Օրվա լրահոսը

ՀԺ. Ալիկ Սարգսյանն անգամ առաջինը չիմացավ իր պաշտոնանկությունը

Ալիկ Սարգսյանը երկար տարիներ ծառայել է սերժանտական վարչախմբին: Իրականացրել է բոլոր հնարավոր  ապօրինությունները՝ Սերժի քաղաքական հակառակորդներին հետապնդելու, ահաբեկելու համար: Փակել է տվել ճանապարհները, տակից-գլխից խոսել է, սպառնացել է շեֆի պաշտոնավարությանը սպառնացողներին: Եվ չնայած այս ամենին՝ Ալիկ Սարգսյանը չի արժանացել  սեփական պաշտոնանկության լուրը եթե ոչ առաջինը, գոնե առաջիններից մեկը իմանալու պատվին: Նա՝ սերժանտական իշխանության այդ երկարամյա

Սողանքի ակտիվացում Վանաձորում

Նոյեմբերի 1-ին`ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Սարի-Թաղ թա­ղա­մա­սից դեպի Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողան­քա­յին երևույթ­­ներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Սարի-Թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2, 4 և 8 տների հարակից տարածքում ակտիվացել է սողանք (30մ երկարությամբ, 2մ լայնությամբ և 0.5մ

ՉՒ. Տերն ու ծառան

«Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչեւ վերջ», նախօրեին Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին ասել է արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ «ՉԻ» – Փաստորեն Ալիկ Սարգսյանը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինքը պետք է ոչ թե Սերժ Սարգսյանին ծառայեր, այյ պետությանը եւ օրենքին։ Բայց սա դեռ ոչինչ։ Հիմա պատկերացրեք՝ Սերժ

Լյովա Խաչատրյան. Լավ եմ արել՝ մտել եմ ՕԵԿ

«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ մինչ այս անկախ  պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ նա անդամագրվել Է «Օրինաց երկիր» կուսակցությանը։ – Չի բացառվում։ Բայց դեռ 15-20 րոպե չի անցել, Դուք ո՞նց իմացաք։ – Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց ՕԵԿ։ – Անկեղծ ասած, մի բառով կպատասխանեի՝ լավ եմ արել։ Բայց քանի որ պատգամավոր եմ, քաղաքականության մեջ

Սամվել Ալեքսանյան. «Նոր եմ քնից զարթնել, ոչ մի բանից խաբար չեմ»

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ զրույցից:  – Պարոն Ալեքսանյան… – Ասա, ցավդ տանեմ: – Վերջին կադրային փոփոխությունները  ինչպե՞ս  կգնահատեք: – Ցավդ տանեմ, ես նոր քնից զարթնել եմ, ոչ մի բանից խաբար չեմ: – Չգիտե՞ք, որ արդեն նոր ոստիկանապետ կա այս երկրում: – Ես չեմ իմանում, բայց  ոնց որ էսօր թերթերում գրված էր:  

Հայաստանում կանանց ֆուտբոլ որպես այդպիսին չունենք

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում նոյեմբերի 20-ին եւ 23-ին, համապատասխանաբար, հյուրընկալվելու է Դանիայի եւ Չեխիայի ընտրանիներին: Հակառակ տղամարդկանց ազգային հավաքականի, մեր աղջիկները մինչեւ այժմ անցկացրած երեք հանդիպումներում միայն հիասթափեցրել են ֆուտբոլասերներին՝ հաջորդաբար խոշոր հաշվով պարտություններ են կրելով Պորտուգալիայից՝ 0:8, Դանիայից՝ 0:5 եւ Ավստրիայից՝ 0:3 եւ գնդակների 0:16 խայտառակ տարբերությամբ առանց միավորի

ՀԱ. Զուրաբյան Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից դո՞ւրս է դիտում

Վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից անմիջապես հետո, ՀԱԿ քարոզիչները նետվել են մեկնաբանելու եւ «թարգմանելու» առաջնորդի արտահայտությունները։ Առավել մեծ եռանդով նրանք կենտրոնացել են Տեր-Պետրոսյանի այն ձեւակերպումների վրա, որոնցից ակնհայտ է դառնում. ՀԱԿ-ը պատրաստվում է ԱԺ հերթական ընտրություններին։ Հատկապես Լ.Զուրաբյանն է բորբոքվել. «Գիտե՜ք շատերը մեզ սխալ են հասկացել կամ հատուկ այդպես են մեկնաբանում, կոնգրեսը չի ասել, որ

