Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նմանակը զինղեկ է

Նոյեմբեր 13,2011 17:24

«Ես Սարգսյան չեմ` Աբրահամյան եմ»,- ասել է Գագիկ Աբրահամյանը մի գեներալ-մայորի, ով իրեն նստելու տեղն էր ցույց տվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50 ամյակին նվիրված միջոցառմանը:

Գագիկ Աբրահամյանը ծնվել, մեծացել, սովորել ու աշխատում է հասարակ ընտանիքում, զինվորական պաշտոնը` լետենանտ. «Ունեմ 4 երեխա, 1993 թվականից աշխատում եմ Երևանի թիվ 90 հիմնական դպրոցում` զինղեկ: Խորհրդային տարիներին անվճար կրթում էի անապահով երեխաներին: Ու մինչ այսօր էլ դրանով եմ զբաղվում: Իմ աշխատանքը շատ եմ սիրում. չէ° որ հավաքարարից մինչև հանրապետության նախագահն անցնում են ուսուցչի ձեռքով»:

Գագիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի նմանությունը առաջին անգամ նկատել էր Աբրահամյանի թողնիկը. «Մեր նմանության մասին ինձ շատ են ասել, և հենց առաջինն էլ թոռնիկս էր: Եղել են դեպքեր, երբ խանութից գնումներ եմ կատարել վաճառողը գումարը չի վերցրել, կամ տաքսու վարորդը: Անգամ դպրոցում ցածր դասարանի երեխաներն ասում են, թե ընկեր Աբրահամյան, այսօր ձեզ հեռուստացույցով տեսել ենք, սկզբում զարմանում եմ, հետո հասկանում, թե խոսքը ինչի մասին էր:    Մեզ հետաքրքրեց նախագահը տեղյակ է իր նմանակից. «Կարծում եմ՝ այո, որովհետև մի քանի տարի առաջ շաբաթաթերթերից մեկը  նույնպես անդրադարցել էր այս թեմային, և մոտ 2 ամիս առաջ Նազենի Հովհաննիսյանի հյուրն էր   դերասան Ազատ Աբրահամյանը, ով իմ եղբոր որդին է, ես էլ էի տաղավարում, այնտեղ նույնպես խոսվեց իմ և Սերժ Սարգսյանի  նմանության մասին»: Ըստ նրա՝ նախագահի հետ անձնապես հանդիպում չի եղել: «Երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, փողոցում ենք մի անգամ հանդիպել, նա մեքենայի մեջ էր, ուշադիր, զարմացած նայեց ինձ ու գնաց»,- պատմում է Գագիկ Աբրահամյանը:

Մելանյա Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930