Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՄՎ»-ի հարվածից հետիոտնը մահացել է

Նոյեմբեր 02,2011 20:58

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաններում   Մաշտոցի վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 183 շենքի դիմաց 22-ամյա Վահրամ Բադալյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 25 ՕՕ 299 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է տեղում: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածում: Վարորդը դեպքի վայրից չի դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:  Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթի հետեւանքով մահացածը «Շանթ» գործարանի աշխատակից 56-ամյա Օնիկ Վարդանյանն էր:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930