Օրվա լրահոսը

Դատապարտյալը հացադուլը շարունակում է

Դատապարտյալն ունի 5 խրախուսանք, սակայն մերժել են նրա վաղաժամկետ պայմանական ազատման դիմումը: Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է Քաջիկ Փաշայանի հացադուլը: Նա հոկտեմբերի 31-ին հայտարարել է հացադուլ, քանի որ մերժել են նրա դիմումը վաղաժամկետ ազատման հետ կապված: Մեր տեղեկություններով, 35-ամյա Քաջիկը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներսում գործող եկեղեցու սպասավորն է: Նա դատապարտվել է 14 տարվա

Դեռ ԱԺ նախագահ կմնա. Նոյեմբերի 14 պլյուս 5 օր եւ խորհրդարանը չի ունենա նախագահ

ԱԺ Կանոնակարգի հոդված 20-ի համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին, որից հետո հնգօրյա ժամկետը լրանալուց հետո,    Հովիկ Աբրահամյանը պետք է կրկնի այդ հրաժարականը  եւ միայն այդ դեպքում հրաժարականը կհամարվի ընդունված: Մարգարիտ Եսայանի  հոդվածը   վերջին հրաժարականների շղթայի մասին՝  վաղվա տպագիր  «Առավոտում»:

Սեւանը մտահոգում է բոլորին

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ SOS Սեւան արշավին Facebook սոցիալական ցանցում միացել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Այս պահին Սեւանի պաշտպանությամբ են հանդես գալիս` Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը (Լոռու մարզ), Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը (Տավուշի մարզ), «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը (Գյումրի քաղաք, Շիրակի մարզ), Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը

Արմեն Մազմանյան. «Արվեստը կարող է հասարակությանը թեւեր նվիրել, բայց միեւնույն ժամանակ` նաեւ սմբակներ»:

Այսօր  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, շրջայց կատարեց վերակառուցված եւ վերանորոգված լսարաններով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված ավելի քան 41 մլն դրամով: Ինչպես տեղեկացրեց ռեկտոր Արմեն Մազմանյանը, ստեղծվում են նոր ամբիոններ, մուլտիմեդիայի ֆակուլտետ, բացվել են նոր` հոսքային լսարաններ, փոխվել է 60-ից ավելի դուռ

Արդարադատության նախարարության պատասխանը ՄԻՊ-ին՝ քո դիմումն առաջնահերթ չէ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակային մեղադրել է արդարադատության նախարարությանը սխալ գործելաոճ ունենալու մեջ եւ հիշեցրել նախարար Հրայր Թովմասյանին իր դիմումի մասին՝ պատժել այն երեք դատավորներին, ովքեր անօրինություններ են կատարել: «Առավոտը» այս  հիշեցման վերաբերյալ ստացավ նաեւ արդարադատության նախարարության պարզաբանումը. «Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է խնդրին, նորից հիշեցնելու անհրաժեշտություն չկա: Համապատասխան ստորաբաժանման վարույթում շուրջ 20 դիմում կա

Էրոտիկան ցնցել է. Youtube- ը թույլ չէր տալիս դիտել

Երկրպագուների մոտ շոկ է առաջացել, երբ դիտել են ռուսական «Непара» դուետի նոր «В облаках» տեսահոլովակը: Երկրպագուներին ամենից շատ զարմացրել են իրենց կուռքերի  նոր «դերերը»: Երգիչների միջեւ անձնական ոչ մի հարաբերություն չկա, սակայն նոր տեսահոլովակով վերջինները կասկածի տեղիք են տվել, քանի որ հոլովակը լի է էրոտիկ կադրերով: Արտիստները միայն ասել են, որ իրենք սցենարի մասին իմացել են

Արմեն Մելիքյան. «Այո, մանդատս վայր եմ դրել»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռաֆայել» բժշկական կենտրոնի սեփականատեր Արմեն Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց իր պատգամավորական մանդատից հրաժարվելու կապակցությամբ: Մանրամասները՝ վաղը տպագիր «Առավոտում»  

Բողոքողին ստիպել են շնորհակալագիր գրել

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանն այս տարվա հուլիսի 22-ին եւ  27-ին գրավոր դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին ու հայտնել, որ գյուղում իր հարեւան Կարո Այվազյանը եւ նրա որդին`Արման Այվազյանը, որը ժամկետային ծառայության մեջ է, ծառայում է Երեւանում, օգտագործում են Կարոյի հոր` Հրանդիկ Այվազյանի անվամբ գրանցված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը. որը չունի պետական համարանիշներ,

Կոթոլյանի երկու պաշտպաններին գումարվեց եւս մեկը

ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, որը մեղադրվում է 4000 դոլար կաշառք ստանալու համար, մինչ հոկտեմբերի 18-ն ուներ 3 պաշտպան: Պաշտպաններից մեկը՝ Արթուր Աթաբեկյանը, կալանավորվել է եւ մեղադրվում է խարդախության համար: Փաստաբաններ Վաղինակ Գեւորգյանն ու Կարեն Քամալյանը իրականացնում են ԱԱԾ քննիչի պաշտպանությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 18-ի դռնփակ նիստից հետո ներգրավվել է

Դատավորը ինքնաբացարկը մերժեց

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին մի քանի ամիսներին մասնագիտացել է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ համանուն բնակավայրի բնակիչների դեմ հայցադիմումների լսումներում: Այսօր 45 րոպե ուշացումով սկսվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ նշանակված Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լեռնապատցի Բորիս Աշրաֆյանի գործի քննությունը: Գյուղապետը՝ դատական նիստն ավարտվելուն պես, մոտեցավ Վանաձորում

«PLAYBOY»-ի մոդելը կգնի ակումբը

«PLAYBOY»  ամսագրի նախկին մոդել եւ հոլիվուդյան հայտնի  աստղ 64-ամյա Սիբիլ Դեննինգն ու իր ամուսինը ցանկանում են գնել անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս 1-ին լիգայում: Արտասահմանյան լրատվամիջոցները  հաղորդում են, որ  մոդելն արդեն բանակցություններ է սկսել ակումբի ղեկավարների հետ: Հավելենք, որ Սիբիլ Դեննինգը գերմանական հոկեյի ակումբի սեփականատեր է:  Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

«ԿԱՄԱԶ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջը, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:10-ի սահմաններում 44-ամյա Էդմոն Ասատրյանը, վարելով «ԿԱՄԱԶ» մակնիշի 08 OU 876 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Տիգրան Մեծ 71 շենքի դիմաց՝ «Սասունցի Դավիթ» մետրոյին մերձակա հրապարակի տարածքում, վրաերթի է ենթարկել 83-ամյա Արեւհատ Մելիքյանին: 83-ամյա Արեւհատ Մելիքյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է կոռուպցիայի մասին

Նոյեմբերի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ ու ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան`

Անդրանիկ Մարգարյանի որդին, Կարեն Կարապետյանի տեղակալը

Արդեն պարզ է, որ Տարոն Մարգարյանն է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը: Տարոնը ժամանակին Ավանի համայնքապետն էր: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը նրա հայրն էր՝ Անդրանիկ Մարգարյանը: Այն օրերին Տարոնը ամեն ինչ անում էր, որ վարչապետի տղա չասեն, Ավանը պիտի ամենամաքուրը լիներ, ջուրը ժամանակին գար, վերելակները աշխատեին, որ թերությունների համար չասեին՝ «դե վարչապետի տղեն ա… ինչ էլ

Չե՛մ հավատում

Գիտեմ՝ սերիալների թեման հոգնեցուցիչ է եւ ծամծմված, բայց ստիպված եմ մեկ անգամ էլ դրանց մասին խոսել: Օրերս զրուցում էի  ընկերուհիներիցս մեկի հետ: Նա փաստեց, որ մեր սերիալներում բացակայում է հայ մայրիկի կերպարը: Մեր զրույցից հետո որոշեցի հայկական հեռուստաալիքներով մեկ-մեկ հետեւել սերիալներին՝ համոզվելու համար ընկերուհուս ասածի  ճշմարտացիության մեջ: Ցավոք,  նա չէր սխալվում: Թե՛Հ1-ի, թե՛ «Արմենիայի» ,

