Օրվա լրահոսը

Թվեր, թվեր, թվեր…

 Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, համաձայն որի՝ 2010թ. ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 755,8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 856,8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100,6%-ով եւ 97,4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11,7%-ով (79,4 մլրդ դրամով): 11,9%-ով (74,2

ԿՇԱՀԻ ԳԱՂԱՓԱՐԸ, ԲԱՅՑ ԿՏՈՒԺԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ

Համոզված է Քասախի գյուղապետը «Մեր գյուղատնտեսության զարգացման ապագան հողերի, տնտեսությունների խոշորացումն է»: Սա գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունն է: Չնայած նախարարը վստահեցրեց, որ գործընթացը իրականացվելու է կամավոր սկզբունքով, այնուամենայնիվ, նրա հայտարարությունը շարունակում է ավելի ու ավելի մտահոգել եւ գյուղացիներին, եւ գյուղատնտեսներին: «Այս նախագիծը լուրջ վտանգներ է առաջ քաշելու: Եթե գյուղացու հողերն անցնեն խոշոր հողատերերին, բնականաբար՝ նոր

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԲԱՏԿԱՅԻ»

Երեկ Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ վերջնական որոշում է ընդունվել Մինսկում նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնաճնշումներին առնչություն ունեցող թվով 158 բելառուսցի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա երկու որդիների՝ Վիկտորի եւ Դմիտրիի մուտքը Եվրամիության երկրներ արգելելու մասին: Այս փաստն առաջ է բերել Հայաստանի Կոմկուսի վրդովմունքը: Հատկապես այն,

ԿԼԻՆԻ՞, ԹԵ՞ ՉԻ ԼԻՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ «Հայելի» ակումբում պատասխանելով Հայաստանում սոցիալական բունտի հավանականության մասին հարցին՝ ասել են, թե մեր ժողովուրդը նման քայլի չի գնա: Լիլիթ Գալստյանը, օրինակ, չէր ուզի, որ Թունիսի կամ Եգիպտոսի դեպքերի կրկնությունը լիներ Հայաստանում. «Որովհետեւ մեզ համար խաղաղությունը, սոցիալական համերաշխությունը խիստ կարեւոր խնդիրներ են, մանավանդ՝ միշտ

«ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉՎԱԽԵՆԱՔ»

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի մտորումները Անցած տարի հոկտեմբերին լրացավ բռնցքամարտով աշխարհը նվաճած, այդ մարզաձեւում հնարավոր բոլոր տիտղոսները ստացած հայ մարզիկ Իսրայել Հակոբկոխյանի 50-ամյակը: «50-ամյակիս օրն առաջին անակնկալը մտերիմ ընկերոջիցս ստացա, հետո ամբողջ օրվա ընթացքում հեռախոսազանգեր ստացա աշխարհի տարբեր ծայրերից՝ շատ անակնկալ, շատ անսպասելի. ապշած էի, որ աշխարհում ինձ այդպես հիշում ու հարգում են: Շատ էի

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը ձեռքից գնո՞ւմ է

Դաշնակցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ մարզային կոմիտեն լուծարվել է, 3 օր առաջ էլ թալանվել է կուսակցության գրասենյակը: Վերջերս հետաքրքիր ինտրիգներ են ծավալվում ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի շուրջ: Մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք «առյուծ կտրած» դաշնակցականները սկսել են լքել կուսակցության շարքերը, պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ այլեւս շահ չկա. դպրոցի կամ հիվանդանոցի թափուր տնօրենի պաշտոն չի

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ՝ ՄԱՆԿԱՊԻ՞ՂԾ

«Հետքը» երեկվա «Տեսագրությունը իրավապահների մոտ է» հրապարակման մեջ անդրադարձել էր «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծությամբ զբաղվելու եւ այդ կապակցությամբ ոստիկանության Թումանյանի բաժնում եւ Ազգային անվտանգության ծառայության Ալավերդու բաժանմունքում ստացված ահազանգերին: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

«Որպես կուսակցության փոխնախագահ՝ պարզապես պարոն Ծառուկյանին խորհուրդ կտամ ենթադրություններ չանել, դուրս գալ ենթադրությունների դաշտից: Եվս մի քանի խորհուրդ կպահեմ ապագայի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզենար, կարող էր դառնալ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ, կամ կարող էր լինել արբիտր, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։ ՀՀԿ

