Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ես քեզ սիրե՞մ, դու ինձ կսիրե՞ս»

Նոյեմբեր 19,2011 12:25



Ռուզաննան ու Արարատը ժպիտով են հիշում իրենց առաջին հանդիպումները, հեռախոսազրույցները, կռիվները:  «Ռուզանի նկարներն էի տեսել, ու շատ էր դուրս էկել: Մենք ընդհանուր բարեկամ ունեիք, ովքեր ապրում են Ռուզանենց շենքում. որոշեցի գնալ նրանց տուն»,- պատմում է Արարատը:
Բարեկամներն էլ  որոշեցին նրանց ծանոթացնել: Աննան` Ռուզանի զարմուհին, զանգում է ու Ռուզանին կանչում իրենց տուն:
«Պատրաստվում էի գնալ, մեկ էլ Աննան մտավ մեր տուն, բրդեց բաղնիք ու սկսեց քսվացնել, հետո միասին գնացինք իրենց տուն: Արարատն այնտեղ էր: Անկեղծ ասած, սկզբից ընդհանրապես նա դուրս չեկավ, մտա, ինքը եղբորս հետ խոսում էր, բարևեցի, թեքվեց, ասեց` բարև ազիզ, ու արհամարական շուռ եկավ: Զարմացա.  ի՞նչ ազիզ»,-  ծիծաղելով հիշում է Ռուզաննան: Սա վերջին անգամը չէր, որ Արարատը պետք է զարմացներ Ռուզանին: «Մեր տանը սուրճ էի եփում, մեկ էլ եկավ եղբորս հետ: Երկրորդ անգամ էի իրան տեսնում էդ օրը: Իրանից գոհ մտավ խոհանոց ու քիչ հետո հեռախոսս զանգեց: Ընկերներիցս էր: Խոսեցի, անջատեցի, հետո տեսնեմ ջղայնացած ինձա նայում ու հարցնում`ո՞վ էր: Մեկ էլ մամաս եկավ: Գնաց ու մամայիս ասեց` որ գամ ձեր աղջկա ձեռքը խնդրելու, կտա՞ք: Բերանս բաց` կանգնել էի»:
Սկզբնական շրջանում Արարատի արարքները Ռուզաննային շատ էին բարկացնում. «Նստած էինք հոպարենցս տանը, դիմացս Արոն էր նստած: Մեկ էլ հաղորդագրություն եմ ստանում, բացեցի ինքն էր, գրել էր` «Որ ես քեզ սիրե՞մ, դու ինձ կսիրե՞ս»:  Ջղայնանում էի,, բայց ծիծաղս գալիս էր »:
Արարատն էլ պատմում է, որ Ռուզանին հենց առաջին օրվանից սիրել է: «Առաջին անգամ հենց տեսա իրան, հասկացա, որ ինքնա»: Սկզբում Արարատի համար դժվար էր. մերժումներ, անպատասխան զանգեր ու հաղորդագրություններ: Բայց նրա համառությունը տվեց իր արդյունքը: Առաջին ժամադրությունը մարտի 8-ին էր: «Հենց Արոյին տեսա էդ օրը, ուզում էի թեքվեի ու հետ գնայի»,- խոստովանում է Ռուզանը: Արարատն էլ հիշում է, թե ինչ պատահեց, երբ ցանկանում էր նվերը տալ. «Ձեռքս տոպրակ կար: Գցեցի գետնին, մեկ էլ Ռուզանը` հըըը : Վախեցա, նվերն ընկնում էր ձեռքիցս: Ասեցի` ի՞նչ եղավ: Պարզվեց` Ռուզը քաղաքի մաքրության մասին էր մտածում»:
Նրանք սկսում են հանդիպել: Թվում էր` ամեն ինչ շատ լավ է, երբ մի օր պարզվեց, որ Ռուզաննայենց ընտանիքը մեկնում է Ֆրանսիա. «Կյանքում չեմ մոռանա Արոյի դեմքը, երբ իմացավ էդ մասին»,- արդեն ժպտալով հիշում է Ռուզանը: Իսկ Արարատը այդ օրերը հիշել չի ցանկանում. «Կյանքիս ամենադաժան օրերն էին: Գիշերները մենակ էդ մասին էի մտածում, թե ինչ ենք անելու»:
Օդանավակայանում բաժանումը երկուսի համար էլ շատ ծանր էր: Ռուզաննան հիշում է, որ բաժանումից հետո մի շաբաթ սենյակից դուրս չէր գալիս, անընդհատ լացում էր. «Արոն ինձ էդ օրը խոսք տվեց, որ կգա իմ մոտ: Էդ ամբողջ ընթացքում ինքը փաստաթղթերն էր դասավորում, ու ինչ որ բան միշտ չէր ստացվում: Արդեն չէի հավատում, որ կհանդիպենք: Որոշեցի, որ ես պետք ա հետ գամ Հայաստան: Ծնողներս դեմ էին: Հիշում եմ ինչքան եմ վիճել, տնից դուրս էի գալիս ու մի քանի ժամով գնում, բայց հետո Արոյի գործերը ստացվեցին: 8 ամիս անց նա եկավ: Հիշում եմ` օդանավակայանում, որ տեսա` ինչքան էր նիհարել: Երջանկությանս չափ չկար, որ մենք վերջապես իրար հետ էինք»:
Նրանք որոշեցին շատ չսպասել և ամուսնանալ: Ինչպես նրանց սիրային կյանքը , այնպես էլ ամուսնությունը հեշտ ու խաղաղ չստացեց. «Հարսանիքի օրը` առավոտյան, կռվեցինք` փուչիկի համար: Արոն փուչիկ էր փչում, որ պետքա մեր հարսանյաց սրահում կախեինք, ու գմփացրեց: Տենց կռվեցինք, ես լացեցի, ինքն էլ նեռվայնացավ, թողեց ու գնաց, ասեց, որ էլ չի գա, ես էլ ասեցի`մի արի; Բայց դե 30 րոպե հետո եկավ»,- ծիծաղելով պատմում է Ռուզաննան:
Պսակադրությունը տեղի ունեցավ ֆրանսիական եկեղեցում, նրանցից յուրաքանչյուրը պետք է երդում տար իր կողակցին` հավերժ սիրել և լինել նրա կողքին. «Մինչև եկեղեցի հասնելը Ռուզը էդ էր պարապում հետս: Կրկնում էինք մեքենայի մեջ: Բայց եկեղեցում ես մոռացա էլի մի քանի բառ, Ռուզն էր հուշում»,- ժպիտով ասում է Արարատը:
Այժմ նրանք երջանիկ են, ինչպես նշում են` այս բոլոր փորձությունները նրանց սերն ավելի ամուր դարձրեցին, սկսեցին ավելի գնահատել միմյանց: Նրանք փաստում են` իսկական սեր գոյություն ունի և դրանից լավ բան աշխարհում չկա:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930