Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի համար նոտարական համակարգը կոռումպացված է, նախարարի համար՝ ոչ այնքան

Նոյեմբեր 28,2011 13:35

Այսօր առավոտից  Հայաստանի արդարադատության նախարարությունում անցկացվում են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններ: 70-ից ավելի թեկնածուները քննությունները կհանձնեն երեք փուլով: Նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, թեկնածուներից  միայն 20-25-ը  նոտարների թափուր տեղերը կհամալրեն: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե նոտարներն ինչքան աշխատավարձ են ստանում: «Նոտարները աշխատավարձ չեն ստանում: Կատարում են գործարք ու ծառայությունների դիմաց գումար ստանում: Գումարի չափն էլ կախված է  աշխատանքի կազմակերպման ձեւից ու ծառայությունների որակից»,- պատասխանեց նախարարը: Մեր հարցին, թե դա՞ է պատճառը, որ նոտարական համակարգն ամենակոռումպացված ոլորտներից է, նախարարը չհամաձայնեց: Թեեւ ավելի վաղ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետն իր դժգոհությունն էր հայտնել նոտարական համակարգում առկա կոռուպցիոն դեպքերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930