Օրվա լրահոսը
Մեր շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա TOP 100-ում
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) հրապարակած նոյեմբեր ամսվա վարկանիշային ցուցակի Top 100-ում Հայաստանը նեկայացված է չորս տղամարդ եւ երեք կին շախմատիստներով: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է աշխարհի երրորդ շախմատիստի դիրքը՝ զիջելով միայն առաջատար Մագնուս Կարլսենին (Նորվեգիա) եւ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան): Սերգեյ Մովսիսյանը 34-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդը: Կանանց ցուցակում առաջին եռյակը
Քաղցր սուջուխը՝ իբրեւ բնության հետ կապը խզած չլինելու դրսեւորում
Էջմիածինն առաջիկայում կմասնակցի Իտալիայում կայանալիք «Կանաչ ուխտավայր» մրցանակաբաշխությանը: Այն շնորհում է Կրոնների դաշինք ու պաշտպանություն միջազգային կազմակերպությունը, որն ի դեպ` ղեկավարում է Անգլիայի թագուհու թոռը: Կազմակերպությունը, մինչ օրս Կանաչ ուխտավայր է ճանաչել աշխարհի ընդամենը տասը քաղաք: Էջմիածինը, ծրագրում ներկայացնող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի անդամները համոզված են, որ մեր հոգեւոր կենտրոնը համապատասխանում է միջազգային կազմակերպության
Նիկոլ Փաշինյան. ՀՅԴ-ն թող չարախնդալուց առաջ ասի, թե ինչու Է Նալբանդյան Էդիկը մինչեւ հիմա գործի գնում
Հատված Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից – ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր ասուլիսում չարախնդում էր, որ իրենք դեռ այն ժամանակ Էին ասել՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ Կոնգրեսը չէր համաձայնում դրան։ – Մարդիկ կան, որ ասում են՝ էս երկիրը երկիր չի դառնա, Էս երկրում օրինականություն
Ոստիկանապետը հաստատում է իր պաշտոնանկության մասին լուրը
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը։ «Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», – ասաց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․ – «Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։
ՉԻ. ՀԱԿ ծրագիրը «Սերժիկ հեռացիր»-ն է
«ՀԱԿ-ը չի նկատում, որ ընտրությունների նախօրեին դեռ չունի կոնկրետ սկզբունքներ ու ծրագրային խնդիրներ, առավել եւս՝ միասնական գաղափարախոսություն», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «ՉԻ»- Գալուստ Սահակյանը երեւի չի նկատում, որ Հայ ազգային կոնգրեսը շատ հստակ քաղաքական ծրագիր ունի, որն ամփոփված է ընդամենը երկու բառով՝ «Սերժիկ, հեռացիր», ընդ որում՝ այս ծրագրի շուրջ համախմբված է հայ հասարակության
YouTube-ը բացում է տեսահոսքեր՝ ունիկալ պարունակությամբ
Google կորպորացիային պատկանող YouTube հոսթինգը հաղորդել է մի շարք մեդիաընկերությունների և անհատների հետ կնքված տեսանյութերի հեռարձակման պայմանագրերի մասին: Սպասվում է, որ կհեռարձակվեն մոտ 100 տեսահոսքեր: Դրանցից որոշները կսկսեն իրենց գործունեությունն արդեն նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ մեծամասնությունը՝ հաջորդ տարվա ընթացքում: Ամեն օր այդ ալիքներով կհեռարձակվի մինչև 25 ժամ տևողությամբ տեսաբովանդակություն՝ «խոհարարություն», «նորություններ», «հումորային շոու» և այլ կատեգորիաներով: YouTube-ի
Ալիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանից շնորհակալ է Աստծո չափ
Երեկ ուշ երեկոյան իշխանական շրջանակներից լուրեր տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անել եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին։ Ավելի ուշ այս լուրը տարածեցին նաեւ ինտերնետային կայքերը՝ հղում անելով իրենց լավատեղյակ աղբյուրներին։ Տարածված լուրերի իսկությունը մենք փորձեցինք պարզել անձամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից: – Որտեղի՞ց
Անանդը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին
Կորսիկայում անցկացված <Corsica Masters 2011> արագ շախմատի բաց մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկու պարտիայում հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ նվաճելով հաղթողի կոչումը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը դեռ չի հայտարարել, որ ինքը իշխանամետ է
Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ հարցազրույցից – Դատական համակարգը խիստ դատափետելուց հետո ինչպիսի՞ն եղավ իշխանական Ձեր գործընկերների արձագանքը, չէ՞ որ Դուք եւս ընդգրկված եք ՀՀԿ խմբակցությունում։ – Եթե լավ ուսումնասիրեք մեր Սահմանադրությունը, դատական համակարգն իշխանության մասնիկը չէ։ Այն մեր պետության երրորդ կարեւոր ուժն է, որը պիտի կայանա։ Քննադատել եմ համակարգը, որն ամբողջովին կոռումպացված
Տիգրան Խզմալյան. «Օլիգարխիայի դեմ պայքարողները սիրախաղ են սկսել օլիգարխի հետ»
Այդ օրերին ակնհայտ էր, որ, ժողովրդական համախմբումն առաջնորդելու դեպքում, ընդդիմությունը կարող էր վերջ դնել բռնապետությանը նաեւ Հայաստանում՝ հենց 2011 թվականի մարտի 1-ին։ Այդ օրը եւ դեռ մի քանի օր ու շաբաթ անց իշխանությունը մեր երկրում կարող էր եւ պետք է անցներ ժողովրդին։ Սակայն դա տեղի չունեցավ… Հետո նորից ու նորից, ինը ամիս շարունակ, ամիսը մեկ
Հայ շախմատիստները երեք անհատական մեդալ են նվաճել
Մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայաստանի հավաքականի անդամներն անհատական պայքարում երեք մեդալ նվաճեցին: Իզմիթում թիմայինից զատ որոշվում էին նաեւ անհատական պայքարի լավագույնները: Այս առումով Հայաստանի շախմատիստները լավագույն արդյունքն են ցույց տվել՝ 4 խաղատախտակներից 3-ում մեդալ նվաճելով: Մեր հավաքականի առաջատար, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը մասնակցել է բոլոր 10 տուրերին, վաստակելով առավելագույն՝ 8,0 միավոր
Ըստ ՀԱԿ գործիչների՝ ճիշտ չէ հետեւությունը, որ ՀԱԿ-ը նախապատրաստվում է հերթական ընտրությունների
Քաղաքական շրջանակներում վստահ են, որ Լ.Տեր-Պետրոսյանը փորձում է արտահերթ ընտրությունների հետ կապված սպասելիքները սահուն փոխանցել դեպի հերթական ընտրություններ: Առավել եւս, որ իր վերջին ելույթում արդեն ՀԱԿ առաջնորդը խոսում էր ընտրական մեխանիզմները կատարելագործելու եւ ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու մասին: Արդյոք այդպե՞ս են մտածում կամ Լ.Տեր-Պետրոսյանի հետ համաձայն են նաեւ Կոնգրեսում: ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ եւ մտնել ՌԴ կազմ
Հարավային Օսիայի իշխող «Միասնություն» կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում իր հաղթանակի դեպքում հնարավոր ամեն բան կանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համար: Նման տարբերակի դեմ ժամանակին չէր առարկել նաեւ ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը, ըստ վերլուծաբանների, եւս պատրաստվում է հաջորդ տարի նախագահ դառնալ: Ռուսաստանի
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ հրապարակել է ռուս լրտեսներին վերաբերող նյութեր, այդ թվում` տեսագրություններ
Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն( ՀԴԲ) հրապարակել է գաղտնազերծված այն լուսանկարներն եւ տեսագրությունները, որոնք արվել էին ԱՄՆ-ում ռուս մեկ տասնյակից ավելի լրտեսներին հետեւելու տասը տարիների ընթացքում: Հիշյալ նյութերն արդեն հասնալի են եւ տեղադրված են հենց գերատեսչության կայքում: «Անցյալ տարի ռուս լրտեսների կալանավորումը դարձավ զգաստացնող զգուշացում առ այն, որ ամերիկյան հողում լրտեսությունը սառը պատերազմի ավարտով չի
Միացյալ Նահանգները դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը
Հոկտեմբերի 31-ին Միացյալ Նահանգները կատարեց ավելի վաղ տված իր խոստումն ու հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պաղեստինի Ինքնավարությունը դարձավ այդ կազմակերպության անդամ: ԱՄՆ-ի այդ որոշման մասին երկուշաբթի երեկոյան հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «ԱՄՆ-ն չի տրամադրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցության հերթական 60 մլն դոլարի տրանշը: Պաղեստինի վերաբերյալ կազմակերպության անդամների
