Օրվա լրահոսը
Հովիկ Աբրահամյանի հետ միասին հեռանում են որոշ աշխատակիցներ
Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված, աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատակիցներ: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռանալու դիմում գրողների շարքում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:
ԱԺ նախագահը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ պաշտոնապես ներկայացրեց հրաժարական: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ Նախագահի, պետության, ժողովրդի եւ կուսակցության առջեւ, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հոդված 20-ի 2-րդ կետի` այսօր ներկայացնում եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը: 2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ`
Միջազգային տիեզերակայան կժամանի նոր անձնակազմ
Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից երկուշաբթի դեպի Միջազգային տիեզերանավ ուղարկվել է նոր անձնակազմ: «Սոյուզ» տիեզերանավը, չնայած «Բայկոնուր»-ի արձակման կայանում ձյան 15-սանտիմետրանոց ծածկին, տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել: Երեք տիեզերագնացից՝ ԱՄՆ-ի՝ մեկ, եւ Ռուսաստանի՝ երկու ներկայացուցչից բաղկացած անձնակազմը տիեզերագնացների առաջին խումբն է, որն ուղարկվել է Միջազգային տիեզերակայան այս տարվա հուլիսին ավելի քան 30 տարի գործելուց հետո ԱՄՆ-ի «Շաթլ»
Թբիլիսիում պայթյունի հետեւանքով տուժել են ՀՀ երկու քաղաքացիներ
Թբիլիսիի գազալցակայանում պայթել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենա: Ըստ վրացական CHN գործակալության՝ պայթյունի հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացիներ ստացել են դեմքի եւ ձեռքերի այրվածքներ: Նրանք տեղափոխվել են այրվածքային կենտրոն: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը տեխնիկական անսարքությունն էր:
Այրվում է ավտոմեքենա, իսկ հրշեջներ չկան
Այս պահին «Կիեւ» հանրախանութի մոտ այրվում է տաքսի ավտոմեքենա: Այն շուրջ 15 րոպե է, ինչ այրվում է, սակայն հրշեջները դեռ չեն ժամանել: Օգնության չեն շտապում նաեւ այլ վարորդները: Հրդեհի պատճառն առայժմ չհաջողվեց ճշտել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Արխիվային տեսանյութ. Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքի լուսանկարներ
Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի զավակների հարսանիքների տեսանյութերը YouTube-ում վաղուց են տարածվել եւ հանրահայտ են: Պակաս հայտնի է ԱԺ այսօր հրաժարական տվող նախագահի եւ ԲՀԿ նախագահի զավակների հարսանիքի մասին տեղադրված տեսանյութը, որն իրականում յուրօրինակ լուսանկարչական ռեպորտաժ է:
Ի՞նչ են հյուրասիրել Սթիվ Վոզնյակին
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի պատվին Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված ճաշկերույթին մասնակցած «Սինոփսիս» ընկերության կորպորատիվ շուկայավարման եւ ռազմավարական գործընկերությունների գծով փոխտնօրեն Ռիչ Գոլդմանը իր բջջային հեռախոսով յուրահատուկ ֆոտոռեպորտաժ է արել՝ ներկայացնելով նախագահական ճաշկերույթը։ Լուսանկարներում՝ ճաշկերույթի ընթացքում մատուցված սթեյքն ու աղանդերն են: Ըստ Badu.am-ի
Դարոն Մալակյան. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ կյանքը` երաժշտությունը»
Լինելով Դարոն Մալակյանի` System Of A Down խմբի բեքվոկալիստի եւ կիթառահարի, Scars On Broadway խմբի մենակատարի եւ հիմնադիրի մեծ երկրպագուն` վիրտուալ հարցազրույց անցկացրեցի նրա հետ: –Դարոն,ասում են, որ կյանքում դու չափազանց տարբեր ես բեմի Դարոնից,արդյոք դա այդպե՞ս է: -Կյանքում ես հանգիստ մարդ եմ, չեմ սիրում աղմկոտ վայրերում լինել, հաճախ գերադասում եմ մենակությունը, հատկապես երգեր գրելիս:
