Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբեր 30,2011 12:51

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Աթանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Պողոս Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետ` ազատվելով ՃՈ Աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Աբրահամ Աբրահամյանն ազատվել է ոստիկանության Զվարթնոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից ու նշանակվել նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:

Ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության պետական «Պահպանություն» վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Գագիկ Դալլաքյանը Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Ոստիկանության գնդապետ Գևորգ Մաթևոսյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի` կադրերի և անձնակազմի գծով տեղակալի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արա Շահնազարյանը ազատվել է Ճանապարհային ոտիկանության Սևանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Վահագն Իսահակյանը:

ՀՀ ոստիկանապետի հրամանով, Ռաֆայել Զաքարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի տեղակալ և նրան ՀՀ ոստիկանապետի հրամանով շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ Ռ.Զաքարյանը մինչ այդ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել