Օրվա լրահոսը

Գրագե՞տ է ասելը «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ»

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կազմակերպած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեց մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում: «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանը եւ այլք խոսեցին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հիմնական տեղեկատվության, փոխանցման ուղիների, բուժման, կանխարգելման, լրատվամիջոցների դերի, լրատվության ճիշտ աղբյուրների, ճիշտ բառապաշարի օգտագործման կարեւորության եւ այլնի մասին:

Մանվել Բադալյան. «Պետական պաշտոնը բիզնես չէ»

«Քաղծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով դժվար կլինի հաղթել քննություններում: «Հայելի» ակումբում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ քաղծառայության մրցույթում 32 անգամ հաղթող ճանաչվածը այդպես էլ ոչ մի տեղ չի ընդունվել աշխատանքի: Մանվել Բադալյանի խոսքերով,սահմանափակվել է հաղթողների քանակը եւ գնահատման մոդելը: Այսինքն՝ 3 անձից ավելին հաղթող չեն կարող ճանաչվել:

Լոռու մարզում աղջիկները պասիվ են, տղաները՝ անկաշկանդ

Լոռու մարզում գործող «քաղաքացիական հասարակության զարգացման» հ/կ-ն միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին, Վանաձորի Հայքի հրապարակից երթ կազմակերպեց դեպի Երկաթուղայինների այգի: Նախաձեռնող թիմը դասընթացի մասնակիցներն են, ովքեր կարողությունները զարգացնելով՝ հնարավորություն են ստացել դրսեւորել իրենց կազմակերպչական հմտությունները: Ակցիայի ծրագրով «Ֆորում-թատրոն» հ/կ երիտասարդները հանդիսատեսին ներկայացրեցին «Հարբեցողի շան օրագրից» ներկայացումը: 16-օրյա քարոզարշավի շրջանակներում «Ֆորում-թատրոնը» կշրջի մարզերում՝ հանրությանը

Գագիկ Շամշյանը դեռ հասցե չէ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար Ա.Հասրաթյանի ստորագրությամբ «Առավոտին» էր ուղարկվել մի ծանուցագիր, որով մեր ֆոտոլրագրողը հրավիրվում է դատարան: Չնայած ծրարի վրա գրված էր «Գագիկ Շամշյան: Եղվարդի խճուղի-1», սակայն այս «նոր հասցեն» էլ չի օգնում, որպեսզի ճշտենք, թե ինչ դատական նիստի է հրավիրվել Գագիկ Շամշյանը: Գործավարի եւ ֆոտոլրագրողի անուններն այսօր մեզ

Ադրբեջանցի հաքերների կողմից անցած 2 օրերին կոտրված հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը

PCNews.am-ը պարզել է, որ ադրբեջանցի հաքերների կողմից նոյեմբերի 27-28-ին կոտրված բոլոր կայքերը տեղադրված են մեկ սերվերում, ինչից կարելի է ենթադրել, որ հարձակումը կատարվել է սերվերի և ոչ թե կայքերի վրա: hayordy.am itg.am irrigate.am isg.am penbox.am oligo.am officemarket.am mvm.am msm.am momik.am mevanc.am masterbee.am www.mashroom.am manmar.am lslifts.am lorihotel.am lida.am fg.am feja.am exotour.am esic.am erik.am eraskh.am energo.am elosmed.am  

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն ասել է, որ այսօր Երեւանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը «կարճ էր, բայց շատ հաջողված»: Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ հոգեւոր առաջնորդները նշել են, որ հանդես են գալիս Ղարաբաղյան

Մանվել Բադալյան. Իրավաբանները, ֆինանսիստներն ու տնտեսագետներն ավելի շատ են կտրվում քաղծառայողի քննությունից

Քաղծառայության քննությունում հաղթողներ չեն լինում, հենց այն մասնագիտությունների գծով, որտեղ ավելի շատ շրջանավարտներ են լինում. այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Ըստ նրա, 2011 թվականին անցկացված ամեն 5-րդ մրցույթում չեն լինում հաղթողներ: Թե կոնկրետ ո՞ր մասնագիտությամբ անձինք չեն հաղթահարում քննությունը, Aravot.am-ի այս հարցին պարոն Բադալյանը պատասխանեց. «Տնտեսագետներ, հաշվապահներ, իրավաբաններ, ֆինանսիստներ:

