Օրվա լրահոսը

Հուշարձան-խաչքար՝ հաղթանակցիների հիշատակին

Կիրակի՝ փետրվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում հանդիսավորությամբ բացվեց գյուղի զոհված 4 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար: Հուշարձանը կառուցվել է հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Հուշակոթողին գրված են 4 ազատամարտիկների անունները՝ Մարտին Թեւանյան, Մանվել Քեշիշյան, Գարեգին եւ Վահագն Շառոյաններ: Մարտին Թեւանյանը «Հաղթանակ» ջոկատի հրամանատարն էր, զոհվեց 1990թ. օգոստոսին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում: Մանվել

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Կիրակի՝ Հայաստանի երեք մարզի 10 գյուղում ընտրություն էր Երեքը վերընտրվեցին, մեկը՝ փոխարինվեց Փետրվարի 20-ին Արմավիրի մարզի գյուղական չորս համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Դաշտ, Ծաղկունք, Գեղակերտ գյուղերում մրցակցություն չկար՝ միակ թեկնածուները հենց գործողներն էին: Երեք էլ վերընտրվեցին: Գեղակերտի ղեկավար Սերգեյ Առաքելյանն անկուսակցական է, Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը եւ Ծաղկունքի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ Հանրապետական կուսակցությունից են:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԴԵՄ Է

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ: Գեղարքունիքում՝ Գագարինի ավանի մոտ, Գեղամավանի վարչական տարածքի անօգտագործելի հողերում պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան, ուր

ԱՎԵՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը օրեր առաջ վաղ առավոտյան տագնապալի հոգեվիճակի մեջ էր ընկել՝ տեսնելով գյուղապետարանի մուտքի ջարդված դուռը: Աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում նրան նոր անակնկալ էր սպասում: Այստեղ արդեն ոչ միայն դուռն էր ջարդված՝ երկու համակարգիչները, մոնիտորները, պատճենահանող սարքավորումը ջարդուփշուր էր արված, իսկ հատակին պատառոտված փաստաթղթեր էին: «Այստեղով թուրքեր են անցել»,- ակամայից բացականչել

Ցուցատախտակներ՝ կան, նորություններ՝ ոչ միշտ

Աշտարակում հանրային ռեսուրսը գովազդային վահանակ է դարձել, իսկ Իջեւանում՝ գողացվել 2010 թվականի հունիսի 17-ին «Ցուցատախտակները իրենց նպատակին չե՞ն ծառայում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղադրված «Կապանի համայնքային լրատու» ցուցատախտակներում, ուր պետք է լինեն համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումները, քաղաքի բնակիչների մասնավոր հայտարարություններն են՝ տան, մեքենայի վաճառքի մասին եւ այլն: Մեր ահազանգից հետո քաղաքապետարանը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷԼ ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Հացի գինը բարձրանում է, քաշը՝ նվազում, ու այդ պայմանները մարդկանց ստիպել են հնացած հացի հույսին մնալ «Էջմիածնում հացն առայժմ չի թանկանա» հրապարակմամբ («Առավոտ», 9 փետրվարի 2011 թ.) տեղեկացրել ենք, որ այս քաղաքի հաց արտադրողները միահամուռ որոշել էին, որքան հնարավոր է՝ անփոփոխ պահել հացի գինը: Այսինքն՝ թողնել գնաճի այն մակարդակին, որն արդեն բարձրացել էր նոյեմբեր-դեկտեմբերին: Այս

«ԹԵԺ ԳԻԾ»՝ ԶԴ-ՈՒՄ

ՀՀ զինվորական դատախազությունում այսուհետ կգործի «թեժ գիծ»՝  32-32-92 հեռախոսահամարով: Զինվորական հանցագործությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող են հաղորդել անմիջապես ՀՀ զինվորական դատախազին:

ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԳՐՈՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ

Փետրվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 31-ամյա Հովիկ Բ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Գրիգորյան փողոցում բախվել է գրող Վարդգես Պետրոսյանի հուշարձանի պատվանդանի աստիճանահարթակին: Պատահարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոգեկան հիվանդ էր

Փետրվարի 20-ին, ժամը 18.30-ին Վանաձորի շտապ բուժօգնության կայանից տեղի ոստիկանություն ահազանգել են, որ  Տիգրան Մեծի 9 շենքի 1-ին բնակարանում տղամարդու դիակ կա՝ բռնության հետքերով: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կառլեն

Ալավերդյանի հերթական ձախողումը

Թե «շահող կտրոն» բառակապակցության հետ վաղուց համատեղված Արմեն Ալավերդյանը 2 տարում իրար հակասող քանի փոփոխություն է կատարել ՀԴՄ կտրոնների խաղարկություններից առաջ եւ հետո, գիտեն բոլորը: Վերջին խաղարկության ժամանակ նա գերազանցեց ինքն իրեն: Երբ հայտնի դարձավ, որ 5 եւ 6 թվով համընկած կտրոն ունեցողների թիվը գերազանցում է ավտոմեքենա շահողների թվին, թերթերում եղան հրապարակումներ եւ անգամ առաջարկներ՝

ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի ծնողները համոզված են, որ նրան սպանել են Ինչպես հայտնի է, Գյումրիի Անի թաղամասի բնակիչ Թորգոմ Սարուխանյանը մահացել էր 10 օր առաջ՝ Ստեփանակերտի զորամասերից մեկում: Նրան «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալվել էին 3 հոգի՝ ենթասպա Վիլհեմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

 ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, փետրվարի 20-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խորենացու փողոցի թիվ 24ա/9 տան բնակիչ՝ 32-ամյա Գագիկ Մկրտչյանը կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍՆՆԴԻՑ

Սննդային թունավորումով (նախնական տվյալներով՝ աղացած մսամթերքից) «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 37 տան բնակիչներ՝ 9-ամյա Սվետլանա, 11-ամյա Ռայա, 20-ամյա Նազիկ եւ 28-ամյա Արաքսյա Մինասյանները, 15-ամյա Լաուրա Թովմասյանը եւ 50-ամյա Լաուրա Ստեփանյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

ԿՈՇՏ ԵՎ ՀՍՏԱԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար անվտանգ ու հարմար անցուդարձ ապահովել»,- երեկ հայտնել է Երեւանի քաղաքապետը: Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետին հարող տարածքում իրականացվող շինարարության ժամանակ տեղի ունեցավ դժբախտ պատահար, ինչի արդյունքում կռունկավարը մահացավ: Բացի

Վճիռը՝ այսօր

Այսօր քրգործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակելու է Հովհաննես Եղիազարյանի եւ նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ կայացրած վճիռը: Երեկվա դատական նիստում դատարանի հարցերին պատասխանեց տուժող, «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի կողմից առեւանգված, ապա՝ դաժանաբար ծեծի ենթարկված Հովհաննես Եղիազարյանը՝ ներկայացնելով իրեն առեւանգելու, ծեծի ենթարկելու, նվաստացնելու բոլոր մանրամասները: Դատավորի հարցին

ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Իրացվող տարածքում գտնվող տանը  համարժեք փոխհատուցում չեն տալիս Կառուցապատում իրականացնող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանը, որը Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի շարք նորակառույց շենքերի սեփականատեր է, ներկայումս իրացման աշխատանքներ է սկսել Պուշկինի փողոցում, որտեղ նպատակ ունի բազմաբնակարան շենք կառուցել: Պարոն Մայրապետյանն արդեն պայմանագրեր է ուղարկել տարածքի բնակիչներին: Այս տարածքը դեռեւս 2008 թվականի օգոստոսին է

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ իշխանություններին

ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Պատճենը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին: Հարգարժան հայրենակիցներ, Փետրվար 16, 2011 թվին մամուլում կարդացի «կենսաչափական տվյալներով անձնագրերի» տրման ողջունելի լուրը, որի կապակցությամբ առաջարկում եմ հետեւյալը. 1. Օգտվելով առիթից՝ վերացնել ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայության ազգանունների լատինատառ տարբերակներում խտրականությունը՝ փոխարինելով YAN վերջավորությունը IAN-ի: Այս երեւույթը վերածվել է «հայաստանցի» եւ «ոչ

