Օրվա լրահոսը
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՉՈՒԶՈՂՆԵՐ՝ ԸՍՏ ԱՇՈՏՅԱՆԻ
ԿԳ նախարարը չի բացառում, որ իր պաշտոնանկության մասին լուրերը կարող են պատվեր լինել Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց 2010թ. կատարված աշխատանքները: Նա 2010-ը որակեց ԿԳ նախարարության համար դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի եւ զարգացման տարի: Նախարարը գոհ է, որ կրթության ոլորտն այս տարի գտնվել է ոչ միայն իշխանությունների, այլեւ հասարակության համակ ուշադրության կենտրոնում, երկրորդ ձեռքբերումը
Հերթական դասական համերգը
Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ դասական երաժշտական հերթական երեկոն: Համերգին իրենց անզուգական կատարումներով հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող, վոկալիստ Սոնա Վարպետյանն ու թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը՝ «Կոմիտաս» կվարտետից: Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Չայկովսկու, Ռախմանինովի, Մելիքյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգի ավարտին հաջորդեց ծափողջույնների տարափը: «Սա դեռ սկիզբն է, Սոնան դեռ շատ անելիքներ
Գովա՞զդ, թե՞ հակագովազդ
Անվանումները՝ միայն ուղղական հոլովով Այս տարվա մարտին մամուլում անդրադարձել էի Թամանյան-«Ջերմուկ» անտրամաբանական, անգրագետ եւ անհեթեթ գովազդի նկարագրի մանրամասներին: Եվ ահա մի նոր անակնկալ: Այս անգամ մեզ հրամցնում են «Գյումրի» գարեջրի գռեհիկ գովազդը: Հեղինակներն անտեսել են շատ պարզ, կարեւոր հանգամանք: Գովազդում, երբ առկա է մարդը, առավել եւս, որ նա կին է, ապա առաջնայինը պետք է լինի
ՀՈԳԵՎՈՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ ԿԱ
Բացակայում է պետության ներքին կազմակերպվածությունը Հայ հասարակությունն արդեն տեւական մի ժամանակահատված իր վրա զգում է սոցիալ-քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: Սրան գումարվում է նաեւ հասարակության խոր բեւեռացումը. մի կողմում ֆինանսական տուզերի խմբերն են՝ անհայտ ծագման վիթխարի ունեցվածքով, մյուս կողմում՝ Հայաստանից փախչել չկարողացող եւ օրհաց գոյություն պահպանող ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը: Ստեղծված իրավիճակում, սակայն, չեն դադարում
Դիտավորություն չկա՞
Վերջին մեկ ամսում բազմաթիվ հրդեհներ բռնկվեցին Լոռու մարզում, ինչի արդյունքում մարզկենտրոն Վանաձորի շրջակա սարագագաթներն ու ստորոտները սեւացան: Նոյեմբերի 6-ից մինչ այսօր հրդեհների հետեւանքով 13 հազար հեկտար չոր խոտ է այրվել, հնարավոր է եղել փրկել վտանգի տակ գտնվող ավելի քան 14 հազար հեկտար անտառը: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի կարծիքով, անտառը հրդեհելը դիտավորություն է,
Հրդեհները մարվել, մեկուսացվել են
Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ գյուղի մատույցներում: Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանից տեղեկացանք, որ հրդեհի երկու օջախ է եղել՝ գյուղի վերեւի սարերը եւ Թեղուտից Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի հարակից տարածքը: Դեկտեմբերի 19-ի դրությամբ գյուղի վերեւի հատվածում կրակը մարված էր, իսկ Հաղարծին տանող ճանապարհի մերձակայքում հրդեհը մեկուսացված էր, կրակը դեռ մխում
ՔՐԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑՎԻ՞
Մեր տեղեկություններով, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել: Անցած ամիս տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 15-ի լուսադեմին, ժամը 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ պոչամբար տանող պոչատարում տեղի ունեցած վթարի հետեւանքով աղտոտվել էր Ողջի գետի ջրային ավազանը, ըստ մասնագետների՝ բնությանը հասցվել էր 650 հազար
ՍՈՎՈՐԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային՝ կօգնի տեղական ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը: «Առավոտը» տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին եւ 11-ին Ստամբուլում կայացել է Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER, ԵՌԱ) տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, եւ որում Հայաստանը դարձել է կազմակերպության անդամ: ԵՌԱ-ում մեր երկիրը ներկայացնելու են
ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար: «ԳԱԶ-3110» մակնիշի Տ 0722 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել փողոցային լուսավորության սյանը, ինչի հետեւանքով վարորդ՝ 46-ամյա Վոլոդյա Մամյանը տեղում մահացել է: Վ. Մամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Դեղորայքային թունավորումով Երեւանի թիվ 2 համալսարանական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 54 տան բնակիչ՝ 15 տարեկան Նարինե Սարգսյանը:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Դեկտեմբերի 18-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիի Պարույր Սեւակի փողոցի 1-ին շենքի թիվ 54 բնակարանի բնակիչներ՝ 50-ամյա Ռուբեն Նիկոլյանը, 35-ամյա Վարսենիկ Նիկոլյանը եւ 23-ամյա Մերի Պետոյանը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ԾԽԱԽԵՂԴ Է ԵՂԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, 3 օր առաջ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Բակունցի փողոցի թիվ 1 շենքի 10-րդ բնակարանում: Բնակարանի բազմոցի վրա հայտնաբերել են 72-ամյա Ռաֆիկ Սիմոնյանի դին (նախնական տվյալներով՝ ծխախեղդ եղած):
ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԸ
Երեկ ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում, նախնական տվյալներով, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ եւ ԱԱԾ ՕՀ-ները: Տեղում պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 64 տան բակում կայանված, Շ. Հովսեփյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 162 ՍՏ 21 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի մասում տեղադրված է ինքնաշեն պայթուցիկ
ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վանաձորի բնակիչներ Հ. Խոդիկյանի եւ Ա. Հարությունյանի համար կայացրած արդարացման դատավճիռը: Հիշեցնենք, որ վանաձորցիները մեղադրվում էին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու եւ պահելու մեջ: Նախաքննությունը, պաշտպան Ռ. Հակոբյանի խոսքերով, անցել էր բազմաթիվ խախտումներով, սակայն Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր
Դատախազության նոր էջը
Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի «Սումգայիթ» բաժինը (www.genproc.am/sumgait), որտեղ կարող եք ծանոթանալ 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում եւ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերին: Մասնավորապես, կայքում տեղադրվել են ականատեսների, տուժողների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առեւանգվածների եւ անհայտ կորածների
«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ» Է ՄՈՌԱՆԱԼԸ…
Ռաֆայել Պապայանը Ռազմիկ Մարկոսյանի հետ՝ Երուսաղեմում: Երկրի վրա ճշմարտություն որոնողը երկնքի լույսն է գտնում …Հոգին իր երգով պիտի տառապյալ մարմնին փարատի, Թեկուզ դա լինի վերջին մահամերձ մի երգ կարապի… Ռ. Պապայան Ռաֆայել Պապայանի «Թռիչք» գիրքը լույս է տեսել Ռազմիկ Մարկոսյանի աջակցությամբ: Այսօր Ռ. Մարկոսյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ռազմիկ Մարկոսյանը Ռաֆայել Պապայանի
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ
«Վիշապի կոթողներ» այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումներն այդպես էլ տեղի չունեցան: Պուրակի շրջակա շենքերի բնակիչների համար երկար սպասված դեկտեմբերի 18-ը վաղ առավոտյան պուրակ բերեց միայն բնապահպանության նախարարության, հ/կ-ների, կուսակցությունների ներկայացուցիչների: Քննարկմանն այդպես էլ չհայտնվեցին ոչ այգու կառուցապատման իրավատեր ԿԱԷՌ Քոնսթրաքշն ՍՊԸ-ի, ոչ էլ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ
ԿԳՈՐԾԻ Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ
Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողութունը։ Նա ի լուր հանրության խոստացել է հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կատարել քաղաքապետի իր լիազորությունները եւ գործել ի բարօրություն երեւանցիների։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, կարեւորելով պարոն Կարապետյանի՝ լավ կառավարիչ լինելու ընդունակությունը, հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի բոլորի հույսերը եւ հուսախաբ
Բնակիչներին թողնում են ձիերի հույսի՞ն
Հարցնում են «Ժառանգության» ներկայացուցիչները՝ ավտոերթ կազմակերպելով ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրման: «ԱՊՊԱ»-ի դեմ բողոքի ակցիան տեղի կունենա այսօր, հանրապետության մի քանի քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, սակայն մինչ այդ «Ժառանգության» ներկայացուցիչները, Գյումրիում մամուլի ասուլիս հրավիրելով, մանրամասնում էին, թե ով է բողոքի իրական հեղինակը, ինչ փոփոխություններ պետք է մտցվեն օրենքում ու, առհասարակ, երբ կարելի է այն կիրառելի
ՀՀԿ-Ն ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՐՈՒՄ
Այսպես է կարծում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ ամփոփելով անցնող տարին, լրագրողներին ասաց. «Արագ փոփոխվող աշխարհում պետք է արագ փոփոխություններ կատարել, բայց դրանք պետք է լինեն ժողովրդավար: Պետք է ոչ միայն խոսել, այլ նաեւ գործել: Եթե տեմպերը չեն գոհացնում, պետք է ավելի արագ շարժվել, բայց՝