ՀԻՄԱ ԵՐԿՊԱԼԱՏ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ՞Վ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը։ Ըստ նախարարի, «Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր: Ես այսօր տեսա մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգեւորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության

ԱՐՁԱԳԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

Պաշտոնապես հայտնում ենք, որ 2011թ. հունվարի 29-ին «Առավոտ» օրաթերթում տեղ գտած «Էլի ծեծել է» վերնագրով հրապարակումը, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը «ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթարկել իր ենթականերից մեկին», թերթի աղբյուրների պնդմամբ՝ ԴԱՀԿ ընդհանուր բաժնի նախկին՝ «կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին»,

«ՇԱՏԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՉԻ ՀԵՐԻՔԻ»

Վստահ է ՆԱՏՕ-Ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը – Վերջերս շատ է խոսվում կուսակցությունների խոշորացման, մանրերի՝ խոշորների մեջ ինտեգրվելու մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին, այս գործընթացները իրո՞ք միտում ունեն կուսակցությունների խոշորացման, թե՞ պարզապես մանրերը իրականում անելիք չունեն, եւ սա իրենց համար փրկօղակ է՝ իրենց մասին հիշեցնելու եւ ինչ-ինչ հարցեր լուծելու համար: – Միանշանակ

ԵԳԻՊՏՈՍԻ՞Ն ԷԼ ՆԱԽԱՆՁԵՆՔ

Եգիպտոսում ծավալվող իրադարձություններում «դրսի» գործոնը առաջնային է Եգիպտոսում արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները դարձել են միջազգային ԶԼՄ-ների գլխավոր թեման ու միջազգային հանրության քննարկման, թերեւս, թիվ մեկ խնդիրը: Եգիպտոսում ծավալվող զարգացումների շուրջ բուռն քննարկումներ են ծավալել նաեւ այդ երկրից շատ մեծ հեռավորության վրա գտնվող Հայաստանում, հիմնականում նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ու դրա

«ՊԱՆԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Եգիպտոսում ծավալվող իրադարձությունների վրա: Միջազգային մամուլն արդեն խոսում է «պանարաբական հեղափոխության» մասին՝ նկատի ունենալով Թունիսում տեղի ունեցած իշխանափոխությունը, Եմենում հունվարի կեսերից սկսված ու դեռ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները՝ երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականի պահանջով, նաեւ նախօրեին Ալժիրում սկսված, միջազգային ԶԼՄ-ների գնահատմամբ, ավելի քան 10 հազարանոց բողոքի ցույցերը:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ՍԱՀԱԿ ԵՎ ՄԵՍՐՈՊ Եթե Վանից գաղթելիս ավագ Սահակն իմ մորական պապ ու իր կրտսեր եղբայր Մեսրոպի հորդորներին ունկնդիր լիներ, ամենից ավելի հենց ավագ Սահակի՛ ճակատագիրն էր միանգամայն այլ լինելու, ավելի ճիշտ՝ ոչ թե անձամբ Սահակի ճակատագիրն էր այլ լինելու, այլ՝ անձամբ Սահակի շառավիղներինը, որովհետեւ անցյալ հազարամյակի վերջերին, երբ վրաց-աբխազական պատերազմը բռնկվեց,

ՀՈՒՆՎԱՐԻ 29

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել

ՍԱՌԵՑՎԱԾ ՊԻՑՑԱՆ ՕԳՏԱԿԱՐ Է

Փորձագետների մի խումբ ուսումնասիրել է պիցցայի 162 տեսակ` տարբեր հավելումներով: Պարզվել է՝ սառեցված պիցցան ավելի օգտակար է, քան թարմը: Մինչդեռ բարակ պիցցան, չնայած հաստ չէ, կարող է պարունակել ավելի շատ ճարպ, քան այն պիցցան, որի եզրերը լի են մոցարելլա պանրով: Սովորական պիցցայի կալորիականությունը տատանվում է 300 կկալ-ի շրջանում: Փորձագետները արտադրողներին կոչ են անում տուփերի վրա

