Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ բնապահպանի՝ մեզ բնապահպանության նախարարություն պետք չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 28,2011 14:41

Այսօր մի խումբ բնապահպաններ Ազգային ժողովի դիմաց կազմակերպել էին բողոքի ցույց: Նրանք որոշել էին իրենց բողոքն արտահայտել ուրախ միջոցներով՝. ռեփ էին կարդում, ազգային երգերը տեղում մշակում էին՝ փոխելով ազգային բնապահպանական երգերի ու երգում:

 Նրանց նպատակն էր ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, քանի որ այնտեղ կան բնության պահպանության համար վտանգավոր դրույթներ:

Նշենք, որ քննարկվող օրինագծում նախատեսված չեն հասարակական լսումներ՝ ասենք, 500 կամ ավելի  հեկտար անտառահատման համար:  Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակից իրավաբան Մերի Խաչատրյանը պահանջում էր  ներառել նաեւ բնապահպանական փորձագիտական եզրակացությունները, որոնք ըստ նոր օրինագծի հանված են:

Ակտիվիստ բնապահպան Ապրես Զոհրաբյանի ներկայացմամբ էլ, նոր օրենքի ընդունումն ուղղակի կհեշտացնի էկոգաղութարանների փորձը Հայաստանում. «Մինչեւ հիմա մենք ունենք այս երեւույթները, մինչեւ հիմա Հայաստանի ընդերքը հոշոտվում է անխնա, այսինքն՝ մեր պետությանը, մեր ժողովրդի շահերին հակասելով, բայց այս օրենքի ընդունումով նրանք ուզում են դա ավելի հեշտացնել: Առաջ, եթե ասենք 1 հեկտար անտառ հատելու համար պետք էր բնապահպանական փորձաքննություն անցնել, հիմա ուզում են այդ տեսակ սահմանափակումները հանել»: Նրա խոսքերով, աստիճանաբար մեր ժողովուրդը տեր է կանգնում իր երկրին՝ քաղաքացիական նախաձեռնություններով ու դա անում է օրենքով. «Օրենքով է կարողանում նմանատիպ հարցերը հետապնդել՝ դա լինի Հրազդանը, Ջերմուկը եւ այլն, իսկ օրենքի ընդունումից հետո մենք այլեւս նման հնարավորություն չենք ունենա եւ մեր բողոքը հենց դրա դեմ է»: Նրա կարծիքով, եթե բնապահպանության նախարարություն չլինի Հայաստանում, դրանից ոչ մի ձեւով մեր երկիրը չի տուժի, այլ հակառակը՝ օգուտ կքաղի՝ բյուջեից գումար չի ծախսվի այդ նպատակների համար. «Եթե հենց բնապահպանության նախարարությունն է խախտում մեր երկրի օրենքները, ապա ո՞ւմ է պետք այդպիսի նախարարություն»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930