Օրվա լրահոսը

Պայքարել աղանդավորների,՞ թե՞` աղանդների տարածմանը նպաստող եկեղեցականների դեմ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-րդ հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Իսկ թե որքանո՞վ է պաշտպանված յուրաքանչյուրի մտքի , խղճի և կրոնի ազատության իրավունքը, դժվար է ասել: Այսօր Հայաստանում գործում են տասնյակ աղանդներ և հարյուրավոր աղանդավորներ: Ես ինքս որ աղանդավոր եմ, ոչ էլ ցանկանում եմ դառնալ, սակայն դեմ եմ

«Պետությունը մեզ հավատարմագրել է, բայց չի աջակցում». Ասում է դեկանը

Ինչպես մյուս համալսարանները, այնպես էլ Մաշտոցի անվան համալսարանն ունի խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են ուսանողները: «Մեր համալսարանի խնդիրն ուսանողն է, պատկերացրեք, որ ոչ մի բանով չի տարբերվում մյուս համալսարաններից: Ամեն ինչն էլ նույնն է, մնում է ուսանողը սովորի»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Սարգսյանը: Հոգեբանության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Պետրոսյանը բողոքում է, որ իրենց

Ո՞ւմ ամանորն է զարդարելու այս տոնածառը (Տեսանյութ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր Aravot.am-ին տրամադրեց լուսանկար, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողատայով տեղափոխում մոտ 15 մետր երկարությամբ եղևնի: Թե ո՞վ, ինչո՞ւ և որտե՞ղ է տեղափոխում այս եղևնին՝ դեռևս պարզ չէ: Ֆոտոլրագրողը հայտնում է, թե մասնագետները հայտնել են, որ այս եղանակին նման մեծության եղևնի տեղափոխելը հանցագործություն է: Կամ եղևնին բերվել է Վրաստանից, կամ

Անահիտ Բախշյանի հայտարարությունը ԱԺ-ում

Նոյեմբերի 30-ի արտահերթ նիստում տեղի ունեցավ հերթական տհաճ միջադեպը` «Ժառանգության» պատգամավորի ու Հանրապետականը ներկայացնող Առաքել Մովսիսյանի միջեւ, որի առթիվ լրատվության տարբեր միջոցներով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից տրվեցին որակումներ ու չհիմնավորված արդարացում այն մասին, թե «մեզ մոտ ամենաքիչն է լինում նման բան, իսկ ուրիշ խորհրդարաններում ավելի լուրջ հետեւանքներ ունեցող երեւույթներ են լինում»: Կարծես` 99_ի  հոկտեմբերի 27-ին

Դատում են Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդականի դստերը

Գյումրիի «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի երիտասարդ տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը, որը Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդականի դուստրն է՝ մեղադրվում է պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձերը ջեռուցման վարձի դիմաց գանձելու, պետության հաշվին պոլիկլինիկայում «լեւի» հաստիքներ պահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն զբաղեցրել է ՙԳազպրոմբանկի՚ առաջին փոխնախագահի աթոռը: Նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին: «Գազպրոմբանկ» ԲԸ ռուսական առևտրային բանկն իր բոլոր հիմնական ցուցանիշներով ներառված է Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի շարքում: Բանկը հիմնադրվել է 1990 թվականին: «Գազպրոմբանկ» ԲԲԸ -ն նաեւ «Առէկսիմբանկի» կանոնադրական կապիտալի 100 %-ի սեփականատերն է: Բանկի նկատմամբ վերահսկողությունը պատկանում է «Գազֆոնդ» ոչ պետական կենսաթոշակային

Համաստեղ Փառք ու պատիվ հայ մշակույթին

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ արեւմտահայ գրող Համաստեղին նվիրված հուշ-ցերեկույթ: ՙԻր կենդանության օրոք նա թողեց հարուտ գրական ժառանգություն,  որ ժանրում էլ  ստեղծագործեց, ստեղծեց իսկական գլուխգործոցներ՚,- փաստեց ՀՀ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը: Միջոցառման ընթացքում  Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը ընթերցեց հատվածներ գրողի մի քանի գործերից, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին ներկաների կողմից: ՙԻր ծննդյան 70-ամյակի

Երեխան կերել է հոր պահպանակը

3 տարեկան Հարին քչփորելով ծնողների ննջասենյակի պահարանի  դարակները՝ գտնելով վարդագույն տուփով, մրգային բույրով պահպանակը՝ կերել է, ապա տուփը տվել ծնողներին ու խնդրել, որ դրանից նորից գնեն իր համար: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լուիզանա նահանգում: Անհանգստացած ծնողները երեխային անմիջապես բժշկի են տարել, սակայն, ի երջանկություն նրանց՝  Հարին առանձնապես չի տուժել ծամած եւ կուլ տված պահպանակից:

Բնապահպանները կարծում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը պրոֆեսիոնալ չի կազմված

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը չի ծառայում բնապահպանական փորձաքննությանը: Ինչպես է արվում գնահատումը եւ փորձաքննությունը՝ հասկանալի չէ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Արման Վերմիշյանը: «Սովորաբար նման օրենքները, առավել եւս փորձաքննության նման օրենքը, որ իսկապես հիմնարար օրենք է եւ սրանից է կախված, թե հետագայում ինչ խնդիրներ կառաջանան՝ այդ առումով օրենքը շատ թերի

Կապանի կանայք մտադիր են ավագանու կին անդամ ունենալ

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ-ն  երկու տարեկան է, գործում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի հզորացնել կանանց դերը տարածաշրջանում` բարձրացնելով նրանց իրավագիտակցության մակարդակը, զարգացնել ու խթանել նրանց ունակություններն եւ հմտությունները: «Մեր գործունեության արդյունքում ունեցանք կարեւոր ձեռքբերումներ, ամենակարեւորը՝ 25 աշխատատեղի ապահովում, 895 շահառուներ: Մենք համագործակցում ենք մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, տարածաշրջանի կրթական օջախների, Մեղրու եւ Գորիսի

ՀԱԿ ներկայացուցիչ. «Ահարոն Ադիբեկյանն անդեմ է ու անազնիվ իր գործերում» (տեսանյութ)

ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նորմալ է վերաբերվում վերջին շրջանում ՀԱԿ-ից որոշ անդամների հեռանալուն. «Գաղափարական խնդիրներ կան, ինչ–որ հարցերի հետ չեն համաձայնել,նորմալ է, մարդիկ ուզում են իրենց դեմքը ինքնուրույն ցույց տան»: Նա մեր զրույցում անդրադարձավ նաեւ սոցիոլոգ ԱՀարոն Ադիբեկյանի վերջին ուսումնասիրություններին:Հիշեցնենք, որ սոցիոլոգի տվյալներով, ՀԱԿ-ը նախընտրական շրջանում դեռ չկողմնորոշված ու անորոշ ու անդեմ դիմագծերով է առաջնորդվում:

ՀՅԴ-ն չպաշտպանեց իր ընդդիմադիր գործընկերոջը

Նոյեմբերի 5-ին, երբ ՀՀ խորհրդարանում տեղի էին ունենում ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրումները, ու խմբակցությունները ներկայացնում էին իրենց դիրքորոշումները՝ ՀՅԴ-ն միակն էր, որը ոչ քննարկումներին մասնակցեց եւ ոչ էլ առավել եւս հայտնեց իր դիրքորոշումն առաջադրված երկու՝ ՀՀԿ կողմից՝ Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգության» կողմից՝ Լարիսա Ալավերդյանի, թեկնածությունների վերաբերյալ։ Այսօր արդեն ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ընտրություններից հետո

«Одноклассники.ru»-ի օգտագործողները կկարողանան տեղադրել սեփական տեսանյութերը

«Одноклассники» սոցցանցում շուտով հնարավոր կլինի վերբեռնել սեփական տեսանյութերը: Այս մասին «РИА Новости»-ին է հաղորդել սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը: «Մինչ այժմ նման հնարավորություն չի եղել, քանի որ մենք զգուշացել ենք պոռնկագրության տարածումից»,-ասել է Շիրոկովը: Նման բովանդակությունից խուսափելու համար օգտագործողներն իրենք կկարողանան մոդերացիա անել, ինչպես դա արվում է լուսանկարների դեպքում: Շիրոկովը չի հայտնել նոր հնարավորության գործարկման ամսաթիվը,

Համաժողովի եկան հեծանիվներով

Այսօր «Կանաչ տնտեսություն» անունը կրող հայ-գերմանական համաժողովի ավելի քան 200 մասնակից,  համաժողովի անցկացման վայր՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց եկան հեծանիվներով: «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության ղեկավար Ջեյմս Մաքբեթը համաժողովի բացման ժամանակ հայտնեց, որ հեծանվարշավի նպատակը իրենց անկեղծ նվիրվածության ցուցադրումն է Հայաստանի բնապահպանական խնդիրներին. «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության ջանքերը մեծ են բնապահպանության ոլորտում, սակայն քաղաքացիական հասարակությունը միայնակ

