Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում մեդալները եւ ուղեգրերը նույն նժարի վրա են

Նոյեմբեր 02,2011 20:00

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, հատկապես մեր տղամարդկանց հավաքականի համար, ո՞րն է ավելի կարեւոր՝ մեդալնե՞րը, թե օլիմպիական ուղեգրերը: Իհարկե՝ երկուսն էլ: Եթե անցած տարի Անթալիայում մեր աղջիկների ընտրանին թիմային 9-րդ տեղով վաստակել է Լոնդոնի առավելագույն՝ 4 վարկանիշ եւ հիմա պետք է աշխատի պահպանել այն, անհամեմատ ավելի բարդ է տղամարդկանց հավաքականի խնդիրը: Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքով նրանք նույնպես  նախնական 4 ուղեգիր ունեն, ինչը թե ֆեդերացիային եւ թե մարզասերներին չի գոհացնում: Ուստի Փարիզում պարտադրված են լինելու  պայքարել եւ մեդալների (դա որոշակի ռիսկ է պահանջում քաշ պատվիրելիս) համար եւ ամբողջ թիմով կայուն մասնակցություն ունենալ՝ զրո չստանալ ու միավորների այնպիսի պաշար հավաքել, որպեսզի վերջնահաշվարկով տեղ գրավեն 12 լավագույն երկրների շարքում: Այդ ժամանակ մենք եկող տարի Լոնդոնում կունենանք 5 ծանրորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930