարձյալ ահազանգեցին իրենց անելանելի վիճակի մասին: Նրանց փոխանցմամբ՝ 100-110 բեռնատարի համար տուն վերադառնալու հույսն աստիճանաբար մարում է հայկական կողմի անտարբերության պատճառով։ – Օրներս մի կերպ անցկացնում ենք։ Հավաքվում ենք իրար գլխի, կրակ ենք անում, հավաքվում շուրջը, որ մի քիչ տաքանանք: Դիզվառելիք էլ չի

Ականատես պատգամավոր. «Կարող ա ամեն ինչն էր սուտ եղել մինչեւ էդ»

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ հարցազրույցից, որը Մարիոթ հյուրանոց էր եկել այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին եւ տեսել նրան արտասվելիս:   – Դուք ասում եք, որ ավելի ուշ գնացել եք հյուրանոց, բայց տեսել եք այդ կնոջ վիճակը։ Ինչպե՞ս եք գնահատում, որ դրան որեւէ քաղաքական գնահատական

Քանաքեռի բնակիչը հայտարարել է հացադուլ Երեւանի քաղաքապետարանի առջեւ

Քանաքեռի բնակիչ Լեյլա Ասատրյանը հայտարարել է հացադուլ: Նա այսօր վաղ առավոտից Երեւանի քաղաքապետարանի շենքի առաջ պահանջում է սեփականաշնորհման իրավունք տալ Զաքարյան-Սարկավագ 131 հասցեում գտնվող իր հողատարածքին, որն իր խոսքերով, մշակում է արդեն 18 տարի: Նրա պատմելով, այս տարվա մարտից զեյթունցի Ռաֆիկը շինարարություն է իրականացնում այդ հասցեում, արդեն հասցրել է մի քանի տասնյակ ծառեր հատել ու

«Գունավոր հեղափոխությունը» հասավ Հարավային Օսիա

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան իրեն նախագահ է հռչակել եւ հայտարարել  իր նախընտրական շտաբի անդամներից պետական խորհուրդ ձեւավորելու մասին: BBC-ի փոխանցմամբ, Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը Ջիոեւայի գործողությունները որակել է որպես` անօրինական, եւ համեմատել «գունավոր հեղափոխության» հետ` խոստանալով «համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նախօրեին Ջիոեւան հայտարարել էր հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակը պաշտպանելու իր մտադրության

Լեւոն Արոնյանը մեկնում է Լոնդոն

Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում կայանալու է շախմատի «London Chess Classics» շախմատի ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, 2800 անհատական գործակից ունեցող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաեւ անգլիացիներ Նայջլ Շորթը,  Մայքլ Ադամսը,  Դեւիդ Հովելը եւ Լուկ Մաք

Փող են քամում Երեւանի կենտրոնի ամեն քառակուսի մետրից

Մեր իշխանավորները քաղաքական եւ ռազմավարական իրենց ծրագրերում, որպես առաջնահերթություն, անպայման նշում են եվրոպական ընտանիքին մեր երկրի ինտեգրման կարեւորությունը, նշում են այն արժեհամակարգը, որ մեզ միավորում է, հաճախ նույնիսկ պատմության խորքերից պեղում, հանում են (երբեմն անտեղի) դեպքեր եւ իրադարձություններ, որ ապացուցում են մեր աշխարհայացքային ընդհանրությունները: Սակայն ելույթները՝ ելույթներ, դրսին ուղղված մեսիջները գեղեցիկ փաթեթավորելուց հետո նույն մեր

Հարցում բերեք Ադիբեկյանին՝ կստանաք 7 տոկոս

Հատվածներ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ հարցազրույցից – Պարոն Ադիբեկյան, մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված՝ որեւէ ուժից հարցում անցկացնելու պատվեր չե՞ք ստացել։ – Ոչ, դեռ չեմ ստացել։ – Պարոն Ադիբեկյան, դեռ ուժի մե՞ջ է ձեր առաջարկը՝ ով հարցման պատվիրատու բերի, իրեն ձեր հոնորարից տոկոս է հասնում։ – Սովորական բիզնեսում գործ բերողը 7 տոկոս ունի։ Հիմա եթե

Կամուրջ` ջրից ցածր

Հոլանդիայում «Fort De Roovere » հուշարձանի տարածքում կառուցել են արտասովոր մի կամուրջ: Կամուրջը կառուցվել է ջրի մակարդակից ցածր: Այն անվանել են «Մովսեսի կամուրջ»` Մովսես մարգարեի պատվին: Հոլանդիայի ճարտարապետների միությունը «Մովսեսի կամուրջ» համարել է 2011 թվականի լավագույն կառույց: Նախագծի հեղինակները նաև հաղթել են «Dutch Design Awards 2011» մրցույթում:                

«Մենք ենք այս քաղաքի տերը» Տարոն Մարգարյանին քայլեր է առաջարկում.

«Մենք ենք այս քաղաքի տերը» շնորհավորում է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի մայրաքաղաքում կանաչ տարածքները փրկելու համար: Կարծում ենք, Ձեզ ևս անհանգստացնում է Երևանում ստեղծված այն իրավիճակը, երբ խախտվում են քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դեպի բացարձակ «բետոնապատում», ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից,

Լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման 20-ամյակը

Նոյեմբերի 29-ին լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի ձեւավորման 20-ամյակը:  Գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 20 տարի առաջ ճիշտ այդ օրը մի  ջոկատ երկու ուղղաթիռով վայրէջք կատարեց Հադրութի Մեծ Թաղլար գյուղում: «Հենց այդ օրն է համարվում Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման օրը, որովհետեւ այդ ջոկատի կորիզի հենքի վրա էր, որ ձեւավորվեց առանձնակի գումարտակը»: Գումարտակի

Շինարար հայ ազգը դարձել է պատմություն, մշակույթ ոչնչացնող ազգ. Արամի 30-ի ճակատագիրը (Տեսանյութ)

Այսօր երեկոյան «Արամի խաչմերուկ» շարժումը Երեւանի Արամի 30 հասցեում գտնվող շինության քանդման դեմ կազմակերպել էր հերթական  բողոքի ակցիան: Չնայած այն հանգամանքին, որ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը նախապես պայմանավորվել էր ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որն այնուհետև պետք է քննարկվեր Երևանի քաղաքաշինական խորհրդում, այսօր Արամի 30 հասցեում գտնվող շենքն արդեն ցանկապատվել էր: «Հույս չեմ դնում ո’չ նորանշանակ քաղաքապետի, ո’չ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031