Լրահոս
Օրվա լրահոսը

Հարիսան իբրեւ թուրքական ազգային ուտեստ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է

Դեկտեմբեր 01,2011 16:35

Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ, Թուրքիան հասել է նրան, որ հարիսան Քեշքեք անունով մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ՝ իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ: Այդ մասին գրել է նաեւ թուրքական «Հյուրիեթը», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում էլ մանրամասն նկարագրված է Քեշքեքի պատրաստման եղանակը:

Ըստ Վիքիդարանի, հարիսան հայկական ծիսական կերակուր է, որ հնում պատրաստվել է հարսանիքների, ժողովրդական տոների ժամանակ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Առավոտի» հետ զրույցում զարմանք հայտնեց, որ հարիսան համարել են իբրեւ թուրքական ճաշատեսակ, այն դեպքում, երբ այն բնորոշ է տարածաշրջանի այլ ժողովուրդների նույնպես: Ռուզաննա Ծատուրյանն էլ ասաց, ինքը որպես ազգագրագետ հակված է այն տեսակետին, որ որեւէ ուտեստի մասին չի կարելի ասել, թե դա կտրուկ հայկական է: Մյուս կողմից էլ, նրա խոսքով, չի կարելի ժխտել, որ հարիսայի հետ կապված ծեսեր ունենք. «Հարիսան մեր մշակույթում, սննդի համակարգում կարեւոր տեղ ունի, բայց դրանով որեւէ մեկի հավակնություններն այդ ուտեստի հանդեպ չենք կարող սահմանափակել»: Ազգագրագետն առաջարկում է համապատասխան օրենսդրական նորմեր մտցնել՝ ազգային ուտեստներն ու ճաշատեսակները գրանցելու վերաբերյալ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031