Օրվա լրահոսը
Ծառահատում՝ հանրապետականների քթի տակ
Սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով Գյումրիի կենտրոնում վնասել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բարդին: Այս փաստը անչափ զայրացրել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկին՝ Աշոտ Գիզիրյանի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին, որը երեկ, ընթացող շինարարության ֆոնի վրա, ասուլիս էր հրավիրել՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց: Տիկին Կիրակոսյանն իրեն ծառերի տերն է համարում, քանի որ բնակվում է Գյումրիի քաղաքապետարանին հարակից Սպանդարյան փողոցում,
Ամերիկացիների հետ չեն համեմատվում
Հայաստանցի մեծահարուստները չեն պատրաստվում իրենց հարկերը ավելացնելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես գալ: Վերջերս Նյու Յորքում միջին խավի հազարավոր ամերիկացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ նախագահ Օբամայի այն որոշման դեմ, ըստ որի՝ $1 միլիոնից ավելի եկամուտ ունեցողները նույնքան հարկ պետք է վճարեն, որքան միջին եկամուտ ունեցող բիզնեսմենները: Հետաքրքիրն այն էր, որ այս ակցիային էին միացել նաեւ բազմաթիվ
ՕԵԿ-ի խաչը
«Նոյեմբերի մեկից ՕԵԿ-ը մեկնարկում է հրապարակային հաշվետվությունների շարքը, որը սկսում ենք Երեւանի սրտից՝ Կենտրոն վարչական տարածքից: Մենք այսօր ներկայացնելու ենք կատարած այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք այս 3,5 տարիների ընթացքում, ինչպես նաեւ մեր մոտեցումներն ու ծրագրերը առաջիկայի վերաբերյալ»,- այս մասին հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Անի» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում ներկա Կենտրոն վարչական շրջանի ավելի քան
Բռնություն, քաղաքական էրոտիկա եւ էրոտիկա ընդհանրապես
Հետեւելով առցանց Առավոտում եւ մնացած կայքերում եղած հրապարակումներին՝ եւս մեկ անգամ համոզվեցի, որ մարդկանց էս երկրում ամենաշատը բռնությունն է հետաքրքրում, սեքսն ու քաղաքական «էրոտիկան»… Լավ, բայց էսպես մինչեւ ո՞ւր… Էն խեղճ Իսահակյանը դեռ որ թվերից էր գրում, թե ոգու սով է գալու, չգիտեմ ինչ… Հիմա ոգու սովը եկել է, հաստատվել, դուրս մղել հոգեւորը ու ասում
Խաչատուր Քոքոբելյան. կադրային փոփոխությունները միտված են իշխանության վերարտադրությանը
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ իշխանական վերնախավում, այդ թվում՝ գործադիր եւ օրենսդիր մարմիններում, պաշտոնյաների տեղի ունեցող փոխատեղումներն ընդամենը նախընտրական վերադասավորումներ են: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Երեւանի քաղաքապետի, ՀՀ ոստիկանապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնանկություններին՝ հայտարարեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: «Այն, որ Հայաստանում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն վաղուց կար՝ ակնհայտ է: Բայց այս փոփոխություններն արմատական չենք
Ընդդիմադիր գործիչը դրական է գնահատում Վովա Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակմանը՝ ասաց, թե չի կարող Վովա Գասպարյանին համեմատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որովհետեւ վերջինս «ոստիկանության հետ ընդհանրապես կապ չուներ, իսկ Վովան մասնագետ է»: Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարության շրջանում ամեն ինչ արեց համակարգը
«ԲՄՎ»-ի հարվածից հետիոտնը մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 183 շենքի դիմաց 22-ամյա Վահրամ Բադալյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 25 ՕՕ 299 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է տեղում: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածում: Վարորդը դեպքի վայրից չի դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր
Եվրասիական փառատոն կամ՝ զեկուցագիր Հայաստանից դուրս անցկացրած երկու օրերիս մասին:)
Եվրասիական զարգացման բանկը/ԵԱԶԲ/, որի լիիրավ անդամն է նաեւ Հայաստանը, հոկտեմբերի վերջին օրերին Ալմաթիում նշում էր ծննդյան 5-ամյակը: Եվ այդ կապակցությամբ կազմակերպել էր Եվրասիական փառատոն, որին մասնակցելու հրավեր էր ուղարկել մասնակից-երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ՝ բարեկամ Ուկրաինայի ավելի քան 50 լրատվամիջոցների: Մեկուկես տարի առաջ, երբ բանկը գալիս էր Հայաստան, «Առավոտի»
Փարիզում մեդալները եւ ուղեգրերը նույն նժարի վրա են
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, հատկապես մեր տղամարդկանց հավաքականի համար, ո՞րն է ավելի կարեւոր՝ մեդալնե՞րը, թե օլիմպիական ուղեգրերը: Իհարկե՝ երկուսն էլ: Եթե անցած տարի Անթալիայում մեր աղջիկների ընտրանին թիմային 9-րդ տեղով վաստակել է Լոնդոնի առավելագույն՝ 4 վարկանիշ եւ հիմա պետք է աշխատի պահպանել այն, անհամեմատ ավելի բարդ է տղամարդկանց հավաքականի խնդիրը: Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքով նրանք նույնպես
Հովիկ Աբրահամյանի ճեպազրույցը լրագրողների հետ
Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է իր հրաժարականի պատճառներն ու անդրադառնում առաջիկա անելիքներին: -Պարոն Աբրահամյան, Դուք հասցրեցի՞ք բարձրացնել խորհրդարանի դերը, ինչի մասին այդքան մտահոգվում էիք: -Իմ կարծիքով, ես չէ, որ պետք է գնահատական տամ: Բայց թող սուբյեկտիվ չլինի իմ կարծիքը, ես գտնում եմ` այո, գոնե կարողացանք ինչ-որ չափով դարձնել բազմակարծության ամբիոն: Խորհրդարանի դռները բացվեցին հասարակության, ուսանողների, դպրոցների
«Ես բիզնեսով չեմ զբաղվում, ժողովրդով եմ զբաղվում». Սամվել Ալեքսանյան
Ռուբեն Հայրապետյան. «Մենք չպետք է ամերիկացիների հետ համեմատվենք, նրանք 300 տարի է կապիտալիստական երկիր են, բիզնեսը կայացել է, մեզ մոտ բիզնեսը դեռեւս ռեալ կայացած չէ»: Մանվել Ղազարյան. «Մեզ մոտ արտադրական միջոցները քարեդարյա են»: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում
Առնետը սատկած
25.5.200 Առնետը ընկած էր ձախ կողքի վրա, գլուխը փշրված էր, մարմինը առնետավարի՝ տռզած: Հողի վրա արյան հետքեր կային: Առնետը ընկած էր կողքի եւ նրա համար արդեն մեկ էր՝ ինչ կուտի, ում կողքով անցնելով առնետություն կանի, ում կկծի, ում կզզվեցնի, ում ոտքերի տակով կանցնի, ում վրա ատամները կկրճտացնի: Առնետը սատկել էր: Սատկած առնետը ավելի զզվելի էր:
Նախագահը նոր դատավորների է նշանակել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նելլի Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Պապոյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արշակ Վարդանյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին ԱրմԻնֆոյին տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Դատապարտյալը հացադուլը շարունակում է
Դատապարտյալն ունի 5 խրախուսանք, սակայն մերժել են նրա վաղաժամկետ պայմանական ազատման դիմումը: Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է Քաջիկ Փաշայանի հացադուլը: Նա հոկտեմբերի 31-ին հայտարարել է հացադուլ, քանի որ մերժել են նրա դիմումը վաղաժամկետ ազատման հետ կապված: Մեր տեղեկություններով, 35-ամյա Քաջիկը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ներսում գործող եկեղեցու սպասավորն է: Նա դատապարտվել է 14 տարվա
Դեռ ԱԺ նախագահ կմնա. Նոյեմբերի 14 պլյուս 5 օր եւ խորհրդարանը չի ունենա նախագահ
