Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հաշմված մարզուհուն մայրը ցանկացել է վաճառել օրգան առ օրգան

Դեկտեմբեր 06,2011 16:13

Ուկրաինացի բոդիֆիթնես Իրինա Միտինան երեք տարի առաջ ընկերուհիների հետ գիշերային ակումբից տուն վերադառնալիս սարսափելի վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով կոտրվել էր ողնաշարը: Իսկ երբ մարդիկ փորձել էին նրան դուրս բերել մետաղակույտի վերածված մեքենայից՝ վնասել էին նաեւ ողնուղեղը: Այդպես, գեղեցկուհի մարզուհին ընդմիշտ զրկվել էր շարժվելու հնարավորությունից ու կանգնել «խոսող գլուխ» դառնալու դաժան հեռանկարի առջեւ: Այդ մասին իմանալով` նրա ընկերուհիներն ու հարազատները ընդմիշտ երես էին թեքել նրանից: Իսկ հարազատ մայրը, որ սկզբում իմանալով անհրաժեշտ դեղերի գների մասին, նույնպես հրաժարվել էր դուստրից, ավելի ուշ վերադարձել էր ու բժշկից հետաքրքրվել, թե հնարավոր չէ՞, արդյոք, քանի աղջիկը չի մահացել, վաճառել օրգանները: Իհարկե, չէր մոռացել նաեւ դրանց շուկայական գներից հետաքրքրվել:

Միակ մարդը, որ այդ ծանր պահին չէր լքել Իրինային՝ նրա մարզիչն էր` Վյաչեսլավ Դովգանը: Նա ամենավերջինն իմանալով սանուհու հետ կատարվածի մասին` անմիջապես եկել էր հիվանդանոց ու դրանից հետո ոչ մի րոպե մենակ չէր թողել Իրինային: Ու հրաշք, երեք տարի անց մարզչի տառապալի ջանքերի շնորհիվ ( Դովգանն անգամ վաճառել է տունն ու ողջ կարողությունը) Իրինան ոչ միայն արդեն սկսել է ինքնուրույն նստել, այլեւ` կանգնել: Մարզիչն ու սանը հավատում են, որ ամեն բան լավ է լինելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031