Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը պաշտոնանկ կլինի, բայց անպաշտոն չի՞ մնա

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով՝ թերեւս այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին նշանակելու մասին հրամանագիրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել, այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, թե այդ որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի պահանջով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ պաշտոնը թափուր է մնացել Վիգեն Սարգսյանի՝
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել