Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատրաստ չէ անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը

Հոկտեմբեր 31,2011 22:54

Հնարավոր է՝ պարզվի, որ Ռուսաստանը պատրաստ չէ արժութային այն պատերազմներին, որոնք հիմա վարում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության մասնակից երկրները: News.ru-ի փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել «Կալիտա-ֆինանսի» վերլուծաբանները՝ մեկնաբանելով արժույթի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը մասշտաբային ինտերվենցիա է իրականացրել, որն ուղղված է ազգային արժույթի թուլացմանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ինտերվենցիայի ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 4 տրիլիոն իենը: Արդյունքում դոլար/իեն հարաբերությունները ընդամենը 25 րոպեի ընթացքում 4,5 տոկոսի թռիչք են գրանցել՝ հասնելով ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 75,60- 79,20 իենի: Վերլուծաբաններն արձանագրել են, որ սա  այս տարվա մարտից ի վեր ամենամասշտաբային ինտերվենցիան է, որը տեղի է ունենում աշխարհում մակրոէկոնոմիկայի կտրուկ վատթարացման ֆոնին: Նրանց գնահատմամբ, այսօրինակ ինտերվենցիաները ոչ այլ ինչ են, քան «արժութային պատերազմներ», որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից՝ ազգային արժույթի փոխանակման հարաբերականորեն ցածր մակարդակ ապահովելու եւ ներքին արտադրողին աջակցելու համար:

Փոխանակման կուրսի մանիպուլյացիաներն արտացոլում են համաշխարհային տնտեսության գլոբալ ռիսկերը, նաեւ  ԱՀԿ-ի գլխավոր սկզբունքի՝ «ազատ մրցակցություն» հասկացության աղավաղված լինելու հանգամանքը:

Այս ֆոնին վերլուծաբանները կարծում են, որ  ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գովազդը, որն արվում է վերջին շրջանում, առանձնապես այդ երկրին որեւէ արդյունք չի տա. «Երկիրը փորձում է միանալ կազմակերպությանը դեռ 1990-ականներից, բայց այդ ընթացքում առաջատար երկրների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը փոխվել է. նրանք մրցակցում են արդեն ոչ թե գնային եւ մաքսային արգելքների, այլ արժութային կուրսերի մանիպուլյացիայի  մակարդակով: Ռուսաստանը սրան պատրաստ չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31