Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի կանխարգելմանը մասնակցում են նաեւ աշակերտները

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 197 միջն. դպրոցն առաջին դպրոցներից էր, որը համագործակցեց «Ապեկի»`ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի  կանխարգելման կենտրոնի հետ: Տնօրեն Վարսենիկ Թադեւոսյանը հայտնում է՝  դասընթացներ են կազմակերպել տարբեր դպրոցներում: «Սկզբնականում եղել են դժվարություններ: Աշակերտները լավ չէին վերաբերվում` բառերի, արտահայտությունների նկատմամբ, որոնք ծիծաղ էին առաջացնում, բայց աստիճանաբար ամեն բան կարգավորվեց»: Փոխտնօրեն Էլմիրա Հակոբյանն էլ, ով կազմակերպում է դասընթացները,

Ջիոեւան Կոկոյտիից պահանջել է մինչեւ օրվա վերջ ճանաչել իր հաղթանակը

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան, որն իրեն նախագահական ընտրություններում հաղթող է հռչակել , երկրի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիից պահանջել է  մինչեւ հինգշաբթի երեկոյան, ժամը 18:00-ը ճանաչել ընտրություններում իր հաղթանակը: Վերջինս, ինչպես BBC-ին է փոխանցում, պատասխանել է, թե վերջնագրեր չի հանդուրժի: Իսկ Կոկոյտիին փոխանցած վերջնագրում Ջիոեւան զգուշացրել է, որ եթե հինգշաբթի օրվա ընթացքում իր հաղթանակը

Հաշմանդամները պաշտոնյաներին թասիբի կգցեն

Մեր հարեւան Վրաստանում նորակառույց շենքը եթե հաշմանդամներին հարմարեցված չի լինում, այսինքն՝ չի ունենում թեքահարթակ, Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տալիս այն շահագործման հանձնել: Այս մասին այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ-ի կազմակերպած հաշմանդամության հարցերով տարածաշրջանային տեսակոնֆերանսի ժամանակ հայտնեց Վրաստանի հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող ակտիվիստ Բարամ Չխեիձեն: Ըստ նրա՝ հաշմանդամ մարդիկ չպետք է

Հերթական գզվռտոցը ավանդական կուսակցության ներսում

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐԻ  ԵՎ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՏԵՂ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք, ՀՌԱԿ Շրջանակների ատենապետներս և Հանրապետական Վարչության անդամներս հայտարարում ենք, որ մամուլից տեղեկացանք, որ ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՌԱԿ–ից վտարված Է.Անտինյանը և սփյուռքի կառույցից կուսակցությունից վտարված Հ.Ավետիքյանը համատեղ կազմակերպել են ինչ–որ կուսակցությունների միավորման գործընթաց: Պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ քննարկում չի կազնակերպեվել որևէ կուսակցության հետ

Հարություն Առաքելյանը գլուխը կորցրել է. Հակոբ Ավետիքյան

Aravot.am-ն այսօր անդրադառնալով ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորմանը, Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ Հարություն Առաքելյանից մեկնաբանություն էր խնդրել: Վերջինս հայտնել էր. «Հակոբ Ավետիքյանի տղային Տիգրան Սարգսյանը դարձրել էր Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ, երկուսն էլ ունեն պարտավորություններ Տիգրան Սարգսյանի հանդեպ»: Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում Հ. Առաքելյանի մեղադրանքներին ի պատասխան ասաց. «Անբարոյական է, երբ որդիներին,

Կարապի լճի սահադաշտը բացվեց

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7-րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Երևանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային ծրագրով, պատանի գեղասահորդների և հոկեիստների ցուցադրական ելույթներով ու անակնկալներով։ Սահադաշտը, գեղասահքի սիրահարների և պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝

Լարիսա Ալավերդյան. «Արթուր Բաղդասարյանին հայտարարեցին լրտես ու հետո նա դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»

Խորհրդային հատուկ ծառայության արխիվները գաղտնազերծելու մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրենքի նախագիծը հետաքրքիր է, որ արժանացավ հենց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությանը: Մասնավորաբար, վերջին երկու օրերի ընթացքում այդ առիթով իրենց բացասական կարծիքն արտահայտեցին Գուրգեն Եղիազարյանը եւ Աշոտ Մանուչարյանը: Aravot.am-ի այս դիտարկման առիթով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ՀՀ Գերագույն խորհրդում եւս նման օրինագիծ

Ինչո՞ւ միավորվեցին ՀՌԱԿ-ն ու ԱՌԱԿ-ը (Տեսանյութ)

Տեղեկացրել էինք, որ այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարեցին միավորման գործընթացի մասին: Է. Անտինյանը նշեց, որ չունեն անձնական հավակնություններ եւ իրենց կուսակցության անունը կլինի Ռամկավար Ազատական. «Մեր ամբիցիան կուսակցական շահերն են»: Հ. Ավետիքյանը կուսակցությունների միավորումը պայմանավորեց գաղափարական նույնությամբ, պատմությամբ. «Եթե դուք մասնակցել եք Արմենական Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարին,

«Յաբլոկոյի» թեկնածուն ՌԴ նախագահական ընտրություններում Յավլինսկին է

«Յաբլոկո» կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք  նախագահական ընտրություններին: Կուսակցությունն այդ պաշտոնում որպես՝ թեկնածու առաջադրելու է իր հիմնադիր, «Յաբլոկոյի» քաղաքական հանձնաժողովի անդամ Գրիգորի Յավլինսկիին: ИТАР-ТАСС-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը՝ շեշտելով, որ այդ որոշումն ընդունվել է քաղաքական հանձնաժողովի անդամների կողմից: Ընդսմին, Միտրոխինն ասել է, թե կուսակցությունը պատրաստ է քննարկել

Իրար են բախվել «Շեւրոլետ»-ը եւ «Մերսեդես»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին, իրար են բախվել «Շեւրոլետ» մակնիշի 11 ՍԼ 850 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 61 ՕՕ 313 համարանիշի ավտոմեքենաները:  Դեպքի վայրում հավաքվածները հայտնեցին, որ շտապ օգնության ավտոմեքենան 1 հոգու տարել է հիվանդանոց, սակայն մի

Ցուցարարները փորձում էին կառավարության շենք մտնել. «Հում-հում կուտենք էդ Նարեկ ճարտարապետին» (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի բակում ոստիկանները դիմադրում էին հավաքված ցուցարարներին, որոնք,  համախմբված, ամեն կերպ փորձում էին ներս մտնել կառավարության շենք: Նրանց բողոքն այսօր միայն կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց ու զրույցի կեսից հեռացավ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Եվս մի զոհ ավտովթարից (Տեսանյութ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ հայտնեց, որ հիվանդանոցում մահացել է այսօր ավտովթարի ենթարկված տաքսու վարորդ Ռազմիկ Սուքիասյանը, որն ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին էր:  

Վարուժան Հոկտանյան. «Կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը սկսվում է մաքուր ընտրութուններից»

«Մեր իրականության մեջ բոլոր ընտրությունների ժամանակ մենք ականատես ենք լինում քաղաքական կոռուպցիայի շատ բարձր մակարդակների: Առաջին հերթին վարչական ռեսուրսների չարաշահումները եւ ֆինանսավորումներն ու ընտրակաշառքները լուրջ խնդիրներ են առաջացնում»,-այսօր «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ընտրական համակարգում առկա կոռուպցիային: Կենտրոնը մշտապես  մոնիտորինգ է անցկացնում նախընտրական շրջանում

Բրիտանական հետախուզությունը հաքերներին շահավետ աշխատանք է առաջարկում

Բրիտանական կառավարական կապերի կենտրոնը( GCHQ) հաքերներին ուղղված հայտարարություն է  տարածել. նրանց, ում կհաջողվի կոտրել համացանցում տեղադրված եւ արգելափակված հայտարարությունը՝ աշխատանքի շահավետ առաջարկ կստանան: «Դուք կարո՞ղ եք սա կոտրել» անունը կրող վեբկայքում առաջարկվում է գտնել հաղորդագրության մեջ թաքցված գաղտնաբառը, որն առերեւույթ բաղկացած է պատահական տառերից եւ թվերից: Նա, ում կհաջողվի դա անել, պետք է պատասխանն էլեկտրոնային

Երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանին

Օրերս  Մոսկվայի տանը կայացավ հայտնի ջութակահար, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի 85-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր ,Անահիտե մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Բացման խոսքով հանդես եկավ   «Անահիտի»  նախագահ Նունե Շամախյանը: Ցիցիկյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացրեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը: Ցուցադրվեց սլայդ-շոու: Ջութակահարուհու հետ կապված հիշողություններով կիսվեցին կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը,

Հարիսան իբրեւ թուրքական ազգային ուտեստ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է

Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ, Թուրքիան հասել է նրան, որ հարիսան Քեշքեք անունով մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ՝ իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ: Այդ մասին գրել է նաեւ թուրքական «Հյուրիեթը», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում էլ մանրամասն նկարագրված է Քեշքեքի պատրաստման եղանակը: Ըստ Վիքիդարանի, հարիսան հայկական ծիսական կերակուր է, որ հնում պատրաստվել է հարսանիքների,

ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման հուշագիրը

Արդեն տևական ժամանակ է, որ Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է հայ ժողովրդի քաղաքական պատմության հնագույն-ավանդական կուսակցության համար: Հետեւաբար ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանալով Ռամկավար Ազատական  գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները,  հայտարարում են, որ. 1. սկսում են միավորման գործընթաց, որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը եւ ստեղծել մեկ

Արեւմտահայ պոեզիայի գոհարները` կիսադատարկ դալիճում

Նոյեմբերի վերջին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում  անցկացվեց  ասմունքի մանկապատանեկան 4-րդ փառատոնի 2-րդ` մարզային փուլը: Այս անգամ Տավուշի  մարզի հանրակրթական դպրոցների լավագույն  40 ասմունքողները ներկայացրին արեւմտահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Սեւակի, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները: Զարմանալի է, որ նման գեղեցիկ միջոցառման ժամանակ Տավուշի մարզպետարանի դահլիճը կիսով չափ դատարկ էր:  Մինչ կամփոփվեին մրցույթի արդյունքները,  կիսադատարկ դահլիճում ասմունքում

Արամ Սարգսյան. «Երկու շան կռվից ճամփորդը կարող է շահել»

«Սրանք ոչ թե քաղաքական, այլ նյութական շահերի բախումներ են, քանի որ երկու կողմերում էլ կան օլիգարխներ: Նաեւ՝ քաղաքական լծակներ ձեռք բերելու խնդիր կա: Ինքնին հասկանալի է, որ պետք է սրվեին նրանց հարաբերությունները, հատկապես, որ երկու ուժերն էլ չեն թաքցնում, որ կցանկանային լինել միայնակ կառավարող: Երկրորդ ուժն էլ արդեն համարում է, որ ինքն արդեն ինքնաբավ հնարավորություններ

Transparency International-ը հրապարակել է կոռումպացված երկրների ցանկը. ՌԴ-ն բարելավել է իր դիրքերը

Transparency International ոչ կառավարական կազմակերպության կողմից  հինգշաբթի հրապարակված ամենամյա զեկույցում, կոռումպացված երկրների դասակարգման  աղյուսակում Ռուսաստանն այս տարի 11 կետով բարելավել է իր դիրքերը: Նախորդ տարի նա գերազանցել էր իր իսկ  սահմանած ցավալի  ռեկորդը՝ դասակարգման աղյուսակում հայտնվելով աֆրիկյան երկրների կողքին: Reuters-ի փոխանցմամբ, աշխարհի 183 երկրների դասակարգման աղյուսակում ՌԴ-ն անցած տարվա 154-րդի փոխարեն, այս տարի 143-րդ հորիզոնականը

Գուրգեն Եղիազարյանն ու Ալբերտ Բաղդասարյանը տեղեկացրին, որ հանրապետության 3 նախագահներից 2-ը «ագենտ» չեն

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգության» հեղինակած «Գործակալների գաղտնազերծման մասին» օրինագծի քննարկման ժամանակ Aravot.am-ի հարցին՝ եթե օրինագիծն ընդունվեց՝ ովքե՞ր ավելի շատ վախենալու բան ունեն, ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Առաջին հերթին ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունը շատ շուտ կհանի, որ առաջին նախագահի կողմնակիցները բոլորը ագենտ են եղել»: Նա զգուշացրեց, որ օրինագիծը լրիվ

Սպառնալիքներ շտապ օգնության աշխատակիցների նկատմամբ (Տեսանյութ)

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության ավտոմեքենայի վարորդի եւ հերթապահ բժշկի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել 2 քաղաքացի:  Բժիշկը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ ժամը 13:00-ի սահմաններում, կանչով մեկնել են Ազատության պողոտա: Այնտեղից ծանր վիճակում գտնվող հիվանդին նրանք տեղափոխելիս են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Հիվանդին պետք է շտապ հասցնեինք հիվանդանոց, ինչի համար էլ վարորդը

Հարություն Առաքելյանի մեկնաբանությունը` ՀՌԱԿ-ի եւ ԱՌԱԿ-ի միավորման առիթով

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ստորագրեցին ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման մասին հուշագիր: Aravot.am-ը Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական  կուսակցության գործադիր-փոխատենապետ Հարություն Առաքելյանից երկու կուսակցությունների միավորման առնչությամբ մեկնաբանություն խնդրեց: Նշենք, որ չենք հրապարակում նրա պատասխանում առկա անձնական վիրավորանքները: «Չէր կարող ՀՌԱԿ-ը որեւիցե մեկին միավորվեր, քանի որ կուսակցության որեւիցե կառույց դրա

Դարձյալ ավտովթար ու վիրավորներ Երեւանում (Տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը, ժամը 02-ի սահմաններում, Իսակովի պողոտայում, 30-ամյա Գեւորգ Գալստյանը, վարելով  «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7774 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է իր առջեւից երթեւեկող Արմեն Սարգսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 09 PP 909 համարանիշի ավտոմեքենային:   Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի

Լեւոն Զուրաբյան. «Բոլորը պետք է վճարեն հարկեր, այդ թվում՝ Ռոզա Ծառուկյանը»

Տարիներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հայտնի հարցազրույցը՝ հարկերը չվճարելու հետ կապված, մինչ օրս հիշում ու մեջբերում են: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության առնչությամբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի համար պետք է պարզ լինեն ապագա ստեղծվելիք խաղի կանոնները. «Օլիգարխիան չի պահպանելու ապօրինի մենաշնորհները, չի պահպանելու ապօրինի հարկային եւ մաքսային

Նախարար. «Բռնաբարողները շատացել են ու օրենքի փոփոխություններով դրանց դեմն առնել չի լինի» (տեսանյութ)

Հայաստանում բռնաբարությունների թիվն աճել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով, խորը վերլուծություններ են պետք՝ պատճառները հասկանալու համար: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«6500 անբարո կանանցից ո՞նց են ջոկելու «ագենտներին»

Գործակալների գաղտնազերծման նախաձեռնությունը քննադատում են ԳԽ նախկին պատգամավորն ու ՀԱԿ ներկայացուցիչը: Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգության» հեղինակած՝ գործակալների գաղտնազերծման մասին օրինագիծը քննարկելիս ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը վստահեցրեց, որ «ուզում են պարզապես ՀՀ 3 նախագահներին ագենտ հանել ու ճնշում գործադրել: Պետք է ճշտել, թե ԱԱԾ գործակալի տակ ի՞նչ է թաքնված,

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Հոնդուրասի վիճակում է

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր կեսգիշերին հրապարակել է աշխարհի 183 երկրների 2011 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում արձանագրվել է իրավիճակի վատթարացում. վկայակոչելով կենտրոնի տվյալները, այսօր նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքերով՝ աշխարհում տեղի ունեցող դեպքերը՝ ցույցերն ու այլ հեղափոխական իրավիճակներն ապացուցեցին, որ կոռուպցիան այդ երկրներում

Վիկ Դարչինյանը խոստացել է նոկաուտ անել Մորենոյին

Դեկտեմբերի 3-ին Անահայմի (ԱՄՆ) «Honda Center» համալիրում կայանալիք հանդիպումից առաջ թեթեւագույն քաշայիններ` IBO-ի չեմպիոն, հայաստանցի Վախթանգ Դարչինյանն ու WBA-ի չեմպիոն, պանամացի Անսելմո Մորենոն ԶԼՄ-ների ներկայությամբ խոսել են ռինգում իրենց անելիքների մասին: «Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ մարտին: Դեկտեմբերի 3-ն իմ օրը կլինի եւ իմ երկրպագուները հաճույք կստանան իմ մրցելույթից: Խոսելը մի բան է, իսկ ասածն

Տրանսպորտի եւ կապի նախարար. Վերին Լարսում մեքենաները կմնան այնքան, մինչեւ եղանակը չբարելավվի (տեսանյութ)

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ այս օրերին Վերին Լարս անցակետում կանգնած է մոտ 200 մեքենա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքերով, բեռնափոխադրողներին նախապես տեղեկացրել էին, որ նոյեմբերին լինելու են եղանակային անբարենպաստ պայմաններ:  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031