ԱԺ Կանոնակարգի հոդված 20-ի համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին, որից հետո հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, Հովիկ Աբրահամյանը պետք է կրկնի այդ հրաժարականը եւ միայն այդ դեպքում հրաժարականը կհամարվի ընդունված: Մարգարիտ Եսայանի հոդվածը վերջին հրաժարականների շղթայի մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Սեւանը մտահոգում է բոլորին
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ SOS Սեւան արշավին Facebook սոցիալական ցանցում միացել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Այս պահին Սեւանի պաշտպանությամբ են հանդես գալիս` Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը (Լոռու մարզ), Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը (Տավուշի մարզ), «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը (Գյումրի քաղաք, Շիրակի մարզ), Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը
Արմեն Մազմանյան. «Արվեստը կարող է հասարակությանը թեւեր նվիրել, բայց միեւնույն ժամանակ` նաեւ սմբակներ»:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, շրջայց կատարեց վերակառուցված եւ վերանորոգված լսարաններով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված ավելի քան 41 մլն դրամով: Ինչպես տեղեկացրեց ռեկտոր Արմեն Մազմանյանը, ստեղծվում են նոր ամբիոններ, մուլտիմեդիայի ֆակուլտետ, բացվել են նոր` հոսքային լսարաններ, փոխվել է 60-ից ավելի դուռ
Արդարադատության նախարարության պատասխանը ՄԻՊ-ին՝ քո դիմումն առաջնահերթ չէ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակային մեղադրել է արդարադատության նախարարությանը սխալ գործելաոճ ունենալու մեջ եւ հիշեցրել նախարար Հրայր Թովմասյանին իր դիմումի մասին՝ պատժել այն երեք դատավորներին, ովքեր անօրինություններ են կատարել: «Առավոտը» այս հիշեցման վերաբերյալ ստացավ նաեւ արդարադատության նախարարության պարզաբանումը. «Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ է խնդրին, նորից հիշեցնելու անհրաժեշտություն չկա: Համապատասխան ստորաբաժանման վարույթում շուրջ 20 դիմում կա
Էրոտիկան ցնցել է. Youtube- ը թույլ չէր տալիս դիտել
Երկրպագուների մոտ շոկ է առաջացել, երբ դիտել են ռուսական «Непара» դուետի նոր «В облаках» տեսահոլովակը: Երկրպագուներին ամենից շատ զարմացրել են իրենց կուռքերի նոր «դերերը»: Երգիչների միջեւ անձնական ոչ մի հարաբերություն չկա, սակայն նոր տեսահոլովակով վերջինները կասկածի տեղիք են տվել, քանի որ հոլովակը լի է էրոտիկ կադրերով: Արտիստները միայն ասել են, որ իրենք սցենարի մասին իմացել են
Արմեն Մելիքյան. «Այո, մանդատս վայր եմ դրել»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռաֆայել» բժշկական կենտրոնի սեփականատեր Արմեն Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց իր պատգամավորական մանդատից հրաժարվելու կապակցությամբ: Մանրամասները՝ վաղը տպագիր «Առավոտում»
Բողոքողին ստիպել են շնորհակալագիր գրել
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանն այս տարվա հուլիսի 22-ին եւ 27-ին գրավոր դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին ու հայտնել, որ գյուղում իր հարեւան Կարո Այվազյանը եւ նրա որդին`Արման Այվազյանը, որը ժամկետային ծառայության մեջ է, ծառայում է Երեւանում, օգտագործում են Կարոյի հոր` Հրանդիկ Այվազյանի անվամբ գրանցված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը. որը չունի պետական համարանիշներ,
Կոթոլյանի երկու պաշտպաններին գումարվեց եւս մեկը
ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, որը մեղադրվում է 4000 դոլար կաշառք ստանալու համար, մինչ հոկտեմբերի 18-ն ուներ 3 պաշտպան: Պաշտպաններից մեկը՝ Արթուր Աթաբեկյանը, կալանավորվել է եւ մեղադրվում է խարդախության համար: Փաստաբաններ Վաղինակ Գեւորգյանն ու Կարեն Քամալյանը իրականացնում են ԱԱԾ քննիչի պաշտպանությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 18-ի դռնփակ նիստից հետո ներգրավվել է
Դատավորը ինքնաբացարկը մերժեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին մի քանի ամիսներին մասնագիտացել է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ համանուն բնակավայրի բնակիչների դեմ հայցադիմումների լսումներում: Այսօր 45 րոպե ուշացումով սկսվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ նշանակված Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լեռնապատցի Բորիս Աշրաֆյանի գործի քննությունը: Գյուղապետը՝ դատական նիստն ավարտվելուն պես, մոտեցավ Վանաձորում
«PLAYBOY»-ի մոդելը կգնի ակումբը
«PLAYBOY» ամսագրի նախկին մոդել եւ հոլիվուդյան հայտնի աստղ 64-ամյա Սիբիլ Դեննինգն ու իր ամուսինը ցանկանում են գնել անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս 1-ին լիգայում: Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ մոդելն արդեն բանակցություններ է սկսել ակումբի ղեկավարների հետ: Հավելենք, որ Սիբիլ Դեննինգը գերմանական հոկեյի ակումբի սեփականատեր է: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
«ԿԱՄԱԶ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջը, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:10-ի սահմաններում 44-ամյա Էդմոն Ասատրյանը, վարելով «ԿԱՄԱԶ» մակնիշի 08 OU 876 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Տիգրան Մեծ 71 շենքի դիմաց՝ «Սասունցի Դավիթ» մետրոյին մերձակա հրապարակի տարածքում, վրաերթի է ենթարկել 83-ամյա Արեւհատ Մելիքյանին: 83-ամյա Արեւհատ Մելիքյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է կոռուպցիայի մասին
Նոյեմբերի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ ու ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան`
Անդրանիկ Մարգարյանի որդին, Կարեն Կարապետյանի տեղակալը
Արդեն պարզ է, որ Տարոն Մարգարյանն է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը: Տարոնը ժամանակին Ավանի համայնքապետն էր: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը նրա հայրն էր՝ Անդրանիկ Մարգարյանը: Այն օրերին Տարոնը ամեն ինչ անում էր, որ վարչապետի տղա չասեն, Ավանը պիտի ամենամաքուրը լիներ, ջուրը ժամանակին գար, վերելակները աշխատեին, որ թերությունների համար չասեին՝ «դե վարչապետի տղեն ա… ինչ էլ
Չե՛մ հավատում
Գիտեմ՝ սերիալների թեման հոգնեցուցիչ է եւ ծամծմված, բայց ստիպված եմ մեկ անգամ էլ դրանց մասին խոսել: Օրերս զրուցում էի ընկերուհիներիցս մեկի հետ: Նա փաստեց, որ մեր սերիալներում բացակայում է հայ մայրիկի կերպարը: Մեր զրույցից հետո որոշեցի հայկական հեռուստաալիքներով մեկ-մեկ հետեւել սերիալներին՝ համոզվելու համար ընկերուհուս ասածի ճշմարտացիության մեջ: Ցավոք, նա չէր սխալվում: Թե՛Հ1-ի, թե՛ «Արմենիայի» ,
Կարկուտի տակ ընկած խաղող չեն ընդունում
Վերջերս Հայաստան ժամանած գյուղոլորտի եվրոպացի մասնագետները զարմացել էին, որ մեր ժամանակներում կարկտահարությունից կարող է փչանալ գյուղացու բերքը : Նրանք իրենց հայաստանցի գործընկերներին տեղեկացրին, որ այժմ կան ժամանակակից այնպիսի մեթոդներ ու տեխնիկական լուծումներ, որ կարելի է զերծ մնալ բնական նման երեւույթներից: Նշենք, որ մթերման սեզոնին որոշ ընկերություններ հրաժարվում են գյուղացու՝ անգամ մասամբ վնասված բերքն ընդունել՝ պատճառաբանելով, թե


















































