Օրվա լրահոսը
Մոսկվան կեղծիքներո՞վ է ստացել 2018 թվականի աշխարհի առաջնությունը
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է, թե ինչպե՞ս են ընթացել ֆուտբոլի 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունները: Դրա համար հիմք են ծառայել ՖԻՖԱ-ում կոռուպցիայի առկայության մասին հրապարակումները: ՀԴԲ-ն լուրջ ապացույցներ ունի` կապված 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հակերների` ամերիկյան հայտի էլեկտրոնային փոստը կոտրելու փորձերի հետ եւ չի բացառում, որ նման բան կատարվել
«Ժառանգություն». ՀՅԴ-ն քաղաքական համոզմունքով է քվեարկել Նիկոյանի եւ Շարմազանովի թեկնածությունների օգտին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ որդեգրած կեցվածքին, ասաց, թե «շատ նորմալ են վերաբերում» դաշնակցական պատգամավորների քվեարկությանը. «Իրենք մասնակցել են քվեարկություններին եւ քվեարկել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին: Շատ նորմալ եմ վերաբերում. դա իրենց քաղաքական համոզմունքն է, իրենց քաղաքական որոշումն
Մշակույթի նախարարությունը վերջին տեղում է
Նրանց կայքը ճանաչվել է ամենավատը Այսօր «Հայացք» ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց մեր պետական մարմինների կայքերի մոնիտորինգը: Կայքերում գնահատվել է, թե որքանով է այն թափանցիկ, օպերատիվ, հասանելի եւ ամբողջական: Ըստ այդ չափանիշների, նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների մեջ ամենավատ կայքն է համարվել մշակույթի նախարարության կայքը, վատագույններից են նաեւ ոստիկանության եւ էերգետիկայի
Հավասար իրավունքներով՝ անհավասար պայմաններում
Ունենալ հավասար դիրքեր՝ չի նշանակում գրավել տղամարդկանց տեղը Շատերը կարծում են, որ քաղաքականությունը միայն տղամարդկանց գործն է եւ կանայք չեն կարող գլուխ բերել, լուծել հասարակական-քաղաքական խնդիրներ: Սակայն, հակառակ այդ սխալ տեսակետի՝ հասարակական կյանքում կանայք արդեն մեծ տեղ են գրավում, զգալի մասը ստանձնել ու շարունակում է ստանձնել նոր ազդեցիկ դերեր՝ տարբեր ոլորտներում: Ցավոք, մեր համարձակ կանանցից միայն
«Ինձ այլ աչքով չեն նայել»
Սիրված դերասանուհի Ժենյա Ավետիսյանը՝ իր եւ ստեղծագործական ուղու մասին Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Երբ 1960-ականների սկզբներին Մայր թատրոնի բեմ բարձրացավ «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացումը (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան), հայ բեմի մեծերի կողքին առաջին անգամ հայտնվեց հմայիչ ու գեղեցիկ Ժենյա Ավետիսյանը:
Breakdance-ի մրցույթը ձախողվեց
Դեկտեմբերի 12-13-ը կայանալիք Breakdance-ի մրցույթը չեղյալ է հայտարարվել: Կազմակերպիչ Արտակ Մուսայելյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում չգտնվեցին մրցությանը պատրաստ թիմեր, բացի Battle Frize-ից եւ Art Drive Crew-ից. «Նրանք փաստացի մարտահրավեր նետեցին մնացած թիմերին, որոնք հրաժարվեցին մասնակցել՝ կարելի է ասել պահանջելով, որ ժյուրին անպայման հրավիրվի Վրաստանից»: Կազմակերպիչը հավելեց, որ ներկա պահին իրենք պատրաստ չեն նման ծախսեր հոգալ: Ա. Մուսայելյանի
IT գրագիտության առումով՝ Քարի դար եւ նոնսենս
Տիգրան Զարգարյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի խնդիրների ու ծրագրերի մասին Տիգրան Զարգարյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո հաստատությունը կրկին անցել է բնականոն հունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Զարգարյանը, լրջորեն պատրաստվում են 2012-ին. Հայկական տպագրության 500-ամյակն է նշվելու, Երեւանն էլ հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Աշխատանքներն ավելի առաջ կգնային, եթե գրադարանը տարածքները ազատագրելու համար դատական
Կենտրոնի մի մասում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 9.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան, Մ. Ադամյան, Սարյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Կողբացի, Պուշկին, Փարպեցի, Արամի, Ամիրյան, Բուզանդի, Լալայանց, Հանրապետության, Տպագրիչների, Չայկովսկու, Մ.Մկրտչյան, Դեղատան, Ֆիրդուսի փողոցների, Հյուսիսային պողոտայի, Նալբանդյան փ. 1-23, 2-100, Վարդանանց փ. 1-83, 2-20, Խորենացի փ.
Համագյուղացի վկաները նոր են իմանում բռնաբարության փորձի մասին
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: 27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար: Դատական նիստին հրավիրված վկաների ցուցմունքներից պարզվում է, որ Թադեւոս Գեւորգյանն ու տուժող Գայանե Սարգսյանի ամուսինը վիճաբանություն
Մարզպետական ընդունելություններ
Հայաստանի ոչ բոլոր մարզպետներն են քաղաքացիների ընդունում, ընդունողներն էլ շարունակում են պետության հաշվին «լավամարդ» երեւալ: «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի». ՀՀ սահմանադրություն, հոդված 88.1: Սա նշանակում է, որ
Բարձր լարումով հողի հարցը ՄԻՊ-ին է՞լ չի հուզում
6 ամիս է՝ Մարդու իրավունքների գրասենյակից տիկնոջ դիմումին ոչ հա են ասում, ոչ չէ Մելանյա Հայրապետյանն արդեն 6 ամիս է՝ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնի, սակայն ՄԻՊ գրասենյակից նրա բողոք-դիմումին ոչ մի արձագանք չկա: ՄԻՊ-ից կնոջը հայտնել են միայն, որ դիմումն ընդունել են ու դրանով կզբաղվեն: Տիկին Մելանյան իր
«Գյումրեցին էլ է արժանի պրոֆեսիոնալ մերկապարուհու»
Ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նորից պատրաստվում է խորհրդարան մտնել Օրերս հայտնի գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արման Սահակյանը Գյումրիում հայտնեց, որ ինքը պատրաստվում է ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել հենց այս քաղաքից: Նա թիվ 34 ընտրատարածքում մրցակցելու է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, եւ նրան սատարելու է
Կարեւորը՝ բյուջեն ընդունվեց
Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ փաստելով, որ ՀՀԿ-ն դիտորդի կարգավիճակով այսուհետ անդամակցելու է ԵԺԿ-ին (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն), «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հանրապետականը եւ նախագահ Սարգսյանը գնում են ճիշտ ուղղությամբ, ժողովրդավարության զարգացման ճանապարհով, այն է՝ ՀՀԿ-ն ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների առաջատարն է եւ ստանձնել է ժողովրդավարության լոկոմոտիվի դերը»: Ըստ
Ծայրահեղ դեպքում ՀՅԴ-ն կդիմի ՄԻ պաշտպանին
Իսկ առայժմ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մտադիր է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ՍԴ դիմելու համար ԱԺ-ում ընդամենը 27 ստորագրություն հավաքել: Երեկ ՀՀ խորհրդարանը, ի դեմս մեծամասնության, մերժեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի՝ ԱԺ-ն ՀՀ նախագահին առաջարկում էր քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կամ դիմել Սահմանադրական դատարան: Հիմնավորումը, հիշեցնենք, այն էր, որ կառավարությունը ձախողել է 2008-2012
«Իմ որոշման մասին առաջինը ձեզ կհայտնեմ»
«Առավոտի» հետ զրույցում խոստացավ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը – Մեր տեղեկություններով՝ Դուք պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 25 ընտրատարածքից, ինչո՞ւ եք նման որոշում կայացրել: – Ես ձեր թերթից եմ իմացել, որ առաջադրվելու եմ: Ասեմ, որ ինքս դեռեւս նման որոշում չեմ կայացրել, եթե որոշում կայացրած լինեի, ի լուր բոլորի կասեի այդ մասին:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատասխանը
«Առավոտը» տեղեկացրել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: Մենք հղում էինք արել ՀՀ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը: Նշել էինք, որ ըստ այդ որոշման, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երեւանի Արշակունյաց-2 հասցեում գտնվող`6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքի գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76
Դատարկ տեղը չեն ցնցի
Ռուսաստանում անցած խորհրդարանական ընտրությունները ոչնչով ավելի վատը չէին, քան նախորդ ընտրությունները կամ նույն միջոցառումները ԱՊՀ այլ երկրներում՝ նաեւ Հայաստանում: Սակայն աղմուկը այս վերջին (անշուշտ, դարձյալ կեղծված) ընտրություններից հետո հարյուրապատիկ ավելի շատ է երեք հիմնական պատճառներով. նախ՝ սոցիալական վիճակը բարդացել է, երկրորդ՝ 4-5 տարի առաջ այդ աստիճանի զարգացած չէր ինտերնետը, եւ որպես հետեւանք՝ չկար այլընտրանք վերեւից
Լեգենդար Մայք Թայսոնին նոկաուտի ենթարկած բռնցքամարտիկն ավարտում է կարիերան
Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ, անգլիացի Դենի Ուիլյամսն, այնուամենայնիվ, որոշել է ավարտել բռնցքամարտիկի կարիերան, որի գագաթնակետը եղել է 2004 թվականին լեգենդար Մայք Թայսոնին 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելը: Այս մասին տեղեկացնում է «boxrec.com»-ը: Ուիլյամսն այս տարի անցկացրել է հինգ մենամարտ, որոնցից երկուսում պարտվել է տեխնիկական նոկաուտով: «Հիմա ես բռնցքամարտում ինչ-որ բանի հասնելու ձգտում
Դանիացի հղի կովերն արդեն Տավուշում են
Այս տարվա մարտի 19-ին «Օ Դը Սենը կօգնի Տավուշին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հայկական Տավուշն ու ֆրանսիական Օ Դը Սենը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի ֆրանսիացիները կօգնեն Տավուշում զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ բարելավել ինքնահոս ջրանցքները եւ պոմպակայանները, կառուցել ագրոբազաներ, զարգացնել անասնապահությունը եւ տնկարանային տնտեսությունները: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի Լուսաձորի տարածքում Ֆրանսիայի Օ Դը
«Հրազդան» մարզադա՞շտ, թե՞ տոնավաճառ. ո՞րն է «հոգեպես ավելի ազնիվ»
«Հրազդան» մարզադաշտի տարածքում տոնավաճառի կառուցման ծրագիրը բուռն քննարկումների նյութ դարձավ։ Ավելին, խնդրի առնչությամբ Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորի (նաև խոշոր գործարար) ջրերը նույն առվով չհոսեցին։ Նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի միջև տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել։ Ի դեպ, վերջինս ցանկանում է երկհարկանի կամ ավելի բարձր շինություն կառուցել մարզադաշտի տարածքում, իսկ Հայրապետյանն այդ
2011 թ. դարձյալ չարձանագրեց դրական տեղաշարժ կոռուպցիայի սանձահարման գործում
Հատված Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունից՝ նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան. «ՀՀ իշխանությունները 2011 թ. ընթացքում շարունակեցին ընդունել հակակոռուպցիոն ուղղվածությaն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես, Գնումների մասին նոր օրենքը կամ Հանրային ծառայության մասին օրենքը: Ի կատարումն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2009-2012 թթ. Ծրագրի, ինչպես նաև ՀՀ միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների` ընդունվեցին մի շարք
Կապանցիները դժգոհ են տրանսպորտի աշխատանքից
