Օրվա լրահոսը

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ հրապարակել է ռուս լրտեսներին վերաբերող նյութեր, այդ թվում` տեսագրություններ

Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն( ՀԴԲ) հրապարակել է գաղտնազերծված այն լուսանկարներն եւ տեսագրությունները, որոնք արվել էին ԱՄՆ-ում ռուս մեկ տասնյակից ավելի  լրտեսներին հետեւելու տասը տարիների ընթացքում:  Հիշյալ նյութերն արդեն հասնալի են եւ տեղադրված են հենց գերատեսչության  կայքում: «Անցյալ տարի ռուս լրտեսների կալանավորումը դարձավ զգաստացնող զգուշացում առ այն, որ ամերիկյան հողում լրտեսությունը սառը պատերազմի ավարտով չի

Միացյալ Նահանգները դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը

Հոկտեմբերի 31-ին Միացյալ Նահանգները կատարեց ավելի վաղ տված իր խոստումն ու հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պաղեստինի Ինքնավարությունը դարձավ այդ կազմակերպության անդամ: ԱՄՆ-ի այդ որոշման մասին երկուշաբթի երեկոյան հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «ԱՄՆ-ն չի տրամադրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցության հերթական 60 մլն դոլարի տրանշը: Պաղեստինի վերաբերյալ կազմակերպության անդամների

Հունաստանի վարչապետը կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է առաջադրել

Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն երկրում տնտեսական վատթարացման եւ իշխող կուսակցության շարքերում ծայր առած դժգոհությունների ֆոնին երկուշաբթօի օրը խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել: «Ես պահանջում եմ վստահության քվեարկություն անցկացնել»,- РИА Новости-ի մատուցմամբ, երկրի խորհրդարանում ելույթ ունենալով, ասել է Պապանդրեուն: Այդ հայտարարությունից ընդամենը րոպեներ առաջ նա հայտարարել էր հոկտեմբերի 26-ին Եվրամիության կողմից համաձայնեցված, բայց Հունաստանի

Սպասենք շաբաթ օրվան

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արծաթե եւ բրոնզե մեդալակիրների հարցը հետաձգվեց վերջին՝ 28-րդ տուր: Մրցանակային տեղերին հավակնող բոլոր չորս թիմերն էլ երեքական միավոր վաստակեցին: «Գանձասարը» հաղթեց «Իմպուլսին»՝ 1:0, «Փյունիկը»՝ «Արարատին»՝ 1:0, «Միկան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց արդեն չեմպիոնի կոչումը նվաճած «Ուլիսի» դարպասը, իսկ «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին»: Եզրափակիչ տուրից առաջ «Գանձասարն» ու «Փյունիկը» ունեն

Մեկ սայթաքումն արծաթ արժեցավ

Շախմատի Հայաստանի U16 հավաքականը Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում բավարարվեց 2-րդ տեղով: Մեր տղաներն ամբողջ մրցաշարում  գլխավորում էին առաջին հորիզոնականը: Նրանք ընդամենը երկու անգամ առաջատարի դիրքերը զիջեցին ռուսներին. վերջինը՝ նախավերջին տուրում, երբ անսպասելի պարտվեցին ղազախներին, ինչն էլ հենց ճակատագրական նշանակություն ունեցավ: Ու չնայած եզրափակիչ տուրում Ղրղըզստանի նկատմամբ 3,5:05 հաշվով տարած համոզիչ հաղթանակին, մարզիչ Արսեն

Եռագույնը հաղթանակ է պարտադրում

Հոկտեմբերը հայ մարզիկների համար հաջող ամիս էր Խոսքն այս դեպքում մենապայքարային մարտարվեստների ներկայացուցիչների մասին է: Նախ, հոկտեմբերի 1-ին Կիպրոսում ռինգ մտավ հայազգի հունաստանաբնակ մուայ-թայ բռնցքամարտիկ Արթուրոս Ակոպյանը: Նա Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մի շարք հեղինակավոր գոտիների տիրակալ: Պրոֆեսիոնալ 15 մարտերից 7-ն ավարտել է նոկաուտով՝ չկրելով ոչ մի պարտություն: Մրցակիցը Հունաստանի, թերեւս, ամենահայտնին եւ ուժեղը համարվող

