Օրվա լրահոսը
Կապիկն աղքատացել է
Աշխարհի ամենահարուստ կենդանիներից համարվող շիմպանզե Կալուն արդեն աղքատ է։ Կալուի տիրոջ՝ անգլիացի արիստոկրատուհի Պատրիցիա Օ’Նիլի կարողությանը տիրացել է վերջինիս խորհրդականը։ Ավելի վաղ Պատրիցիան հայտարարել էր, որ իր 62 միլիոն դոլարի կարողությունը կտակում է իր կապիկին, որին գտել էր Կոնգոյում Արգենտինայի դեսպանատան այգում՝ ծառից կապված։ «Ես սիրում եմ շքեղությունը, սակայն չգիտեմ՝ ինչպես գումար վաստակել։ Իմ խորհրդականի
ՁՄՌԱՆԸ ՄԱՇԿԸ ԽՈՆԱՎ ՊԱՀԵՔ
Խորհուրդ է տալիս մասնագետը «Ձմռանը մաշկը խոնավացնելու կարիք է զգացվում»,- երեկ «Արմատ» ակումբում ասաց մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Վարդանյանն ու հավելեց, որ այժմ մաշկը խոնավ պահելու համար մի շարք արդյունավետ միջոցներ կան եւ շատ մատչելի են: Ըստ Գ. Վարդանյանի՝ մաշկի ջրազրկումը պայմանավորված է բնակլիմայական գործոններով՝ «մեզ մոտ օդը չոր է, հետեւաբար մաշկը պետք է խոնավացնող քսուքներով
ՀԱՑԱՄԹԵՐՔԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է
Իտալացի գիտնականները պարզել են, որ հացամթերքը կարող է անուղղելի վնաս հասցնել կնոջ ոչ միայն կազմվածքին, այլեւ առողջությանը։ Այս մասին հաղորդում է donbas.ua կայքը։ Միլանցի դիետոլոգների անցկացրած հետազոտությանը մասնակցել է երկու սեռերի 47 հազար ներկայացուցիչ։ Արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ հացամթերքի օգտագործումը տղամարդկանց համար վնասակար չէ։ Մինչդեռ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սրտային հիվանդությունների ռիսկը
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել խորհրդարանական «Համաձայնության կենտրոն» խմբակցության առաջարկին՝ ուղղափառ Սբ. Ծնունդը՝ հունվարի 6-ը եւ 7-ը, տոնական օրեր դարձնելու մասին: «Համաձայնության կենտրոն» խմբակցության 20 պատգամավոր այդ առաջարկով դիմել էր սեյմին: «Տոնական, հիշատակի եւ հիշարժան օրերի մասին» օրենքում շտկումների առաջարկին կողմ է քվեարկել 46 պատգամավոր, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Քվեարկության արդյունքում առաջարկը հանձնվել է
Յուրաքանչյուր մարդու մեջ արտիստ կա
Հուզիչ, դրամատիկ պատմությունը՝ էկրանին «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվում է ցուցադրվել Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանված «Արտիստը» ֆիլմը: Ռեժիսորը Զարուհի Սարգսյան-Կասպարյանցն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստյանը, պրոդյուսերը՝ Հայկ Հարությունյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս երիտասարդ դերասաններ Արսեն Լեւոնյանն ու Լուսինե Թովմասյանը: Բացի կինոյի աշխարհ նոր մուտք գործող երիտասարդներից, ֆիլմում նկարահանվել էին նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ Հասմիկ Տեր-Կարապետյանը,
ԹԱՏՐՈՆՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մանկական Ամանորի ներկայացումներ ոչ բոլոր թատրոններն են պատրաստել Ամեն տարի Ամանորի նախաշեմին գրեթե բոլոր թատրոններում մեկնարկում է տոնական կամ, ինչպես ընդունված է ասել՝ տոնածառային ներկայացումների շարք: Դեկտեմբերի 20-ից երեւանյան մի շարք թատրոններում սկսվում են մանուկների կողմից շատ սիրված հեքիաթ-ներկայացումները՝ թզուկներ, արջեր, վագրեր, հեքիաթի այլ հերոսներ եւ, ի վերջո, Ձմեռ պապ ու Ձյունանուշ: Այս տարվա ներկայացումներն
ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Զանգվածային լրատվամիջոցների վերջին օրերի լրահոսում քիչ չեն հայ մարզական գործիչների մասին հաղորդագրությունները: Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը օրերս թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել է «Նիժնի Նովգորոդի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին (նկարում): Հայ մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Եվգենի Բուշմանովին: «Գրիգորյանը ֆուտբոլային իր հայացքներով, նպատակաուղղվածությամբ եւ անցած մրցաշրջանում կատարած իր աշխատանքով մեզ դուր եկավ»,- այսպես է
Իմաստուն մարզչի վերջնագիրը
