Օրվա լրահոսը
Օրենքով չի կարգավորվի
Երբ Հայաստան եկած հյուրերը տեսնում են մեր օլիգարխներին, որոնք շրջում են քաղաքում՝ իրենց հետեւից «ախրանայի» 4-5 մեքենա գցած, նրանց մոտ, հավանաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ մեղքեր են գործել այդ մարդիկ, որ այդչափ վախենում են իրենց կյանքի համար: Ընդ որում, «օլիգարխ» ասելով մենք հասկանում ենք ոչ միայն բուն գործարարներին, այլեւ Երեւանի որոշ համայնքների ղեկավարներին, նախարարներին,
Երթ հօգուտ հայերենի անաղարտության պահպանման
ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումն իրականացնում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան: Ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, Մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին: Հայ երիտասարդը պահանջում է հարգել Մայրենի լեզուն, մենք ուզում
Մեծ փոթորիկ անպայման լինելու է
Անհավանական է, բայց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարում երրորդ անգամ անընդմեջ միայն ոչ-ոքիներ գրանցվեցին: Մոսկվայում, ասես, ամեն ինչ խաղաղ է: Բայց այդպես լինում է միայն մեծ փոթորիկներից առաջ: Մանավանդ, որ մրցաշարի ավարտին արդեն ընդամենը երեք տուր է մնում եւ խաղատախտակների առջեւ շախմատային գերաստղերն են, որոնց մեջ են աշխարհի գործող չեմպիոնը եւ հավակնորդը, աշխարհի
ՀՀ բնապահպանության նախարարությունը լիազորված չէ՞ իրազեկել
«Էկոլուրը» պարզել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլան 2007 – 2011 թվականներ» եւ «Սեւան» ազգային պարկի կառավարմանպլան 2007 – 2011 թվականներ» հղումները՝ լինքեր չեն գործում: Սա տեխնիկական խոտան է՞, թե պարզապես այդպիսով փորձ է արվում չներկայացնել, թե 2007 – 2011թթ. «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերը ինչ պլաններով են
Սոնա Շահգելդյանը «շատ ընտիր» ռուսերեն է խոսում, ուղղակի իրեն նախանձում են
«Ժողովուրդը» զրուցել է Սոնա Շահգելդյանի հետ: Վերջերս ինտերնետում կրկին հայտնվեց Սոնա Շահգելդյանի ռուսերեն ելույթը, որը, հետո պարզվեց, հենց ինքը՝ Սոնան է տեղադրել՝ ապացուցելու, որ այս տարի ինքը շատ ավելի լավ է խոսել ռուսերեն, քան անցած տարի։ – Ես կարծում եմ, որ շատ լավ եմ խոսել, շատ ընտիր։ Չեմ հասկանում՝ հիմա ինչի համար են խոսում։ Այս
Քաղաքապետի թեկնածուն՝ ծառի վրա
Նկարի հեղինակը Իջեւանի Օրհուս կենտրոնն է: Նրանք քաղաքական գործիչներին առաջարկում են քարոզարշավի ընթացքում չվնասել բուսական աշխարհը: Կասկածից վեր է, որ որեւէ քաղաքում, այդ թվում Իջեւանում պաստառ փակցնելու տեղերի պակաս չկա: Ավելին, դրանց տեղը սահմանվում է քարոզարշավից առաջ ու էլի կասկածից վեր է, որ ծառը չէր կարող նախընտրական գովազդի հարթակ սահմանվել: Բայց Իջեւանի նոր ընտրված քաղաքապետը,
Հյուսիսային պողոտան «նստո՞ւմ է»
Անորակ էլիտար թաղամասում «ռեմոնտ» է՝ գրում է «Հայացքը»: «Երեւանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլեւս չեն կարողանում թաքցնել։ Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին։ Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետիտ տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել։ Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի
Թռչկանի փոխարեն Սյունիքում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվելու
Լոռու մարզի Թռչկանի ջրվեժը միայն հասարակական աղմուկից հետո փրկվեց ոչնչացումից: Աղմուկից ու բողոքի բազմաթիվ ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշեց փոփոխել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման եւ Թռչկանը դարձավ հատուկ պահպանվող տարածք: «Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված», – որոշումից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետը: «Էկոլուրին» սակայն հայտնի
«Մուդիսն» ասում է, որ Հայաստանի տնտեսությունը վատն է
«ՀՀ կառավարության համար «դժվար» օրեր են սկսվել,- կանխատեսում է «Հայկական ժամանակը» եւ շարունակում,- Ընդամենը նախորդ օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ցուցանիշները, որոնցից պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունում սկսվել է անկման շրջան։ Դրան զուգահեռ, միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moodys investors service) օրերս տվեց իր գնահատականը մեր երկրի տնտեսության մասին, եւ այդ գնահատականը վատն է։
Իմ ճաղապատ, անհասանելի ազատությունը
