Օրվա լրահոսը

BMI-ը կարծում է, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 2%

Business Monitor International-ը (BMI) 2011-ին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի  3,4%, իսկ 2012-ին` 2% աճ` հաշվի առնելով եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով ներդրումների ծավալի կրճատումը: Հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ BMI-ի նախորդ կանխատեսումները 2011 եւ 2012-ի համար կազմում էին, համապատասխանաբար, 6.2% եւ 5.8%: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, BMI-ը կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական դրամը կարժեզրկվի մինչեւ 390 դրամ $1-ի դիմաց:

Օբաման եւ Բարոզուն Մինսկին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Վաշինգտոնում հանդես են եկել ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ եւ համատեղ հայտարարությամբ, որում Բելառուսի իշխանություններին կոչ են արել «անհապաղ ազատ արձակել եւ արդարացնել քաղաքական բանտարկյալներին»: BBC-ի փոխանցմամբ, Վաշինգտոնն ու Բրյուսելն անդրադարձել են նաեւ Կիեւում տեղի ունեցող զարգացումներին եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն «արդար, թափանցիկ եւ անկողմնակալ

Էրեբունի շրջանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 8.00- ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 8.00-ն  կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ռոստոմյան, Ս.Դավիթ, Այվազովսկի, Տիտոգրադյան, Ավանեսով, Խաղաղ Դոն, Ազատամարտիկներ, Աթոյան, Մուրացան, Բելինսկու, Բուռնազյան, Գ.Մահարի, Նուբարաշեն, Դաշտենց, Գաջեգործներ, Սուվորովի, Լ.Մելիքով, Չեռնիշևսկի, Լոմոնոսով, Թորամանյան, Կրիլով, Սոֆիայի փողոցների, Նոր Արեշ 1-50 փողոցների ու

«Չի կարող լուրջ համարվել այն քաղաքական ուժը, որը պետության բարձրագույն պաշտոնյայի հասցեին ծանր մեղադրանքներ ներկայացնելուց անմիջապես հետո հայտարարում է, թե քառամսյա քաղաքական արձակուրդ է վերցնում»

Հատված  Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից    -Պարոն Պետրոսյան, ՀԱԿ վերջին հանրահավաքում ներկայացված նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը կարելի՞ է լուրջ փաստաթուղթ համարել:  -Նախեւառաջ հենց այս հռչակագիրը կազմած անձինք լուրջ չեն վերաբերվում ինչպես իրենց իսկ ներկայացրածին, այնպես էլ հանրահավաքի այն մասնակիցներին, որոնց անունից հռչակում են

Բելգիայի քաղաքացին ջարդել է Սերժ Սարգսյանի նկարը

Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն երեկ երեկոյան ձերբակալվել է Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան 94-րդ ավագ դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը ջարդելու մեղադրանքով։ Ըստ դպրոցի աշխատակիցների, նա դիտավորությամբ ձեռքով հարվածել է Սերժ Սարգսյանի լուսանկարին եւ ջարդել շրջանակի ապակին։ Վանդեւալեն եւ ՀՀ քաղաքացի նրա կինը բերման են ենթարկվել իրենց բնակարանից, կինը, ում ներկայությամբ տեղի է ունեցել միջադեպը,

Կալանեցին «Հին Էրիվան»-ը

Դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հին էրիվան» հոլդինգի գույքի եւ բանկային հաշիվների վրա։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սա արվել է այն բանից հետո, երբ «Յունիբանկ»–ը համապատասխան հայց է ներկայացրել ռեստորանային համալիրի դեմ։ Բանն այն է, որ վերջերս «Հին Էրիվան»-ն էլ իր հերթին էր հայցադիմում ներկայացրել «Յունիբանկ»–ի դեմ՝ գործարար համբավը վնասելու համար՝ պահանջելով պարտավորեցնել բանկին՝ չեղյալ համարել

ԱՄՆ-ն ու Գերմանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին վճռական գործողությունների կոչ են անում

Միացյալ Նահանգներն ու Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել Սիրիայի դեմ վճռական գործողություններ ձեռնարկել: BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, թե եկել է այդպիսի գործողությունների ժամանակը: Արեւմտյան երկրների դիվանագետների հայտարարությունները հաջորդել են Արաբական լիգայի պետությունների կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ու  ՄԱԿ-ի զեկույցի հրապարակմանը, որտեղ հաղորդումներ կան այդ երկրում հակակառավարական