ԱԺ պատգամավոր. «Դեռ շատ պաշտոնյաների վերադասավորումների ականատես ենք լինելու» (Տեսանյութ)

Իշխանություններն ընտրապայքարին պատրաստվում են քողարկված մեթոդներով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով,պաշտոնյաների հրաժարականներն ու նոր պաշտոնների նշանակումները առաջիկայում էլ շարունակվելու են: «Մենք նոր վերադասավորումների ականատեսն ենք լինելու»,- հավելեց պարոն Մինասյանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Փողոցային խաբեբաներից տուժել էին 20-ից ավելի կանայք

Իրավապահների կողմից կալանավորված Լեւոն Քիշմիշյանի եւ Մելքոն Անուշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությունից հետո պարզվեց հետեւյալը. նրանք սիրում էին «հյուրախաղերով» հանդես գալ երեւանյան փողոցներով: Նախապես պայմանավորվելով միմյանց հետ՝ երկուսով մոտենում էին փողոցով անցնող կանանց եւ ասում, որ իրենց դրամապանակը հենց նոր փողոցում կորել է եւ, որ դրա համար իրենք պետք է ստուգեն

Ջուր չի լինի Շենգավիթի մի մասում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ  դեկտեմբերի 7-ին ժամը 08.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Թամանցիների, Մասիսի, Մանթաշյան,  Ֆրունզե, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Մայիսի 9, Վերին Շենգավիթի 2-րդ., Մադոյան, Պատկանյան, Մուսայելյան, Կոտովսկու, Օդեսայի,

Հոգեկան հիվանդ կինն ինքնահրկիզվել է

Դեկտեմբերի 6-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ  Ջուջեւան գյուղում ծանր վիրավոր է Մանուշ Ծատուրյանը: «Շտապ օգնության» մեքենան մեկնել է Նոյեմբերյանից 7 կմ հեռավորությամբ  գտնվող Ջուջեւան գյուղ: Պարզվել է, որ բենզինի միջոցով իրեն հրկիզած Մանուշ Ծատուրյանը ստացած վերքերից արդեն մահացել է: Դեպքի վայրում եղել է նաեւ Նոյեմբերյանի ոստիկանությունը: 38-ամա Մանուշը  տարիներ առաջ ամուսնանալով Վրաստանում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 50 քաղաքացիների

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ: Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ

Համանախագահների հայտարարությունը

Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի), ինչպես նաեւ Հայստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը: Նրանք համաձայնության են եկել

ՀԱԿ ներկայացուցիչ. «Էս երկիրը հո հավերժ չի՞ բարի Գալուստ Սահակյանների համար» (տեսանյութ)

ԱԺ առաջիկա ընտրությունները կեղծվելու են: Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած «Ինչպես դիմակայել ընտրակեղծիքներին» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նրա համոզմամբ, Հայաստանում մի մարդու կամքից է կախված ընտրությունների նորմալ անցկացումը, իսկ Ընտրական օրենսգիրքը չի երաշխավորում նորմալ ընտրություններ .«Ասում են՝ փիղը երկնեց, մուկ ծնեց, սա կարող

ՀՅԴ-ն պիտի ստիպեր աղջիկ ունենալ, բա ո՞ւր է

ՀՅԴ-ն Ազգային Ժողով գալու դեպքում խոստացել էր «բնակչության սեռատարիքային կառուցվածքը» բարեփոխել, այսինքն՝ այնպես անել, որ տղաներն ու աղջիկները հավասար թվով ծնվեն կամ ծերերն ու երիտասարդները բնակչության մեջ հավասարակշռված լինեն: Դա ՀՅԴ-ի նախընտրական խոստումներից էր: Կուսակցությունն ԱԺ-ում հայտնվեց, սակայն տղաների եւ աղջիկների հավասարության հարցն այդպես էլ չլուծվեց, ավելին` խնդիրը վերջին տարիներին ավելի խորացավ: Եթե նորմայում 100

Այսպես շարունակվել այլեւս չի կարող. բնապահպաններն ահազանգում են (Տեսանյութ)

Այսօր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնելու նպատակով բնապահպանական կառույցների ներկայացուցիչները «Արմատ» ակումբում ասուլիս էին հրավիրել: Մինչ բանախոսները կհասցնեին ներկայանալ՝ սրահը հոսանքազրկվեց, իսկ մի քանի րոպե անց հայտնվեցին Բնապահպանության նախարարության 6-7 ներկայացուցիչներ: «Այն, ինչ որ այսօր Հայաստանում արվում է բնապահպանության ոլորտում՝ կաթվածահար է անում ամբողջ բնապահպանական ոլորտը:

«ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ընտրակաշառքներ են բաժանում» (տեսանյութ)

Որոշ կուսակցություններ արդեն սկսել են քողարկված ընտրակաշառքներ բաժանել: Այս մասին  այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների  հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած «Ինչպես դիմակայել հնարավոր ընտրախախտումներին» քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը: Ընտրակաշառք բաժանող կուսակցություններից նա առանձնացրեց ՀՀԿ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին. «Հեռուստատեսությամբ  Հանրապետական կուսակցությունը մեծամասշտաբ համերգներ է կազմակերպում,ու այդ բոլոր համերգների ժամանակ կուսակցության

Հաշմված մարզուհուն մայրը ցանկացել է վաճառել օրգան առ օրգան

Ուկրաինացի բոդիֆիթնես Իրինա Միտինան երեք տարի առաջ ընկերուհիների հետ գիշերային ակումբից տուն վերադառնալիս սարսափելի վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով կոտրվել էր ողնաշարը: Իսկ երբ մարդիկ փորձել էին նրան դուրս բերել մետաղակույտի վերածված մեքենայից՝ վնասել էին նաեւ ողնուղեղը: Այդպես, գեղեցկուհի մարզուհին ընդմիշտ զրկվել էր շարժվելու հնարավորությունից ու կանգնել «խոսող գլուխ» դառնալու դաժան հեռանկարի առջեւ: Այդ մասին

3 ժամ 49 րոպե տեւող համբույրը միավորում է հոգիները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թաիլանդում անցկացվել է «ամենաերկար համբույր» մրցույթը, որին մասնակցել է 35 զույգ, որոնցից երեքը՝ նույնասեռականներ: Համբույրի մրցույթը տեւել է հինգ ժամ. 35 զույգից առանձնացվել են երեքը: Ամենաերկար համբուրվողները, ընդ որում՝ առանց հանգստանալու, միմյանց «վայելել»  են 3 ժամ 49 րոպե. երկրոդ տեղում հայտնվել է լեսբուհի զույգը՝  ուղիղ 3 ժամ համբուրվելով, իսկ  երրորդ տեղում հայտնված  թաիլանդցիները կարողացել են

«Կլոունը դու ես,ես ծաղրածու եմ»

30-ամյա Արշակը մանկուց հետաքրքիր երազանք է ունեցել. «Ուզում էի ծաղրածու դառնալ, նույնիսկ մայրիկիս խնդրել էի ինձ համար ծաղրածուի շորեր կարել: Հագնում էի դրանք,մայրիկիս շրթներկով դեմքս ներկում էի ու իմ սենյակում տարբեր ներկայացումներ էի կազմակերպում: Ընկերներս ծիծաղում էին վրաս, բայց ինձ համար մեկ էր»: Արշակը դպրոցի բոլոր ներկայացումներին ծաղրածուի տեսքով է հատնվել ու նրան բոլորը հենց

Հաշմանդամների համար աշխատանք չկա՞

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին կոնկրետ խոստումներ էր տվել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որ պիտի զբաղվեր նրանց մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման հարցերով: Հաշվի առնելով, որ մեր երկրում կա հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդ, այսինքն՝ պոտենցիալ 180 հազար քվե, մենք փորձեցինք պարզել, թե նրանց վստահությանն արժանանալուց հետո ԲՀԿ-ն այս տարիների ընթացքում քանի՞  հաշմանդամ մարդու

Տոնածառը՝ ջրի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տոնածառ՝ ջրի վրա. այն գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: «Լողացող» տոնածառը  գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ջրի վրա գտնվող ամենամեծ տոնածառ: Այն իրական ծառ չէ, «գեղեցկուհուն» պատրաստել են մետաղից, որովհետեւ Բրազիլիայում չեն աճում եղեւնիներ:  

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սոկրատեսը

Կիրակի օրը 57 տարեկանում մահացել է 80-ական թվականների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ ավագ, լեգենդար Սոկրատեսը, որին ֆուտբոլասերների բազմամիլիոնանոց բանակը ճանաչում է նաեւ «Դոկտոր» մականունով: Ճակատագրի հեգնանքով՝ բժշկի դիպլոմ ունեցող ֆուտբոլիստը մահացել է առողջության հետ ունեցած լուրջ խնդիրների պատճառով: Այն ժամանակներում, երբ Սոկրատեսը  դեռ խաղում էր՝ վայելում էր մոլի ծխողի համբավ:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031