Օրվա լրահոսը
Ի՞նչ են անում ծանրորդներ Մելինեն, Հռիփսիմեն եւ Տիգրանը
Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո մեր առաջատար ծանրորդները ներկայումս անցնում են բուժհետազոտություններ: Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Փարիզից վերադառնալու ճանապարհին Տիգրան Գ. Մարտիրոսյանը մնացել էր Մոսկվայում` թիակի լայն ոսկորի հետ ունեցած խնդիրների պատճառով եւ բուժհետազոտություն էր անցնում: «Դրանից հետո որոշվեց նրան ուղարկել Գերմանիա եւ ծանրորդը մոտ չորս օր առաջ մեկնել
Պուտինն ընդունեց նախագահ առաջադրվելու առաջարկը
Կիրակի օրը Մոսկվայում, «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որը վարչապետ Վլադիմիր Պուտինին դիմել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու կոչով։ Համագումարից առաջ կուսակցության բարձրագույն խորհրդի եւ գլխավոր խորհրդի նախագահությունը նիստ են գումարել եւ միաձայն որոշել են կուսակցության անունից Պուտինին առաջադրել նախագահության թեկնածու։ Համագումարին մասնակցել է 11 հազար
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը
Ըստ լրատվամիջոցների` նոյեմբերի 25-ին պատգամավոր Հայկ Սանոսյանը իր ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հայտարարել է, որ չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա «ազգանպաստ քայլերը»։ Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը։ Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական և այլ բնույթի սերտ կապեր ունի
«Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանը կառաջարկի՞ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»,- հեգնում է ՆԺԿ նախագահը
ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որպես քաղաքական փաստաթուղթ հասկանալի է համարում, բայց որպես նախագահին պաշտոնանկ անելու հնարավորություն`չի տեսնում անգամ տեսականորեն: Հռչակագիրը փաստաթղթի վերածելու եւ գործողության մեջ դնելու կարիքն, ըստ նրա, չի էլ զգացվի. «Իրավիճակն այնպես կփոխվի, որ իշխանափոխություն կկատարվի եւ այդ ժամանակ հաշվի չի առնվի թե
Մյասնիկ Մալխասյան. «ԲՀԿ-ին պետք է մեղքերը քավելու հնարավորություն տալ»
Լեւոն Տեր Պետրոսյանը նոյեմբերի 25-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն ուժ գտնի կոալիցիայից զատվելու եւ նպատակ որդեգրի ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ապա ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի համագործակցելու այդ ուժի հետ, բացառությամբ միասնական ցուցակով հանդես գալը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի այս համոզմանը, ՀԱԿ անդամ, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն ասաց,
ՀԱԿ-ի ջանքերն ուղղվելու են իմպիչմենտի իրականացմանը
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` ներկայիս խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը գործող նախագահի կողմնակիցներն են, ինչպե՞ս են Կոնգրեսում պատկերացնում Սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց. «ՀԱԿ-ի օրակարգում դրված է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Կախված հետագա քաղաքական զարգացումներից` մենք մեր բոլոր ջանքերը ուղղելու ենք այդ խնդրի լուծմանը»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վահագն Խաչատրյան. «Քաղաքական զարգացումների ընթացքը ցույց կտա»
«Ձեր հարցը տեղին չէ»,– Aravot.am-ի հարցին` վերջին հանրահավաքից հետո, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր անձնական կարծիքը` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ. ՀԱԿ-ում այլեւս արդիակա՞ն չէ «Ոչ դոդացմանը» կարգախոսը, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Իսկ թե ներկայումս Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործնական հնարավորությունները որքան են, մեր զրուցակիցը ասաց. «Ես չեմ կարող
Խոշոր ավտովթար` Երևանում. 5 ավտոմեքենաներ բախվել են իրար, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 5 ավտոմեքենա: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ, ու քանի որ վթարի հետևանքով առաջացել է
Ուելսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ինքնասպան է եղել
Այսօր ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հարի Սպիսը սեփական տանը գտնվել է մահացած: Բրիտանական մամուլի փոխանցմամբ, նա ինքն իրեն կախել է, իսկ ոստիկանության տարածած հաղորդագրությամբ, շրջակայքում սպանության կասկածելի հանգամանքներ չեն հայտնաբերվել: Հանգուցյալի գործընկերներն էլ իրենց հերթին ասում են, որ վերջին շրջանում Սպիդն իր պահվածքով ինքնասպանություն կատարելու նշաններ ցույց չի տվել: Մարզիչը 42 տարեկան էր,
Ձյունը եկավ դանդաղ, ձյունը հալվեց արագ
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին: Ռուբեն Հախվերդյանի այս երգը կարծես երեկվա համար էր. առավոտյան ամբողջ Երեւանը պատված էր ձյան սպիտակ շերտով: Ուռա, գոռում էին երեխաները և ուրախ, զվարթ շարունակում իրենց խաղը: Ցավոք, ձյունը մեկ ակընթարթի պես եկավ ու անցավ: Այժմ դրանից մնացին միայն հուշեր: Ինչպիսին էր քաղաքը ձյան շերտի
Վարդանիկն ու ռաբիսը (ՎԻԴԵՈ)
Խորհրդային տարիներին տարածված անեկդոտների շարք կար Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին: Այդ անեկդոտները տարբեր տարիքի մարդկանց համար էին՝ կախված իրենց «բացության» աստիճանից… Բլոգում, Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին անեկդոտ պատմել չեմ պատրաստվում, այս անգամ ուրիշ Վարդանիկի մասին եմ ուզում խոսել, բայց ոչ մերօրյա Վարդանիկի` այսինքն Գյումրիի քաղաքպետի: Պատահաբար youtube-ում հայտաբերեցի մի վիդեո, որտեղ փոքրիկ երեխան
«Երբեմն ուզում եմ կարիճն իրական դառնա ու մի օր խայթի »
ՀՊՄՀ-ի ուսանողուհի Անահիտի սերը դաջվածքների նկատմամբ նկատելի էր դեռ մանկուց. «Երբ փոքր էի, սիրում էի գրիչով ձեռքերիս նկարել: Անմիտ պատկերներ էին, բայց ինձ դուր էին գալիս: Ամեն անգամ, երբ դասից տուն էի գալիս, մայրս մի լավ բարկանում էր: Ես ազդվում էի նրա խոսքերից, բայց շարունակում էի նկարել այնպես, որ չնկատեր»,- պատմում է նա: Ասում է`
Վիկ Դարչինյան. «Ես Մորենոյից շատ ուժեղ կլինեմ»
Վախթանգ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին թեթեւագույն քաշային կարգում WBA-ի չեմպիոն պանամացի Անսելմո Մորենոյի հետ մենամարտի մասին հայտարարել է. «Նա լավ բռնցքամարտիկ է, բայց լավ զինվոր չէ, նա ռինգ չի մտնում հաղթելու համար: Նա պաշտպանվողական ոճի բռնցքամարտիկ է եւ, պարզապես, ուզում է ռաունդներում հաղթել: Եվ ես շափից ավել ուժեղ կլինեմ նրա համար: Նա ինձանից խոշոր է ու,
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը եւ «Զանգերը»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը և Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:
Թամար Պողոսյանը Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին. «Հայտարարություն կլինի, սիրելիս, բավարարվեք այսքանով»
Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատն ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ կատարվել են ֆինանսական լուրջ չարաշահումներ: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից արված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել
Սենսացիա. Ամերիկյան Սամոայի հավաքականը պատմության մեջ 1-ին հաղթանակն է տարել
Այս երկրի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում վերջին տեղերից մեկն է գրավում եւ իր 20-ամյա պատմության ընթացքում դեռ ոչ մի անգամ չէր ճաշակել հաղթանակի քաղացրությունը: Եվ ահա, սառույցը շարժվել է: Օրերս 2:1 նվազագույն հաշվով հավասարազոր ուժերի տեր Տոնգայի նկատմամբ տարած հաղթանակը սամոացիների համար վերածվել է ազգային տոնի: Իսկ հավաքականի մարզիչ ԹոմասՌոնգենի խոսքերով այն կմտնի ֆուտբոլի պատմություն:
Բնապահպաններն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն
Վաղը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը, որտեղ, ըստ մի խումբ բնապահպանների, կան բազմաթիվ բացթողումներ, և բնության պահպանության համար վտանգավոր կետեր: Բնապահպանները կարծում են, որ նախատեսվող փոփոխություններով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի
Լեւոն Արոնյանը Մոսկվայում նոր ռեկորդ է սահմանել
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ Միխայիլ Տալի հուշամրցաշարի «հնաբնակներից» է, երրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը, մրցաշարի յուրօրինակ ռեկորդ սահմանեց, ինչը վկայում է նրա կայուն ու բարձր խաղամակարդակի մասին: Գնահատելով իր ելույթը Մոսկվայում` Արոնյանը ԶԼՄ-ներին ասել է. «Խաղիս որակից ընդհանուր առմամբ գոհ եմ: Հունաստանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունից հետո մի փոքր հոգնած էի, սակայն որոշակի մակարդակից
Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Անանդ-Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավար
Մոսկվայում «Ինտերֆաքս» գործալայությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պաշտոնապես հայտարարել է, որ հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի գխխավոր մրցավար: Իրենք` գրոսմայստերները, հաստատել են, որ Աշոտ Վարդապետյանի թեկնածությունն իրենց լիովին բավարարում է: Վերջնականապես որոշվել են նաեւ մրցամարտի անցկացման