Աշոտյանի բարեկրթության օրինակներից մեկը
ԿԳ նախարարը օտարալեզու դպրոցներ բացելու հակառակորդներին երեկ ԱԺ-ում մեղադրեց արտաքին շահեր սպասարկելու մեջ: ԱԺ-ն երեկ սկսեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Լարիսա Ալավերդյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց, թե գործադրվող այսքան ջանքերն ընդամենը 2 դպրոցի համա՞ր են: Ի պատասխան նա մասնավորապես ասաց. «Միայն ձեր
«ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակի առթիվ Հանրապետական կուսակցության հիմնումը 1990թ. բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ ժամանակ կուսակցության հիմնադիր ղեկավարի՝ Աշոտ Նավասարդյանի նկարագիրը՝ իբրեւ ազատության մարտիկ եւ գործիչ, նրա քաղաքական կենսագրությունը քչերին էր հայտնի: Նոր իրավիճակում ստեղծվում էր նոր կուսակցություն, որ կոչված էր թարմ շունչ եւ բովանդակություն հաղորդել մեր քաղաքական դաշտին: Լինելով
ՁՄԵՌ ՊԱՊԵՐԸ ՊԱՆՐԻ ՊԵՍ ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Նրանց այցելության գինը 15 հազար դրամից դարձել է 70 հազար դրամ Մանկապարտեզներում արդեն սկսվել են տարեվերջյան տոնական միջոցառումներն ու հանդեսները, որոնց վերջում, մանուկներին ուրախացնելու համար, անպայման գալիս է Ձմեռ պապը, որ հանձնի ծնողների գնած նվերները: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում մսուրային խմբի հերթական հանդեսներից մեկին հրավիրված Ձմեռ պապի կերպարից նույնիսկ շոկի մեջ էր ընկել մանկապարտեզի տնօրենը, որովհետեւ
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԵՂԱՆՆԵՐՈՎ ԴՈՄԻՆԳՈՅԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերին – Ըստ Պետական վիճվարչության տվյալների, հանրապետությունում ամենից աղքատ մարդիկ ապրում են Շիրակի մարզում եւ Գյումրիում, ինչո՞ւ է այդպես: – Արդյունաբերությունն է պատճառը, նախկին Լենինականում եղել է 90 հազար աշխատատեղ, ցավոք, հիմա Լենինականը՝ Գյումրին, հանրապետության արդյունաբերության հետ կապված մոտ 8-9-րդ տեղում է գտնվում, եւ դրանից է կախված,
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ
«Ա1+»-ը հայց է նախապատրաստում ե՛ւ ՀՌԱՀ-ի, ե՛ւ այն երկու կազմակերպությունների դեմ, որոնց տված տեղեկանքների պատրվակով մերժվեց մրցութային իրենց առաջարկը: ՀՌԱՀ-ը դեկտեմբերի 16-ին բավարար գնահատեց մի շարք հեռուստաընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողությունը: Թե որքանով է հիմնավոր այդ գնահատականը՝ մի ապացույցն էլ դարձավ «Ա1+»-ի դեկտեմբերի 20-ի ասուլիսը, որը լուսաբանելու էին եկել արտոնագիր ստացածներից միայն «Շանթը» եւ Հ2-ը: Բազմակարծության
«ՄԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄԵԶՆԻՑ»
ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն անցնող ամբողջ տարվա ընթացքում տոնեց իր հիմնադրման 20-ամյակը: Էլ բարեգործական ծրագրեր, էլ առողջապահական ծրագրեր, էլ բազմամարդ հանդիպումներ, ու հազար ու մի բան, իսկ անցած շաբաթ օրը՝ որպես բոլոր միջոցառումների ամփոփում, կուսակցությունը հանդիսավորությամբ նշեց իր ծնունդը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ: Հանդիսավոր միջացառմանը ներկա
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստ: Համալսարանի Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍՏԱԽՈՍ Ես, փաստորեն, գրածներիս ու տպածներիս համար ե՛ւ իմ, ե՛ւ մանավանդ մորս փոխարեն էի պատասխանատվություն կրում, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ ամենաքիչը ես ու մայրս էինք էդ ասեկոսեներից նեղվում ու նեղսրտում, եւ մայրս չէր ամաչում իմ գրածների ու տպածների համար, եւ նմանապես ե՛ս չէի ամաչում դրանց համար, որովհետեւ, էլի
Դեկտեմբերի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր փոքր-ինչ լարված կլինեք, բայց հաջողություններ աշխատանքում անպայման կարձանագրեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ մտածելու, անցյալը վերհիշելու առիթ կտա: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-
Խնձորի սիրահարներին՝ չի սպառնում
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խնձորը դրական է ազդում մարդու հիշողության վրա: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մրգի այս տեսակի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք պաշտպանում են գլխուղեղի բջիջները քայքայումից: Հիշողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար, գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր մի քանի խնձոր ուտել կամ պարզապես խնձորի հյութ խմել: Այսպիսով, խնձոր սիրող