Օրվա լրահոսը

ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆՆ Է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման՝ կողոպուտի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Այս անգամ, ինչպես նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, դատարանի ձեռքում է ամբաստանյալ Սուրեն Մելքոնյանի պաշտպան Նարինե Թովմասյանի նամակ-միջնորդությունը, համաձայն որի՝ բարձր ջերմությամբ եւ անկողնային հիվանդ

ԻՐԱՆՑԻՆ ԶՈՀՎԵԼ Է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 7 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ վրաերթի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 32-ամյա Մոժդե Կուրոժի Աբադին, որը տեղում զոհվել է:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Բահինիի Հայաստան կատարած այցի նպատակն

Հեքիմյանի թոռան եւ մյուսների գործը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի (լուսանկարում) նախագահությամբ տեւական ժամանակ ընթանում է մի քրեական գործով դատավարություն, որում մասնակցություն ունի ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի մարզի քրեական հետախուզության վարչությունը ղեկավարած, խորհրդային էստրադայի լավագույն ամենաճանաչված կոմպոզիտորների շարքին դասված Ալեքսեյ Հեքիմյանի թոռը՝ Մկրտիչ Հեքիմյանը: Բացի Մ. Հեքիմյանից, նույն գործով մեղադրյալներ են ճանաչվել Արտակ Ավետիսյանը, Սերգեյ Աղաջանյանը,

Պաշտպանները պատշաճ ձեւով տեղեկացված չեն եղել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ էր թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հունիսի 9-ի վճիռը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Լոռու մարզի դատախազությունը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵՏԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հ.Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին են դիմել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 21 շենքի բնակիչներ՝ թոշակառու Կարինե Շահվերդյանն ու թիավարության նախկին ԽՍՀՄ չեմպիոն Սերգեյ Գեւորգյանը: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի ապօրինությունների եւ շանտաժների զոհը: Ա. Թորոսյանը, օգտագործելով ՀՀ նախագահի

ԼՈՒՑԿՈՒ ՏՈՒՓԻ ԳԻՆ ԵՆ ՎՃԱՐԵԼ

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը կոլեկտիվ հանցագործություն է՝ պետական պաշտոնյաների մասնակցությամբ»,-երեկ Թեղուտի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը: «Արմինֆոյի» փոխանցմամբ, բնապահպանները մատնանշել են Թեղուտի հանքավայրի շահագործման՝ ACP ընկերության կողմից ներկայացված նախագծում մի շարք անճշտություններ: Օրինակ՝ մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0,8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային

«Դիագնոստիկա» են արել

«Հայտնի է, որ մեծածախ ինտերնետի գինն անհամեմատ էժան է, քան մատուցվում է մանրածախին, նույնիսկ, եթե այն բերվում է Վրաստանից կամ Իրանից: Ինձ համար՝ որպես ինտերնետ օգտագործողի, պարզ է, որ ինտերնետը դեռ անմատչելի է սուղ պայմաններում ապրողների համար: Մեկ-երկու տարի առաջ, երբ ինտերնետը թույլ էր, բայց արժեր 6000, ապա՝ 5000 դրամ (օգտվում էի մասնավոր փոքր ինտերնետ

Պատճառը աղքատությունն է

Բարեգործական ճաշարանի այցելուները, պակասելու փոխարեն, ավելանում են Էրեբունի համայնքում արդեն 13 տարի գործող, հանրակացարանային շենքերով շրջապատված բարեգործական ճաշարանն այսօր դարձել է տասնյակ անապահով ընտանիքների միակ ապրուստի միջոցը: Իսկ ամենացավալին այն է, որ այս ճաշարանից օգտվողների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Այն հիմնադրվել է ամերիկահայերի ԲԱՖԱ կազմակերպության եւ Հայ օգնության ֆոնդի օժանդակությամբ: Մեզ հետ զրույցում

ՕՐԵՆՔԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆՔ ԸՆԿԵԼ

Այդ պատճառով էլ միլիոնավոր գումարներ «ջուրն ենք լցնում» Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում հոգեկան հիվանդներին տրամադրվող դեղամիջոցների՝ մասնավորապես պետպատվերի շրջանակներում տրամադրվող «Օլանզապինի», դեֆիցիտ է լինում, ինչի հետեւանքով հիվանդները եւ նրանց հարազատները կրկին խնդիրների առաջ են կանգնում: Այս դեղամիջոցը մեր պետության համար բավականին թանկ հաճույք է. դեղամիջոցի 30 հաբը մոտ 110 հազար դրամ արժե: Հաշվի առնելով, որ

ԱՆՎԱՎԵՐ ԴԵՂ

Անվավեր է ճանաչվել Ֆ. Հոֆման-Լա Ռոշ Լտդ Շվեյցարիայի արտադրության «Տիբերալ (օրնիդազոլ) 500մգ (10) թաղանթապատ դեղահաբեր» դեղի գրանցումը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից, բացի դեղամիջոցի անվավեր ճանաչելուց, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով հանրապետությունում նաեւ դադարեցվել է նշված դեղի շրջանառությունը: Նշենք, որ նախարարը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի օդանավակայանով տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել

Գյումրիի մանկավարժականի շենքը՝ այսուհետ տեխնոպա՞րկ

Երեկ մեկ անգամ եւս քննարկվեց Գյումրին բարեկարգ՝ ժամանակակից փողոցներով ու տրանսպորտով տեխնոքաղաք դարձնելու ուտոպիան Արդեն երկրորդ տարին է՝ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է ավերակ Գյումրին գերժամանակակից տեխնոքաղաք դարձնելու, բարձրակարգ լաբորատորիաներ հիմնելու, հետագայում նաեւ՝ աշխարհի առաջադեմ բուհերի ուսանողներին այստեղ տեղափոխելու գաղափարը: Այդ նպատակի համար, որը, պատասխանատուների խոսքով, հազիվ թե իրագործելի դառնա 15-20 տարի անց, արդեն իսկ ծախսվել

74-ԱՄՅԱ ՄԻ ԽԵՂՃ ՄԱՐԴ ԱՃՈՒՐԴՈՎ ՕԲՅԵ՞ԿՏ Է ԳՆԵԼ

Գործարարը վստահեցնում է, որ բանկը ձեւական աճուրդ է արել ու իր օբյեկտը ձեռքից խլել Ամեն տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մեր երկրում փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին, սակայն, ըստ էության, որեւէ քայլ չի ձեռնարկվում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Ձեռնարկված բոլոր միջոցառումներից, վերջին հաշվով, օգտվում են խոշոր բիզնեսներն ու նրանց տերերը:

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂՀ ճանաչման խնդրին եւ Ազգային ժողովում դրա քննարկմանը: Նա ասել է, որ պատրաստվում է հանդիպել «Ժառանգության» անդամներին եւ պարզել, թե Ղարաբաղի անկախությունն ի՞նչ սահմաններով են նախատեսում ճանաչել: Եթե ճանաչումը պետք է լինի ներկայիս սահմանով, գեներալը երկու ձեռքով կողմ է դրան: Սակայն եթե ճանաչումը պետք է

«ՇԵՖՆ Ա ԱՍԵԼ»

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԵԿՄ Էջմիածնի մասնաճյուղի անդամներն արդեն տասն օր է՝ այցելում են քաղաքում գտնվող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ, մեծ եւ փոքր խանութներ ու իրազեկում, որ «օբյեկտի» տերը մինչեւ ամանորյա տոները պետք է որոշակի հանգանակություն անի ԵԿՄ-ի ֆոնդին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տոնական նվերներ մատուցելու, որոշակի նյութական օգնություն տրամադրելու համար: Խոսակցություններ են շրջանառվում, որ ամենացածր շեմը 200 ամերիկյան

ՄԱՅՐԵՆԻԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԸՆԿԱԼԵԼԻ Է

Ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը – ԱԺ-ն առաջիկա օրերին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, սակայն դրանց վերաբերյալ դեռ պահպանվում են մտահոգությունները: Մասնավորապես, որ նախագծերը հակասում են Կրթության բնագավառում խտրականության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993-ին: Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարեւորվում է «հանրային իշխանությունների

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻ՞ՇՏ Է

«Վիքիլիքս» կայքի հրապարակումներում ԱՄՆ դավադրություն չկա, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ»,- երեկ ՌԱՀԿ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը գտնում է, որ այդ հրապարակումները ամոթալի իրավիճակում են դնում ԱՄՆ-ին: Կեսկատակ-կեսլուրջ նա նշել է, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում ամենաշատ օգտագործվող բառը լինելու է «ներողությունը»: Վիքիլիքսի՝ Հայաստանին վերաբերող բացահայտումները ուժեղացնում են Հայաստանի արտաքին

ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

«Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին” բանաձեւի նախագծի քննարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Այս մասին henaran.am-ի հետ բացառիկ զրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ժոզեֆ Դեյսի մամուլի խոսնակ Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմատնանշելով նախագծի քննարկման հնարավոր ժամկետները: Նրա խոսքով՝ բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ Ադրբեջանի խնդրանքով: “ՄԱԿ-ի ԳԱ-ի հաջորդ նստաշրջանը կսկսվի 2011-ի սեպտեմբերի 13-ին»,-հավելել է Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմեկնաբանելով

ՀՅԴ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում՝ բավականին մեծ օրակարգով: Այն, ինչ որ տարվա ընթացքում պետք է անեին՝ փորձում են սղացնել հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում՝ այնտեղ անպայման կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ

Human Rights House Foundation-ը հայտարարություն է արել

Միջազգային այս կազմակերպությունը դիմել է  ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել  քաղբանտարկյալներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանին: Երեկ Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին, նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարարին եւ լրջորեն անհանգստացած լինելով անազատության մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի դեմ կատարված վերջին հարձակումներով՝ կոչ է արել նրան անմիջապես ազատ արձակել:

ԱՎԱԳԱՆԻՆ ՉԳԻՏԻ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՎ Է

Երեւանի ավագանին արդեն մի քանի օր է՝ սպասում է, թե Սերժ Սարգսյանն ում է որպես նոր քաղաքապետ մատնացույց անելու: Երեւան քաղաքի ավագանին որոշել է. քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: Ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո քաղաքապետի թափուր մնացած պաշտոնում շրջանառվում է երեք թեկնածուի անուն՝ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն

«ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ»

Երեւանի քաղաքապետի հրաժարականի եւ ապագա քաղաքապետի թեման երեւանցիներին քիչ է հուզում Երեւանի քաղաքապետի հրաժարականը հայկական հարցը չէ, համայն հայությանը հետաքրքրող թիվ մեկ խնդիրը չէ, մինչդեռ զարմանալիորեն հավակնում է դառնալ այդպիսին: Երեւանն իր պատմության մեջ թվով 51 քաղաքապետ է ունեցել, Գագիկ Բեգլարյանը 52-րդն էր: Տեղական եւ անգամ արտերկրի մամուլին եւ լրատվական ծառայությունների լուրերին ծանոթանալով՝ տպավորություն ես

«FREEDOM HOUSE»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԹԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «Ա1+»-ԻՆ

«Freedom House»-ը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ կոչ է արել Հայաստանի կառավարությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Հայաստանի իշխանությունները 12 անգամ մերժել են «Ա1+»-ի հայտերը՝ վերստին ստանալ հեռարձակման արտոնագիր: Նաեւ նշված է, որ իբրեւ հեոուստաընկերությանը խորհրդանշական աջակցություն՝ հազարավոր մարդիկ փոքր գումարներ են նվիրաբերել «Ա1+»-ին օգնող հիմնադրամին: «13-րդ անգամ «Ա1+»-ի օրինական պահանջի

ՉԻ՞ ԾԵԾԵԼ

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստառեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծի ենթարկելու համար պատրաստ է պատիժ կրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովն ու Յաբլոկովան պայմանավորվել են խաղաղության համաձայնագիր կնքել, որը կստորագրվի մոտ ժամանակներս: Մինչ այդ էլ խոսվում էր այն մասին, որ հայտնվել է մի սիրողական տեսանյութ, որում մանրամասն երեւում է այդ չարաբաստիկ օրը կատարվածը: Այդ

ԸՆԿԵՐԱՍԵ՞Ր ԵՔ, ԹԵ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ

Մասնագետները ասում են՝ միայնակ մարդիկ ունեն  բարձր ճնշում, սակավ ընկերասեր են եւ ավելի շատ են արտադրում առողջության համար վնասակար սթրեսի կորտիզոլ հորմոնը: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայնությունը, որպես հասարակական  հիվանդություն, զարգանում է յուրաքանչյուր նոր սերնդի հետ:  Վիրտուալ շփումը, հասարակական ցանցերը չեն կարող փոխարինել անմիջական հաղորդակցությանը, երբեմն անիրական շփումները հարյուրավոր մարդկանց հետ ավելի են

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Յուրաքանչյուր 5-րդ կինը գիրանում է մոտ 9,5 կգ-ով ամուսնության առաջին տարվա ընթացքում: Այդ մասին են վկայում բրիտանական գիտնականների հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են մոտավորապես 3000 ամուսնացած կանայք: Հարցման մասնակիցների 42%-ը խոստովանել է, որ կտրուկ գիրության պատճառը ընդհանուր հանգիստ վիճակն է, մինչդեռ 22%-ը կարծում է, որ ամուսնությունից հետո վերացել է տղամարդու վրա տպավորություն թողնելու անհրաժեշտությունը: Ոմանք

«Ազերիները ճանաչե՞լ են Արցախի անկախությունը»

Վերջերս հայտնաբերեցինք, որ ադրբեջանական alfavit.az  կայքում տարբեր գրքերի վաճառքի հայտարարությունների հետ միասին ներկայացված է նաեւ արցախցի լրագրող, մի քանի գրքերի եւ սցենարների հեղինակ Արփի Վանյանի «Երջանկության գաղտնիքը» գիրքը: Այն տպագրվել է Ռուսաստանում՝ «Ամրիտա Ռուս» հրատարակչության կողմից, եւ, կարծում ենք, հենց հրատարակիչներն էլ առաջարկել են գրքի վաճառքը ադրբեջանական վերոնշյալ  կայքէջում: Գիրքն այն մասին է, թե ինչպես

ՄԵԿԸ ԲԱԼԻԿ, ՄՅՈՒՍԸ՝ ՈՒԺ, ՄԵԿ ՈՒՐԻՇՆ ԷԼ՝ ՓՈՂ Է ԽՆԴՐՈՒՄ

Ինչե՞ր ասես, որ չեն ուզում ձմեռ պապից Ամանորին հաշված օրեր են մնացել: Գերզբաղված երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները շարունակում են լարված աշխատանք տանել այս օրերին, որպեսզի հավուր պատշաճի ներկայանան իրենց սիրելի հանդիսականին, երկրպագուներին՝ թե՛ հեռուստաէկրաններից, թե՛ բեմերից: «Առավոտը» նրանցից հետաքրքրվեց, թե ինչ երազանքներ ունեն նրանք՝ կապված Ամանորի, Ձմեռ պապի հետ: Ի՞նչ են երբեւէ խնդրել Ձմեռ պապից փոքր ժամանակ

Կեղտոտ խաղեր

Թեթեւագույն քաշային աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային մենամարտում վանաձորցի Վիկ Դարչինյանին մրցավարները ձայների տարաձայնությամբ պարտություն գրանցեցին, ինչը մարզաձեւի սիրահարների եւ մասնագետների բուռն քննարկումների առիթ է դարձել: Մարտի հաջորդ օրը մեր մասնագետները, որոնց հետ հասցրել ենք զրուցել, միակարծիք էին, որ թեեւ դա Վախթանգի լավագույն մենամարտերից չէր, սակայն հաղթանակը միանշանակ նրանն էր: Այս համոզմունքն է

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031