Հունաստանի վարչապետը կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է առաջադրել
Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն երկրում տնտեսական վատթարացման եւ իշխող կուսակցության շարքերում ծայր առած դժգոհությունների ֆոնին երկուշաբթօի օրը խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել: «Ես պահանջում եմ վստահության քվեարկություն անցկացնել»,- РИА Новости-ի մատուցմամբ, երկրի խորհրդարանում ելույթ ունենալով, ասել է Պապանդրեուն: Այդ հայտարարությունից ընդամենը րոպեներ առաջ նա հայտարարել էր հոկտեմբերի 26-ին Եվրամիության կողմից համաձայնեցված, բայց Հունաստանի
Սպասենք շաբաթ օրվան
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արծաթե եւ բրոնզե մեդալակիրների հարցը հետաձգվեց վերջին՝ 28-րդ տուր: Մրցանակային տեղերին հավակնող բոլոր չորս թիմերն էլ երեքական միավոր վաստակեցին: «Գանձասարը» հաղթեց «Իմպուլսին»՝ 1:0, «Փյունիկը»՝ «Արարատին»՝ 1:0, «Միկան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց արդեն չեմպիոնի կոչումը նվաճած «Ուլիսի» դարպասը, իսկ «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին»: Եզրափակիչ տուրից առաջ «Գանձասարն» ու «Փյունիկը» ունեն
Մեկ սայթաքումն արծաթ արժեցավ
Շախմատի Հայաստանի U16 հավաքականը Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում բավարարվեց 2-րդ տեղով: Մեր տղաներն ամբողջ մրցաշարում գլխավորում էին առաջին հորիզոնականը: Նրանք ընդամենը երկու անգամ առաջատարի դիրքերը զիջեցին ռուսներին. վերջինը՝ նախավերջին տուրում, երբ անսպասելի պարտվեցին ղազախներին, ինչն էլ հենց ճակատագրական նշանակություն ունեցավ: Ու չնայած եզրափակիչ տուրում Ղրղըզստանի նկատմամբ 3,5:05 հաշվով տարած համոզիչ հաղթանակին, մարզիչ Արսեն
Եռագույնը հաղթանակ է պարտադրում
Հոկտեմբերը հայ մարզիկների համար հաջող ամիս էր Խոսքն այս դեպքում մենապայքարային մարտարվեստների ներկայացուցիչների մասին է: Նախ, հոկտեմբերի 1-ին Կիպրոսում ռինգ մտավ հայազգի հունաստանաբնակ մուայ-թայ բռնցքամարտիկ Արթուրոս Ակոպյանը: Նա Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մի շարք հեղինակավոր գոտիների տիրակալ: Պրոֆեսիոնալ 15 մարտերից 7-ն ավարտել է նոկաուտով՝ չկրելով ոչ մի պարտություն: Մրցակիցը Հունաստանի, թերեւս, ամենահայտնին եւ ուժեղը համարվող
Կրթական շիլաշփոթ
ՌԴ պետդումայում անտրամաբանական են համարում երկրի կրթության եւ գիտության նախարարության երկատվելը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: ՌԴ պետդումայի կրթական հարցերով պատասխանատու Գրիգորի Բալիխինն ընդգծել է, որ իր գոյության 7 տարիների ընթացքում նման կառուցվածքով կրթության նախարարությունը փաստել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը: Ռուս խորհրդարանականը նաեւ գտնում է, որ հանրակրթական դպրոցը բաժանել միջին մասնագիտական կրթությունից՝ ճիշտ չէ, մանավանդ՝
Ազգայինը թելադրող կոմպոզիտորը
Հայրենասիրությունը Ալեքսանդր Սպենդիարյանի այցեքարտն էր Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ կկայանա միջոցառում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ծննդյան 140-ամյակին: Հայ մշակույթի մերօրյա երախտավորները «Առավոտի» հետ զրույցներում մշտապես ակնածանքով են խոսել 1967թ. Երեւանում բացված առաջին երաժշտական՝ Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի մասին: Մասնավորաբար, երախտիքի խոսքեր շռայլել մշակութային այս
Ինչպես զսպել ծնողներին
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ կրթօջախների dress code-ի եւ ընտրությունների մասին: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար ԿԳ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող քննություններին: Քանի որ 160-ից ավելի դպրոց գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է այդ քննությունների մասին: Տիկին Սողոմոնյանը շեշտեց, որ
«Յուրայիններ» եւ «օտարներ»