Սյունիքի մարզկենտրոն Կապանի երթուղային տաքսիների ու ավտոբուսների սպասարկումից հաճախակի են բողոքներ լինում: Կապանցիները դժգոհում են խցկված, «իրար գլխի բարձրացած» ու անմարդկային պայմաններում ուղեւորափոխադրումներից: «Առավոտին» դիմած կապանցի մանկավարժների բողոքը քաղաքի թիվ «15» երթուղու պատասխանատուներից է: Մանկավարժները պնդում են, որ ամեն առավոտ աշխատանքի են գնում խցկված, ոտքի վրա կանգնած: Նրանք ասացին, որ մտադիր են քաղաքապետարան դիմել` այս
Ըստ ՀՀԿ-ականի՝ ՀԱԿ-ԲՀԿ ինտրիգն ավարտվեց
Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի հետ հարցազրույցից – ՀԱԿ–ը երեկ հայտարարեց, որ այլեւս չի սպասում ԲՀԿ–ի պատասխանին։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ ինտրիգը ավարտվեց։ – Այո, պետք է ենթադրել, որ այն ավարտվեց, եւ կողմերն են դա որոշում կամ իրենց վերաբերմունքն արտահայտում։ Մի կողմն ընդհանրապես որեւէ հայտարարություն չի արել, հավանության նշան ցույց չի
Բերման են ենթարկել Շամշյանին հարվածներ հասցրածներին
Դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհա-տրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով
Խնայեք` ոչ երեխաների հաշվին
Օրերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած թվերն իսկապես սարսափելի էին. Հայաստանում մոտ 300 հազար երեխա ապրում է աղքատության, իսկ նրանցից 47 հազարը՝ ծայրահեղ աղքատության մեջ։ Պետական պաշտոնյաներն էլ սա բացատրում են պետական և համայնքային բյուջեների ոչ բավարար միջոցներով։ Մինչդեռ «ոչ բավարար» միջոցների պատճառաբանությունը չի գործում շատ ու շատ այլ դեպքերում։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե մենք ապրում ենք
Վահան Հովհաննիսյանի աստղագուշակը
Վահան Հովհաննիսյան֊- Կենդանակերպի նշանը՝ Խլուրդ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակասական իրադարձություններով։ Երկուշաբթի օրը՝ Բյուրոյի գաղտնի նիստ։ Գիր-ղուշ գցելու միջոցով կորոշեք, թե որ օրերն եք իշխանամետ լինելու, որ օրերը՝ ընդդիմադիր։ Երեքշաբթի օրը կողմ կքվեարկեք հանցավոր իշխանությունների թեկնածուին։ Սկզբունքայնության աճ, վճռական դիրքորոշում։ Չորեքշաբթի օրը վարչապետը կհրավիրի խաղի։ Աստղերը խորհուրդ են տալիս հրավերն ընդունելուց
Բելլա Քոչարյանին նկարագրել են գեր, Ռիտա Սարգսյանին՝ շիկահեր
www.akinator.com կայքը՝ ՀՀ պաշտոնյաների ու նրանց կանանց մասին յուրահատուկ պատկերացում ունի Աշխարհի 10 լեզուներով akinator.com կայքը գուշակում է ցանկացած մարդու, որի հնարավոր է պահել մտքում՝ լինի մարդ, կենդանի, հարազատ-բարեկամ, թե քաղաքական գործիչ: Մենք փորձեցինք «մտքում պահել» մի քանի քաղաքական գործիչների՝ պարզելու, թե ինտերնետային տեղեկատվական բազայում ինչ ինֆորմացիա կա ՀՀ նախկին ու ներկա նախագահների, պատգամավորների, գործարարների
Ավանդների հարցն անլուծելի է թվում
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելանին՝ ասելով, որ Հայ ազգային կոնգեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվեն նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ում ներդրված ավանդները։ Միաժամանակ ՀԱԿ-ի մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի 1000 ռուբլի
Գյումրիին նոր ոստիկանապետ են նշանակել
Երեկ ուշ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրու ոստիկանապետ է նշանակել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սաշիկյանին: Թե ինչ կենսագրություն ունի վերջինս, մասնագիտական ինչ գործունությամբ է փայլել եւ որ արժանիքի համար են նրան Գյումրին վստահել՝ տեղի ոստիկանների փոխանցելով, այս մասին իրենք գաղափար չունեն: Միայն հայտնի է, որ նա երեւանաբնակ ախլքալակցի է: Նոր


















