Սաադի Կադդաֆին դիմել է Ինտերպոլին` խնդրելով չեղյալ համարել իր նկատմամբ հայտարարված «կարմիր զգուշացումը»

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդիներից մեկը` Սաադին, որը գտնվում է Նիգերում, դիմել է Ինտերպոլին` խնդրելով չեղյալ համարել իրեն ձերբակալելու եւ Լիբիային հանձնելու սանկցիան, քանի որ իրեն հայրենիքում հաշվեհարդար է սպառնում: Այդ մաին reuters-ին ասել է Սաադի Կադդաֆիի փաստաբան, ամերիկացի Նիկ Կաուֆմանը: Սաադին եւ նրա փաստաբանը հայտարարում են, թե Լիբիայի նոր իշխանությունները չեն կարող նրա

Կանադան էլ հրաժարվեց ֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Հետեւելով Միացյալ Նահնագների օրինակին, Կանադան եւս որոշում է ընդունել դադարեցնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության) ֆինանսավորումը: Այդ որոշումը, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, պայմանավորված է  կազմակերպությանը Պաղեստինի անդակացությամբ: Կանադային կայացրած որոշման մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջոն Բըրդը, որը նաեւ պարզաբանել է, թե` ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի լիիրավ անդամի կարգավիճակ տալը չի նպաստում մերձավորարեւելյան հակամարտության

Ռուսաստանում ԶԼՄ-ները պաշտոնապես են գրաքննելու. անգամ արգելված բառարան է կազմվել

Այսօրվանից` նոյեմբերի 2-ից, Ռուսաստանի վերահսկողության կոմիտեն փորձարկելու է Վերահսկողության ծրագրային-ապարատային համակարգը, որն արդեն դեկտեմբերից գործարկվելու եւ  հետեւելու է «զանգվածային տեղեկատվության ազատությունը չարաշահելու անթույլատրելիության վերաբերյալ ԶԼՄ-ների մասին օրենքի 4-րդ հոդվածի կատարմանը»: Ինչպես փոխանցում է newsru-ն, տեքստերի մոնիտորինգի համար համակարգի հիմքում դրված է ավելի քան 5 միլիոն բառերի եւ բառակապակցությունների բառարան: Համակարգը հետեւելու եւ արձանագրելու է նաեւ

Օբաման եւ Սարկոզին միասին կտոնեն Լիբիայում ռազմական գործողության ավարտը

Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 4-ին Կաննում պաշտոնական արարողությամբ կտոնեն Լիբիայում ՄԱԿ-ի մանդատով իրականացված ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտը, որը պսակվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի ֆիզիկական ոչնչացմամբ: «Երեկ կեսգիշերին, յոթ ամիս տեւած հաջող ջանքերից հետո, ավարտվեց  լիբիական ժողովրդին պաշտպանելուն եւ աջակցելուն ուղղված ՆԱՏՕ-ի «Միավորված պաշտպան» գործողությունը: Լիբիական ժողովուրդը հասավ ազատության: Նոյեմբերի

Հայերը հեքիաթի կարիք ունեն

Այդ պատճառով էլ Հալոուին են նշում Հոկտեմբերի վերջին օրերին քաղաքը լցվել էր այլմոլորակայիններով՝ ամենուր վամպիրներ էին, կենդանի դիակներ, արյան մեջ թաթախված մարդիկ, վհուկներ. Երեւանը Հալոուին էր նշում: Հայտնի է, որ Հալոուինը կաթոլիկ աշխարհի տոն է: Վաղ միջնադարում կաթոլիկ եկեղեցին նոյեմբերի առաջին երկու օրերը հայտարարել է բոլոր սրբերի եւ հանգուցյալների հիշատակության օր: Աշխարհի բոլոր երկրներում ընդունված

