Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԱԿ ներկայացուցիչ. «Էս երկիրը հո հավերժ չի՞ բարի Գալուստ Սահակյանների համար» (տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2011 16:49

ԱԺ առաջիկա ընտրությունները կեղծվելու են: Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած «Ինչպես դիմակայել ընտրակեղծիքներին» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նրա համոզմամբ, Հայաստանում մի մարդու կամքից է կախված ընտրությունների նորմալ անցկացումը, իսկ Ընտրական օրենսգիրքը չի երաշխավորում նորմալ ընտրություններ Ասում են՝ փիղը երկնեց, մուկ ծնեց, սա կարող եմ ասել մեր Ընտրական օրենսգրքի մասին: Այն կազմողները, անցկացնողները, քվեարկողները հետապնդել են երկու նպատակ՝ ավելացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչարարական ռեսուրսները, հանձնաժողովի կոռուպցիոն հնարավորությունները ու լրացուցիչ սողանքներ ստեղծել կեղծարարության համար»:

ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ հակադարձեց. «Մեզանում կարծիք է ստեղծվել, թե ամեն ինչում Ընտրական օրենսգիրքն է մեղավոր, բայց այդպես չէ: ԱԺն պարբերաբար փոփոխություններ է արել օրենսգրքում եւ ընտրական գործընթացի համար պատասխանատու մարմինները ու մնացած բոլոր անձինք ունեն հնարավորություններ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու: Չեմ բացառում, որ կլինեն ուժեր, որոնք պարտվելուց հետո մեղքը կգցեն ընտրական գործընթացի վրա»:

Պարոն Խաչատրյանն էլ նորից կրկնեց. «նորմալ ընտրությունները մի մարդուց է կախված, բայց այդ կամքը ուղղված է ժողովրդի դեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031