Մասնավոր խուզարկուի պատվիրատուները փողատերերի կանայք են եղել, որոնց հետաքրքրել են ամուսինների սիրուհիները

2009-2010թթ. հայտարարություններ են տպագրվում ինտերնետային կայքերից մեկում եւ երկու թերթերում, որոնց անունները չենք հրապարակում՝ ելնելով  լրագրողական էթիկայի կանոններից: Հայտարարություններ տվողը նախկինում դատապարտված, բարձրագույն կրթությամբ Վլադիմիր Թուրաբյանն էր: Նա ներկայացել էր որպես «մասնավոր խուզարկու» եւ ընդունել էր պատվերներ: Մասնավորապես, Ծ.Մ.-ի պատվերով, ստանալով 75 000 դրամ, տեղական Շերլոկ Հոլմսը պիտի բացահայտեր Ծ.Մ.-ի ամուսնու սիրային կապերը: Եվ բացահայտել

Արմեն Աշոտյան. «Կրթություն» թերթը սնում է ԿԳ նախարարությունը

Այսօր Երեւանի  «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ համարի լույս ընծայման առթիվ: Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ «Կրթությունն» իր գործունեությամբ կարծես սնում է ԿԳ նախարարությունը, թեպետ չի հանդիսանում նրա պաշտոնաթերթը. «Ուրախ եմ, որ այն իր շուրջն է համախմբում գիտելիքի գինը գիտակցող մտավորականների լայն շրջանակներին»: «Գլաձոր»

Լոռու երիտասարդական միությունը մեկ տարեկան է

2007 թվականին կազմավորված Լոռու երիտասարդական միությունը՝ ԼԵՄ հասարակական կազմակերպության կարգավիճակ ստացավ 2010 թվականին: Հանգստյան օրերին կազմակերպությունում ամփոփեցին անցած մեկ տարին: ԼԵՄ-ն այսօր ունի 600 անդամ, նպատակ ունի համախմբել Հայաստանի տարբեր բուհերում եւ արտասահմանում սովորող լոռեցի ուսանողներին եւ նրանց ներուժն օգտագործել հանուն Լոռու մարզի զարգացման: Կազմակերպության նպատակներից մեկն էլ ակտիվ երիտասարդներին աշխատանքով ապահովելն է: Թեեւ կազմակերպության

Էդուարդ Միլիտոնյան. Մանկապատանեկան գրականության ժանրը կանգնած է խնդրի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վերջին տարիներին է, որ գրողները սկսել են անդրադառնալ մանկապատանեկան ժանրին, բայց դա չի նշանակում, որ այս ոլորտում խնդիրներ չկան »,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց  Հայաստանի  գրողների միության քարտուղար, մշակույթի նախարարության Գրքի եւ հրատարակչության կենտրոնի ղեկավար Էդուարդ Միլիտոնյանը: Բանաստեղծ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը փաստեց, որ հեռուստաընկերությունները համարյա չունեն երիտասարդական, մանկապատանեկան

Փայտ չկա, աթար են վառում

Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով  աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ՝ փայտ  ձեռքբերելն այս տարի  լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ

Ըստ բնապահպանի՝ մեզ բնապահպանության նախարարություն պետք չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մի խումբ բնապահպաններ Ազգային ժողովի դիմաց կազմակերպել էին բողոքի ցույց: Նրանք որոշել էին իրենց բողոքն արտահայտել ուրախ միջոցներով՝. ռեփ էին կարդում, ազգային երգերը տեղում մշակում էին՝ փոխելով ազգային բնապահպանական երգերի ու երգում:  Նրանց նպատակն էր ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանի ՊՆ-ն ապատեղեկատվությո՞ւն է տարածել