2012-ին համակարգիչը հնարավոր կլինի ղեկավարել ժեստերով (Տեսանյութ)
2012-ին Microsoft ընկերությունը կներկայացնի Kinect խաղային համակարգի նոր տարբերակը, որը նախատեսված կլինի Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այն թույլ կտա ղեկավարել համակարգիչը ձեռքի շարժումներով: Սպասվում է, որ Kinect-ի համակարգչային տարբերակը կճանաչի շարժումները 50 սմ տարածության վրա: Խաղային տարբերակը թույլ է տալիս ժեստերով կառավարել սարքը 1,2 մետր հեռավորությունից: Առաջին անգամ Kinect-ը ներկայացվել է 2009-ի հունիսի
Կյանքը կախված է լինում ընդամենը մեկ պարանից
Զառայի համար էքստրիմը անբացատրելի զգացում է: Նա մագլցում է Հրազդանի կիրճի բարձունքները արդեն մեկ տարի: Հասկացել է, որ ստացած զգացողությունը «վերջնա»: «Էքստրիմը առաջին հերթին ադրենալինի հաճելի զգացում է, երբ դու կախված ես լինում օդում ընդամենը մեկ պարանով, ու քո կյանքն էլ է դրանից կախված, քո միակ օգնականն էլ դու ես: Այդ անբացատրելի զգացում է :
Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Երկրաշարժ` Վան քաղաքի մոտակայքում
Արեւելյան Թուրքիայում` Վան քաղաքի մոտակայքում, 5 km խորության վրա, այսօր 4.2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Փոխանցում է ԱԻ նախարարությունը` հղում անելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնի աղբյուրին:
ՎիվաՍելլը շնորհավորեց լրագրողների Ամանորը
Այս զարմանահրաշ տորթը մեկն էր այն անակնկալներից, որ արեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ լրատվական դաշտի համար կազմակերպվող նախաամանորյան արդեն ավանդական դարձած հավաքույթի ժամանակ: Թերեւս որեւէ այլ առիթ, որեւէ այլ տեղ դժվար է գտնել, որտեղ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր նախասիրություններ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ իրենց այդքան միասնական, ազատ եւ հանգիստ զգան: Այդ միասնությունն ապահովելը «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մոտ ստացվում է միշտ: Երեկ՝
Ստյոպա Սաֆարյան. Սերժ Սարգսյանի արձագանքը անբացատրելի ու անհասկանալի ագրեսիվ էր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիք կատարած իր այցի ընթացքում անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված նամակին: Մասնավորապես, ասել էր, թե «այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը»,
Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի չեմպիոն է
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 18 տարեկանների մրցաշարի վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը ընդամենը 6 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Դեբաշիսի հետ և, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Վաստակած 7-ական միավորով 2-րդ տեղը կիսեցին Դաս Դեբաշիսն ու ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը:
3 ջիփ տեղափոխող բեռնատարը շրջվել է. Վրաստանի քաղաքացին տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց (Ֆոտոշարք)
Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` կեսօրին, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ի ոլորաններում բեռնատար «Սկանիա» մակնիշի LAD 565 վրացական համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Վարորդը Վրաստանի քաղաքացի Համազի Պայիկիձեն է, որը հիվանդանոց
Չափավոր խմելը նվազեցնո՞ւմ է շաքարախտի վտանգը
Միջին տարիքի կանայք, որոնց ուտելիքը պարունակում է շատ ածխաջրեր՝ ըստ Foxnews-ի վկայակոչած նոր հետազոտության, կարող են նվազեցնել շաքարախտը՝ չափավոր օգտագործելով ալկոհոլ: Հետեւելով ավելի քան 80 հազար կանանց 26 տարվա ընթացքում՝ հետազոտողները պարզել են, թե նրանց համար, ովքեր գործածում են այնպիսի ածխաջրեր, ինչպիսիք են սպիտակ հացը, կարտոֆիլը եւ քաղցր ըմպելիքները, մի 30 տոկոսով ցածր է շաքարախտի
Սվարովսկի քարերով են ցանկանում տեսնել այս տարվա տոնածառը
Մոտենում է Ամանորը: Այս օրերին քաղաքը սկսում է ավելի գեղեցկանալ: Զարդարվում են փողոցները, խանութները և իհարկե` Հանրապետության հրապարակը: Այստեղ է տեղադրվում Ամանորի խորհրդանիշ եղեւնին: Եղեւնու տեղադրման աշխատանքները սկսված են: Մեր ժամանման պահին, եղեւնին տեղադրողներն արդեն գնացել էին: Փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք երեւանցիների հետ: Ցանկացանք իմանալ` ինչպիսին կուզեին տեսնել այս տարվա տոնածառը: Քաղաքացիների ցանկությունների մասին կարող եք


















