49-ամյա Էվանդեր Հոլիֆիլդը դեռ երազում է

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան մտադիր է ավարտել աշխարհի բացարձակ չեմպիոնի կարգավիճակում եւ երազանքն ի կատար ածելու համար պատրաստ է մենամարտել այսօրվա առաջատարներից մեկի հետ: Նա լրատվամիջոցներին մասնավորապես ասել է. «Ես կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներից ցանկացածին: Նրանք մտածում են միայն իրենց հոնորարների մասին: Այդ պատճառով

«Իմպուլս»-«Ուլիս» հանդիպման վայրը փոխվել է

Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով ֆուտբոլասերներին տեղեկացնում էր, որ ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը կայանալու է Աբովյանի քաղաքային ստադիոնում: Պատճառը Իջեւանի «Արնար» ստադիոնի խոտածածկի խիստ անմխիթար վիճակն է:

Բոդիբիլդինգ նշանակում է մարմնակերտություն

Մայր թատրոնում անցկացված բոդիբիլդինգի՝ Գագիկ Ծառուկյանի գավաթի երրորդ խաղարկությանը մասնակցեցին հիմնականում Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 27 ներկայացուցիչներ: Բոդիբիլդինգը համեմատաբար վերջերս է սկսել հանրապետությունում զարգացման իրական թափ հավաքել: Ու ինչպես ցույց տվեց մրցումը, մարզված մարմին ունենալու ցանկություն արդեն ունի նաեւ գեղեցիկ սեռը, որի ներկայացուցիչը հանդես եկավ ցուցադրական մրցելույթով: Իսկ տղամարդկանց մասնակցությամբ հիմնական պայքարն անցավ հետեւյալ

Ժամանակը կարծես կանգ է առել

Մաշտոցի պողոտայի շատրվանների այգուց դեպի Մանկական երկաթուղի տանող ստորգետնյա ուղին Երեւանի ամենամեծ գետնանցումն է՝ ամենաերկարը եւ ամենակեղտոտը: Երեխաների հետ այստեղից անցնող մի երիտասարդ հայրիկ մեզ հետ զրույցում նեղսրտեց՝ գետնանցումի պատերի վրա գրություններ կային նույնիսկ խորհրդային տարիներին, սակայն… Այսօր պատերի վրա ոչ թե հին գրություններ են, այլ «թարմացված», արդեն մի քանի «շերտապատ» նոր գրություններ եւ «նկարչություն»:

Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է

Արման Նավասարդյանն ու հետաքրքրաշարժ դիվանագիտությունը Լույս է տեսել արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտական մատենաշարի» «Հերմեսից մինչեւ մեր օրերը» գիրքը: Առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, նկարները Վահե Գասպարյանինն են: Հեղինակը գիրքը նվիրել է տիկնոջը՝ Լաուրային: Ա. Նավասարդյանը գրքում հանրամատչելի ներկայացրել է դիվանագիտությունը՝ իր գրված եւ չգրված օրենքներով,

Զաքյանը մերժում է էրոտիկ բեմադրությունները

Երգչուհին հայերից առաջինն է, ով Գերմանիայի Berlin Cathedral-ում մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը: Շոու-բիզնեսի «գործող» կանոններին համապատասխան, հավանաբար երիտասարդությանը գրավելու, նրանց դասական երաժշտության հետ կապելու համար որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակներին: Ցանկության դեպքում հայերս, առայժմ հատվածաբար, դրանց ակնդիրը կարող ենք

Մի՞թե այդքան վատ է

«Մարդահամար-2011»-ին մասնակցելու կոչը քաղաքացիներին առանձնապես չի ոգեւորել Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, ինչը գովելի չէ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք՝ ինչը պախարակելի է: Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում

Նախաքննությունից հետո

«Առավոտի» նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ հարուցված քրեական գործերին՝ տեղեկացնելով նախաքննության արդյունքների մասին: Ինչ եղավ դրանից հետո: «Առավոտը» փորձել է գնալ այդ գործերի հետքերով: Դատապարտյալներին միացավ ՔԿՀ աշխատակիցը ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության էր եկել դատապարտյալների հետ

ՀԴՄ կտրոնների գործով

Մեղադրյալներից մեկը հետախուզվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու եւ առեւտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական

Վախենում են սուրճ խմելիս հարեւանից վարակվեն

Մարդիկ ՄԻԱՎ վարակակրի օգտագործած համակարգչից չեն ուզում օգտվել,  իսկ նրանց հետ հարեւանություն անելու մասին խոսք լինել չի կարող: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի քանի օր առաջ սոցիալական ներառման վերաբերյալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույց էր հրապարակել: Զեկույցում մի ուշագրավ հատված կա, որը վերաբերում է հայ հասարակության հանդուրժողականությանը՝ որպես հարեւան: Հետազոտություն անցկացնելիս մարդկանց հարցրել են, թե ի՞նչ տիպի,

Պաշտոնանկություններ դեռ կլինեն

Երեկվանից սկսվել է պաշտոնանկությունների եւ նշանակումների մի զարմանալի հոսք. ըստ էության, այն, ինչ չի կարողանում անել ընդդիմությունը, անում է իշխանությունը` մարդկանց տեղաշարժում է եւ տեղափոխում այս կամ այն պաշտոնի: ՀՀ ոստիկանապետի փոփոխությունն ամենից զարմանալին թվաց, քանի որ դեռ երկու օր առաջ Ալիկ Սարգսյանը ջերմեռանդորեն «պաշտպանում էր» կառավարության անդամներին ցուցարարներից, իսկ այսօր արդեն տեղափոխվել է այլ

«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք» Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սկիզբը՝ նախորդ համարում – Կարծում եք՝ կա՞ հնարավորություն բանակի խնդիրները հասարակության հետ միասին լուծելու: – Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներից, այդ թվում՝ տասնյակ հասարակական կազմակերպություններից ստանում ենք համագործակցության առաջարկություններ, բանակում առկա խնդիրները համատեղ կարգավորելու գործնական ծրագրեր: Մենք ընդունում, քննարկում եւ հավանության դեպքում կյանքի

Բանակը հասարակության հայելին չէ

Բանակն առանձին համակարգ է, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ Հայկական բանակը շարունակում է մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դա նորմալ է, որովհետեւ հասարակությունը սովորաբար բուռն է արձագանքում այն խնդիրներին, որոնք իրենն է համարում: Այդպես մտածողներից մեկն էլ ընդդիմադիր գործիչ Հովհաննես Իգիթյանն է, որը «Առավոտի» հետ զրույցում նախընտրեց խոսել ոչ թե որպես քաղաքական եւ

Իսկ տուրուդմփոց կլինի՞

Քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերվում կադրային փոխատեղումներին «Ճգնաժամի խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել… Իսկ որ այդ ճաքերը խորանալու են՝ բացարձակապես մի կասկածեք… Այդ հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ: Բանը կարող է հասնել նույնիսկ տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Այդպիսի որոշում ընդունվել է այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի պարտականությունները դրվել են Հովիկ Աբրահամյանի վրա: Վերջինս ընդունել է ոչ միայն այս առաջարկը, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, ինքն է հանդես եկել

Իշխանական ճամբարում ցունամիներ են

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Այդպիսի որոշում ընդունվել է այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ  շտաբի պետի պարտականությունները դրվել են  Հովիկ Աբրահամյանի վրա: Վերջինս ընդունել է ոչ միայն այս առաջարկը, այլեւ, ըստ որոշ տեղեկությունների, ինքն է հանդես եկել

Բանակում բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում

 «Բոլոր տեսակի հրաժարականներին վերաբերող լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- մեկնաբանելով Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօր բանակի   ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի հետ միասին՝ տեղակալներով եւ ողջ կենտրոնական ապարատով   իրենց պաշտոններին են»,- ասել է ՊՆ նախարարը: 2012թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է պաշտպանության  

ԲՀԿ պատգամավոր Արմեն Մելիքյանը հայտնվել է նախկին պատգամավորների ցուցակում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ռաֆայել բժշկական կենտրոնի սեփականատեր Արմեն Մելիքյանը օրերս վայր է դրել իր մանդատը: Այս փաստը «գաղտնի» էր պահվում մինչ այն պահը, երբ ԱԺ պաշտոնական կայքում նա հայտնվել է նախկին պատգամավորների ցանկում: ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Մանրամասները՝ վաղը տպագիր “Առավոտում”

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031