Լրահոս
Օրվա լրահոսը

Հայեցակարգը մնալու է թղթի վրա

Նոյեմբեր 05,2011 00:00

Հինգշաբթի՝ նոյեմբերի երեքին, ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ:
Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախարարության ներկայացրած տվյալների, այսօր Հայաստանում կա 339276 գյուղտնտեսություն եւ ընդամենը 106 կոոպերատիվ: Գյուղնախարարությունում գտնում են, որ «գյուղատնտեսական կոոպերատիվների, հատկապես՝ սպառողական կոոպերատիվների ստեղծման տեմպերը շարունակում են մնալ անբավարար, ինչը սահմանափակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը»: Օրինակ, Եվրոպայում կոոպերատիվներում միավորված են ֆերմերային տնտեսությունների 80-85, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ավստրալիայում՝ 60-80 տոկոսը: ՀՀ գյուղնախարարության մշակած եւ կառավարության ընդունած հայեցակարգը լավն է, գեղեցիկ ու բարի ցանկությունների հարթությունում: Մեծ է հավանականությունը, որ այն կմնա թղթի վրա: Մի շարք պետական կառույցներ, օրինակ՝ արդարադատության նախարարությունը, դեմ է եղել հայեցակարգի ընդունմանը, ֆինանսների նախարարությունը դեմ է, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգով սահմանված ծրագրերը ֆինանսավորվեն պետբյուջեից:
Առավել մանրամասն՝ «Առավոտի»
առաջիկա համարում:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել