Օրվա լրահոսը

Թուրքիան հզորանում է տնտեսապես, ռազմապես եւ գիտականորեն, մենք մեր գիտական պոտենցիալը շարունակում ենք կորցնել

«Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման գործընթացը Թուրքիային զսպելու քաղաքականության տարր է, բայց ոչ նրա հետ վերջնականապես հաշիվները փակելու համար»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկման դնելու մասին, ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, Ֆրանսիան եւ Թուրքիան 200-300 տարի, իրար լավ հասկանալով, իրար աչքերի

7 զոհ և վիրավոր. հայկական կողմի պատժիչ գործողությունները

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից,

Մենք ոչ ոքից չենք վախենում, մենք մեր գործն ենք անում». ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սեւակ Խաչատրյան

Ուսանողական խորհուրդը երգերի, պարերի համար չէ, այլ`բողոքների, առաջարկների և ուսանողի կողքին լինելու   Կան դասախոսներ, որոնք լսարան մտնելու իրավունք չունեն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է այդ մասին ասում: «Նոր առաջարկով ենք հանդես գալու ռեկտորատ ու անգամ կրթության նախարարություն,  որ ուսանողը ընտրի իր դասախոսին,- ասում է նա եւ ավելացնում,- մենք ոչ

Իրավո՞ւնք չունեն գնահատական տալու, կարծիք հայտնելու…

Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի  նամակին՝ ուղղված իրեն: Ս.Սարգսյանը, ըստ tert.am-ի, ասել է. «Ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու

Մահացել է Տիգրան Աբգարյանի հայրը

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ մահացել է մարտիմեկյան սպանդի ամենաերիտասարդ զոհի՝ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը: Հիշեցնենք, որ Հատուկ զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ին ընդամենը 19 տարեկան էր:

«Առաջ, դեպի անՍերժ Հայաստան»

Այս կոչով երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փակեց տարեվերջյան հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն եկող տարի՝ փետրվարին, եթե, իհարկե, Ամանորի նախապատրաստությունները եւ տոնակատարությունները Հայաստանում չուղեկցվեն բուռն ներքաղաքական զարգացումներով: ՀԱԿ-ի հրավիրած երեկվա հանրահավաքն առանձնանում էր նրանով, որ այն առաջինն էր նոր ոստիկանապետի օրոք: Իսկ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես ասում են, փորձեց իր նախորդների արժանի հետնորդը լինել:

Տեր-Պետրոսյանի «մեսիջը»՝ օլիգարխներին

«Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար»,- երեկ ելույթ ունենալով

ԲՀԿ-ն Տեր-Պետրոսյանի առաջարկին չի կարող չանդրադառնալ

Այսպիսի կարծիք ունի ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու

Նա ավարտել է «պետական համալսարանի ինստիտուտը»

 «Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդը» տեղեկություններ ստացավ այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Կարեն Մալխասյանն իրականում կրթություն չունի եւ իր դիպլոմը գնել է: Զանգահարեցինք Մալխասյանին՝ պարզելու՝ ճի՞շտ է մեր տեղեկությունը: -Պարոն Մալխասյան, ի՞նչ մասնագիտություն ունեք: -Բարձրագույն: -Որտե՞ղ եք ավարտել: -Երեւանի պետական համալսարանի ինստիտուտը: -Որտե՞ղ: -Երեւանի պետական ինտիտուտ, Մոսկվայի ֆիլիալն է: -Ի՞նչ մասնագիտություն

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ Եվ Վերժինեն ժպտալով Սիրավին ասաց՝ «քառսունքի օրը շատ ուժեղ երգեցիր», եւ Սիրավը թարս նայեց Վերժինեին ու ասաց՝ «դրա համար էի՞ր հետեւիցս ավելպակաս խոսացել», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ խոսացել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «դու ինձնից լավ գիտես՝ ինչ ես խոսացել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու

Անհարմար փոխադրամիջոցով երթեւեկելը վնասակար է

Էլեկտրատրանսպորտը՝ որպես ամենանպաստավոր փոխադրամիջոց Ձմռան հետ դժվարանում է նաեւ մարդկանց մեկ փողոցից մյուսն անցնելը, թե հետիոտների, թե վարորդների համար բարդանում է երթեւեկելը: Իսկ այդ սոցիալական խնդիրը դարձել է պատուհաս ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների համար, որը համապատասխան լուծում է պահանջում: «80-ական թվականներից բոլոր քաղաքապետարանների հետ աշխատել ենք հատկապես ուղեփոխադրումների ուղղությամբ՝ հրապարակելով փոխադրամիջոցների եւ ուղեփոխադրման վերաբերյալ գործընթացները,

«Փյունիկն» ու Վարդան Մինասյանը՝ անցածի ու ապագայի մասին

Յուրաքանչյուր վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Տվյալ դեպքում 2011-ին «Փյունիկի» չեմպիոնական դարաշրջանի ավարտը զուգահեռվեց հավաքականի վերելքի հետ ու, որպես հետեւանք, սկիզբ դրվեց մարզչական նոր սերնդի զարգացմանը նույն «Փյունիկում»: Երեկ ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Փյունիկ» ակումբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ու նախագահ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ: Սակայն, ամփոփումից զատ, մի շարք կարեւոր նորություններ հաղորդվեցին, որոնցում

«Խանգարում ես»` պատճառաբանել են բնակիչները եւ դուրս հանել շենքից

«Մեղավոր են ծնողներս, որ ես հայտնվել եմ այս վիճակում: Նրանք իմ մասին չեն մտածել: Պիտի մտածեին խելքը գլխին ամուսին առնելու մասին»,- ասում է Անահիտ Միկիչյանը: 50-անց այս կնոջը կհանդիպեnք «Վերնիսաժի» կանգառում: Արդեն ամիսներ է, ինչ գիշեր-ցերեկ այնտեղ է: Ամուսինը լքել է ամուսնությունից շատ չանցած: Իր խոսքով, այդ ամիսների ընթացքում սոված է մնացել: Ամուսինը չի մտածել երեխա

Երկրաշարժերից դաս չե՞ն քաղում

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության նորմերը վերանայվեցին, ընդ որում, մասնավորապես Երեւան քաղաքում մինչ երկրաշարժը կառուցված շենքերի համար անհրաժեշտ սեյսմակայունությունը սահմանվեց 9 բալի սահմանում՝ անցյալի 7 բալի փոխարեն: Բնականաբար՝ ծագեց քաղաքի շենքերի սեյսմիկ անվտանգությունն ապահովելու միջոցառումներն իրականացնելու անհրաժեշտությունը, որն իր հերթին կապված է անասելի ծախսերի հետ՝ միջոցների ծայրահեղ սահմանափակվածության պայմաններում: Սա է թերեւս պատճառը, որ այսօր

Հախնազարյանները շարունակում են ավանդույթները

Դիրիժոր Տիգրան Հախնազարյանն առաջին անգամ կներկայանա հայրենիքում Ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի բարձրակարգ երաժիշտներին վիճակված էր ոչ արժանի ստեղծագործական ճակատագիր։ Ընտանիքի հայրը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի շուրջ 30 տարիների երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հայրենիքում անգամ վաստակավորի կոչման չարժանացավ, իսկ որդին՝ թավջութակահար Նարեկը, այս տարի մասնակցելով Չայկովսկու անվան մրցույթին, միջազգային բարձրագույն նվաճումը վաստակեց ոչ միայն ստեղծագործական,

Կարեւորը չափի զգացումն է

Բացվեց Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարչական ցուցահանդեսը Հեռուստաօպերատոր, լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանի մասին գուցե շատերը լսած չլինեն: Նա լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ. տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով հետագա ստեղծագործական կյանքը շարունակել այստեղ: Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ Անդրանիկ Քեշիշյանի ցուցահանդեսը՝ «Ամենակարեւորն արվեստում չափի զգացումն է» խորագրով: 29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ

Ուսանողները մրցեցին ինտելեկտուալ խաղում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում երեկ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-վիկտորինա, որը համախմբել էր ուսանողների՝ տարբեր բուհերից: Մասնակցում էին Երեւանի պետական համալսարանը, Բժշկական համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Երեւանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն

«Վաղեմի երազանքս իրականացավ»

Գեղանկարիչ Վլադիմիր Աբրահամյանն արդեն հինգ տասնամյակ գույնի ու պատկերի լեզվով է խոսում, ապրում, արարում: Վարպետը նշում էր իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Հայաստանի նկարիչների միությունում բացված անհատական ցուցահանդեսը հաճելիորեն զարմացրել էր այցելուներին: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ամբողջական ներկայացումը վերջապես հնարավորություն կտա ավելին պատմել գեղանկարչի ու մարդու մասին: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակը նաեւ շուրջ 250 գեղարվեստական

Տուժում է փոքր բիզնեսը

Դեղամիջոցների շուկայում կեղծարարության դեմ եվրոպական հռչակագրին չմիացած Հայաստանում բուժպարագաները ազատված են ավելացած արժեքի հարկից, իսկ դեղերը՝ ոչ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում անցած տարվա գարնանը տեղի ունեցածը բավական էր հասկանալու համար, որ մեր պետությունը խեղճ է մենաշնորհների ու դրանց տերերի դեմ: Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության

Լուսանկարը պիտի «հերքեն», թե՝ տեքստը

Շամշյանին ծանուցել են, բայց՝ ինչպես Եղվարդի խճուղի 1 հասցեով ստացվել է խորհրդավոր մի ծրար: Այն ուղարկվել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ծրարը բացելուց հետո այն փոխանցվել է «Առավոտ» օրաթերթին: Ինչո՞ւ թերթին, որովհետեւ այնտեղ է եղել մեր ֆոտոլրագրողի՝ Գագիկ Շամշյանի անունը: Դատավորի գործավար Ա. Հասրաթյանի ստորագրությամբ դատական ծանուցագիր է ուղարկվել: Անկեղծ

Յուրացրել է կենսաթոշակառուների գումարները

Դատարանում վանաձորցին ընդունեց մեղքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը: Վանաձորցի կնոջը մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին մասով, 200 հոդվածի

Քննիչի որոշման դեմ

Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության: Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011 թ. մայիսի

Միգրանտները Վոլգոգրադում պաշտպանված կլինեն

Հայ միգրանտները, մեկնելով արտերկիր, շատ հաճախ աշխատանքի եւ դրա դիմաց վճարման հետ կապված խնդիրներ են ունենում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության Արհմիությունների կոնֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ միասին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ մեր երկրի քաղաքացին Վոլգոգրադում օրինական աշխատելու ընթացքում եթե առնչվի որեւէ աշխատանքային խնդրի, կարող է դիմել տեղի Արհմիությունների կոնֆեդերացիա եւ

Եկել է տեսել՝ տուն չունի

Նրա բնակարանի տեղում կառուցապատում իրականացրած  «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել՝ մերժումը պատճառաբանելով վաղեմության ժամկետով: Աղավնի Ջալալբեկյանը 30 տարուց ավելի բնակվել է Արամի 8 հասցեում եւ եղել է բնակելի տարածքի օգտագործող: Մութ ու ցուրտ տարիներին սոցիալական ծանր վիճակի մեջ հայտնվելով՝ տիկին Աղավնին 1999 թվականին մեկնել է Գերմանիա: 10 տարի հետո վերադառնալով հայրենիք՝ հայտնաբերել է, որ այլեւս

Ցուցակը

Զարթուցիչ ինձ ամեն առավոտ արթնացնում ես` չնայած մեղավոր չես: Արագ-արագ հագնվում և դուրս եմ գալիս` երբեմն կամ գրեթե միշտ առանց նախաճաշելու: Չեմ կարողանում հարմարվել և առավոտյան գոնե 5 րոպե դասից չուշանալ: Որքան մոտանում է առաջին դասաժամի ավարտը, այնքան անհամբեր եմ սպասում մեր «ցուցակին»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն»  խմբում որևէ

Հայը լքել է, նիգերիացին՝ որդեգրել

Փոքրիկ Սառան իր սեւամորթ մայրիկին շատ-շատ է սիրում 7-ամյա Սառան իր 2 եղբայրներից եւ քրոջից միայն մաշկի գույնով է տարբերվում. ճիշտ է, նրանք արյունակից չեն, բայց միեւնույն ընտանիքում են ապրում եւ նույն ծնողներն ունեն: Նիգերիացի Ֆլորան դեռ 5 տարի առաջ է հանդիպել Սառային, երբ առողջապահական ծրագրերով այցելել էր «Մայր Թերեզայի» մանկատուն: Երկամյա Սառան դեռ մի

Օրինագիծը թերի է, դրա ներկայացման ձեւը՝ ոչ թափանցիկ

Երեկ ՀՀ  նախագահ Ս. Սարգսյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ս. Նիկոյանին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Խ. Հարությունյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Էսպո կոնվենցիայի քարտուղարությանը, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը եւ ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ բնապապաններ: Հայտարարության մեջ ասվում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովի

26.11.2011

Մշակույթը սկսվում է լեզվից

Վերջերս Աշոտ Մանուչարյանը շատ ճիշտ գաղափար էր առաջ քաշել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանին պետք է մշակութային հեղափոխություն, որի ընթացքում «Բենթլին» կփոխարինվի «Նարեկով»: Իրոք որ՝ ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որտեղ նույնիսկ հոգեւորականներն են սեւեռված նյութական բարիքների եւ, որն ավելի կարեւոր է՝ դրանք ցուցադրելու վրա: Դրա հետ զուգահեռ հարց է առաջանում, որը միայն առաջին

Թուրքիայում շախմատը հայ է ղեկավարել

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը Ստամբուլում մասնակցում են տեղի «Շիշլի» հայկական ակումբի կազմակերպած արագ շախմատի մրցաշարին որտեղ նրանց մրցակիցներն են գրոսմայստերներ Ժիգալկոն, Կանը, Դուրարբեյլին եւ Էրդողդուն: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ «Շիշլի» ակումբը կազմակերպել է նաեւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար Ժիրայր Օհանյանի հիշատակին նվիրված երկրորդ գրան պրի մրցաշարը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031