Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման 20-ամյակը

Նոյեմբեր 30,2011 00:07

Նոյեմբերի 29-ին լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի ձեւավորման 20-ամյակը:  Գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ 20 տարի առաջ ճիշտ այդ օրը մի  ջոկատ երկու ուղղաթիռով վայրէջք կատարեց Հադրութի Մեծ Թաղլար գյուղում: «Հենց այդ օրն է համարվում Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադրման օրը, որովհետեւ այդ ջոկատի կորիզի հենքի վրա էր, որ ձեւավորվեց առանձնակի գումարտակը»:

Գումարտակի անդամների թիվն այսօր անցնում է 2000-ից, արցախյան ազատամարտի ընթացքում գումարտակի 56 ազատամարտիկ է զոհվել:

«Երկար տարիներ այս օրն ինձ համար հատուկ նշանակություն չի ունեցել, եւ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս ես խուսափում էի հնչեղ միջոցառումներ անելուց: Բայց միշտ գտնվում են ընկերներ, որոնք ինձ ստիպում են անպայման, թեկուզ փոքր շրջանակներում, նշել այս օրը: Ես այն կարծիքին եմ, որ իրավունք չունենք ինչ-որ մեծ շուքով նման տարեդարձներ նշել՝ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովրդին չենք ազատագրել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930