Լոռու մարզպետարանում եւ Վանաձորի քաղաքապետարանում սեփական քմահաճույքով են որոշում, թե որ լրատվամիջոցին տեղեկացնեն այս կամ այն իրադարձության մասին: Մինչ Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) յուրաքանչյուր երկուշաբթի վարչության պետերից պահանջում է համակարգված ու միասնական աշխատանք, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր լավ գաղափար խորհրդակցության արդյունքում է ծնվում, մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այս էլ որերորդ
Սգո ժամկետը վերնախավի համար 10 տարի՞ է
Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ծաղիկներ առաքելով՝ մեր պաշտոնյաներն իրենց հարգանքի տուրքը մատուցված են համարել: Ամեն տարի հոկտեմբերի 27-ին Եռաբլուրի պանթեոնը մարդաշատ ու «ջիպաշատ» է լինում: Փակվում են Եռաբլուրին հարակից Շահումյան 6-րդ, 5-րդ փողոցները, Շահումյան 4-րդ նրբանցքը: Այս տարի այդ առումով բացառիկ տարի էր: Քաղաքական վերնախավը որոշել էր հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրքը մատուցել միայն
Մահացած երեխաները կրծքի կաթ քիչ են կերել
Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մայրերը մինչեւ 6 ամսական նորածիններին կրծքով կերակրեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքերով՝ կուրծք ուտող երեխաները 7-10 անգամ քիչ են հիվանդանում եւ 7 անգամ քիչ են մահանում. «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է՝
Թոշակից հավաքել են, որ կոյուղին նորոգեն
Թոշակառուները եկել են այն համոզման, որ բնակիչները համայնքի պատասխանատուներին եւ տարածքի պատգամավորներին միայն ձայնի տեսքով են հետաքրքրում: «Աղջիկ ջան, գիտե՞ս քանի անգամ եմ զանգել, բողոքել, որ գան, օգնեն, ծեր մարդիկ ենք, չենք կարող ինքնուրույն լուծել այս կեղտոտ հարցը: Գոնե 3 բանվոր ուղարկեն, փոխեն խողովակները, բայց բոլորը մերժում են, պատճառաբանելով, որ մեր գործը չի, զանգեք համայնքապետին:
Ծխողները պակասում են
«Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլի» գործերն էլ գնալով լավանում են. ընկերության զուտ հասույթը 2010-ին կազմել է 27.2 մլրդ դոլար: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում ծխախոտի նախընտրության վերաբերյալ մանրածախ առեւտրի կետերում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ ամեն 5-րդը ծխում է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլ» ընկերության արտադրանքը, այսինքն՝ մայրաքաղաքի ծխախոտի շուկայի 18.4%-ը «Ֆիլիպ Մորրիսի» մասնաբաժինն է կազմում: Մեր
«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք»
Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը – Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության եւ փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում: – Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում, դժբախտաբար, զինված ուժերում տեղի ունեցան մի քանի
Միամիտներին չի նախանձում
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ՀԱԿ-ը անկեղծ է Հոկտեմբերի 28-ին՝ ՀԱԿ վերջին հանրահավաքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքից պարզ դարձավ, որ շարժման պայքարի հետագա տարբերակներից մեկն էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն ու մասնակցելն է: Երեկ «Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձեց ճշտել՝ այդ տարբերակը նո՞ր ծնվեց, ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում պարզ չէ՞ր քայլերի
Ոստիկանապետը պաշտոնանկ կլինի, բայց անպաշտոն չի՞ մնա
«Առավոտի» տեղեկություններով՝ թերեւս այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին նշանակելու մասին հրամանագիրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել, այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, թե այդ որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի պահանջով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը


















































