Օրվա լրահոսը

Ընտրությունների համար գումա՞ր են կուտակում

«Սա 300 հազար դոլարից մի քիչ պակաս գումար է, որը հաջողությամբ կարելի է քարոզչական նպատակների համար օգտագործել նախընտրական շրջանում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ահազանգ հնչեցրեց ՀԱԿ առողջապահական հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանը: Խոսքը արդեն երրորդ տարին պետբյուջեում ամրագրվող հակածխախոտային ծրագրի մասին է, որի համար նախատեսված գումարների տնօրինումը վստահված է ՀՀ նախագահի աշխատակազմին: «Բյուջեի կառավարման եւ ծախսման

Կառավարությունը խաբե՞լ էր

Առողջապահության նախկին նախարարը՝ 2012-ի բյուջեի մասին «2012-ի բյուջեով գոնե կոալիցիոն կառավարությունը որոշակի գաղափարական փոփոխություններ ամրագրեր, որպեսզի ընտրողների առջեւ ասելու բան ունենային. ասենք՝ խոստացված տարածաշրջանային առողջապահական կենտրոնների վերաբերյալ այսպիսի գումարներ ենք հատկացրել եւ այսպիսի ծրագրեր ենք անելու… ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի առաջնահերթություն էր ամրագրված պետպատվերի տեղադրման նոր ձեւի ներդնումը: Դժբախտաբար, այս բյուջեում էլ դա չենք

Օղու բաժակի շուրջ

Այն տղամարդը, որը չի հասել ալկոհոլային այն կոնդիցիային, որին հասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում: Ուրեմն, մտածում եմ ես, այդ՝ երբեք չհարբող մարդը կամ չափազանց հաշվենկատ է, կամ կյանքի ընկալումը նրա համար չափից դուրս «ճիշտ է» եւ, հետեւաբար, տաղտկալի է կամ, վատագույն դեպքում, աղանդավոր: Եթե մարդու «քեֆը լավ է լինում»

15.11.2011

Արթուր Աբրահամի մենամարտը` հունվարի 14-ին

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Ներկայումս Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է ե’ւ սահմանափակումներ սննդակարգում, ե’ւ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի

ԲՀԿ-ն չառաջադրեց Երեւանի քաղաքապետի թեկնածու

Այս պահին Երեւանի քաղաքապետարանում տեղի են ունենում Երեւանի քաղաքապետի ընտրություններ: Նոր քաղաքապետին կընտրեն փակ գաղտնի քվեարկությամբ՝ ավագանու նիստին ներկա 49 անդամները: Մինչ կսկսվեր  քվեարկությունը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը Երեանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Այնուհետեւ պարոն Դումանյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց պարոն Մարգարյանի կենսագրությունը՝ ասելով, որ Տարոն Մարգարյանը 18 տարեկանից

Գեղարքունիքը խոստանում է 4,5 միլիոն դրամ

Երեկ տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Համահայկական մարաթոնի» ընթացքում Լոռու մարզում հավաքագրվել է մոտ 7 միլիոն դրամ: Իսկ ահա Գեղարքունիքում, մինչ երեկ երեկո հիմնադրամի հաշվին մուտք էր եղել ավելի քան 1,5 միլիոն դրամ: Մարզպետարանը խոստանում է, որ մարզի կազմակերպությունները մի 3 միլիոն էլ դեռ կփոխանցեն: Եթե իրոք հավաքվի մոտ 4,5 միլիոն դրամ, ապա Գեղարքունիքն

Վանում այս գիշեր դարձյալ երկրաշարժ է գրանցվել` 5.2 մագնիտուդ հզորությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի Վան նահանգում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5.2 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ: Նախնական տեղեկությունների համաձայն` զոհեր չկան:

Գեղարքունիքի մարզպետը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

 Հայաստանում մեկնարկած հրաժարականների ալիքում հիշատակվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նվեր Պողոսյանի անունը: Այս առթիվ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց. «Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը հորինված են, անհիմն եւ չեն համապատասխանում իրականությանը: Ասենք նաեւ, որի ինչ-որ աղբյուրից տարածված բամբասանքներն ամենեւին չեն ազդում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատանքային կանոնավոր գործունեության

Տեր-Պետրոսյանը միակն է Օպտիայում

Այսօր Օպտիայում (Խորվաթիա) մեկնարկում է ավագ տարիքի շախմատիստների աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարին մասնակցում են 60-ից, իսկ կանանց մրցաշարին՝ 50-ից բարձր տարիք ունեցող շախմատիստները: Օպտիայում Հայաստանի միակ ներկայացուցիչը Հարություն Տեր-Պետրոսյանն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

800-ականների ողջ շքախումբը՝ Լոնդոնում

Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում անցկացվելու է ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ռեկորդային վարկանիշով՝ 22-րդ կարգ, «London Chess Classics» միջազգային ավանդական գերմրցաշարը, որին մասնակցելու հրավիրված ընտրյալ 9 գրոսմայստերների մեջ են ներկայումս 2800 եւ բարձր անհատական վարկանիշ ունեցող բոլոր չորս գրոսմայստերները՝ Մագնուս Կարլսենը (2826), Վիշվանաթան Անանդը (2811), Լեւոն Արոնյանը (2802) եւ Վլադիմիր Կրամնիկը (2800): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Գեղարքունիքի համայնքների 20 տոկոսը սեփական եկամուտները հավաքել է կիսով չափ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.8 տոկոս է. նախատեսված 865,5 միլիոն դրամի փոխարեն հավաքվել է 716,794 միլիոն դրամ: Ամենաբարձր ցուցանիշը՝ 89,8 տոկոս արձանագրվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում, ամենացածրը՝ Մարտունում՝ 77,9 տոկոս: Մարզի 92 համայնքներից 17-ը (Խաչաղբյուր, Այրք, Տրետուք, Փոքր Մասրիկ, Վանեւան, Արեգունի,

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 1/4 եզրափակիչում է

Հայաստանցի միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Մագնիտոգորսկում ընթացող շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցապայքարի 1/8 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթել է Սեմյոն Դվոյրիսին եւ անցել քառորդ եզրափակիչ: Այսօր Անդրիասյանը հանդիպում է նույնպես ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Կանանց պայքարում հաջող է հանդես գալիս Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Եվգենիա Դոլուխանովան, որն արդեն կիսաեզրափակիչ փուլում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սյունիքի մարզպետարանը հերքում է անհերքելին

Տեղեկացրել ենք, որ երեկ 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն, թե «լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են»: Սիլվա Համբարձումյանը երեկ ասել էր, որ այսօր դիմելու է ոստիկանություն: Քիչ

Ռուբեն Հախվերդյան. «Հայերը վաղուց թալանում են խեղճ թուրք ժողովրդին»

Հատված երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ հարցազրույցից – Հայալեզու շատ երգերի առնչությամբ թուրքական մամուլը չի կարողանում անտարբեր մնալ՝ գոչելով՝ դրանք մերն են, իսկ հայերը սեփականացնում են։ – Թուրքերն իրավունք ունեն բողոքելու, որովհետև մեկը մյուսի հետեւից հայ երգիչները վերցնում են նրանց երգերը, կպցնում հայերեն բառեր ու երգում։ Հայերը վաղուց թալանում են խեղճ թուրք ժողովրդին։ Հայկական երաժշտության մեջ

Կամովին ներկայացել է եւ կալանավորվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին: Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար

Սյունիքի մարզպետը երեւի պարզել էր, որ Սիլվա Համբարձումյանը չի աշխատում նախագահի աշխատակազմում

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, երեկ «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, որն օրեր առաջ նրան մեղադրել էր գողության մեջ։ «ՉԻ» – Սյունիքի մարզպետի հասցեին հնչած մեղադրանքներն իսկապես չափազանց ծանր էին, բայց ամեն դեպքում՝ չենք կարծում, թե կին գործարարին ծեծելը «լիսկաթափվելու» լավագույն ձեւն է։ Հայաստանում, որքան տեղյակ ենք, կան դատարաններ,

Իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում՝ 1 լումայի հայց

Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, երեկ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջելով մամուլում տպագրել համապատասխան տեքստ, ապա հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա։ «Ժոդովուրդ»-ի հարցին, թե ինչու է դատարան դիմել 1 լումայի պահանջով, ի տարբերություն, օրինակ, փաստաբանների կամ օլիգարխների, որոնք 6 կամ 18 միլիոն դրամ են պահանջում զրպարտության

ՀԱԿ համակիրը Քոչարյանի վերադարձի կողմնակից է: Ինչո՞ւ

«Քոչարյանի շուտափույթ եւ վերջնական վերադարձի կողմնակից եմ։ Այո, հենց այդպես, որովհետեւ որքան շուտ սույն պարոնը լիարժեքորեն վերադառնա քաղաքականություն, այնքան շուտ, ըստ իմ վարկածի, կբացահայտվի նրա գործոնի փուչիկ լինելը եւ նրա բացահայտ կամ գաղտնի կողմնակիցների կողմից տարին չորս-հինգ անգամ ակնարկած դարի նախագծի սնանկությունը։ Իմ կարծիքով, Քոչարյանը կարող է իրապես որոշակի գործոն լինել եւ ազդել իրավիճակի վրա

Մերկելը «ազգային խայտառակություն» է որակում ներգաղթյալների սպանությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ազգային խայտառակություն» է որակել նեոնացիստների կողմից ինը թուրք ներգաղթյալների սպանությունը: Գերմանական մամուլը գրում է, որ ոստիկանության համոզմամբ` ներգաղթյալներին սպանել են նեոնացիստական խմբավորումներից մեկի անդամները:

Սյունիքի մարզպետի արարքի առնչությամբ

Միայն թույլ ու նվաստ մեկը ձեռք կբարձրացնի կնոջ վրա: Միայն խեղճ ու ողորմելի իշխանությունը նման մեկին կհանդուրժի իր մեջ։ Սրա նմանների վրա հույսը դրած իշխանությունը կանխավ պարտված է, քանզի ոչ մի ծառայություն, ձայների ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել այն վնասը, որ սրա նմանները տալիս են նույն այդ ՀՀԿ-ին ու նրան հանդուրժող նախագահին։ Քիչ է

ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվեց դատարան

Կոնգրեսի  ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ քր. գործը երեկ երեկոյան ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:   «Հայկական ժամանակ»

Սյունիքի մարզպետարանը հերքում է

ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ

Հավելված, որը զգուշացնում է հնարավոր ավտովթարի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Android Market-ում հայտնվել է նոր հավելված, որն օգնում է վարորդին խուսափել վթարներից: Այն օգտագործում է հեռախոսի տեսախցիկն ու GPS-ը և հաշվում երկու մեքենաների միջև անվտանգ հեռավորությունը: Երբ մեքենաները մոտենում են իրար թույլատրելիից ավելին, iOnRoad-ը (անգլ- ես ճանապարհին եմ) ձայնային ազդանշանով զգուշացնում է հնարավոր վթարի մասին: Ընդ որում՝ անվտանգ հեռավորության չափը փոխվում է՝ կախված մեքենայի արագությունից:

Լռության գինը

Ես բավական հարուստ փորձ ունեմ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա գերդաստանի «քաջագործությունների» մասին գրելու: Բայց այս անգամ խոսքը ոչ թե այդ գերդաստանի մասին է, այլ թե ինչպես էին պահում այդ «քաջագործությունների» հերթական զոհերը: Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը

Ի՞նչ անենք հարբած նավաստու հետ

Շատ հին երգ է: Անգլիացիները դրա տեքստը գրել են 1890-ականերին, իսկ մեղեդին իռլանդական է՝ գրված դրանից առնվազն կես դար առաջ:  Նվիրվում է, բնականաբար, ՀՀ վարչապետին:

Արա Խաչատրյանը Մոսկվայում հաջող վիրահատվել է

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Արա Խաչատրյանը, որը ծնկի հին վնասվածքի պատճառով չմեկնեց Փարիզ, օրերս հաջող վիրահատվել է Մոսկվայում: Բժիշկների խոսքերով վիրահատությունը նորմալ է անցել եւ պոկում վարժությունում աշխարհի անցած տարվա չեմպիոնը շուտով կարող է մարզվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հռիփսիմե Խուրշուդյանը մեկ ամսից կարող է վերսկսել մարզումները

Լուսադեմին հայ ծանրորդները Փարիզ-Պրահա-Երեւան չվերթով վերադառնում են Հայաստան: Իսկ մինչ այդ «Առավոտը» պարզեց, որ Հռիփսիմե Խուրշուդյանի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, եւ նա մոտ մեկ ամսից կարող է մտնել մարզադահլիճ ու աստիճանաբար սկսել մարզվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թագուհին սկսեց ոչ-ոքիով

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի թագուհու կոչման համար գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանի Չինաստան եւ հավակնորդ Համփի Կոներուի Հնդկաստան միջեւ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Վաղը չինացին խաղալու է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վթար-վրաերթ Երեւանում, կան վիրավորներ, վարորդը դիմել է փախուստի

Այսօր նոյեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Խանջյան փողոցում Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց Մերսեդես C 180 մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել մայթեզրին կայանված Վոլգա մակնիշի «Վերնիսաժ» տաքսի ծառայությանը պատկանող Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031