Կրթական շիլաշփոթ

ՌԴ պետդումայում անտրամաբանական են համարում երկրի կրթության եւ գիտության նախարարության երկատվելը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: ՌԴ պետդումայի կրթական հարցերով պատասխանատու Գրիգորի Բալիխինն ընդգծել է, որ իր գոյության 7 տարիների ընթացքում նման կառուցվածքով կրթության նախարարությունը փաստել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը: Ռուս խորհրդարանականը նաեւ գտնում է, որ հանրակրթական դպրոցը բաժանել միջին մասնագիտական կրթությունից՝ ճիշտ չէ, մանավանդ՝

Ազգայինը թելադրող կոմպոզիտորը

Հայրենասիրությունը Ալեքսանդր Սպենդիարյանի այցեքարտն էր Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ կկայանա միջոցառում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ծննդյան 140-ամյակին: Հայ մշակույթի մերօրյա երախտավորները «Առավոտի» հետ զրույցներում մշտապես ակնածանքով են խոսել 1967թ. Երեւանում բացված առաջին երաժշտական՝ Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի մասին: Մասնավորաբար, երախտիքի խոսքեր շռայլել մշակութային այս

Ինչպես զսպել ծնողներին

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ կրթօջախների dress code-ի եւ ընտրությունների մասին: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար ԿԳ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող քննություններին: Քանի որ 160-ից ավելի դպրոց գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է այդ քննությունների մասին: Տիկին Սողոմոնյանը շեշտեց, որ

«Յուրայիններ» եւ «օտարներ»

Լոռու մարզպետարանում եւ Վանաձորի քաղաքապետարանում սեփական քմահաճույքով են որոշում, թե որ լրատվամիջոցին տեղեկացնեն այս կամ այն իրադարձության մասին: Մինչ Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) յուրաքանչյուր երկուշաբթի վարչության պետերից պահանջում է համակարգված ու միասնական աշխատանք,  նկատի ունենալով, որ յուրաքանչյուր լավ գաղափար խորհրդակցության արդյունքում է ծնվում, մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այս էլ որերորդ

Սգո ժամկետը վերնախավի համար 10 տարի՞ է

Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ծաղիկներ առաքելով՝ մեր պաշտոնյաներն իրենց հարգանքի տուրքը մատուցված են համարել: Ամեն տարի հոկտեմբերի 27-ին Եռաբլուրի պանթեոնը մարդաշատ ու «ջիպաշատ» է լինում: Փակվում են Եռաբլուրին հարակից Շահումյան 6-րդ, 5-րդ փողոցները, Շահումյան 4-րդ նրբանցքը: Այս տարի այդ առումով բացառիկ տարի էր: Քաղաքական վերնախավը որոշել էր հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրքը մատուցել միայն

Մահացած երեխաները կրծքի կաթ քիչ են կերել

Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մայրերը մինչեւ 6 ամսական նորածիններին կրծքով կերակրեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքերով՝ կուրծք ուտող երեխաները 7-10 անգամ քիչ են հիվանդանում եւ 7 անգամ քիչ են մահանում. «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է՝

Թոշակից հավաքել են, որ կոյուղին նորոգեն

Թոշակառուները եկել են այն համոզման, որ բնակիչները համայնքի պատասխանատուներին եւ տարածքի պատգամավորներին միայն ձայնի տեսքով են հետաքրքրում: «Աղջիկ ջան, գիտե՞ս քանի անգամ եմ զանգել, բողոքել, որ գան, օգնեն, ծեր մարդիկ ենք, չենք կարող ինքնուրույն լուծել այս կեղտոտ հարցը: Գոնե 3 բանվոր ուղարկեն, փոխեն խողովակները, բայց բոլորը մերժում են, պատճառաբանելով, որ մեր գործը չի, զանգեք համայնքապետին:

Ծխողները պակասում են

«Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլի» գործերն էլ գնալով լավանում են.  ընկերության զուտ հասույթը 2010-ին կազմել է 27.2 մլրդ դոլար: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում ծխախոտի նախընտրության վերաբերյալ մանրածախ առեւտրի կետերում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ ամեն 5-րդը ծխում է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլ» ընկերության արտադրանքը, այսինքն՝ մայրաքաղաքի ծխախոտի շուկայի 18.4%-ը «Ֆիլիպ Մորրիսի» մասնաբաժինն է կազմում: Մեր

«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք»

Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը – Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության եւ փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում: – Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում, դժբախտաբար, զինված ուժերում տեղի ունեցան մի քանի

Միամիտներին չի նախանձում

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է,  որ ՀԱԿ-ը անկեղծ է Հոկտեմբերի 28-ին՝  ՀԱԿ վերջին հանրահավաքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքից պարզ դարձավ, որ շարժման պայքարի հետագա տարբերակներից մեկն էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն ու մասնակցելն է: Երեկ «Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձեց ճշտել՝ այդ տարբերակը նո՞ր ծնվեց, ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում պարզ չէ՞ր քայլերի

Ոստիկանապետը պաշտոնանկ կլինի, բայց անպաշտոն չի՞ մնա

«Առավոտի» տեղեկություններով՝ թերեւս այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին նշանակելու մասին հրամանագիրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել, այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, թե այդ որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի պահանջով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը

Կադդաֆիի որդին հերքել է Հաագայի դատարանին, իբր, հանձնվելու իր մտադրության մասին տեղեկությունները

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը , հերքել է  Հաագայի դատարանին հանձնվելու իր մտադրության մասին վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Երկուշաբթի օրն այդ մասին հաղորդեց «Ալ-Բավաբա» կայքը՝ հղում անելով փախուստի մեջ գտնվող ալ-Իսլամի՝ համացանցում տեղադրած  ուղերձին: Իր կողմնակիցներին կոչ անելով չհավատալ հրապարակվող տեղեկություններին, թե՝ ինքն ու Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլլա աս-Սենուսսին մտադիր

Սերժ Սարգսյանն առաջարկել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել: Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ինկայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում, որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է առաջադրել Տ. Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականներն էլ միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են փոխքաղաքապետի թեկնածությունը: Ի դեպ, խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ռուսաստանը պատրաստ չէ անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը

Հնարավոր է՝ պարզվի, որ Ռուսաստանը պատրաստ չէ արժութային այն պատերազմներին, որոնք հիմա վարում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության մասնակից երկրները: News.ru-ի փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել «Կալիտա-ֆինանսի» վերլուծաբանները՝ մեկնաբանելով արժույթի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը մասշտաբային ինտերվենցիա է իրականացրել, որն ուղղված է ազգային արժույթի թուլացմանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ինտերվենցիայի ընդհանուր

Ինչ կուզեմ՝ կգրեմ…

Ուրախ եմ, որ վերջապես «Առավոտը» նոր, թարմացված  կայք ունի, դեռ մի բան էլ՝ կայքում իմ բլոգը… Արդեն  X  կամ Y  լրատվամիջոցների թղթակիցները  «Առավոտի» լրագրողների՝ ասուլիսներում հնչեցրած հարցերը իրենց չեն վերագրի ու մեզանից առաջ չեն ընկնի:  Ինչ վերաբերում է բլոգիս, ինչ կուզեմ՝ կգրեմ…Իմ բլոգը իմ թագավորությունն է, իմ էլեկտրոնային օրագիրն ու «բանավիճարանը»…Չնայած «Առավոտում » էլ թեմաների ու

Փոփոխություններ ուժային կառույցներում

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը ազատվելու է ոստիկանության պետի պաշտոնից: Ըստ դեռեւս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ նրան փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, որն ազատվելու է Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ու նշանակվելու ՀՀ ոստիկանության պետ:

Ռուսաստանի ընդդիմության բողոքի ակցիան էլի ուղեկցվել է միջադեպերով եւ զանգվածային ձերբակալություններով

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում ընդդիմությունը <Ռազմավարություն-31> ամենամսյա ակցիաների շրջանակնում հերթական անգամ  ավանդական բողոքի ցույց է կազմակերպել: Մոսկվայի ոստիկանությունն այս անգամ էլ է ցրել բողոքի ցույցը: <Ինտերֆաքսի> փոխանցմամբ, ձերբակալվել է ակցիայի մի քանի տանսյակի մասնակից, այդ թվում՝ ցույցի նախաձեռնողներ Էդուրադ Լիմոնովն ու Իլյա Յաշինը: <Համերաշխություն> շարժման ներկայացուցիչ Ալեքսեյ Նեկրասովը փոխանցել է, որ իրեն եւ եւս

Խնդիրը ոչ թե իրավական, այլ լրագրողական էթիկայի դաշտում է. Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը ՉԻ գործով

Տեղեկատվական վեճերի խորհուրդը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի 09.04.2011 թիվ 322 համարում եւ թերթի ինտերնետային կայքում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդվածի վերաբերյալ ներկայացրել է իր փորձագիտական եզրակացությունը: Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահի տնօրենը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հերքել

Մոլորակի յոթմիլիարդերորդ բնակչի ծնունդը խորհրդանշական հաշվարկ է

ՄԱԿ-ի գնահատմամբ, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, երկրագնդի բնակչության թիվը պետք է հասնի 7 միլիարդի: Բայց արդյոք այդ թվը ճշգրի՞տ է: Պարզվում է՝ ոչ: Դա ավելի շատ խորհրդանշական հաշվարկ է: Plan International բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե Երկրի 7 միլիարդերորդ բնակիչը ճանաչվում է Հնդկաստանում ծնված աղջիկը, բայց իրականում այստեղ էլ ամեն ինչ այնքան հստակ չէ:

Կասկադյորը զոհվել է. ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Սիլվեսթեր Սթալոնեի մարտաֆիլմերից մեկի՝ «The Expendables – 2»-ի նկարահանման ժամանակ կասկադյոր է զոհվել: Զոհվածը պետք է փչովի նավակով հնարք ցուցադրեր, որը պիռոտեխնիկայի միջոցով պայթեցվում է: Մարտաֆիլմի նկարահանման ժամանակ մյուս  կասկադյորն  էլ բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ֆիլմը նկարահանվում է Բուլղարիայում, մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում: Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները: Մարտաֆիլմը նկարահանող «Nu Image/Millennium

Ինքնավնասվել է

Վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված, ինչպես նաեւ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում քրեակատարողական հիմնարկներից բազմաթիվ են դարձել ահազանգերը: Քիչ առաջ ահազանգ ենք ստացել, որ ինքնավնասման է դիմել ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համկետ Ռաֆիկի Ղազարյանը: Նրան տեղափոխել են առանձին խուց: Մեկ այլ բողոքի ակցիա էլ տեղի էր ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մանուկ Վարդանյանը/ ոչ կապի

Տարեկան գնաճը՝ 5.7%

Հոկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 5.7% : Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին արձանագրվել  է սննդամթերքի գնի 9.3%, ոչ պարենային ապրանքների` 4.3% եւ ծառայությունների սակագների 2% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալով, 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գնաճը կազմել է 8.3%, սննդամթերքի ինդեքսը`113.5%, ոչ պարենային ապրանքներինը` 103.2%, ծառայությունների սակագներինը`

Rachmaninoff

Դիակի ինքնությունը պարզվել է

Քիչ առաջ aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանն էր: Հիշեցնենք, որ ինչպես այսօր` ավելի վաղ, դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031