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Օրերս Տրետյակովյան պատկերասրահի եւ Կոտելնիկիի Սուրբ Նիկոլայ եկեղեցուն կից մշակութային կենտրոնի աջակցությամբ բացվեց յուրօրինակ ցուցահանդես: 1000-ից ավելի ցուցանմուշները Անգելինա Մոգիլեւսկայայի հավաքածուի արձանիկներն են: 1990 թվականից ի վեր գրողը արձանիկներ է բերել աշխարհի տարբեր երկրներից, որտեղ նա եղել է՝ Բրազիլիա, Պերու, Չինաստան, Կորեա, ԱՄՆ եւ շատ այլ երկրներ: Ցուցանմուշների թվում է, օրինակ, դահուկներ հագած, փուփուլով գլխարկով

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Եթե շրթունքները չոր են եւ կոպիտ, աշխատեք շատ օգտագործել հեղուկներ, քանզի ձեր օրգանիզմը ջրազրկված է: Օգնեք ձեր օրգանիզմին: Գունատված շրթունքները «խոսում» են սակավարյունության մասին: Օգտագործեք վիտամիններ, հանգստացեք, լավ սնվեք: Եթե շրթունքներին կան բազմաթիվ բաց շագանակագույն կետիկներ, դա նշան է վատ մարսողության: Նույնիսկ ճիճվակրության նշան է: Օգտակար կլինի դիմել բժշկի: Դեղին գույնի շրթունքները հեպատիտի (լյարդի բորբոքում)

Մեծանում է սեռավարակների տարածվածությունը

Սեռական դաստիարակության մասին խոսելով՝ հիվանդություններից հեռու մնալ հնարավոր չէ «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, մի մասն էլ նորմալ չի համարում ընտանիքում կամ շրջապատում այդ մասին բարձրաձայնելը: Սակայն բժիշկները պնդում են, որ սեռավարակները թացքնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել ե՛ւ քո, ե՛ւ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Կամ՝ ինչպես պետք է ճիշտ պատժել երեխային Մեծ Բրիտանիայում գործող «Ընտանեկան ռեսուրս կենտրոնը» վերջերս հետազոտություններ է կատարել եվրոպական, ասիական եւ աֆրիկյան երկրների շրջանում՝ պարզելու երեխաների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների մակարդակը: Վիետնամում, Եմենում, Եգիպտոսում, Կամերունում, Սիերա Լիոնեում, Տոգոյում, Գանայում, Ուկրաինայում, Ալբանիայում, Վրաստանում եւ եւս 20 երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ

Կին, ֆուտբոլ, էրոտիկա, դրամ

Կանանց ֆուտբոլում, ի տարբերություն տղամարդկանց, այնքան էլ մեծ գումարներ չեն շրջանառվում: Այստեղ գրեթե երբեք աշխարհացունց՝ վեցանիշ թվերով տրանսֆերներ չեն լինում: Կին ֆուտբոլիստներին լավագույն դեպքում հիշում են միայն Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի օրերին: Ահա ֆուտբոլային ակումբներն էլ իրենց համար տարբեր կերպ են դրամ վաստակում: Ընդհանուր առմամբ ամեն բան այնքան էլ վատ չէ, մանավանդ, երբ

Ոչ-ոքի՝ լեգենդի հետ

Ջիբրալթարում շարունակվում է շախմատի «Tradewise Gibraltar Chess Festival» միջազգային ներկայացուցչական փառատոնը, որի երրորդ տուրում հայ մարզասերին ավելի շատ հետաքրքրում էր Միացյալ Նահանգների մարզական դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանի եւ շախմատի գործող լեգենդ Վիկտոր Կորչնոյի (Շվեյցարիա) դիմակայությունը: Չնայած պատկառելի տարիքին, 80-ամյա վետերան շախմատիստը խաղաց երիտասարդական ավյունով ու ոչ-ոքի արեց տարիքով իրեն շատ զիջող

Երկուսն էլ՝ ոչ-ոքի

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steek Chess» շախմատի գերմրցաշարում մեր հանրապետության ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը երեկ կայացած 11-րդ տուրում կեսական միավոր վաստակեցին: «A» խմբում հանդես եկող Արոնյանը միավորը բաժանեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի, իսկ Սարգսյանը, որ հանդես է գալիս «B» խմբում, խաղաղ դաշն կնքեց Լորան Ֆրեսինեի հետ: Երեկ ուշ երեկոյան երկու խմբերում

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունը: Սակայն վերջին տուրից առաջ նորընծա չեմպիոնի անունը դեռ հայտնի չէր, չնայած միանձնյա առաջատար, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակը տարավ՝ հաղթելով Արա Մինասյանին: Ճիշտ է, նա 7,5 միավորով պահպանեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում, սակայն իր անվան դիմաց նույնպես մեկ միավոր

Տուն կգան 10 փուլով

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի «Արի տուն» ծրագիրը կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Ինչպես 2009-ին եւ 2010-ին, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը: Եթե 2009-ին ծրագրին մասնակցել կարող էին 14-25 տարեկանները, ապա

Ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս գարնանից Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում «Ասիական զարգացման բանկի» ֆինանսավորմամբ կիրականացվի 33,5 կիլոմետր՝ Դպրաբակ-Այգուտ-Ճամբարակ-Աղբերք-Մ-14 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը: Շինարարությունը կիրականացնեն կապալառու վեց կազմակերպություններ՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ, «Կապավոր» ՍՊԸ, «ԱԱԲ Պրոյեկտ», «Խաչհար» ՍՊԸ եւ «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ: Ծրագրի ընդհանուր արժեքը 3,4 միլիարդ դրամ է. ներդրման շնորհիվ Ճամբարակում եւ շրջանի համայնքներում կբացվի մոտ

Կապրեն հացատանը

Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում բնակվող Պետրոսյանների ընտանիքին պատկանող քարաշեն պատերով, հողածածկ, ծղոտի եւ հարդի շերտով, փայտյա ծածկով 3 սենյականոց կառույցը այրվել է հունվարի 9-ի առավոտյան ժամի 5-ին: Մարզային հրդեհային տեսչության կազմած հանձնաժողովը պարզել է, որ տան վառարանը դռան մուտքից տեղադրված է եղել 3 մետր հեռավորության վրա, պահպանված չեն եղել անվտանգության բոլոր կանոնները, իսկ հրդեհի օջախ

ԻՆՔՆԱԿՈՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություն: Խաշթառակին հարակից Լուսահովիտ գյուղում առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող համայնքապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկին համայնքապետ, ներկայումս չաշխատող Վոլոդյա Սարհատյանը: Լուսահովիտը փոքր գյուղ է, ունի հազիվ 400 բնակիչ եւ մոտ 280 ընտրող, այստեղ շատերն են իրար ազգակից: Արայիկ Սարհատյանը հանրապետական է: Վոլոդյա Սարհատյանն էլ

Ամենագործազուրկ մարզը Սյունիքն է

Անցած տարի Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում գործազրկության մակարդակը 10,1% էր, որը 3,2%-ով ավելի էր հանրապետության միջինից (9,6%): Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2011թ. հունվարի 1-ի տվյալներով, գրանցված գործազուրկների թիվը Սյունիքում 5371 է: Մարզի 4 տարածաշրջաններից ամենաշատ գործազուրկները Գորիսում են գրանցվել՝ 1993 բնակիչ: Հաջորդը՝ Կապանի տարածաշրջանն է՝ 1917, Սիսիանում՝ 1000, իսկ Մեղրու տարածաշրջանում 461

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՉՄՆԱՑ

Հույսները դրել են գարնանացանի վրա Տավուշի մարզում աշնանացանից գյուղացիները վաղուց հույսները կտրել են: Մի կողմից անբարենպաստ եղանակը, մյուս կողմից էլ կրծողները գյուղացու աշխատանքը ջուրն են գցել: «Տարին անհաջող էր աշնանացանի համար: Սեպտեմբեր, հոկտեմբերին պետք է ցանքերը վարեինք, բայց անձրեւներ սկսեցին: Հետո հաջորդեց չոր ու արեւոտ եղանակը, իսկ հացահատիկի փոշոտման շրջանում անձրեւները նորից սկսեցին: Եղանակից գլուխ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031