Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը առաջարկում է «ինտերնետային» հեղափոխություն Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել Առցանց ազատականների ալյանսի կամ 3Ա-ի ստեղծման նախաձեռնությամբ: Ալյանսի նպատակը համացանցի միջոցով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ազատականներին միավորելն է եւ «նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնելը ի շահ երկրի ու ժողովրդի»: Հայտարարությունում ընդգծվում

Գնդապետի բարոյական կերպարը

Երեկ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են Իջեւանի մատույցներում գտնվող Գետահովիտ գյուղի զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի

Միլիոնների խախտումներ՝ Տավուշում

2010 թվականի մայիսի 12-ից հուլիսի 3-ը ՀՀ վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ էր կատարում: Դրանց արդյունքները ամփոփվեցին Ծննդյան տոներից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, նախատոնական աշխույժ եռուզեռի օրերին: Վերահսկիչը ստուգել է Դիլիջան, Իջեւան, Բերդ, Այրում քաղաքների եւ 10 գյուղերի, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կողմից բյուջետային միջոցների ծախսման օրինականությունը: Մարզպետարանում քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 98 միլիոն դրամից ավելի

ԱՄԱՆՈՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոմանց համար սրանք շփվելու եւ ինֆորմացիա փոխանակելու միջոց են, ոմանք տխրում են, որ հեռացել ենք մեր արմատներից Տոնական օրերն ավարտվեցին՝ ետեւում թողնելով անվերջանալի թվացող կերուխումերն ու գինարբուքները: Նախորդ տարիներից գրեթե ոչնչով չտարբերվող 2011-ն էլ, ինչպես միշտ, սպասված է երեխաների համար. չէ՞ որ մեկ տարի սպասել են Ձմեռ պապին ու նվերներին. իսկական գլխացավանք մեծահասակների համար՝ ծախսային

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԷԻՆ ՔՎԵԱՏՈՒՓԸ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտն մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 3 անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում տեղի

Բռնության սպառնալիքն ինչպե՞ս արտահայտվեց

Դատարանը սխա՞լ է կիրառել օրենքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին է դիմել ամբաստանյալ Վաչագան Սուրենի Գապոյանի պաշտպան Գեւորգ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ.Մելիքյան) անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դատավճռով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման 5,6 տարի ժամկետով: Ըստ վերաքննիչ բողոքի, Թաթուլ Ասատրյանը եւ Երեւանի բնակիչ, հանգուցյալ Դավիթ Հարությունյանը 2003 թ. ապրիլի 28-ին հիմնադրել են

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՎՐԵԺԽՆԴԻ՞Ր ԵՆ ԼԻՆՈՒՄ

Ինչո՞ւ է համայնքապետը 10 օր լռել Դեկտեմբերի 30-ին անհայտ քաղաքացին ահազանգում է ոստիկանության Երեւանի վարչություն, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով նստեցնում են «Մերսեդես E 320» 07 ՏՏ 907 համարանիշի մեքենա: Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր եւ Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ հատվածում

ՍՏԱՄՈՔՍԸ ԱՂԲԱՐԿՂ ՉԷ

Ամանորի տոնական կերուխումերից հետո հարկավոր է բեռնաթափման օրեր հայտարարել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խորհուրդ է տվել առողջապահության նախարարության Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Օրգանիզմը մաքրելու եւ տոներին հավաքած ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար դիետոլոգը առաջարկում է առաջիկա մի քանի օրերին հրաժարվել կենդանական ծագման սննդից՝ մսեղենից, ձկնեղենից, ձվից։ Ըստ նրա՝ պետք

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵ՞Ց

0-ից 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կրկին դարձավ անվճար՝ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ: Ըստ առողջապահության նախարարության կայքէջի, առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը կուղղվի այդ ծրագրին: Հունվարի 1-ից 0-7 տարեկան երեխաները հանրապետության ցանկացած բուժհիմնարկում կարող են անվճար բուժօգնություն ստանալ, որի մեջ ներառված են հիվանդ երեխայի համար անհրաժեշտ բժշկական միջոցառումների ամբողջ ծավալը՝ դեղերով ու բժշկական

Ոստիկանության նախկին մանկապարտեզը քանդեցին

Մանուկներն այժմ ստիպված են այլ մանկապարտեզ հաճախել Թումանյան, Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով պարփակված շենքերի արանքում էր գտնվում Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքը, որտեղ մեծ թվով երեխաներ էին հաճախում, սակայն երեկվանից այստեղ բուռն շինաշխատանքներ են կատարվում եւ այդ կենտրոնի կիսաքանդ պատերն են միայն կանգուն մնացել: Ոստիկանության նախկին մանկապարտեզի շենքն ընդամենը 2 հարկ ուներ, իսկ

800 ԴՐԱՄԱՆՈՑ ԲՈՒԴՆ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ

Սպառողները, ակցիաների հետեւից ընկնելով, թունավորում են ստացել ու օրերով տանջվել փորացավից Հետտոնական այս օրերին տնտեսվարողներն ամեն կերպ փորձում են սպառողների վրա «սաղացնել» այն ամենը, ինչ չի հաջողվել վաճառել տոնական օրերին: Ու եթե հունվարի առաջին տասնօրյակում սննդային թունավորման լուրջ դեպքեր չեն գրանցվել, այս օրերին արդեն հատկապես էժան գներին խաբվող սպառողներն իրենց մաշկի վրա են զգում անգլիական