«5 րոպե է պակաս, որպեսզի ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները` իրենց առաջնորդի կոչով, վանկարկեն «Գա՜ -գիկ, Գա՜ – գիկ»

«Մա՜ն-վե՛լ, Մա՜ն-վե՛լ»,- մարտի մեկի իրադարձություններից օրեր առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարների առաջ Մանվել Գրիգորյանի անունն ամբիոնից վանկարկում էր ՀԱԿ առաջնորդը` բոլորին առաջարկելով միանալ իր բացականչություններին: Հետո վանկարկեցին Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, ընդդիմությանը միանալ ցանկացող որոշ գործարարների անուններ: Սա նշանակում էր, որ ՀԱԿ-ի համար ամենեւին էական չէ` ում միջոցով է «կազմաքանդվում ավազակապետությունը»: Անցան տարիներ: Եվ

ՀՀԿ-ականների խորհուրդը ՀԱԿ-ին՝ մեկ-մեկ հիշեք ԲՀԿ-ի մասին ձեր նախորդ գնահատականները

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը այդպիսի տեսակետի բարձրաձայնումը Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ դիտարկեց. «Այդ առաջարկի տակ տեսնում ենք պրովակացիա, քաղաքական դաշտում լարվածություն մտցնելու քայլ, քանի որ եթե մի քիչ մեր հիշողությունը լարենք` որեւէ կապող բան ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ չենք տեսնի` ոչ գաղափարական, ոչ գործելաոճի: Չնայած` քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, դա իրենց թիմերի որոշելիքն է: Բայց որպես

Այն, որ Ծառուկյանի համախոհները ծեծել են՝ խանգարող հանգամանք չէ ՀԱԿ անդամի համար

 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Գուրգեն Եղիազարյանն իր որդու հետ միասին Աբովյան քաղաքում բռնության էր ենթարկվել: Եվ այն ժամանակ ՀԱԿ-ի կողմից տեղեկություններ էին հրապարակվում, թե ծեծողները Գ.Ծառուկյանի համախոհներն են եղել: Արդյոք այս հանգամանքն անձամբ Գ.Եղիազարյանին չի՞ խանգարում ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: «Ամենեւին: Ավելի լուրջ, ավելի մեծ նպատակներ կան, քան այդ ընդհարումը: Որ իշխանափոխություն լինի»,-

Ավելի քան 50 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից

«Առավոտի» տեղեկություններով՝ շուրջ 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ հանձնել իրենց վկայականները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը եւ «Ջերմուկի Համոն», նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի

«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան

Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար: Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչ–որ մասնագիտության տեր դառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը:   – Չէ, դերասան դառնալս կարելի է

«ԷյԲիՍի» Դոմենի սերվերը չի կոտրվել

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք EMPORIUM ամսագրի տարածած հաղորդագրության մասին, որում նշված էր ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական 99 կայքերի մասին: Ավելի ուշ մեր կայքում տեղադրել էինք նաեւ ադրբեջանցիների «ջարդած» հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը: PcNews.am-ի փոխանցմամբ, «ԷյԲիՍի» Դոմեն ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 27-28-ի ընթացքում  ադրբեջանական հաքերական խմբի կողմից ադրբեջանական IP հասցեներից հարձակում  է իրականացվել իրենց

Ոստիկանապետի նոր հրամանները

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը ուղարկվելով կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը նշանակվել է Հրազդանի

Սա ՀԱԿ առաջնորդի առաջին հաճոյախոսությունը չէր ԲՀԿ հասցեին

Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի հայտնությունը դարձավ ոչ թե իրավաքաղաքական հիմքերի մասին այն հռչակագիրը, որը ՀԱԿ-ը ներկայացրեց՝ հիմնավորելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը, այլ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության, նրա քաղաքական նախկին ու գուցե նաեւ ապագա հենարանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար

Արարատ Զուրաբյանն անուղղակիորեն հակադարձեց ՀԱԿ ներկայացուցչի մեղադրանքին

Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Ազատություն» ռ/կ-ի  «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հակադարձող հարցին, թե՝ Հայ ազգային կոնգրեսն էլ լքողներ եղան, այդ թվում՝ նախընտրական շտաբի անդամներ ու ղեկավարներ, ուրեմն ի՞նչ է՝ վիճակը ՀԱԿ-ում այդպես վա՞տ է, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց. «Գնացած մարդիկ ունեցել են  շատ  լուրջ բիզնեսներ

«Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը: Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցինք Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը: Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի

Նամակ Վրաց նախագահին. դժգոհում են Վահագն Չախալյանի ձերբակալությունից

Վահագն Չախալյանն այսօր դարձավ 30 տարեկան: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն է: Վրացական  դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 28-ին, Թամանյանի արձանի մոտից կազմակերպվել էր երթ` Հայաստանում Վրաստանի դեսպանություն: «Նպատակն է` հայտնել  մեր դժգոհությունը Վահագն Չախալյանի ձերբակալության վերաբերյալ, ով ձերբակալվել

Բջջայինը լիցքավորելու ենք ձայնով

Globalnet.ru-ն հայտնում է` շուտով հնարավոր կլինի լիցքավորել բջջայինի մարտկոցը ձայնով: Էներգիայի աղբյուր կարող է դառնալ ցանկացած աղմուկ, նույնիսկ` երաժշտությունը: Ինչպե՞ս է այն աշխատում. հիմքում ընկած են միկրոսկոպիկ օքսիդը և ցինկը, երբ սարքի կողքին առաջանա է ձայնի աղբյուր, միկրոսխեման զգալու է: Արդյունքում մենք ստանում ենք էներգիա, որով էլ և կլիցքավորվի բջջայինի մարտկոցը: Պատրաստեց՝ Արամ Արարատյանը

Ադրբեջանի կրոնական առաջնորդը Ալիեւին բազմիցս ասել է, որ պատերազմը հարցի լուծում չէ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ

ԱՄՆ դեսպան. «Մի օր կգամ Գյումրի ու այստեղից գնացքով կուղևորվեմ Ղարս, սա է իմ նպատակը»

Այսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա.Հեֆերնը: Նա նախևառաջ ծաղկեպսակ դրեց Ֆրիդ Սողոյանի հեղինակած՝ երկրաշարժի զոհերի հուշաքանդակին, այնուհետեւ եղավ Գյումրու տեխնիկական գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում: Aravot.am-ի հետ զրույցում, կիսելով իր տպավորությունները, դեսպանն ասաց, որ թեև ինքը նոր մարդ է  Հայաստանում, սակայն կարծում է, որ գյումրեցիները ուժեղ ու հնարամիտ ժողովուրդ

Պատրիարք Կիրիլին Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է

Սեյրան Օհանյան. Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր: Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա: Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել

Դալմայի այգիներում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որի մոտ թափված են եղել ներարկիչներ (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր` նոյեմբերի 28-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին ու հայտնել, որ Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` կիսակառույց մի շինության մեջ, կա տղամարդու դիակ: Նշված վայր են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:

Ռիհաննայի արգելված հոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռիհաննայի «We found love»  տեսահոլովակը ֆրանսիայի հեռուստադիտողները կարող են դիտել միայն երեկոյան ժամը տասից հետո. պատճառը երգչուհու տեսահոլովակում առկա  բաց տեսարաններն են: Ֆրանսիայի Հեռուստատեսության եւ  ռադիոյի կոմիտեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ Ռիհաննայի տեսահոլովակները հատկապես «We found love»-ը  ունեն անպարկեշտ բովանդակություն: Հատկապես վերջինում՝ Ռիհաննան ինքնակործանման ուղին է ցույց տալիս. ծխում է, խմում,  գողություն անում, սեքսով

Կոտայքի մարզպետը կառաջադրվի պատգամավորության թեկնածու

Մեր հավաստի  տեղեկություններով, Կոտայքի  ՀՀԿ-ական  մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա   խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր  թեկնածությունը  թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ԲՀԿ-ն ինքնուրույնություն է դրսեւորում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «ԲՀԿ–ն՝ լինելով կոալիցիայի մեջ, ինքնուրույնություն է դրսեւորում, եւ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի, որովհետեւ, շատ ակնհայտ է, որ դոմինանտ ուժը կոալիցիայում՝ Հանրապետականը, փորձում է այնպես անել, որպեսզի կոալիցիայի մեջ գտնվող կուսակցությունները բոլորը

Երեւանի բակերում կտեղադրվեն խաղահրապարակներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բակային տարածքներում մանկական խաղերի տեղադրման ծրագրին` հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել եւ ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաեւ հնարավոր ներդրողների հետ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել

«Արաբկիրի» մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման փ. 1 շենքի, Կիևյան փ. նրբանցքի, Սևաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031