YouTube-ը հայերեն՝ Դու խողովակ
Ամենահանրահայտ ինտերնետային ռեսռւրսներն ունեն այնպիսի անվանումներ, որոնք եթե ստեղծված լինեին ի սկզբանե հայերի կողմից ու նույն տրամաբանությամբ, ապա կստանայինք բավականին հետաքրքիր պատկեր: Վարդան Պապիկյանն իր բլոգում այս դիտարկումն անելով՝ բերում է մի քանի օրինակներ: «YouTube – ԴուԽողովակ. մտածված է ամենայն ճշգրտությամբ, այնպես չէ՞: Դուք Ձեր խողովակներով ավելացրեք Ձեր մեդիա նյութերը: Խոսակցականում էլ հետաքրքիր է ստացվում:
Թայվանում լույս է տեսել «կենդանի» թերթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Daily News-ը թողարկել է այնպիսի թերթ, որը թույլ է տալիս ոչ միայն կարդալ թղթի վրա տպված նյութն, այլ բջջային հեռախոսի տեսախցիկը պահելով նյութի նկարի վրա՝ դիտել տվյալ թեմայով տեսահոլովակը: Տեխնոլոգիան մշակվել է Aurasma բրիտանական ընկերության կողմից, որը մի քանի ամիս առաջ գնվել է HP ընկերության կողմից: Wired UK-ը գրում է, որ նոր տեխնոլոգիան թույլ
Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին
Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել տեխնոկրատ Մարիո Մոնտին։ Նման որոշում է կայացվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի մոտ կիրակի օրը կայացած խորհրդակցությունից հետո: Մարիո Մոնտին տնտեսագետ է, Եվրահանձնաժողովի նախկին անդամ: Հիշեցնենք, շաբաթ օրը հրաժարական էր ներկայացրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: «Ազատություն» ռադիոկայան
Իջեւանում ԲՀԿ-ականը հաղթեց ՀՀԿ-ականին
Իջեւանում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում, ուր պայքարն ընթանում էր 2 ինքնառաջադրված թեկնածուների` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի եւ քաղաքի ավագանու անդամ,ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի միջեւ, ըստ նախնական տեղեկությունների` ԲՀԿ-ի ներկայացուցչին հաջողվել է մոտ 1600 ձայնի առավելությամբ հաղթել ՀՀԿ-ական քաղաքապետի նկատմամբ, որը Իջեւանը ղեկավարում էր 13 տարի:
Ինչո՞ւ են եզդիները խնձորով խփում հարսի գլխին
Եզդի ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր սովորույթներով: Եզդի ասելով՝ ակամա պատկերացնում ենք մարդկանց, որոնք զբաղվում են ոչխարաբուծությամբ կամ հողագործությամբ: Բայց պետք է նշել, որ կան նաեւ եզդիներ, որոնք երկար ժամանակ ապրելով քաղաքում` ստանալով բարձրագույն կրթություն, տարբերվում են իրենց հայրենակիցներից, բայց դա նրանց չի խանգարում պահպանել ազգայինը, ավանդույթներն ու սովորույթները : Ցանկանալով ավելի մոտիկից ծանոթանալ
Գրպանի արեւային մարտկոցը լույս կտա եւ կլիցքավորի հեռախոսը
Սինգապուրում ստեղծվել է շարժական մի համակարգ՝ Sunbox USB 3.0, որին կարելի է միացնել մի քանի տեսակ լապտերներ ու լիցքավորել բջջայինը: Սարքը, որը օգտակար կլինի հատկապես ճանապարհորդներին, փրկարարներին, ներկայացրել է Horizon Fuel Cell Technologies ընկերությունը: Sunbox USB 3.0–ն (https://www.horizonfuelcell.com/store/sunbox30.htm) ունի 6 վոլտանոց մարտկոց, LCD-էկրան, մի քանի տեսակ մուտքեր: Այն հեշտորեն տեղավորվում է ձեռքում: Սարքին կցված արեւային
Ստեղծվել է մանկական պլանշետային համակարգիչ
Toys R Us-ն FUHU-ի՝մանկական հավելվածների մշակող ընկերության հետ, ըստ ittrend.am-ի, ստեղծել է պլանշետ երեխաների համար՝ Nabi Tablet: Այն կսկսվի վաճառվել դեկտեմբերի 1-ից՝ 200 դոլարով:
Հոու Յիֆանն ու Համփի Կոներուն որոշում են շախմատի թագուհուն
Այսօր Ալբանիայի մայրաքաղաքում շախմատի թագուհու տիտղոսի համար պայքարն են սկսում աշխարհի գործող չեմպիոն, չինացի Հոու Յիֆանը եւ թագի հավակնորդ, Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն: Կանոնադրությամբ խաղացվելու է տասը դասական պարտիա: Հավասարության դեպքում մրցակիցները կխաղան չորս` արագ, այնուհետու, եթե անհրաժեշտություն լինի` բլից պարտիաներ: Վերջնական ոչ-ոքիի դեպքում աշխարհի գործող չեմպիոնուհին պահպանում է թագը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«The Beautified Project»-ը` Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում
Այսօր` նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորել է The Beautified Project ռոք-երաժշտական խումբը: Անդրե Սիմոնյան, Արմեն Շահվերդյան և Առլեն Շահվերդյան երկվորյակ եղբայրների կազմով այս երաժշտական խումբը նախորդ օրը Թբիլիսիում Մագթի
Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կհեռանա
Նոյեմբերի 14-ին, ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին տեղի էր ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր Հովիկ Աբրահամյանին` առաջիկա ընտրություններում գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը: Վերջինն ընդունել էր նախագահի առաջարկը և իր հերթին առաջարկել էր հրաժարվել խորհրդարանի խոսնակի պաշտոնից,
Քայլերթ` նվիրված կույրերի միջազգային օրվան
«Լինենք ուշադիր» նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր քայլերթ` նվիրված կույրերի միջազգային օրվան: Կազմակերպիչ Անուշիկ Թուրջյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը կույրերի նկատմամբ, քանի որ մեր քաղաքում գրեթե ոչ մի պայման չկա, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդը կարողանա քայլել, անցնել փողոցները: Քայլերթի ընթացքում մարդկանց բաժանվում էին թղթե ակնոցներ: «Հուսով եմ,
Ցնցումների կամ տեղումների հետեւանքով Դսեղ գյուղի մոտ գտնվող քարազանգվածը կարող է գլորվել
Այսօր` նոյեմբերի 13-ին, ժամը 12.45-ին Լոռուց ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հարակից լանջին ժայռաբեկորն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Դսեղ գյուղի կողմից ժայռաբեկորի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մոտ 300 ԽՄ ծավալով քարազանգված է, գտնվում է ճանապարհի մոտ 135մ բարձրության վրա եւ ցնցումների կամ տեղումների հետեւանքով առկա
Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 20.50-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն էլ դուրս մնաց պայքարից
Ռուբեն Ալեքսանյանն էլ զրո ստացավ: Փարիզում Հայաստանի համար միակ փոքր բրոնզե մեդալը նվաճեց Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Այսպիսի բան վերջին վեց տարիներին չէր եղել: Տղամարդկանց +105 կգ քաշայինների պայքարում երիտասարդ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն իր նախասիրած մրցաձեւում` հրում վարժությունում, անսպասելիորեն պատվիրած 240 կգ նախնական քաշը երեք մոտեցումներում ձախողեց, ու զրո ստանալով, մեր մյուս հույսերի` Մելինե Դալուզյանի ու Հռիփսիմե
Ինքնասպանություն՝ Երևանյան լճում (Լրացված )
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ականատեսները պատմել են, որ միջին տարիքի` 30-40 տարեկան մի տղամարդ իջել է երթուղային տաքսուց, այնուհետև ուղղվել է դեպի Երևանյան լճի կողմը, կոստյումը թողնելով լճի ափին՝ նետվել է Երևանյան լիճը: Ֆոտոլրագրողը Aravot.am-ին հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել
Ուսանողները անհանգստացած են դասախոսի մահով
Նոյեմբերի 10-ին Facebook սոցիալական ցանցի ԵՊՀ/ Հայ բանասիրության ֆակուլտետ խմբում հայտարարություն տեղադրվեց այն մասին, որ նույն օրն առավոտյան մահացել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պամության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սերոբի Ղազարյանը: Ֆակուլտետի ուսանողները, անկախ այն բանից` դասավանդել է պրոֆեսորն իրենց, թե` ոչ, մեծ ցավով ու ափսոսանքով են խոսում նրա մասին:
Լարվածություն կա, բայց բախումներ չկան. Իջեւանում այսօր քաղաքապետ են ընտրում
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում: Ընտրություններում ներկայացված են երկու թեկնածուներ` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, 12 տարի քաղաքը ղեկավարող, գործող քաղաքապետ 49-ամյա Վարուժան Ներսիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, 38-ամյա Վարդան Ղալումյանը: Երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: Հետաքրքրական է, որ գործող քաղաքապետը 4 անգամ քաղաքապետ է ընտրվել՝ իբրեւ անկուսակցական: Այս տարվա ապրիլին Վ. Ներսիսյանը
Հռիփսիմե Խուրշուդյանն արմունկի հոդախախտում է ստացել
Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյան այսօր պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասել էր ձախ ձեռքը եւ դադարեցրել պայքարը: Հենց նոր պարզ դարձավ, որ Հռիփսիմե Խուրշուդյանին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն նախնական տվյալներով խախտվել է նրա արմունկահոդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանում ինքնասպանության փորձ է գրանցվել
Այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: ԱԻ նախարարությունը հայտնում է, որ տարվում են աշխատանքներ քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու եւ նրա անձը պարզելու ուղղությամբ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է «1-03» եւ «1-02» ծառայությունների հերթապահներին: ԱԻՆ-ից փոխանցում
Հռիփսիմե Խուրշուդյանը վնասեց ձախ ձեռքը
Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյանը րոպեներ առաջ պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասեց ձախ ձեռքը եւ դադարեցրեց պայքարը: Տա Աստված, որ վնասվածքը լուրջ չլինի: Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացված կլինի երկու մասնակցով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահի նմանակը զինղեկ է
«Ես Սարգսյան չեմ` Աբրահամյան եմ»,- ասել է Գագիկ Աբրահամյանը մի գեներալ-մայորի, ով իրեն նստելու տեղն էր ցույց տվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50 ամյակին նվիրված միջոցառմանը: Գագիկ Աբրահամյանը ծնվել, մեծացել, սովորել ու աշխատում է հասարակ ընտանիքում, զինվորական պաշտոնը` լետենանտ. «Ունեմ 4 երեխա, 1993 թվականից աշխատում եմ Երևանի թիվ 90 հիմնական դպրոցում` զինղեկ: Խորհրդային տարիներին անվճար կրթում
Նիկոլայ Վալուեւը փոխել է մասնագիտությունը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի դեմքերից մեկը` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեվը, նշանակվել է գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր: Մարզաձեւի ֆեդերացիայում դրանում զարմանալի ոչինչ չեն տեսնում: Ընդհակառակը, այնտեղ համոզված են, որ սրանից հետո հոկեյիստներն իրենց թիկունքում հզոր աջակցություն կզգան եւ դա կանի այն մարդը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում: Բայց սա դեռ ամբողջը


















