Միմյանց են բախվել երկու ավտոմեքենա

Կա երեք զոհ, երկու վիրավոր Երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոմայրուղու 25-րդ կմ հատվածում Ակնալիճ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Արմեն Վաթյանը, Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատար

Մի թիզ հողի պատմություն

Քաղաքացի Կարեն Գրիգորյանը հոգնել է «ապօրինի» հարեւաններից Նոր-Արեշ 28 փողոցի 32 հասցեում գտնվող հողատարածքը արդեն երեք տարի է՝ իսկական կռվախնձոր է դարձել: ՀՀ քաղաքացի Կարեն Գրիգորյանի պատմելով՝ նշված հողատարածքը 1930-ականներից իրենց ընտանեկան սեփականությունն է: Հոր մահից հետո 700 քմ հողատարածքը ժառանգություն ստացած Կարեն Գրիգորյանը հանրապետությունից դուրս գտնվելու պատճառով երկար ժամանակ հողատարածքը չի օգտագործել: Հետո, երբ

ԳԱՐԻՆ ԱՄԵՆԱՔԻՉ ՇԱՀՈՒՅԹ ԲԵՐՈՂ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ Է

Չնայած սրան, հանրապետությունում գարու արտադրությունը խթանելու կառավարության որոշումը ոգեւորել է գյուղատնտեսներին: Որպեսզի Հայաստանում ավելանան գարու ցանքատարածությունները եւ համախառն բերքի արդյունքը, առաջիկայում Ուկրաինայից կներկրվի 2000 տոննա գարու սերմացու եւ անվճար կտրամադրվի հողօգտագործողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, գարու սերմացուներով կառավարությունը կաջակցի 14.000 տնտեսության. «Այս ծրագիրը ցորենի սերմաբուծության շարունակությունն է, բայց այս անգամ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Չեմ

Պարտադրանք չի եղել

ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ կոալիցիոն հուշագրի մասին Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե միասնական ցուցակով կոալիցիոն ուժերի մասնակցելը, որպես հավանականություն՝ չպետք է բացառել. «Սակայն այդ մասին որոշում դեռ չի կայացվել, եւ կոալիցիայի ներսում էլ այդ մասին հարց չի

ԵՎ ԷԼԻ՝ ԽԱԽՏՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Ա1+»-ը երեկ Վարչական դատարանում վիճարկեց ՀՌԱՀ որոշումը՝ «Արմնյուզին» հաղթող ճանաչելու վերաբերյալ Երեկ ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցադիմումը, որով խնդրում է ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ, եւ ճանաչել ՀՌԱՀ-ի կողմից մրցույթում միջամտության արդյունքում «Մելտեքս» ՍՊԸ-ի արդար մրցակցության խախտված

«ԲՄՎ X 5»-Ի ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Երեկ, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մերձակայքում ականատես եղանք, թե ինչպես էր «ԲՄՎ X 5» 98 PՍ 999 համարանիշի մեքենայի վարորդը հայհոյանքներ տալիս եւ սպառնում Ճանապարհային ոստիկանության տեսուչներին: Մի քանի րոպե նրա եւ ՃՈ աշխատակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, որից հետո «ԲՄՎ»-ի վարորդը նստեց իր ավտոմեքենան եւ դիմեց փախուստի, ընթացքում սպառնալով, թե «ձեր՝

ՀՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ Է՞Լ Ի ՀԱՅՏ ԿԳԱՆ

Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում հավելյալ մանրամասներ պատմեց Կալիֆոռնիայում վնասազերծված «Armenian Power» ավազակախմբին առնչվող իրադարձությունների մասին. «Այստեղ հանցավոր աշխարհի «անունով» ներկայացուցիչներին բոլորին նորից հավաքել են: Հատուկ ծառայությունները նշում են, որ այս հանցագործ խմբի ղեկավարները, «ուղեղը» հայերն են: Խումբը մոտավորապես 200 հոգի է, եւ ոչ միայն Կալիֆոռնիայից են, այլեւ Դենվերից ու

«ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՍԱՏԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ». այս կարգախոսով շաբաթ օրը Մատենադարանին կից հրապարակում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության մեկամյակին նվիրված հավաքը, որին մասնակցում էին կազմակերպության 57 մասնաճյուղերի մոտ 10 հազար անդամներ: «Իհարկե, ես հասկանում եմ, որ «Հայոց Արծիվների» բազմահազարանոց միջոցառումների շարքը զորացրված քաղաքական շատ գործիչների դավաճանական, խարդավական քարտերը խառնեց, բայց ես ուզում եմ վստահորեն

«Ժառանգությանը» սպառնացե՞լ են

Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրգործի առնչությամբ բացահայտվեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ստացել է սպառնալից հեռախոսազանգեր ու նամակներ: «Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հաշվեհարդարներ են սկսվել բոլոր այն մարդկանց, քաղաքական ուժերի, քաղաքացիական-հասարակական շարժումներին զորակցող մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սպառնալ իրենց իշխանությանը եւ աթոռները մեջ-մեջ անելուն»,- երեկ «Հենարան» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսպես գնահատեց այն

«ՄԵՆՔ ԵԳԻՊՏՈՍ ԿԱՄ ԹՈՒՆԻՍ ՉԵՆՔ»

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բացառում է իսլամական աշխարհում սկսված հեղափոխական շղթայի մուտքը Հայաստան: – Ընդդիմությունը բավականին հուժկու հանրահավաք անցկացրեց, եւ դա, ըստ էության, շարունակական է լինելու, այս անգամ, կարծես, հեղափոխական կոչերը եւ իշխանափոխության պահանջը շատ ավելի զգալի էին: Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, անհանգստացած չե՞ք այս ամենից: – Ես միշտ էլ անհանգստություն ունեմ մեր երկրի վիճակից,

ԱՔԼՈՐԱԿԱՆՉԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

«Կեղծ, պիղծ, անպտղաբեր պսակադրություն». երեկ «Առավոտի»  հետ զրույցում կոալիցիոն նոր հուշագիրն այսպես բնութագրեց Հայաստանի մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մարքսիստի կարծիքով՝ այս «խաղում» ԲՀԿ-ն գործում է ատոմային ռումբի հոր՝ Օբենհեյմեյի սկզբունքով՝ «փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը»: «ԲՀԿ-ն առաջին հերթին նպատակ է հետապնդում իր կալվածքները, ունեցվածքը, անշարժ եւ շարժական գույքը, հաստատուն ու փոփոխական կապիտալը փրկելու կուլակաթափությունից, պահպանելու

ԿԱՐՈՂ Է ՄԻ ԲԱՆ ՍԱՐՔԵՆ ՁԵՐ ԳԼԽԻՆ

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի կարծելու, որ իր եղբոր դեմ հարուցված քրգործն իրականում ուղղված է իր դեմ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն նախորդ շրջանի, երբ իր դեմ իշխանական արշավ էր իրականացվում՝ այդ քարոզչական ֆոնը զգալիորեն մեղմացել է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ուզում եմ վերլուծել, թե ով կարող էր լինել

ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՐԹՈՒՆԵՐԻ

Այն, որ մեր հասարակությունը տարանջատվել է տարբեր ենթամշակույթների, արդեն վաղուց գաղտնիք չէ: Ռաբիսներ, էմոներ, գոթեր, սատանիստներ եւ այլն: Այս ենթամշակույթների բազմազանությունն ու երբեմն բախման հանգեցնող տարակարծություններն օր օրի ավելի են ընդգծվում: Միաժամանակ առավել բուռն է դառնում սոցիալական կայքերի՝ մասնավորապես՝ Facebook-ի միջոցով հայ հասարակության արդիականացումը: Այս ֆոնի վրա կարեւոր հենչեղություն է ստանում քարթուների եւ ռաբիսների դեմ

Լրահոս
Տեռորը սաստկանալու է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031