Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար` Երևանում. 5 ավտոմեքենաներ բախվել են իրար, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 27,2011 23:37

Այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 5 ավտոմեքենա:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ, ու քանի որ վթարի հետևանքով առաջացել է մեքենաների մեծ խցանում, ու ՃՈ աշխատակիցները ի վիճակի չեն տիրապետել իրավիճակին, դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Շատ արագ դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի ենթարկված մեքենաների թվում են` «Գազել» և «Հունդայի» մեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների` թիվ  39 երթուղու «Գազել»-ի վարորդը վարորդական վկայական չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930