Կարկուտի տակ ընկած խաղող չեն ընդունում

Վերջերս Հայաստան ժամանած գյուղոլորտի եվրոպացի մասնագետները զարմացել էին, որ մեր ժամանակներում կարկտահարությունից կարող է փչանալ գյուղացու բերքը : Նրանք իրենց հայաստանցի գործընկերներին տեղեկացրին, որ այժմ կան ժամանակակից այնպիսի մեթոդներ ու տեխնիկական լուծումներ, որ կարելի է զերծ մնալ բնական նման երեւույթներից: Նշենք, որ մթերման սեզոնին որոշ ընկերություններ հրաժարվում են գյուղացու՝ անգամ մասամբ վնասված բերքն ընդունել՝ պատճառաբանելով, թե

Գինեգործները հարկային փաթեթից գլուխ չեն հանում /ձայնագրություն/

Կառավարությունը մերժել է Գինեգործների միությանը  տրամադրել ալկոհոլային թանկ խմիչքների ցանկը, որոնց հարկման բազան, ըստ հարկային նոր փաթեթի,  հաջորդ տարվանից բարձրանալու է 50%-ով: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ դեռ չեն հասկանում՝ ինչ է կառավարությունը հասկանում թանկ խմիչք ասելով. «Մի քանի օր առաջ ենք պահանջել մեզ տալ այդ ցանկը, բայց

Պաշտպանի հրապարակային հիշեցումը ՀՀ արդարադատության նախարարին

  Հարգելի պարոն Հրայր Թովմասյան, Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է: Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ և նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին: Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի և ողջամիտ տրամաբանության մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ

Սամվել Կարապետյան. «Այն, ինչ անում է Թուրքիան, հազարավոր երկրաշարժերից ավելի վատ է»:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (RAA) համակարգող Սամվել Կարապետյանը կրկին անդրադարձել է Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետեւողական քաղաքականությանը: Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանները հաճախ վնասվում են նաեւ տեղաբնակների գանձագողական նկրտումների պատճառով: Ճանաչված հուշարձանագետը նկատել է, որ հարեւան երկրի կողմից որոշ հայկական հուշարձանների վերականգնումը ընդամենը թատերականացված շոու է: Նա

Խաչիկ Մանուկյան.«Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անակնկալ էր» /ձայնագրություն/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում հրաժարականների շաբաթը գնահատեց որպես ներքաղաքական դաշտում նորմալ, բնականոն ընթացք՝ վստահեցնելով, որ առանձնապես չի զարմացել քաղաքապետի հրաժարականից. «Քաղաքապետի հայտարարությունը լսելուց հետո հասկացա, որ ոչ մի բան էլ չկա, մարդիկ մի օր նշանակվում են, մի օր ազատվում են: Մի քիչ անակնկալ էր Աբրահամյան Հովիկի հրաժարականը, բայց

Վերացվեց հակավարչապետական թիմը

 Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս հրաժարականների շքերթի արդյունքում մեջտեղից դուրս եկան վարչապետի հավակնություններ կամ պրոքոչարյանական հակումներ ունեցողները: «Որեւէ կապ տեսնո՞ւմ եք քաղաքապետի, ոստիկանապետի եւ ԱԺ նախագահի հրաժարականների միջեւ»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս շարքում պետք է նշել նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին: «Եթե նայենք, թե

Ստյոպա Սաֆարյան. Արտահերթ ընտրություն չի լինի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ոչ միայն չի կիսում այն կարծիքները, թե այս հրաժարականները արտահերթ ընտրությունների նախադուռն են, այլ համոզված է հակառակում: «Առավել քան հիմնազուրկ եմ համարում այն, որ այս ամեն ինչից արտահերթ ընտրության հոտ է գալիս: Արտահերթ ընտրության գնացող գործիչն իր թիմը նման ձեւով չի ցնցում, եթե այդ ընտրությունները շատ մոտ են, սա

Արմեն Աշոտյան. «Ավագ դպրոցի ռեֆորմի նպատակն է, որ երեխաները բուհ ընդունվեն առանց կոռուպցիոն ռիսկերի»

Այսօր Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին կից  Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ  դպրոցի վերաբացման արարողությունն էր: ՀՀ ԿԳ նախարարության առաջարկով 2011թ. մարտի 1-ին համալսարանի եւ դպրոցի միջեւ կնքվել էր պայմանագիր, որի նպատակը դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումների ձեւավորումն ու լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով շրջանավարտների գիտելիքների խորացումն է: Կրթական գործընթացն էլ արդյունավետ կազմակերպելու նկատառումով

Կապանում թափառող շներն ակտիվացել են

Սյունիքի մարզկենտրոնի Կապանի թե՛ կենտրոնական փողոցներում, թե՛ ծայրամասային թաղամասերում օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել թափառող շների ոհմակների: Ավելին՝ շները ազատ ելումուտ են անում բնակելի շենքերի մուտքեր ու բարձր հարկեր: «Հլա ցերեկով ինչ–որ չափով չենք վախենում էդ անտեր շներից, բայց որ մութ ժամանակ միանգամից 5-6 շուն է դուրս գալիս դիմացից, ոտներս միանգամից թուլանում է,  չեմ

ՓՄՁ-ները տարածքներ կվարձեն «աջ ու ձախ»

Հաջորդ տարեսկզբից փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկատերերն այլեւս ստիպված չեն լինի  տարածքի  վարձակալության պայմանագրերը վավերացնել նոտարում, բավական է միայն  գրանցումը հաստատել կադաստրում: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց գործարար շահերի պաշտպանության ցանց հ/կ  համակարգող Գագիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, այսօր կառավարությունում տեղի ունեցած ՓՄՁ խորհրդի նիստի ժամանակ, որոշվել է ձեռնարկատերերից  պետական տուրքը գանձել հաստատագրված չափով եւ ոչ

Սուպերմարկետները՝ ՓՄՁ-ների թշնամի

Հայաստանում սուպերմարկետները խնդիր են փոքր ու միջին բիզնեսի զարգացման ճանապարհին: Այդ խնդիրը պետք է լուծվի ինչ-որ  քաղաքականության  միջոցով: aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը՝ միաժամանակ պնդելով, թե  գործարարներին սուպերմարկետ հիմնելն արգելելն էլ գործարար միջավայրում անհավասար պայմաններ կստեղծի. «Մյուս կողմից էլ, երբ խոշորի կենտրոնացում  է լինում, փոքր

Գյուղացիներին դեռ պարտք են

Չնայած այս տարի կարկտահարությունից ու ցրտահարությունից գյուղացու բերքը մեծ վնասներ է կրել, այնուամենայնիվ, ընկերությունները, նախորդ տարվա համեմատ, ավելի մեծ ծավալներով են մթերում արել: Այս տարի գործարարներն ավելի  շատ ու ավելի բարձր գներով են գյուղատնտեսական ապրանքներ մթերել, քան նախորդ տարի: Լոլիկի գինը տատանվել է 31-80, վարունգինը՝  120-150, սմբուկինը՝  30-60, ծիրանինը 400-800, խաղողինը՝ 130-280 դրամի սահմաններում: Այս

Փոխվարչապետը պաշտոնանկ չի արվի

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն այսօր հերքել է լուրերը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», – ասել է Արմեն Արզումանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում:

Վարչապետը պարզաբանում է, թե հարկային ինչ փոփոխություններ են արվելու

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք մշակել ենք մի նոր օրենսդրական փաթեթ, որը ներկայացրել ենք Ազգային ժողովի քննարկմանը: Այդ օրենսդրական փաթեթն ունի հետևյալ տրամաբանությունը` հնարավորին չափ բարելավել միջավայրը փոքր և միջին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031