Գերմանական մամուլի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրահայյտ մարզիչ Ուլի Վեգների եւ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի համագործակցությանը կարող է վերջ դրվել: Վեգների խոսքերով՝ Աբրահամը չի կարողանում ճիշտ վերլուծել «Super Six»-ի շրջանակներում բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ իր վերջին մենամարտը, որում նա խայտառակ պարտություն կրեց, եւ մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն: Մարզիչը նշել է, որ
2010 թվականը «Հատիսի» տարին չի
Armsport.am.-ը տեղեկացնում է, որ բասկետբոլի Երեւանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը երեկ ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր Եվրագավաթի խմբային մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելու է Մոսկվայի «Դինամոյին»: Լրատվամիջոցի թղթակիցը ՌԴ մայրաքաղաքից հաղորդել է, որ մեր թիմը մրցավայր ներկայացել է առանց առանցքային երկու խաղացողների՝ Կանադայի հավաքականի անդամ Կաելա Չափդելայնի եւ ամերիկացի լեգեոներական Քուիաննա Չենիի: Պատճառը նշված բասկետբոլիստուհիների
«ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ
Երեկ Ծաղկաձորում՝ ճոպանուղու առաջին հերթի մուտքի անմիջական հարեւանությամբ բացվեց «VivaCell MTS»-ի միջոցներով կառուցված «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնը: Միջոցառումը, ինչպես նշեց հանրապետության լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, նաեւ Հայաստանում մարզաձեւի մրցաշրջանի բացման մեկնարկի արարողությունն էր: Կենտրոնը կառուցվել է զրոյից՝ «VivaCell MTS»-ի տրամադրած 50 միլիոն դրամով, որի շնորհիվ ոչ միայն կառուցվել է վարչական առանձնատուն հիշեցնող հիմնական
Արտիստը՝ բեմական հմայքով
ՀՀ Ժողովրդական արտիստ, ԽԱՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գեւորգ Աշուղյանը ծնվել է 1911թ. հունվարի 5-ին՝ Թիֆլիսում, այստեղ եւ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1927 թվականից սովորել է Թիֆլիսի հայ դրամային կից թատերական ստուդիայում, ղեկավար ունենալով ականավոր ռեժիսոր Արշակ Բուրջալյանին։ 1929-ին Գ. Աշուղյանն ավարտել է ստուդիան եւ աշխատանքի անցել տեղի հայ դրամայի թատրոնում։ 1935թ. երիտասարդ դերասանը որոշել է
«Ռեմոնտը» ավարտվում է
Սպասում են «գ եղխորհրդի» որոշմանը Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը ամփոփեց տարին: Նա սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամից ու ֆանտաստիկ գնաճից, վերջացրեց աղքատության աճով եւ թատրոնի շինարարությամբ ու վերանորոգմամբ: Ստեղծագործական «մասով»՝ համարյա ոչինչ: Չնայած, ըստ տնօրենի, քաղաքապետարանի որոշմամբ երկու տարի է՝ դպրոցներում արգելված է ներկայացումների տոմսեր վաճառելը, սակայն թատրոնը իր 6 ներկայացումով
«ԻՏԱԼԱԿԱՆ» ԼՈՒՅՍ՝ «ԱԻԴԱՅԻՆ»
Կամ լուսային ռեժիսուրան՝ իբրեւ կարեւոր բաղադրիչ Ռեժիսուրային, դերասանական խաղին կամ երգչական կատարմանը, բեմանկարչական մտահղացմանը զուգահեռ, կարեւորվում է նաեւ լուսային պարտիտուրը, որը արեւմտյան ժամանակակից թատրոնում հասել է բարձր մակարդակի, նույնիսկ վերածվելով ստեղծագործության՝ արժանացել լուսային ռեժիսուրա անվանը: Դեկտեմբերի 23, 25, 26-ին նշանակված Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղի կարեւոր խնդիրներից մեկն էլ լուսային ռեժիսուրան է, որն իտալացի բեմադրիչ Մարիո
ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ԹԵ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՂԲՈՐԸ
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին կասկած է հայտնել, թե ռուսական կողմը Վարշավային փոխանցել է եղբոր՝ Լեհ Կաչինսկիի կեղծ մնացորդները: Այդ մասին հաղորդում է news.am- ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle- ը: Յարոսլավ Կաչինսկին նշել է, թե եղբոր մարմինն իրենց փոխանցելիս ընտանիքին հավաստիացրել են, որ իրոք այն Լեհ Կաչինսկիի մարմնի մասունքներն են, բայց դիակի
ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում յոթ թիրախների: Newsru-Israel-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Գազայի հատվածի հյուսիսում կետային հարձակման է ենթարկվել երեք թունել, որոնք նախատեսված են եղել Իսրայելի տարածք ահաբեկիչների տեղափոխման համար: Հարավային հատվածում՝ իսրայելական ռազմական օդուժը գնդակոծել է երկու թունել, որոնցից մեկով սպառազինություններ,
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԸ
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը կարող է հիմք դառնալ այդ երկրի իշխանությունների համար՝ ղեկավարելու կամ վերահսկելու համացանցում տեղադրվող տեղեկությունները: BBC-ի մատուցմամբ, օրինագծով նախատեսվում է, որ ցանկացած նյութ կամ հաղորդագրություն, որը որեւէ բնույթի ատելության, քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության կոչ կպարունակի՝ խստորեն կարգելվի: Բացի այդ, խստորեն արգելվելու է որեւէ տեքստի հրապարակում, որը երկրի իշխանությունների
«Բատկային» առաջինը շնորհավորել են բռնապետները
Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այդ երկրի նախագահի պաշտոնում հերթական անգամ վերընտրվելու՝ «մեծ ժողովրդի փայլուն պատմության մեջ եւս մեկ ոսկե էջի» կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ի մատուցմամբ, Լուկաշենկոյին շնորհավորել են նաեւ Վենեսուելայի, Ադրբեջանի, նաեւ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դեռ նման շնորհավորանքով հանդես չի
Պուտինն ու Բուրջանաձեն «լեզու են գտել»
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հանդիպել է վրացական ընդդիմադիր շարժման՝ «Միասնական Վրաստանի» առաջնորդ, նախկինում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Վերջինս Մոսկվայում մասնակցել է Քութայիսում Զինվորի փառք հուշարձանի ապամոնտաժմանն ի պատասխան Փառքի բարձունքին «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի բացման արարողությանը: 1news.az-ի մատուցմամբ, Պուտինը հույս է հայտնել, որ Վրաստանից եկած հյուրին հուշարձանը դուր
Իրանցի հանրահռչակ ռեժիսոր Պանահին դատապարտվեց ազատազրկման
Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է վեց տարվա բանտարկության: Նրա փաստաբան Ֆարիդե Ղեյրաթի ասելով, իրանական իշխանությունները ռեժիսորին մեղավոր են ճանաչել «Իրանի պետական համակարգի դեմ ոտնձգությունների» մեջ: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ մեջբերելով փաստաբանի խոսքերը, թե՝ իր վստահորդը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել «Իրանի համակարգի եւ հասարակական կարգը հեղինակազրկող քարոզչական նյութեր հավաքելու եւ տարածելու համար»:
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԱԿՏԻՎ Է
Այս տարվա փետրվարին հիմնադրվեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, որի առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին եւ օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը՝ ի շահ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների մասնագիտական զարգացման, ստեղծելով գիտաշխատողների, գիտնականների, ուսանողների, պրոֆեսիոնալների, հետազոտողների արդյունավետ ցանցեր։ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան համագործակցում է Հունգարիայի նմանօրինակ ասոցիացիայի
ԴԱՍԱԽՈՍԻՆ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս իր բնակարանից առեւանգվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ. Գ.-ն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դասախոսի հարազատները բնակարանը գտել են քաոսային վիճակում, սենյակում գետնին ընկած է եղել մի ծաղկեփունջ, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որպեսզի տիկին Մ. Գ.-ն բնակարանի դուռը բացի: Դեպքից անցել է շուրջ տասը օր, սակայն
Ինչպե՞ս լավ ապրել՝ առանց կոռուպցիայի
Բուհերի ղեկավարները՝ իրենց կրթօջախների հեռանկարների ու կրթության որակի մասին «Յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իրեն կից գործող ավագ դպրոցները, բուհերը պիտի «շեֆություն» վերցնեն դպրոցների համար, պատասխանատվություն կրեն նաեւ որակի համար՝ գրքերի տպագրություն, սենյակների վերանորոգում, նոր ինտերակտիվ սենյակների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, օլիմպիադաներ եւ այլն: Եթե մենք կարողանանք մեր լավագույն դասախոսների միջոցով այդ դպրոցներում ուսումնական գործընթացներ իրականացնել,
ՔՆՆԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ
Իսկ ուսանողներն արդեն ծանոթանում են քննական «գնացուցակին» Հաշված օրեր են մնացել բուհերում քննաշրջանի մեկնարկին: Այժմ ուսանողները, իրենց խոսքով ասած՝ «տառապում» են ստուգարքների պատճառով: «Առավոտի» հարցախույզը մի շարք բուհերի ուսանողների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը ձգտում է ոչ թե ինչպես որ հարկն է պատրաստվել քննություններին եւ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, այլ փորձում է ինֆորմացիա
«ԲԱԶՄԱԶԳ, ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ»
Ըստ ֆրանսահայ «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանի՝ այսօր պետք է ընտրել այս գաղափարը՝ հայ ժողովրդի որեւէ հատվածին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով գծված սահմաններից դուրս չթողնելու համար: 1925 թ. Ֆրանսիայում հիմնադրված «Հառաջ» թերթը ավելի քան 80 տարի եղել է ֆրանսահայությանը համախմբող օղակը, այդ երկրում 1920- ականներին ձեւավորված հայ համայնքի պատմագիրն ու օրվա մի
«Լեհական օգնություն»
Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, մեր երկրում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինկսին մասնակցել է Լոռու մարզկենտրոն Վանաձորում եւ Արջուտ, Քարաձոր գյուղերում՝ Լեհաստանի կառավարության «Լեհական օգնություն» ծրագրով իրականացված նորոգումներից հետո կառույցների բացման արարողությանը: Վանաձորի թիվ 3 դպրոցում նորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանը, գնվել ուսուցչական 12 սեղան, Քարաձորում բացվել է բուժկետ, իսկ առավելապես
Իջեւանում՝ գրիպ, նաեւ՝ դեղնուկ
Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչությունում հայտնեցին, որ մարզում, հատկապես Իջեւան քաղաքում տարածված են գրիպի դեպքերը: Վարչությունում սակայն դա համաճարակ չեն համարում, գտնելով, որ ամեն տարի այս ժամանակահատվածում գրիպը տարածված է լինում: Գրիպի տարածմանը նպաստում է նաեւ ներկայումս մարզում առկա չոր, արեւային եղանակը: Վարչության տվյալներով՝ գրիպով հիվանդացության դեպքերն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի քիչ
Հանցանքը հանցանքով են կոծկում
Մարդկային «գործունեության» ապացույցներ՝ այրված անվադողեր, վառելիքի դեն նետված տարաներ… իրեղեն ապացույցներ: Մեր թերթի երեկվա համարում անդրադառնալով Տավուշի եւ Լոռու մարզերում՝ Դիլիջան քաղաքի եւ Թեղուտ գյուղի մատույցներում անտառային հրդեհներին, ներկայացրել էինք Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանի եւ Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանի խոսքը՝ երկուսն էլ նկատել էին, որ մարդիկ այրում են խոտը եւ դառնում անտառային հրդեհների
ՏՈՆԻՆ ԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Արմավիրի մարզի քաղաքներում ամփոփում են անցնող տարին Ինչպես ցանկացած Ամանոր, այս մեկն էլ կիսատ գործերը ավարտելու, 364 օրում արածը մեկ օրում ամփոփելու ու նաեւ ուրախանալու, նոր հույսերի եւ սպասումների պատեհ առիթ է: Նոր տարին ու Սուրբ Ծննդյան տոնը՝ ամեն ինչից բացի ու առաջին հերթին՝ տոն է: «Ի՞նչ նոր տարի, ի՞նչ տոն ու տոնական տրամադրություն, եթե
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թ. կատարված աշխատանքները եւ 2011 թ. աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է
ԼՑԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԹԵԹԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ
Դեկտեմբերի 20-ին հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում՝ բենզալցակայանի տարածքում: Ռ. Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի եւ յուղի տարաներ: Հրդեհի հետեւանքով ձեռքի թեթեւ այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը: