Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան. ինչո՞ւ է նման աժիոտաժ առաջացրել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին։ Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում,

Սաշուր Քալաշյան. Կարեւոր է ճարտարապետի՝ բարոյական կոդեքսին հավատարիմ մնալը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Ճարտարապետների միությունում,  «Ճարտարապետական գործունեություն  եւ օրենսդրություն» ծրագրի շրջանակներում՝  կայացավ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային եւ մասնագիտական քննարկումը: «Օրենքի նախագիծը սկսվել է 2007 թվականին: Անցել է 4 տարի, խնդիրը նույնն է, ուղղակի այն քննարկվել է տարբեր մարդկանցով»,- ասաց անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա՝ ճարտարապետության բնագավառում այսօր առկա է չորս խնդիր՝ առաջինը ճարտարապետի

Լուրեր Մասիսում. մերկապարուհիներին իրականում զենքով ստիպողաբար պարեցրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ որդին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ, անհատ ձեռներեց Արթուր Բիլբուլյանի նկատմամբ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստից հետո`

ԱՄՆ դեսպան. Աշխատում ենք գործընկերներ գտնել Հայաստանում

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Վիրտուալ գրադարանը Հայաստանի գիտնականներին կտրամադրի եզակի հնարավորություն` առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված եւ ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համակարգի

Պատրիկեեւը տարին փակեց հաղթանակով

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելով այդ երկրի ազգային հերոս Դեգլանի ավանդական հեղինակավոր հուշամրցաշարին, անցկացրեց երեք գոտեմարտ եւ երեքում էլ պարտության մատնեց մրցակիցներին` 120 կգ քաշային կարգում նվաճելով հաղթողի կոչումը: Սա մեր տիտղոսավոր ըմբիշի եւ, ընդհանրապես, ազգային հավաքականի անդամների վերջին մրցելույթն էր մրցաշրջան 2011-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երիտասարդներն անտեր են մնացել. նրանցով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են զբաղվում

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հոկտեմբերի վերջին 15-25 տարեկան 1065 երիտասարդների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու երիտասարդների արդի դիրքորոշումները: Հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների գերակշռող մասը` 62%-ը, իր ապագան տեսել է հայրենիքում: 15.4%-ը մտադրված է հեռանալ Հայաստանից, իսկ 22%-ը երկրից հեռանալը հնարավոր է համարում: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր,

Վկա շարքայինն առանց անձնագրի, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ

Այս պահին ընդհատվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա երեւանյան նիստը: Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի սպանության գործով, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, դատարան է բերվել շարքային Արման Մնացականյանը: Նա պետք է ցուցմունք տար: Սակայն թե տուժող կողմը, թե ամբաստանյալների պաշտպանները աղմուկ բարձրացրին այդ կապակցությամբ: Ի վերջո, պարզ չէր, թե ով էր վկան, քանի որ անձը հաստատող

Հղի կնոջը թաքուն ներարկել են հակացուցված դեղ

 Սվետլանա Աթոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Անցյալ տարվա հունվարի 19-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Սվետլանա Աթոյանի 522 էջից բաղկացած դիմումը: Աթոյանի դուստրը՝ 25-ամյա Կարինեն, գտնվել է 35-36 շաբաթական հղիության վիճակում: 2005թ. սեպտեմբերին Կարինեն գնացել է Տավուշի մարզի «Բերդի պոլիկլինիկա» ՓԲԸ: Նպատակը մեկն էր՝ ուլտրաձայնային հետազոտմամբ ճշտել երեխայի դիրքը: Առանց համապատասխան հետազոտությունների՝

«Կեղծ հայրական վերաբերմունք»

Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի կարծիքով՝ Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա, տղամարդկանց հոգատարությունը ավելի շատ ձեւական է: Նոյեմբերի 25-ը Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» հերթական քարոզարշավի մասին, տարածվեցին քարոզարշավի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը, 16-օրյակի օրացույցը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն ասաց, որ «ամեն տարին իր հետ նորանոր փորձություններ

«Երեւան-Ջրին» չեն հավատում

Օրեցօր ես եւ իմ հարազատները գնալով թերահավատորեն ենք վերաբերվում «Երեւան–Ջուր» ընկերության ջրանջատումներին վերաբերող հրապարային հիշեցումներին, ըստ որի՝ այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ հասցեում ջրամատակարարումը դադարեցվելու է: Արդեն 3-րդ անգամ է, որ «Երեւան-Ջուր»-ը տեղեկացնում է, որ Արաբկիր համայնքում (վերջին անգամ նոյեմբերի 21-ից 22-ը) 24 ժամով ջրամատակարարումը դադարեցվելու է, բայց առաջին հայացքից՝ հուրախություն բնակիչների, ջուրը չեն կտրում:

Տունն իրացրել են, իրացնողներն էլ՝ «թռե՞լ»

«Լիդեր Մոբիլ» ընկերությունը խոստացված եւ պայմանագրով պարտավորված շենքը չի կառուցել, ինչի արդյունքում բնակիչներն այսօր անօթեւան են: Արդեն 4 տարի է, ինչ Ժենյա Պարսամյանն ու իր ընտանիքը զրկված են իրենց բնակարանից: Բուզանդի փողոցում գտնվող նրանց տունը եղել է 19-րդ դարի կառույց եւ անհիշելի ժամանակներից համարվել է քանդման ենթակա: Այդ իսկ պատճառով Պարսամյանների ընտանիքը մեծ ուրախությամբ է

7 պապիկ, 2 տատիկ վտանգավոր սեռական կապ են ունեցել

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 70-ն անց մարդիկ էլ կան Մեկը կատվախոտ՝ վալերիանկա է ընդունում՝ իրեն պատեպատ տալով, մյուսը անտարբեր հեռանում է, մեկ ուրիշը մտածում է սենյակից դուրս գալուց հետո ինքնասպանություն գործելու մասին: Այսպես են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրենց արյան հետազոտության դրական պատասխանն ընդունում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: Նոյեմբերի 26-27-ը Աղվերանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին սեմինարի ժամանակ

Ծաղիկներն էլ կարող են դաջվածքներ ունենալ

Ծաղկի թերթիկը կարող է դառնալ գովազդի տարածք Սովորաբար դաջվածք ասելով հասկանում ենք մարդու մարմնի վրա արվող զարդանախշերը: Գուցե զարմանալի թվա, բայց ծաղիկները նույնպես կարող են դաջվածքներ ունենալ: Խոսքը ծաղիկների ձեւավորման նոր տեխնոլոգիայի մասին է՝ դաջվածք ծաղկի թերթերի եւ տերեւների վրա: Մեր երկրում ծաղիկների զարդարման այս նոր տիպը երկու տարի է, ինչ կիրառում են Սուսաննա Կիրակոսյանն

Դարպասապահներ ենք աճեցնում՝ եղածը «շաղ տալով»

Հայկական ֆուտբոլային լրատվամիջոցների հաղորդմամբ, «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը այս ձմռանը կարող է մեկնել Իրան: Այնտեղի բարձրագույն խմբում էլ, ինչպես մեզ մոտ, արտասահմանցի դարպասապահների բացարձակ սահմանափակում է գործում, ինչը, սակայն, չի տարածվում առաջին դիվիզիոնի վրա: Հենց առաջին դիվիզիոնի մի շարք թիմերի հետ էլ Կասպարովը բանակցություններ է վարում: Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ մեր ֆուտբոլիստները ձմռան ամիսների

«Ավանդական լուսանկարչության հանդեպ անտարբեր եմ»

Կամ՝ Նարեկ Խեչոյանի «Առաջնայնության պրոյեկցիան» Լուսանկարիչ Նարեկ Խեչոյանը այս էլ որերորդ անգամ անհատական լուսանկարների ցուցահանդես է կազմակերպում, վերջին անգամ՝ «Բյուրոկրատ» գրախանութում՝ «Առաջնայնության պրոյեկցիա» խորագրով: Թեեւ լուսանկարչին թվում է, թե հանրությունը այդքան էլ լավ չի պատկերացնում իր աշխատանքների բուն իմաստը, բայց հույս ունի, որ մի օր մարդիկ այս ամենին ավելի փիլիսոփայնորեն կմոտենան: Նա լուսանկարչությամբ զբաղվում է

Ոստիկանապետերի տեղափոխություն Շիրակի մարզում. Գյումրու ոստիկանապետին էլ գցեցին «ռեզերվ»

Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, հետեւելով իր շեֆի` Վովա Գասպարյանի օրինակին, երեկ կադրային մի շարք փոփոխություններ է կատարել համակարգում: Նրա հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը` ընկնելով ռեզերվային կադրերի ցուցակ: Վերջինս եկել էր Դիլիջանից, նախկինում եղել էր հենց այդ քաղաքի ոստիկանապետը, իսկ Գյումրիում պաշտոնավարեց մոտ 2 տարի: Այս պահին նրա աթոռը հանձնվել

Իմաստասիրական կիկոսերգություն

Կամ ընթրիք բոլորի համար  Խոսք՝ Դավիթ Երաժշտին, մաեստրո Երկանյանին եւ մյուս երանելիներին՝ «Վարք Հիմարաց» ներկայացման լույսի սահմաններում։ «Տաղարանի» եւ նրա երաժշտական երգեցիկ գունապնակի միջոցով, այս գործի հեղինակները կարողացել են ստեղծել, բեմադրել յուրօրինակ մինի օպերայի ժանրին բնորոշ ներկայացում։ Մաեստրոյի փոքրիկ փայտիկի հանդիսավոր եւ հավասարաչափ շարժման շնորհիվ ներկայացման գույներն արթնանում են։ Ներկայացումը սկսվում է։ Բեմ։ Բեմի գեղարվեստական

Նոր մատենաշար

Լույս է տեսել «Հաշվապահի գրադարան» խորագրով մատենաշար, որի գլխավոր խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն է: Ձեռնարկի նպատակը հանրապետությունում գործող շուրջ 80 000 հաշվապահներին մեթոդական օգնության ցուցաբերումն է հարկային խորհրդատվության, ֆինանսական հաշվետվությունների կազմման ոլորտում: Բացի այդ, այն կիրառելի է ներկայիս բուհական համակարգում ֆինանսահաշվային մասնագիտությամբ սովորող 7 000 ուսանողների շրջանում, որոնք կարիք ունեն հաշվապահական հաշվառումը ուսումնասիրելու

Վիրտուալ գրադարան՝ Հայաստանի համար

Այսօր կազմակերպությունների միջազգային համագործակցությունը պաշտոնապես սկիզբ կդնի Հայկական վիրտուալ գիտական գրադարանի աշխատանքին (ArmeniaVSL.org)։ Վերջինս Հայաստանի եւ ամբողջ աշխարհի գիտնականների կողմից գրված միլիոնավոր գիտական հոդվածներ փնտրելու եւ ներբեռնելու ինտերնետային արդյունավետ պորտալ է, որը հասանելի է մեկ պատուհանի միջոցով։ Համակարգը կգործի Հայաստանի ավելի քան 80 համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում։ Այն հնարավորություն կտա դասախոսական կազմին, ուսանողներին, հետազոտողներին եւ

Մաեստրոյի չորս «մուրազը»

Հովհաննես Չեքիջյանը անկեղծանում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 27-ին, ինչպես 50 տարի առաջ ճիշտ նույն օրը, կայացավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հոբելյանական ելույթը: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ճանաչված նվագախմբերի եւ մենակատարների հետ բեմ բարձրացած հայաստանյան այս կոլեկտիվին, միանշանակ, ներկայացնելու հարկ չկա. կես դար երգչախումբը պրոպագանդել է Կոմիտասից մինչեւ հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ:

Մոսկվայի ոստիկանությունն անցնում է ծառայության ուժեղացված ռեժիմի` ցույցերը կասեցնելու վճռականությամբ

Մոսկվայում տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ դեկտեմբերի 3-4-ը հասարակական կարգը ապահովելու է   ՌԴ ոստիկանության  եւ ներքին զորքերի  ավելի քան 51 հազար աշխատակից ու զինծառայող:  Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի պետական վարչության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Վյաչեսլավ Կոզլովին: Դեկտեմբերի 1-5-ը  մայրաքաղաքի ոստիկանությունն անցնելու է ծառայության ուժեղացված ռեժիմի: Քվեարկության նախօրեին Մոսկվայի բոլոր ընտրական

Ինչո՞ւ է բողոքում ՀՌԱԿ ատենապետը

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված միլիոնավոր դոլարների փոշիացման վերաբերյալ մեղադրանքների հիմնական դրդապատճառն իր գործնական հարաբերություններն են եղել «Նաիրիտի» հետ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ բիզնես-հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Ասում են, որ անգամ եղել են հարուցված քրեական գործեր՝ ոչ հօգուտ ՀՌԱԿ ատենապետի, որոնց պատճառով էլ «Նաիրիտը» դադարեցրել է Առաքելյանի

Խորհրդարանական մեծամասնությունը կընտրի

Ըստ խորհրդարանում պտտվող լուրերի՝ դեկտեմբերի 5-ին սկսվող ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ նախագահ կընտրի այժմ ԱԺ Հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանին, իսկ ԱԺ փոխնախագահ՝ այժմ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Առավոտ» օրաթերթ

Իրականությանը չի համապատասխանում

«Առավոտի» նոյեմբերի 25-ի համարում «Զուրաբյանը Մոսկվայից գոհ է վերադարձել» վերտառությամբ տեղեկությունը, որտեղ ներկայացվել էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցն ու նրա հանդիպումները ՌԴ քաղաքական շրջանակների հետ, մեր ճշտված տեղեկություններով, իրականությանը չի համապատասխանում: «Առավոտ» օրաթերթ

Դիրքորոշումները պետք է այսօ՛ր հստակեցնել

Անցած ուրբաթ օրը, երբ «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ նախաձեռնությամբ եւ ՀՀ քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան արտաքին քաղաքականությանն առնչվող քննարկումներ ու բանը հասավ ՌԴ վարչապետ Պուտինի՝ Եվրասիական միություն ստեղծելու առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն, ո՛չ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, ո՛չ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ

Լեւոն Տեր-Պետրոսյանը չորս պորտֆել է առաջարկել

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է՝ կուրսի փոփոխություն է հարկավոր:  – Ինչո՞վ եք բացատրում, որ ՀԱԿ առաջնորդը միավորման, համագործակցության, միասին աշխատելու մասին առաջարկները կամ մեսիջները ուղղում է ոչ թե հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, այլ իշխող կոալիցիայի մաս ԲՀԿ-ին, այդուհանդերձ՝ ԲՀԿ-ն դեռ կամ այս պահին իշխանական քաղաքական

ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկ չի՞ արել

Ըստ մեր զրուցակիցների՝ ՀԱԿ-ը փորձում է այլ ընդդիմադիր ուժերի հետ սառը հարաբերություններ պահել դաշտն իրենով անելու նպատակով: ՀԱԿ վերջին հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը կրկին հանդես եկավ հերթական հայտարարություններով, որոնք հերթական անգամ քննարկվում են քաղաքական դաշտում: Սակայն այս անգամ բավականին զարմանալիորեն ՀԱԿ առաջնորդը խոսեց ոչ թե քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի հետ

Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանը հայտնել է, որկառավարությունը 15 օրով հետաձգել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որը մի շարք հ/կ–ների և պատգամավորների քննադատությանն էր արժանացել։ –Մինչև հաջորդ քառօրյան այդ հարցի շուրջ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։ Երեկվա քննարկման արդյունքում ձեր առաջարկությունների հիման վրա

«Զանգ չունենք»

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Եկեղեցական կարգ կա, համաձայն որի՝ երբ որեւէ բարձրաստիճան հոգեւորական այցելում է մի բնակավայր, պետք է եկեղեցու զանգերը ղողանջեն: Մի անգամ մի եպիսկոպոս մտնում է մի գյուղ, մոտենում է եկեղեցուն՝ դեռ ոչ մի ղողանջ: Տեր հորը հարցնում է՝ ինչո՞ւ զանգերը չի խփել: Վերջինս պատասխանում է. «Գերաշնորհ տեր,

Չընդօրինակենք Ռուսաստանին

Անցած շաբաթ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իշխանության կուսակցության հավաքի ժամանակ մի քանի թթու խոսք ասաց արեւմտյան ժողովրդավարության հասցեին՝ բացահայտորեն ակնարկելով, որ այնտեղ բոլոր ճգնաժամերի հիմքը հենց ազատական քաղաքական ռեժիմն է: Հենց այդ պատճառով են, ըստ ՌԴ վարչապետի, պարտքերի մեջ խրվել Հունաստանն եւ Պորտուգալիան, ահագնանում են խնդիրները Ֆրանսիայում, անկայունություն է Իտալիայում, էլ չասած Միացյալ Նահանգները, որտեղ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031