Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար-վրաերթ Երեւանում, կան վիրավորներ, վարորդը դիմել է փախուստի

Նոյեմբեր 14,2011 23:04

Այսօր նոյեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Խանջյան փողոցում Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց Մերսեդես C 180 մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել մայթեզրին կայանված Վոլգա մակնիշի «Վերնիսաժ» տաքսի ծառայությանը պատկանող Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ Մերսեդեսը հայտնվել է մայթին եւ բախվել ՎԱԶ 21214 մակնիշի 61 ՕՕ 770 համարանիշի ավտոմեքենային: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վթարից հետո Մերսեդեսի վարորդը դիմել է փախուստի: Հավաքվածները հայտնել են նաեւ, որ երբ Մերսեդեսը բախվել է Վոլգային, տեղի է ունեցել նաեւ վրաերթ: Վրաերթի ենթարկվածը կանգառում կանգնած մի քաղաքացի է: Վթար-վրաերթի վայրից հիվանդանոց են տեղափոխվել 3 հոգի: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ պարզելու վիրավորների եւ վարորդների ինքնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930