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 10.01.2011-16.01.2011թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով. ՈՍԿԻ՝ գնման գին՝ 14799,40 (+43,21), բացթողնման գին՝ 16086,30 (+46,96), ԱՐԾԱԹ՝ գնման գին՝ 315,31 (+3,59), բացթողնման գին՝ 342,73 (+3,9), ՊԼԱՏԻՆ՝

7,25%-ը պահպանվեց

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 11-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25%։ Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1,8% գնաճ, որի արդյունքում 2010թ. տարեկան գնաճը կազմել է 9,4%: Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի կարգավորման կարեւորագույն գործիքներից է համարվում, թեեւ գործնականում դրա արդյունավետությունը չի հաստատվում։

«Համակարգված, էֆեկտիվ, կարգապահ եւ սրտացավ»

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց, թե այսպիսի աշխատանք է ակնկալում վարչատարածքային շրջանների ղեկավարներից: Երեւանի նոր քաղաքապետը ակնհայտորեն փորձելու է նոր կարգուկանոն հաստատել մայրաքաղաքում եւ այդ նպատակով հանդիպումներ է ունենում համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի հետ: Երեկ քաղաքապետը հանդիպեց Արաբկիր շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առիթը՝ նոր ղեկավարի ներկայացումն էր: Նախկինը՝ Երեւանի Արաբկիր վարչատարածքային շրջանի ղեկավար Համլետ

ԽՄՈՐԵՂԵՆ ՈՒ ԲԼԻՆՉԻԿ ՇԱՏ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ

Ձվի թանկացումները սրանո՞վ էին պայմանավորված «Այս տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի վատ են ապրելու, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումներ են սպասվում, կթանկանան նաեւ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով, 2011-ին սպասվող թանկացումների մասին էին վկայում նախատոնական օրերի թանկացումները, մասնավորապես՝ ձվի արհեստական դեֆիցիտն ու

Եհովայի վկաները դատի են տվել Գեւորգ Ալթունյանին

Այս կրոնական կազմակերպության շահերը ներկայացնում են փաստաբաններ արտերկրից Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Ալթունյանն «Առավոտին» հայտնեց, որ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացել է մի հսկայական հայցադիմում, որի համահայցվորներն են ՀՀ-ում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ու մի շարք քաղաքացիներ: Հայցադիմումը վերաբերում է «Տեսանկյուն» հաղորդաշարի նոյեմբերի 11-ի թողարկմանը, որի ընթացքում

«ՀՌԱՀ-Ը ՉՈՒՆԻ ԱԶԱՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ»

Ուստի մրցութային առաջարկները կտրամադրի «Ա1+»-ին միայն հունվարի 20-ին: Սրա մասին կողմերը պայմանավորվեցին երեկ՝ դատարանում: Լուսանկարում՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները միայն դատարանում հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՌԱՀ-ի պատասխանին: Տարիներ շարունակ ե՛ւ Հայաստանի լրագրողական կազմակերպությունները, ե՛ւ միջազգային տարբեր կառույցներն ակնկալիք էին հայտնում, թե հեռարձակման նոր մրցույթները կանցկացվեն բաց ու թափանցիկ: Սակայն արդեն ավարտված մրցութային գործընթացում այս առնչությամբ չեղան փոփոխություններ: Թերեւս

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԲԱԾ ԻՐԱՎԱՊԱՀ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ: Ինչպես հաղորդեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի

ՎԻՐԱՀԱՅԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի գլխավորությամբ, հանդիպել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: «Ազատություն» ռ/կ-ն վկայակոչելով Վիրահայոց թեմի մամլո դիվանը՝ փոխանցել է, որ Իլյա Երկրորդը ջերմորեն է ընդունել պատվիրակությանը: Նա իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ Է

Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգությանը, կարծում է Ռուսաստանի ռազմական ծրագրավորման անկախ կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը: Մասնավորապես, նրա կարծիքով, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իրավիճակը շարունակում է փակուղային մնալ»: «Հակամարտող կողմերը նախկինի պես մնում են հակադիր դիրքորոշումների: Տարաձայնությունները մնում են նաեւ արտաքին խաղացողների միջեւ: Հայկական կողմը համաձայն է զորքերը դուրս

ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՔՎԵ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ

«Քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի՝ ինքնորոշման եւ ազատ զարգացման իրավունքը, ապա Ղարաբաղի համար նախադեպ են հանդիսանում Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը: Ինչպես հայտնի է, այդ երկրների միջազգային ճանաչումը տեղի է ունեցել՝ հակառակ նախկին մետրոպոլիաների կամքի: Հարավային Սուդանում հանրաքվեն չի կարող նախադեպային նշանակություն ունենալ, քանի որ այն անցկացվում է