Հայկական կողմի տարածած հաղորդագրությունը՝ ադրբեջանական բանակի 7 զինվոր զոհվելու մասին, ապատեղեկատվություն է. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարարության լրատվական ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Ըստ նրա՝ անցած շաբաթների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի ընդամենը մեկ զինվոր. «Դա տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, որի մասին մամուլը տեղեկացվել է անմիջապես»:     

Սերժ Սարգսյան. «Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը փորձեն հակադրել միմյանց»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որին մասնակցում են նաեւ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որից ներկայացնում ենք մի հատված. «Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Ապացուցեց, որ սեր կա, բայց չապացուցեց, որ սիրում է ինձ»

Աստղիկն ու Արմենը ծանոթացել են համացանցի միջոցով` «Սիրային ստատուսներ» խմբում: Աստղիկը միշտ գրում էր`սեր չկա, այդ մարդիկ են հորինել իրենց մխիթարելու համար, իսկ նա առարկում էր`«Տենց ես ասում, որովհետև ընկեր չունես»: Այսպես նրանք ամեն օր վիճում էին, ու մի օր էլ Արմենը գրում է . «Եթե հանդիպենք, կապացուցեմ, որ սեր կա, ու, որ դու արդեն

Վարչապետի համար նոտարական համակարգը կոռումպացված է, նախարարի համար՝ ոչ այնքան

Այսօր առավոտից  Հայաստանի արդարադատության նախարարությունում անցկացվում են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններ: 70-ից ավելի թեկնածուները քննությունները կհանձնեն երեք փուլով: Նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, թեկնածուներից  միայն 20-25-ը  նոտարների թափուր տեղերը կհամալրեն: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե նոտարներն ինչքան աշխատավարձ են ստանում: «Նոտարները աշխատավարձ չեն ստանում: Կատարում են գործարք ու ծառայությունների դիմաց գումար ստանում: Գումարի չափն էլ կախված

Միակ երաժշտագիտական գրադարանը ԱՊՀ-ում

«Առաջին անգամ եղա երաժշտագիտական գրադարանում: Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստացա: Մեծ սիրով անհրաժեշտության դեպքում նորից կայցելեմ  գրադարան: Իննսուներկու տարեկան եմ, դեռ ջահել եմ, քանի չեմ նշել իմ հարյուրամյակը: Ափսոսում եմ, որ ճերմակել են մազերս: Շատ գոհ եմ և սիրեցի բոլոր աշխատակիցներին: Սիրով` Մակիչ Բագրատի Դալլաքյան»: Երևանի Երաժշտագիտական գրադարանի կարծիքների տետրում արված վերջին գրառումն էր:

Գրքերի ներմուծումը մաքսատուրքով չի՞ հարկվի

Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների` գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել  ՀՀ ներմուծվող գրքերի և հրապարակումների համար: Այս առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի Հանրապետություն գրքերի և հրապարակում­ների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում: Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապե­տություն

Հարություն Առաքելյանի «ֆաքս-2»-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ»  գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն

«Ժառանգություն» կուսակցության վարչության պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանին

Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա: Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ

Դե հազար ասեցի, որ ես չեմ ծխում

Իմ աշխատանքային ժամերն այդպես էլ չպակասեցին: Ինչպես երեկ, այսօր էլ, վաղն էլ ու միշտ էլ աշխատելու եմ օրը 24 ժամ ու չեմ ունենալու հանգստյան օրեր: Հարց չկա, միայն թե ինձ ծխախոտ մի առաջարկեք, թողե՛ք առողջ մնամ, որ դիմանամ: Աշխատանքս հեշտ չի: Շատ «ուտելուց» չեմ գիրանում, ուղղակի  ինձ ժամանակ առ ժամանակ պետք է «դատարկել»: Էհ, մարդիկ

Վրաստանի հայ համայնքի բաց նամակը Վրաստանի եւ Հայաստանի նախագահներին

«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է ձեզ` Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ պարոնայք Միխայիլ Սահակաշվիլիին եւ Սերժ Սարգսյանին: «Վրաստանի Հայ Համայնք»-ը Վրաստանում գործող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին: Մեր կազմակերպության հիմնական նպատակներն են. Վրաստանի հայ ազգաբնակչությանը միավորելը, մեր մշակութային եւ էթնիկական ինքնագիտակցությունը պահպանելը, սոցիալական ինտեգրումը: Պաշտոնական վերջին տվյալներով, Վրաստանում ապրում է ավելի

Պատանի շախմատիստներն այսօր վերադառնում են

Այսօր Հայաստանի պատանի շախմատիստները Փարիզ-Երեւան չվերթով երեկոյան 21.00-ին ժամանում են «Զվարթնոց» օդանավակայան: Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունը լուսաբանելու ընթացքում ստացվեց այնպես, որ հայկական լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը բեւեռված էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Սամվել Տեր-Սահակյանի վրա, որն էլ արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ մեր մյուս մասնակիցների մրցելույթները մի տեսակ ստվերի տակ մնացին: Սամվելի հետ նույն տարիքային

«Եհովայի վկա»-ն դատապարտվեց

Այսօր կայացավ Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկա» Անդրանիկ Մակվեցյանի: Եհովոայի վկան դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման եւ ձերբակալվեց դատարանի դահլիճից: Նա մեղավոր ճանաչվեց Քր. Օր. 143-րդ հոդվածով՝ հոգեւորականին վիրավորելու, սպառնալու եւ եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:   Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան  

Սիրախաղերը սոցցանցերում քայքայում են ընտանիքը

Սոցիալական ցանցերում ունեցած սիրախաղերը կարող են ընտանեկան զույգի բաժանման պատճառ դառնալ, հատկապես եթե ամուսիններից մեկն իր էջում ընտանեկան վիճակի մասին տողում նշում է, որ ազատ է: Այս մասին հաղորդում է մարդու հոգեբանության վրա ինտերնետի ազդեցության մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի «Ինֆորմատիզացիայի հոգեբանական խնդիրներ» լաբորատորիայի վարիչ Ալեկսանդր Վոյսկունսկին: «Զուգընկերոջ կողմից վիրտուալ սերը կամ վիրտուալ սիրախաղն ընկալվում է

Ծնողազուրկ զույգը ապահովվեց բնակարանով

Ընդամենը 2010 թվականին նոր ընտանիք ստեղծած՝  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի ծնողազուրկ սաներ Էմիլն ու Կարինեն ամուսնությունից մոտ երկու տարի անց արդեն ունեն իրենց սեփական տանիքը: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն ու  «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արարատ Կարապետյանը հարսանիքի օրը նրանց խոստացել էին ընտանիքում երեխա ծնվելու առիթով նվիրել 1-ական միլիոն դրամ: Ապրիլի 17-ին Էմիլ եւ

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական 99 կայքեր

EMPORIUM ամսագիրն այսօր հաղորդագրություն է տարածել, որ  առավոտյան բացելով իրենց կայքը՝ www.emporium.am տեսել են ադրբեջաներեն տեքստ. «Շուտով նաեւ պարզեցինք, որ ունենք եւս 98 բախտակից ընկեր: Նայելով ցանկը՝ չհասկացանք ադրբեջանական կողմի տրամաբանությունը: EMPORIUM-ը Հայաստանում առաջին մարքեթինգային գիտահանրամատչելի ամսագիրն է: Թե ինչու էր նրանց անհրաժեշտ կոտրել մի կայք, որտեղ ներկայացվում են գովազդային հոլովակների, մարքեթինգային տարբեր գործիքների, հայկական շուկայի որոշ սեգմենտների

Ի՞նչ են անում ծանրորդներ Մելինեն, Հռիփսիմեն եւ Տիգրանը

Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո մեր առաջատար ծանրորդները ներկայումս անցնում են բուժհետազոտություններ: Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Փարիզից վերադառնալու ճանապարհին Տիգրան Գ. Մարտիրոսյանը մնացել էր Մոսկվայում` թիակի լայն ոսկորի հետ ունեցած խնդիրների պատճառով եւ բուժհետազոտություն էր անցնում: «Դրանից հետո որոշվեց նրան ուղարկել Գերմանիա եւ ծանրորդը մոտ չորս օր առաջ մեկնել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031