Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթ` նվիրված կույրերի միջազգային օրվան

Նոյեմբեր 13,2011 23:10

«Լինենք ուշադիր» նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր քայլերթ` նվիրված կույրերի միջազգային օրվան: Կազմակերպիչ Անուշիկ Թուրջյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը  կույրերի նկատմամբ, քանի որ մեր քաղաքում գրեթե ոչ մի պայման չկա, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդը կարողանա  քայլել, անցնել փողոցները:
Քայլերթի ընթացքում մարդկանց բաժանվում էին թղթե ակնոցներ:
«Հուսով եմ, որ այս քայլերթից հետո գոնե կլինեն որոշակի փոփոխություններ»,-ասաց կազմակերպիչը՝ ավելացնելով, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930