Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչը դրական է գնահատում Վովա Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում

Նոյեմբեր 02,2011 21:13

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր  «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով  ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակմանը՝ ասաց, թե չի կարող Վովա Գասպարյանին համեմատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որովհետեւ վերջինս  «ոստիկանության հետ ընդհանրապես կապ չուներ, իսկ Վովան մասնագետ է»:

Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարության շրջանում ամեն ինչ արեց համակարգը ոչնչացնելու համար:  Ընդդիմադիր գործչի ասելով, նախկին ոստիկանապետը  «ախր, շատ, սարսափելի  պրիմիտիվ էր: Վերցրեք դրա հարցազրույցները ու կարդացեք՝ ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն»:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին՝ ապա, ՍԴՀԿ ներկայացուցչի դիտարկմամբ, նրա նշանակումը համակարգի համար «միանշանակ դրական էր». «Ոստիկանության համակարգի համար նրա նշանակումը միանշանակ դրական եմ համարում: Իհարկե, որպես ընդդիմադիր գործիչ, ինձ դա այնքան էլ ձեռք չի տալիս, բայց ես մտածում եմ՝ երկիր է, էլի, եւ երկրում չի կարելի այդ համակարգը քանդել: Սա (Ալիկ Սարգսյանը) քանդուքարափ արեց: Սա ուղղակի ոչնչացնում էր համակարգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930