«Բարգավաճի» բոլոր առաջարկներն ընդունվեցին

Լրատվամիջոցներին ընտրարշավի ժամանակ կարգելվի՞ վերլուծություններ անել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորած ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քննարկումներին աշխատանքային խմբին ներկայացված էին բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ առաջարկներ էր ներկայացրել նաեւ ԲՀԿ խմբակցությունը, որոնք ընդունվեցին ամբողջությամբ, սակայն որոշները ենթակա են խմբագրական փոփոխությունների: Ի դեպ, ի թիվս ԲՀԿ-ի այլ առաջարկների, ընդունվեց նաեւ այն առաջարկը, ըստ որի՝

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՕՐԵՆՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԵՆՔ»

Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, թե չեն մասնակցելու կոալիցիայի կազմակերպած ԸՕ-ի փոփոխություններին, այդ դեպքում որքանո՞վ կարող են արդյունավետ լինել միայն իշխանական ուժերի մասնակցությամբ քննարկումները: – Ընդհանրապես, խորհրդարանի առանձնահատկությունն այն է, որ խորհրդարանում միշտ ձգտում են հասնել կոմպրոմիսի, համաձայնության, եւ եթե չի հաջողվում հասնել

ԳՈՂԵՐԸ ՄԱՏՆԱՀԵՏՔ ՉԵՆ ԹՈՂԵԼ

Ենթադրվում է, որ հունվարի 10-ին «Հանրապետություն» կուսակցություն ներխուժած հանցագործները աշխատել են շատ զգուշորեն՝ ձեռնոցներով, կամ մաքրել են իրենց ու նույնիսկ «տանտերերի» մատնահետքերը: ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ գողություն, քրեական գործ է հարուցվել հունվարի 10-ին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում կատարված գողության փաստի առիթով: Սույն հոդվածի երկրորդ մասը ենթադրում է, որ կոնկրետ

ԼԻՆԴԲԼԱԴԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

«Շվեդ նախկին քաղաքական գործիչը ծրագրում է ուժեղացնել ԵՄ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քարոզչությունը». այսպես է վերնագրել ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հունվարի 10-ի իր հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է. «ԵԽԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինդբլադը հունվարի կեսին սկսում է մի ծրագիր, որը թույլ կտա եվրոպական քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության

ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱԼՈՒ Է ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՈՒՄ

Հունվարի 14-30-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 73-րդ անգամ անցկացվելու է այս մարզաձեւի ամենահեղինակավոր գերմրցաշարերից մեկը՝ «Corus Chess Tournament»-ը, որը 2011 թվականից անվանափոխվել է «Tata Steel Chess Tournament»-ի: Ինչպես միշտ, մրցաշարը հավաքելու է ներկայիս գործող աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների զգալի մասին: «A» խմբում հանդես են գալու Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը,

ՀՈՒՆՎԱՐԻ 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի

ԻՆՉՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆՏԱԿՏ ՀԱՐՑԵՐԻՆ

Որքան էլ Օստապ Բենդերը մեզ համոզի, որ մարդկանց դուր է գալիս ցինիզմը, բարեկրթությունը միշտ էլ մեզ  ապացուցում է հակառակը: Իսկ կյանքում այնքա՜ն շատ են անտակտ մարդիկ եւ հատկապես նրանց տված անտակտ հարցերը: Արձակելով իրենց լեզվի կապերը՝ այդ մարդիկ համոզված են, որ դա անում են ելնելով բարի կամեցողությունից:  Դժվար կլինի  նրանց ապացուցել, որ այդպիսի  հարցեր տալուց

Հրեական հարսանիքի ավանդույթները

Նախաամուսնական այցելությունը շոգեբաղնիք՝ լավ ավանդույթ է Ընտանեկան կյանքը նման է ադամանդի մշակմանը: Ադամանդը շատ ամուր է, միեւնույն ժամանակ՝ շատ նուրբ, իսկ նրան հղկելու համար պետք է ամուր սեղմել այն քարը, որը պետք է մշակի այն. հակառակ դեպքում՝ քարերից մեկը կփշրվի… Հարսանեկան արարողության ավանդույթները տարբեր են՝ կախված ազգային եւ կրոնական պատկանելությունից: Հարսանիքը հարսանքավորների համար նույնանում է

ԼԱՎ Է՝ «ԴԵԼՖԻՆԱՐԻԱՆ» ՈՒԶԲԵԿՆԵՐԻՆԸ ՉԻ

Ուկրաինացիները հայ հանդիսատեսի համար ներկայացումը վարում էին ռուսերեն, իսկ նրանք, ովքեր չէին հասկանում, ստիպված էին հասկանալ դելֆինների կամ ծովային կատուների լեզուն: Չնայած շուկայականից եռակի-քառակի բարձր գներին, ծնողները ստիպված գնումներ էին կատարում՝ երեխաներին չլացացնելու համար: Սա ամենաթեթեւ օրերից էր, երբ դահլիճում կանգնելու մի քանի տեղ կար: Դելֆինների այս գեղեցիկ հնարքների արդյունքում հատկապես առաջին շարքի նստածները ոտքից

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031