1977թ., Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարան Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: Ցերեկը քնելն արգելվում էր, եւ վատ լուսավորության պայմաններում երկար կարդալուց աչքերս գերլարվում էին ու ինձանից միջանկյալ հանգիստ պահանջում: Առհասարակ, արտաքին աշխարհի հետ` լիներ դա «Ստոլիպինում», «Վորոնոկում», թե խցում, միակ շփումը նեղ` 30 աստիճան թեքությամբ, 2
Հարկայինը հեռացավ Սիլվա Համբարձումյանի «օբյեկտից»
Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները։ Համբարձումյանը երեկ«ՀԺ»-ին հայտնել է, որ որեւէ խախտում չի արձանագրվել։ Մեր թղթակցի հարցին, թե հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե
Սերժ Սարգսյանի երեւակայական «հարցազրույցը» «Չորրորդ իշխանության» հետ
«Չորրոդ իշխանությունը» հրապարակել է «Բլից վիրտուալ»«հարցազրույցը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք. – Պարոն նախագահ, նախ՝ հասարակությանն առավել հետաքրքրող հարցը, առաջիկայում կադրային նոր փոփոխություններ սպասվո՞ւմ են։ – Գիտե՞ք ինչ, ՀՀԿ շտաբը «բեզ ռազմեռ»չի։ – ճի՞շտ են արդյոք մամուլում հայտնված այն տեղեկությունները… – Ո՛չ։ – Մամուլում խոսվում էր, որ ձեր դեմ
Ավտովթար` Երևանում. «Մերսեդես»-ն ու «Շկոդա»-ն բախվել են իրար, կա վիրավոր
Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամը 05.00-ի սահմաններում Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 77 LV 771 համարանիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 2810 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը` 25-ամյա Մառլեն Մուրադյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր էր
Չեխիայում Հայաստանն արդեն դեսպանություն ունի
«Ազգից» տեղեկանում ենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին Պրահայի դիվանագիտական թաղամասում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի հիմնի հնչյունների ներքո բարձրացրեց ՀՀ պետական դրոշը, որից հետո երկու նախարարները կտրեցին կարմիր ժապավենն ու հավաքված բազմաթիվ հյուրերին հրավիրեցին դեսպանատուն: Դեսպանատանը
Պատից հետո ճակատից կախվելու տրամաբանությունը
Կյանքում չտեսությունից ավելի տհաճ՝ շատ քիչ բան կա, չտեսությունից ինչ ասես կարող է պատահել: Ժողովրդական առածը զուր չի փաստում. «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»…Չտեսության դասական նմուշների կարելի է հանդիպել ամենուր, համացանցը եւս ծփում է «դրանցով»… Օրինակ չտեսություն էր, երբ տարիներ առաջ «ամենայն հայոց» կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր, մարզիկ Գոռ Վարդանյանը իր հերթական արյունոտ ֆիլմի շնորհանդեսին
«Ուրիշ քաղաքում» . Լիլիթ Բլեյանն ունի հեղինակային երգերի ձայնասկավառակ
«Առաջին անգամ եմ լսում Լիլիթի երգերը և շատ տպավորված եմ: Մինչ այդ մեր շփումը եղել է որպես լրագրող և երգիչ»,-ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Այսօր` նոյեմբերի 22-ին, «Golden Tulip» հյուրանոցային համալիրում կայացավ Լիլիթ Բլեյանի ձայնասկավառակի շնորհանդեսը: «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի նպատակն է ներկայացնել իմ երգերը, որոնք տարիների ընթացքում գրել եմ և սպասել արձագանքին: Նրանք ինձ համար
ՊՆ-ի լեյտենանտը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բայց չի փախել
Այսօր` նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Պորույր Սևակ փողոցի թիվ 92 շենքի դիմաց 25-ամյա Վահագն Վարդանյանը, վարելով «Աուդի» մակնիշի 29 ՍՏ 045 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա Արտակ Գևորգյանին: Վրաերթից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի չի
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքում. 3 ավտոմեքենաներ բախվել են իրար, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ-ում իրար են բախվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Բաղդասարյանի վարած «Մերսեդես Բենց 240» մակնիշի 29 ՍՏ 840 համարանիշի, նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Էմիլ Սիմոնյանի վարած «Օպել» մակնիշի 15 ՍՏ
Հրաժեշտ առողջ օրգանիդ կամ 120 կմ
Գյուղում ոչ դեղատուն կա, ոչ հիվանդանոց Երեկ կույրաղիքս ցավում էր, բայց բժշկի չդիմեցի, որովհետև գյուղում չկա նման վայր, որտեղ կարող էին ինձ օգնել: Ստիպված ինքնաբուժությամբ զբաղվեցի, որովհետև գիտեի, որ եթե մոտակա հիվանդանոց գնայի, կույրաղիքիս փոխարեն այլ օրգան կհեռացնեին: Լինում են դեպքեր էլ, երբ մարդը դիմում է նրանց այլ գանգատով` միանգամից կույրաղիքն են հեռացնում ու այդպես
Լիբիայի կառավարության կազմում երկու ապստամբ կա
Լիբիայի նոր կառավարության մեջ, որի ամբողջական կազմը երեկ հրապարակեց երկրի վարչապետ Աբդել Ռահիմ ալ-Քիբը, կան երկու ապստամբ հրամանատարներ, որոնք մասնակցել են քաղաքացիական պատերազմին: Ֆավզի Աբդելալը, ով ղեկավարում էր զորքը Միստրատում, որտեղ բռնեցին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, դարձել է երկրի ներքին գործերի նախարարը: Մինչ այդ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնն էլ բաժին է հասել
Երիտասարդները մտահոգված չեն իրենց ապագայով. Ահարոն Ադիբեկյան
Ավելի բարձր գոտիներում երիտասարդները պակաս ակտիվ են, քան ցածրերում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է «Առավոտ երիտասարդականին» ասում: Երիտասարդների մասին նրա «Սոցիոմետր» կազմակերպության վերջին ուսումնասիրությունը եղել է 2006 թվականին` «Երիտասարդությունը Հայաստանում» թեմայով, ասում է` «IDI» կազմակերպությունն էր պատվիրել: Եղել է համեմատական հետազոտություն` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև: «Մենք վերցնում էինք երիտասարդների, բուհերի ուսանողների տեսակետները, ինչպես նաև
Սահակաշվիլին որոշել է իր մարմնամասերը փոխանակել
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր մարմնի որոշ մասերից՝ կորցրած տարածքների փոխարեն: Ակնհայտորեն՝ նա նկատի ուներ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Նման հայտարարությամբ, ըստ «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության, Վրաստանի նախագահը հանդես է եկել հանրապետության կառավարության նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Քութաիսի քաղաքում: Իր այս «առաջարկը» Սահակաշվիլին հասցեագրել է ռուսաստանյան իշխանություններին, հիշեցնելով,
Հիպերռեալիզմը սյուրռեալիզմ չէ
Երեւանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում այսօր` նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին երիտասարդ դիզայներների հեղինակած մոտ 65 աշխատանք: «Խնդիր է եղել մեր կողմից հնարավորինս ճիշտ արտանկարել թղթի վրա: Ուսումնական ծրագրի մեջ, սա միակ ամենակարճ տարբերակն է, որ ուսանողին հնարավորություն կտա իր գիտելիքները լիարժեք օգտագործել: Երբեմն նույնացնում են հիպերռեալիզմը սյուրռեալիզմի հետ, բայց
Լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ
«Ես չեմ պատրաստվում հավերժ երգել և երկար տարիներ մնալ բեմում: Կյանքի կանոնն այսպիսին է, երբ այլևս ասելիք չունես , ձայնդ չի ենթարկվում քեզ, չես ընկալվում հանդիսատեսիդ կողմից ,ինչպես կասեր ուսուցչուհիս, լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ», – ասում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նոյեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և
Հայրենասիրությունն այսօր ակտուալ չէ. Դավիթ Ամալյան
Դավիթ Ամալյանի հետ նախապես չէինք ժամադրվել: Հանդիպեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որոշեցինք առիթը բաց չթողնել և տեղում կազմակերպեցինք մեր ժամադրությունը: Դավիթ Ամալյանը հիշում է իր առաջին երգը. «Գրել եմ 6-րդ դասարանում` Դուրյանի «Լճակ» բանաստեղծությունից ոգեշնչված»: Հիշում է երգը և նշում. «Ներկայիս հայկական շոու բիզնեսը ինձ թույլ է տալիս, որ այդ երգը ես հանգիստ երգեմ»:
Ռեստորանի դիմաց վիճել էր եւ ծեծել
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում է Կարեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր թվով 2-րդ դատական նիստն էր: Կարեն Հարությունյանը «Սանսեթ» ռեստորանի դիմաց վիճաբանել էր Արտակ Կարախանյանի հետ եւ ծեծել էր նրան: Ըստ փորձագիտական եզրկացաության, Ա.Կարախանյանի առողջությանը պատճառվել էր պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Ի դեպ,
Աջափնյակում 1 օր ջուր չի լինի
Նոյեմբերի 23-ի ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են ՙ«Երեւան Ջուր» ընկերությունից: Ջրամատակարարման դադարեցումը ընկերությունը պայմանավորում է վերանորոգման աշխատանքներով:
Իմացել է, որ մայրը խորթ է, դրա համա՞ր է ինքնասպան եղել
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիի այսպես կոչված «50-ամյակի» կամրջից կախվել էր Ջաջուռ գյուղի բնակիչ, 21-ամյա Ստյոպա Ավագյանը: Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանի տեղեկացնելով` Ավագյանների ընտանիքը թեև գրանցված է Ջաջուռում, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո փաստացի բնակվում է Գյումրիում: Նրանք անօթևան են, քաղաք են տեղափոխվել գյուղի տան փլուզումից հետո: Ըստ Սոկրատ Սուվարյանի՝ գյուղում ինքնասպան եղած երիտասարդին նույնիսկ


















































